twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ռուսական «Սիլովիկի» անցնում են հարձակման Ադրբեջանի վրա «Դուք մեզ պարտք եք» Ղարաբաղից առաջ

25 Հունվարի 2025 11:37

Բաքու-Գրոզնի չվերթը իրականացրած և Ռուսաստանի օդային տարածքում ֆիզիկական և տեխնիկական արտաքին միջամտության հետևանքով՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաու քաղաքի մոտ կործանված AZAL-ի մարդատար ինքնաթիռի թեման շարունակում է մնալ ռուսական լրատվամիջոցների օրակարգում։ Ու թեև ադրբեջանական կողմին արդեն հայտնի է՝ քաղաքացիական ինքնաթիռի վրա կրակ բացածի, ինչպես նաև այդ հրամանը տվածի անձը, այնուամենայնիվ, ինչպես ասում են,  Ռուսաստանում շարունակում են սրել իրավիճակը։ Ինչպես արդեն մեկ անգամ չէ, որ նշել ենք, ադրբեջանական կողմի հետ համատեղ ճշմարտության հասնելու և ողբերգության պատճառների բոլոր հանգամանքները հրապարակելու փոխարեն՝ մեր մի շարք ռուս գործընկերներն և որոշ Telegram ալիքների ադմինիստրատորները սկսեցին՝ ուշադրությունը հիմնական խնդիրներից երկրորդականին, այսինքն՝ պատճառներից դեպի հետաքննություն տեղափոխելու համակարգված փորձ ձեռնարկել՝ դրանով իսկ դառնալով հանցագործության մեղսակից։ Դրանով հանդերձ, չխորշելով Ադրբեջանի, նրա ժողովրդի ու ղեկավարության հասցեին վիրավորանքներից։
 
Եվ բանն այստեղ ոչ միայն BAZA Telegram ալիքի կողմից Գրոզնիում, Դոնի Ռոստովում և Ակտաուում օդանավի անձնակազմի և դիսպետչերների միջև խոսակցությունների սղագրությունների հրապարակման մեջ է: Ինչպես այսօր ճիշտ նշել է Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը, «այն, որ այնտեղ ինչ-որ մեկը համացանցում ինչ-որ բան է հրապարակել, չի նշանակում, որ դա ճշմարտություն է։ Եվ սեւ արկղերի պարունակությունից մեծ տարբերություն կա։ Դրանում, ինչ հրապարակված է, մեծ տարբերություն կա»։
 
Բայց նույնիսկ այն, ինչ վերևից ստացած հրահանգով ռուսական ԶԼՄ-ները, Telegram ալիքներն ու «փորձագետները» արդեն հասցրել էին բարբաջել ադրբեջանական մարդատար ինքնաթիռի կործանման պատճառների առնչությամբ, Մոսկվայում ոմանց քիչ է թվացել: Եվ «մարտի» մեջ է նետվել «Սիլովիկի» բազմանշանակ անունով Telegram ալիքը։ Ի դեպ, այստեղ ոչ մի զարմանալի բան չկա, չէ որ, ինչպես նախկինում էլ ընդգծել էինք, ռուսական լրատվական դաշտում այս ամբողջ հակաադրբեջանական վախկանալիան իսկ և իսկ համակարգվում  է ազդեցիկ պետական կառույցների կողմից, ինչպիսիք են, օրինակ, Անվտանգության դաշնային ծառայություը։ Այսպես, նախօրեին այս ալիքը հրապարակել է, ինչպես կարելի է դա ճիշտ ասել, ոչ թե նույնիսկ գրառում, այլ մի ամբողջ գրառում-հոդված, որում, Ադրբեջանի ղեկավարության հասցեին վիրավորանքներից բացի, կան նաև անթաքույց սպառնալիքներ մեր պետության դեմ։ Այնուամենայնիվ, մենք գուցե և ուշադրություն չդարձնեինք ադմինիստրատորներին (թե՞ ակտիվ պահեստային սպաներին) վերևից ուղարկված հերթական հրահանգը՝ վերջին շաբաթների ընթացքում մեզ մոտ արդեն ձևավորել է յուրահատուկ իմունիտետ այս հարձակումների նկատմամբ, եթե չլիներ ոչ միայն մեկ, այլ բազմաթիվ «բայցեր»։ Եվ այդ «բայցերը» ապշեցուցիչ կերպով առանձնացնում են «սիլավիկների» մարտավարությունը այն ամենից, ինչ նախկինում տեղի էր ունենում AZAL-ի ինքնաթիռի հետ կապված՝ հակաադրբեջանական հրապարակումների բազմազանության մեջ։
 
Սկսենք, թերեւս, «սիլավոյի» նետումների հենց առաջին տողերից։ Մեջբերում ենք. «Դիտելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին բացահայտ հարձակումները Ռուսաստանի և անձամբ մեր նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ մենք հանգել ենք մի շարք տհաճ, բայց կարևոր եզրակացությունների։ Նախ՝ հետխորհրդային հանրապետությունների շատ ղեկավարներ, որոնք առաջացել, գոյատևել և գոյություն ունեն բացառապես Ռուսաստանի և ռուս զինվորի շնորհիվ, դադարել են վախ զգալ։ Այս հարցում բոլորից անցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և վերոնշյալ Ալիևը»։
 
Միգուցե մենք և նրանք, ովքեր պատրաստել են տեքստը «Սիլովիկի» Telegram ալիքում հրապարակելու համար՝ ապրում ենք զուգահեռ տիեզերքներու՞մ: Որտե՞ղ և նախագահ Ալիևի ո՞ր ելույթում են տեսել «հարձակումներ Վլադիմիր Պուտինի վրա»։  Իր ելույթներից ոչ մեկում Ադրբեջանի նախագահը թույլ չի տվել նվազագույն ակնարկ, ինչը կարող է Ռուսաստանում դիտվել որպես «հարձակում»։ Սակայն մենք անհիմն չենք լինի և մեջբերենք Ալիևի՝ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցից. «Մենք  ռուսական կողմին բաց շարադրել ենք մեր պահանջները։ Դեկտեմբերի 27-ին այդ պահանջները պաշտոնապես հաղորդվել են ռուսական կողմին։ Ինչու՞մ են դրանք կայացել։ Նախ՝ ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից։ Երկրորդը՝ պետք է ընդունի իր մեղքը։ Երրորդը՝ մեղավորները պետք է պատժվեն, ենթարկվեն քրեական պատասխանատվության, և պետք է փոխհատուցում վճարվի Ադրբեջանի պետությանը, տուժած ուղևորներին ու անձնակազմի անդամներին։ Սրանք են մեր պայմանները»:
 
Նույնիսկ խոշորացույցով կամ մանրադիտակով նայելով այս խոսքերին, պետք է տիրապետել վայրի և անառողջ երևակայության, որպեսզի դրանք մեկնաբանել որպես «հարձակում»: Իհարկե, ոչ մի «հարձակման» մասին խոսք  անգամ  լինել չի կարող, նախագահ Իլհամ Ալիևը հնչեցրել է միջազգային փորձի և մարդկային նորմալ վարքի վրա հիմնված արդար պայմաններ։ Ադրբեջանի դեսպանը Ռուսաստանից հետ չի կանչվել, մեր երկրում Ռուսաստանի դեսպանը պերսոնա նոն գրատա չի հայտարարվել, Բաքուն ոչ մի բառ չի ասել, որը դիտարկում է՝ հակառուսական պատժամիջոցներին և քաղաքական ճամբարին միանալու հնարավորություն, կամ մտադիր է շարժվել ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ։ Ուրեմն այստեղ որտե՞ղ են հարձակումները, մկան վերարկուով ընկերներ, որոնց ականջները այդքան պարզ դուրս են ցցված վերոնշյալ ալիքի հրապարակման հետևում։
 
Էլ ավելի զավեշտալի է այն ակնարկը, որ Ադրբեջանը հանկարծ ինչ-որ կերպ «ծագել, գոյատևել և գոյություն ունի բացառապես Ռուսաստանի և ռուս զինվորի շնորհիվ»։ Մենք այնքան շատ ժամանակ չունենք, հետևաբար չենք սկսի էքսկուրս կատարել հեռավոր պատմության մեջ և ապացուցել, թե մեզանից ով է ավելի վաղ ծագել՝ Ռուսաստանը, թե Ադրբեջանը: Բայց այստեղ միանշանակ է մի բան՝  մենք գոյատևել և զարգանում ենք հաստատ ոչ Ռուսաստանի և ռուս զինվորի շնորհիվ։ Ի դեպ, մարշալներ Ժուկովն ու Ռոկոսովսկին ասում էին, որ առանց Բաքվի նավթի Խորհրդային Միությունը և առաջին հերթին Կարմիր բանակը չէին կարողանա հաղթել Հայրենական մեծ պատերազմում։ Բայց սա արդեն բոլորովին այլ ու ավելի մանրամասն խոսակցության թեմա է։
 
Անցնենք առաջ։ Իսկ հետո ավելի հետաքրքիր է: «Ադրբեջանը խոցում է ռուսական ուղղաթիռը 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ՝ մենք ներում ենք, Ադրբեջանը շրջափակում է Արցախը/Ղարաբաղը, որը աջակցում է Ռուսաստանին և ցանկանում է իր ճակատագիրը կապել Ռուսաստանի հետ՝ մենք փակում ենք մեր աչքերը, Ադրբեջանը լոյալ և առավելապես ռուսալեզու հայ բնակչությանը դուրս է վռնդում Ղարաբաղից՝ մենք հանդուրժում ենք, Ադրբեջանը լկտիաբար ձերբակալում է Ռուսաստանի հետ դաշինքին կողմնորոշված Ղարաբաղի ղեկավարությանը, որոնց մեջ է ռուսաստանզի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը՝ մենք լռում ենք»,- գրում է «Սիլովիկի»-ն։
 
Իրոք, 2020 թվականի նոյեմբերի 9-ին, Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ, ադրբեջանա-հայկական սահմանի Նախչըվանի հատվածում Ադրբեջանի զինված ուժերը խոցեցին ռուսական Մի-24 ուղղաթիռը, որը շփոթել էին Հայաստանի ՌՕՈՒ-ի ռազմական ինքնաթիռի հետ։ Այդ միջադեպի հանգամանքները լավ հայտնի են՝ ընթանում էին մարտական գործողություններ, հայկական կողմից ուղղաթիռ է թռչում ընդհուպ մեր սահմանին մոտ, ցածր բարձրության վրա, անջատված տրասպոնդերներով։ Ընդ որում, նա ուղեկցել է հայկական զինվորական շարասյանը։ Սակայն արդեն նոյեմբերի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ցավակցություն հայտնել խոցված ուղղաթիռի ողբերգության կապակցությամբ։ Իլհամ Ալիևը ներողություն է խնդրել ողբերգական պատահականության համար, խնդրել է ցավակցություն հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին,  շուտափույթ ապաքինում մաղթել վիրավոր օդաչուին։ Ադրբեջանի նախագահը հայտնել է նաև՝ զոհվածների ընտանիքներին ու տուժած օդաչուին փոխհատուցում վճարելու ադրբեջանական կողմի պատրաստակամությունը։ Նախագահ Իլհամ Ալիևը նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է այն մասին որ Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել այս փաստի առթիվ, անցկացվում է հետաքննություն։ Մեղավորները կպատժվեն, ինչի մասին ռուսական կողմը կտեղեկացվի։
 
Նույնը վերաբերում է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ ռուս խաղաղապահների զոհվելու հետ։ Ռուսական խաղաղապահ զորախումբը նախապես զգուշացվել էր, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ հակաահաբեկչական գործողության օրը, նրանց միակ խնդիրն է՝ մնալ բազայում և չլքել դրա սահմանները։ Եվ զորախմբի ճնշող մեծամասնությունը հաջողությամբ հաղթահարեց այս «բարդ» խնդիրը։ Բացառություն կազմեցին մի քանի սպաներ, ովքեր որոշել էին դուրս գալ բազայի սահմաններից՝ անտեսելով նախազգուշացումները և չհամակարգելով իրենց գործողությունները ադրբեջանական կողմի հետ։ Մարտական գործողությունների պայմաններում ցանկացած չհամակարգված մեքենա ինքնաբերաբար դառնում է թիրախ, և, ցավոք, այդ սպաները հայտնվեցին կրակի տակ: Հատկապես Դրա համար էր հստակ ասվել. դուրս չցցվել։
 
Արդեն հաջորդ օրը նախագահ Ալիևը ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ներողություն է խնդրել և խորը ցավակցություն հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։ Ադրբեջանի նախագահը նաեւ պատրաստակամություն է հայտնել՝ ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին։
 
Երկու դեպքում էլ, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի նախագահը իրեն պահել է ոչ միայն որպես իմաստուն քաղաքական գործիչ, այլ նաև պարզապես տղամարդու պես։ Նա օպերատիվ կերպով պաշտոնական ներողություն խնդրեց, և մեղավորները պատժվեցին։ Ներողություն խնդրելը, նույնիսկ քաղաքականության մեջ՝ թուլություն չէ, ոչ։ Մեղքն ընդունելու և ներողություն խնդրելու կարողությունը՝ հասուն անհատի բնութագիրներից մեկն է: Նույնը մենք սպասում էինք ռուսական կողմից՝ հաշվի առնելով մեր հարաբերությունների դրական դինամիկան։ Եվ, ի դեպ, ուշադրություն դարձրեք՝ երկու դեպքում էլ Ալիևը  Պուտինին զանգահարել է դեպքի հաջորդ օրը։
 
Իսկ հիմա ինչ վերաբերվում է Ղարաբաղի հետ պահին։ Ըստ երևույթին, գրառում-հոդվածի հեղինակներն արդեն մոռացել են՝ 2022 թվականի փետրվարին ստորագրված Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի որոշ կետերի մասին։ Հակառակ դեպքում, նրանք կհիշեին, որ արդեն առաջին կետում ասվում է այն մասին, որ «Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը իրենց հարաբերությունները կառուցում են՝ դաշնակցային փոխգործակցության, անկախության, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու երկրների պետական սահմանների անձեռնմխելիության փոխադարձ հարգանքի հիման վրա, ինչպես նաև միմյանց ներքին գործերին չմիջամտելու, իրավահավասարության և փոխշահավետության, վեճերի խաղաղ կարգավորման և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքներին հավատարիմ մնալու հիման վրա»։ Իսկ հռչակագրի յոթերորդ կետում ասվում է այն մասին, որ երկու պետությունները ձեռնպահ են մնում՝ կողմերից մեկի կարծիքով, երկու պետությունների ռազմավարական գործընկերությանը և դաշնակցային հարաբերություններին վնաս պաճառող ցանկացած գործողությունից։
 
Դե ինչ արած, քանի որ Մոսկվայում մոռանում են այս հռչակագրի մասին, ապա եկեք մենք էլ հիշեցնենք մի քանի դեպք։ Բայց չէ որ մենք ներկայացնելու բան ունենք։ Դարձյալ, չենք տրվելու պատմության խորքերին, բարեբախտաբար մենք նորագույն պատմության իրադարձությունների մասին ցույց տալու բան ունենք։ 1987-ի վերջը-1988-ի սկիզբը: Միութենական կենտրոնի բացարձակ թողտվությամբ հանդերձ՝ հարյուր հազարավոր ադրբեջանցիների վտարումը Հայաստանից. Ի՞նչ: Իրավիճակին միջամտելու և բռնի տեղահանությունը կանխելու հնարավորություն չունեի՞ք: Այդ ինչպես՝ Մոսկվան մեկ օրվա ընթացքում կարողացավ ղեկավարներ փոխել Ադրբեջանում և Հայաստանում, բայց ուժ չուներ կանգնեցնելու և ձերբակալելու զինված հայ ավազակներին։ Ինչպես նաև նա ուժ գտավ 1990 թվականի հունվարի 20-ին իրականացնել ադրբեջանական ժողովրդի ազգային-ազատագրական շարժման արյունալի ճնշումը։ Իհարկե, ողբերգության գլխավոր մեղավորներ՝ Գորբաչովը, Յազովը, Ռիժկովը, Պրիմակովը, Լեբեդը, այլևս ողջ չեն, բայց դեռ ողջ են Բաքվում անզեն մարդկանց նկատմամբ ուժ կիրառած կրտսեր և միջին պաշտոնյաները։ Քանի որ Ռուսաստանը ԽՍՀՄ-ի իրավահաջորդն է, բարի եղեք, պատասխանեք, տրամադրեք բոլոր նրանց ցուցակները, ովքեր սպանել են Ադրբեջանում խաղաղ բնակիչներին։ Ադրբեջանին հանձնեք Խոջալուի ցեղասպանությանը մասնակցած 366-րդ գնդի զինծառայողներին։ Չէ որ Ադրբեջանի զինվորական դատախազության կողմից իրականացված հետաքննությունը լիովին հաստատել է այս գնդի զինծառայողների մասնակցությունը Խոջալուի ցեղասպանությանը։ Նրանց նկատմամբ՝ ցեղասպանության, խոշտանգումների, բնակչության տեղահանման, զինված հակամարտության ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի խախտման և այլ հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսող՝ Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի հոդվածներով պատասխանատվությանը ենթարկելու համապատասխան որոշումներ են կայացվել։
 
Մենք նաև չենք մոռացել միլիարդավոր դոլարների զենքի մասին, որը Ռուսաստանը պարզապես նվիրաբերեց Հայաստանին Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ, ինչի մասին բարձրաձայն հայտարարեց հանգուցյալ գեներալ Լեվ Ռոխլինը։ Այդ զենքով սպանեցին ադրբեջանցիներին, նրա օգնությամբ զավթեցին ադրբեջանական քաղաքներն ու գյուղերը։ Իսկ Պսկովի դեսանտայիննե՞րը, որոնք կռվել են հայերի կողմից և որոնց մասին պատմել է ռուս լրագրող Նևզորովը։ Ռուսաստանը կցանկանա՞ր ներողություն խնդրել նման պահվածքի համար։
 
Մենք չենք մոռացել նաև այն մասին, թե ինչպես ելցինյան Ռուսաստանը փորձեց կազմակերպել Ադրբեջանի շրջափակումը, երբ 1994 թվականի դեկտեմբերի 19-ին Մոսկվան փակեց Ադրբեջանի հետ սահմանը այն պատրվակով, որ, իբր, Բաքուն ռազմական օգնություն է ցուցաբերում Չեչնիային։ 1996 թվականի հունվարի 18-20-ը Հեյդար Ալիևի Մոսկվա կատարած այցի ընթացքում Դաշնային սահմանային ծառայության տնօրեն Անդրեյ Նիկոլաևի հետ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվեցին սահմանային ծառայության փոխտնօրեն Ալեքսեյ Կոժևնիկովի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկել Ադրբեջան՝ «Չեչնիայի օգնության փաստերը» ստուգելու համար։  Բնականաբար, քանի որ նման փաստերի հետք անգամ չկար, ռուսական պատվիրակությունը այդպես էլ չկարողացավ որևէ ապացույցներ ներկայացնել։ Այո և ընդհանուր առմամբ՝ 90-ականներին Ռուսաստանը փորձում էր Ադրբեջանին պահել իր ազդեցության ոլորտում, հաճախ օգտագործելով տնտեսական լծակներ։ Եղան միջազգային էներգետիկ շուկաներից Ադրբեջանին մեկուսացնելու փորձեր։
 
Նույնիսկ 2020 թվականից հետո Ռուսաստանը փորձեց սառեցնել հակամարտությունը՝ փաստորեն արգելափակելով Եռակողմ հայտարարության կետերի իրականացումը։ Մենք հիշում ենք նաև ռուս խաղաղապահների անգործությունը Ադրբեջանի տարածք հայկական զինված ուժերի անօրինական ներթափանցման իրավիճակներում։ Ռուսական խաղաղապահ քանաքակազմը (ՌԽՔ) գործնականում խրախուսում էր հայ զինվորականների և անջատողական հրոսակախմբերի գործունեությունը, խաղաղապահների զրահափոխադրիչները ուղեկցում էին՝ զենքերով և հայկական բանակի զինվորներով բեռնատարներին։ Խաղաղապահները չեն արձագանքել նաև նրան, որ անջատականները անցկացնում էին ամրակայման աշխատանքներ և գնդակոծում էին ադրբեջանական պահակակետերը։ Իսկ այդ ժամանակ ՌԽՔ-ի հրամանատարները՝ նախ Վոլկովը, իսկ հետո Լենցովը, առասպելական հարստություն դիզեցին։ Ռուս խաղաղապահները ներկրում, իսկ հետո վաճառում էին վառելիքը ավազակախմբերի մնացորդներին։ ՌԽՔ-ում կոռուպցիան, ի դեպ, նշվել էր նաև հայկական լրատվամիջոցների կողմից։ «Հրապարակ» թերթը 2023 թվականի մարտին գրել էր այն մասին, որ ռուս խաղաղապահների մոտ աճում է  Ղարաբաղում փող աշխատելու ախորժակը։ Այսպիսով,  սննդամթերքով կամ այլ ապրանքներով յուրաքանչյուր մեքենա Ղարաբաղ հասցնելու համար խաղաղապահները առաջվա 1000-2000 դոլարի փոխարեն գանձում էին մոտ 10 հազար դոլար։ Ամեն ինչից փող էին աշխատում՝ մարդկանց մուտք գործելու, սննդամթերքի ներկրումից։ «Լավ» հավելավճար խաղաղապահի աշխատավարձին։
 
Անցնենք առաջ։
 
«Ադրբեջանը լկտիաբար ձերբակալում է Ռուսաստանի հետ դաշինքին կողմնորոշված Ղարաբաղի ղեկավարությանը, որոնց շարքում ռուսաստանցի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանն է՝ մենք լռում ենք»,- գրում է «Սիլովիկի» Telegram ալիքը։ Հասկանալի է, որ Ռուսաստանում ինչ-որ մեկն իսկապես ցանկանում է փրկել իր ձախողված գործակալին։ Սակայն մենք ոչ մեկին թույլ չենք տա միջամտել ո՛չ մեր ներքին գործերին, ո՛չ էլ դատական համակարգի աշխատանքին։ Եվ, ի դեպ, Վարդանյանն արդեն  «ռուսաստանցի գործարար ու բարերար» է դարձե՞լ։ Բայց չէ որ, հիշում եմ, 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ՌԴ արտաքին գոծերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսում հավաստիացրեց, որ «Վարդանյանը ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ, Ռուսաստանի իշխանությունները նրա հետ ոչ մի կապ չունեն, նրա խնդրանքով ստորագրվել է նախագահի հրամանագիր, նա այլևս չի հանդիսանում  Ռուսաստանի քաղաքացի»։ Հըմ, ըստ երևույթին, դեռ խորհրդային ժամանակում կազմավորված պրակտիկա, երբ ՊՔԿՄ/ՆԳԺԿ/ՊԱՆ/ՊԱԿ-ի ԱԳՎ-ն արտաքին գործերի նախարարության աշխատակիցներին չէին տեղեկացնում արտերկրում իրենց այս կամ այն գործողությունների մասին՝ պահապանվել է նաև ներկայիս Ռուսաստանում։
 
Ինչպես տեսնում ենք, և Ադրբեջանում էլ ցանկության դեպքում, կարող են հանգել Ռուսաստանի համար շատ տհաճ եզրակացությունների։ Ռուսաստանում, ըստ երեւույթին, շարունակում են ապրել ու առաջնորդվել կայսերական նկրտումներով։ Այդ թվում նաև Ադրբեջանի նատմամբ։ Թե որքանով է դա բխում հենց Մոսկվայի շահերից, որն առանց այդ էլ գտնվում է ծանր վիճակում, մեծ հարց է։ Ուրեմն թող այնտեղ իրենց ևս մեկ հարց տան. ի՞նչն է ավելի կարևոր՝ ընդունել ակնհայտը և կատարել նորմալ մարդկային վարքագծի վրա հիմնված Բաքվի արդար պայմանները, թե՞ այնուհետև ևս նպատակաուղղված ընդլայնել աչքի առաջ ադրբեջանա-ռուսական հարաբերություններում տարածվող  ճեղքը, մինչև այն չվերածվի անհաղթահարելի անդունդի, ինչպես այն, որն արդեն գոյություն ունի Ռուսաստանի և արևմտյան երկրների մեծ մասի միջև։

Caliber.Az
Դիտումներ: 280

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

AZAL-ի ինքնաթիռի վթարը. մեզ հայտնի են մեղավորների անուններն ու կոչումները Caliber.Az-ի բացառիկը

444
24 Հունվարի 2025 18:42
2

Ռուսական «Սիլովիկի» անցնում են հարձակման Ադրբեջանի վրա «Դուք մեզ պարտք եք» Ղարաբաղից առաջ

280
25 Հունվարի 2025 11:37
3

«Երևանը իր նախաձեռնությունների թակարդում» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

166
24 Հունվարի 2025 14:26
4

Ֆրանսիայի անդրծովյան տենդը Հինգերորդ Հանրապետությունը Մակրոնի պատանդ

139
24 Հունվարի 2025 13:22
5

Զանգիլանի ուղղությամբ եվրալրտեսների ակտիվություն է գրանցվել ՏԵՍԱՆՅՈՒԹ

107
25 Հունվարի 2025 10:02
6

Ադրբեջանում Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Նրան բողոք է հայտնվել

92
25 Հունվարի 2025 13:21
7

«Ադրբեջանական երկաթուղիներ»-ը՝ Ղարաբաղում վերականգնողական աշխատանքների մասին

78
24 Հունվարի 2025 16:24
8

Ինքը՝ Տոլստոյը, հրաժարվեց դրանցից «Հին աշխարհի հիստերիկները»

74
24 Հունվարի 2025 15:59
9

AZAL-ի ինքնաթիռի կործանումից մեկ ամիս անց. ի՞նչ գիտենք այսօր

69
25 Հունվարի 2025 11:16
10

Բոզումբաևը՝ AZAL-ի կործանված ինքնաթիռի անձնակազմի և դիսպետչերների խոսակցությունների «արտահոսքի» մասին ՏԵՍԱՆՅՈՒԹ

63
24 Հունվարի 2025 15:32
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading