twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Սուսերամարտ գերանների վրա Էմին Գալալիի մտորումները

26 Փետրվարի 2025 18:07

Ալեհեր Եվրոպան ցիկլոնի էպիկենտրոնում է։ Անմիտ համառությամբ տասնամյակներով սեղմված հանդուրժողականության և ոչ կոռեկտ քաղաքական առարկում չհանդուրժող զսպանակը ետ է արձակվում, իր հետևից թողնելով ավերակներ: Ճոճանակը սկսել է ճոճվել հակառակ ուղղությամբ։ Շուտով ժամանակն է լինելու խոսել եվրոպացի բնիկների մասին։ Նոր արյունն ու դիվերսիֆիկացիան՝ լավ բան է: Բայց երբ դիվերսիֆիկացիան չի դիվերսիֆիկացվում, և ձգտում է բաց թողնել եվրոպացի «բնիկների» արյունը՝ խնդիրներ են սկսվում: Եվ քանի որ ոչ ոք չէր ցանկանում նրանցով զբաղվել՝ մենք հայտնվեցինք՝ միգրանտների հետ զուգադիպվող՝ կեղտից, հանցագործությունից և անհարմարության զգացմունքից հոգնած՝ զայրացած միջին վիճակագրական եվրոպացիների կատարյալ փոթորկի առաջ: Իհարկե, չի կարելի բոլորին մի արշինով չափել, վերաբնակների միջև կան  օրենքները հարգող և իրենց օթևանած երկրի բարօրության վրա աշխատող շատ կուլտուրական և կրթված մարդիկ։ Միայն թե ո՞վ է ջոկելու, թե ո՞վ է լավ, ո՞վ է վատ։ Եկել են՝ նշանակում է խնդրահարույց են։

Ուշագրավ մանրամասնություն. այսօր Արևմուտքի կողմից մերժված և պոկված արժեքները՝ հենց այն են, ինչ այդ նույն Արևմուտքը փորձում էր ամենուր սերմանել։ Եթե ոչ լվանալով, ապա գլանելով։ Իսկ երբեմն նաև «մեծ համահավասարիչները» գլանով էին ճանապարհ հարթում դեպի նոր նախաձեռնություններից բերկրանք չզգացող երկրներ: Ադրբեջանը դրանցից մեկն էր։ Եվ նա չբացեց դարպասները ոչ՛ գլանների, ոչ՛ բուլդոզերների համար:

Ես չեմ համարում, որ Արևմուտքից եկող ամեն ինչ պետք է խայտառակել։ Փակ դռների քաղաքականությունը ոչ մեկին լավ բանի չի հասցրել, և մեզանից ոմանց համար հայրենիք ԽՍՀՄ-ը՝ դրա վառ օրինակն է։ Բայց երբ Բաքվից (Տաշքենդ, Թբիլիսի և այլն) հազարավոր կիլոմետրեր հեռու նստած մարդիկ պնդում են, որ ավելի լավ են հասկանում, թե ինչ է պետք երկրի ժողովրդին, նույնիսկ եթե նա (ժողովուրդը) փորձում է երկչոտ առարկել՝ սա արդեն չափազանցություն է: Իսկ եթե ժողովուրդը սկզբում երկչոտ է առարկում, ապա հետո կարող է և կողքերը ջարդել։ Ինչը արդեն մեկ և երկու անգամ չէ, որ տեղի է ունեցել։

Հատկապես ԱՄՆ-ի վերջին վարչակազմի կողմից առանձնապես ոչ գնահատվող շատ երկրներն են եղել այն առաջին շարքերում, ովքեր «Բայդենի և նրա համախոհների» անփառունակ վախճանի մեջ նշանակալի դեր խաղացած շատ արտասահմանյան գաղափարներին ասել են «կանգնիր»։ Ջենդերների և ջինդերների  (ընդգծում եմ, որ խոսքը ոչ թե կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների, այլ հենց զառանցական աղավաղումների մասին է) ջըրտդանովական խաղեր, մի բուռ ՈԿԿ-ներին և քաղաքական ակտիվիստներին՝ քաղաքացիներին ահաբեկելու և թե՛ կառավարությանը, թե՛ հասարակությանը պատաանդ պահել թույլ տալու պահանջներ, մեծամասնության հոգեկան հանդարտության հաշվին սեռական փոքրամասնության գերակայության նկատմամբ կիրք՝ մենք այս ամենի միջով անցել ենք։  Իսկ հիմա մի վարկյան պատկերացնենք, որ պաշտոնական Բաքուն, ելնելով արևմտյան գործընկերներին հաճոյանալու իր ցանկությունից՝ ընդուներ նրանց՝ բազմասեռական, գեյ-շքերթներ և այլ ցանկություններ։ Կամ թեկուզ դրա մի մասը: Ինչի՞ կհասներ երկիրը։ Եվ ի՞նչ կանեինք, եթե ունենայինք արեւմտյան, բայց նոր գործընկերների նախասիրություններ։

Բաքվի դիրքորոշման շահեկանությունը նրանում է, որ իր ողջ ճկունությամբ հանդերձ, այն հարմարեցված է մեկ եզակի ալգորիթմին՝ Ադրբեջանի շահերին։ Բաքուն, իհարկե, ժամանակ առ ժամանակ որոշակի ռևերանս է արել օրվա հրատապ թեմային։ Բայց երբեք իր օրակարգը չի տվել օտարերկրյա պատվերների կապալին: Սա, ինչպես ցույց է տալիս և ապացուցում է ժամանակը, ավելի թանկ արժե։

Քիչ մնաց մոռանայի պարծենալ։ Չէ որ եթե ինքդ քեզ, քո սիրելիին չգովես, ոչ ոք չի գովի։ Ես ի՞նչ եմ ասել այն հաշվով, որ ԱՄՆ-ի նախագահը կարող է որոշել, որ նրան հարկավոր է իր պաշտոնում մնա Սպիտակ տան տանտերի ներկայիս (և տեսականորեն վերջին) ժամկետից հետո: Ես նույնիսկ հեգնանքով հարցու փորձ արեցի, թե ով է այնտեղ՝ ամբոխի մեջ գոռում «անհնար է»։ Այսպես, նույնիսկ մի քանի օր չի անցել այն բանից, երբ հայտնի Սթիվեն Բենոնը՝ Թրամփի ամենահամառ կողմնակիցներից մեկը, ով նույնիսկ դատապարտվեց նրա համոզիչ երկրպագության համար (6500 դոլար տուգանք և 4 ամիս ազատազրկում), բղավեց Դոնալդի համար ևս 4 տարվա նախագահության անհրաժեշտության մասին։ Եվ նրա կոչը ընդունվեց բուռն ծափահարություններով։ Եվ Դոնալդը չի շտապում «էնտուզիաստներին» հանդիմանել նրանում փոփոխություն մտցնելու համար, ինչը սկզբունքորեն չի կարելի փոխել։ Թեև նույնիսկ ինքնին սկզբունքները արդեն կարծես թե փոխվել են։

Եվ ինչպես կարելի է չասել Թրամփ-Մակրոն երեկվա սուսերամարտի սեանսի մասին: Հույժ և հույժ, ես ձեզ կասեմ։ Էմանուելը, իհարկե, աշխուժացել էր։ Եվ  անմիջապես մարտի նետվեց՝ չսպասելով «en guard» հրամանին, որը նշանակում է «պատրաստվել մարտի» (ֆրանսերենը՝ սուսերամարտի, որպես սպորտի պաշտոնական լեզուն է): Վայելչատես Դոնալդը, հովանավորաբար թափահարելով իր նախանձախնդիր հակառակորդի ծնկին, խաղաց իր սեփական, չափազանց ճշտված խաղը։ Ինչ-որ պահ թվում էր, որ Մակրոնի կողմից սրի (կամ սուսերի) բազմաթիվ և թեթևակի անհանգիստ թափահարումները նրան ընդհանարապես  չեն դիպչում: Ի՞նչ արժե թեկուզ «եթե դու ինքդ հավատում ես դրան, ապա խնդիր չկա» մահաբեր արտահայտությունը։ Առավելագույնը, ինչի հասավ  իր ֆրանսիացի գործընկերը՝ դա մի զույգ «pa conte»-ն է, այսինքն՝ ծակոցը ոչ մեկի հաշվի մեջ չի մտցվել։ Չեմ կարծում, որ Մակրոնն իսկապես հույս ուներ Դոնալդին ինչ որ բանում համոզել, սա անշնորհակալ զբաղմունք է։ Կարծում եմ, նրա համար կարևոր էր բոլորին, այդ թվում նաև Կիևին ցույց տալ, որ նա փորձել է։

Բոլորը պետք է հիշեն մի բան. ֆիզիկայում ճոճանակն օգտագործում են կախված զանգվածի տատանողական շարժման համար: Շուրջը տատանվողները շատ են, իսկ նրանք, ում այս ամենը արդեն ձանձրացրել է՝ ավելի շատ են։ Այո, և սուսերամարտում, բացի սրերից, սուսերներից և վարժասուսերներից, կա նաև գավազաններով տարբերակը։ Չնայած մեր օրերում մարդիկ գնալով ավելի շատ են սուսերամարտում գերաններով։

Caliber.Az
Հյուր սյունակագիրների կողմից իրենց հեղինակային հոդվածներում արտահայտած տեսակետներն ու կարծիքները կարող են տարբերվել խմբագրության դիրքորոշումից և միշտ չէ, որ արտացոլում են նրա տեսակետները:
Դիտումներ: 505

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Գյանջայի դատարան. Ավանեսյանը դատապարտվեցլ է 16 տարվա ազատազրկման

189
25 Դեկտեմբերի 2025 19:11
2

Արդյունաբերություն, էներգետիկա, զբոսաշրջություն. Ղարաբաղը բացահայտում է իր ներուժը Նախագահ Ալիևի այցի արդյունքներով

136
25 Դեկտեմբերի 2025 17:08
3

Ադրբեջան. Արդարության հաղթանակ Ուրբիցիդից մինչև վերածնունդ

128
26 Դեկտեմբերի 2025 16:22
4

Հարավային Կովկասը բացում է ճանապարհներ, մինչդեռ 907-րդ ուղղումը արգելապատնեշներ է դնում Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

109
27 Դեկտեմբերի 2025 11:32
5

Առավոտ, որը չպետք է այսպիսին լիներ Հարվածից մեկ տարի անց և առանց պատասխանատվության

107
25 Դեկտեմբերի 2025 12:07
6

ՄՀՎԿ. Հայաստանում ընտրությունները հետաքրքրում են Ադրբեջանին

86
26 Դեկտեմբերի 2025 15:53
7

Բայրամովը՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առաջընթացի և Ի.Ալիևի Վաշինգտոն այցի մասին

70
26 Դեկտեմբերի 2025 22:17
8

Ի.Ալիև. Սպորտի զարգացումը Ադրբեջանում պետական ​​քաղաքականություն է

69
26 Դեկտեմբերի 2025 16:39
9

Փաշինյան. Ես շնորհակալություն եմ հայտնում Իլհամ Ալիևին, և ճիշտ եմ անում

69
25 Դեկտեմբերի 2025 16:18
10

Ծագող արևը և Ամերիկայի ստվերը Ռովշան Իբրահիմովը-ը՝ Caliber.Az-ի եթերում

62
25 Դեկտեմբերի 2025 10:10
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading