twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ադրբեջանա-հայկական խաղաղությունը դեմ է առել սահմանադրությանը Մաթանաթ Նասիբովայի մեկնաբանությունը

19 Հունիսի 2024 11:14

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել՝ «Ադրբեջանի հետ հանրաքվեի միջոցով տարածքներ փոխանակելու հնարավորության մասին» անսպասելի հայտարարությամբ։

«Հայաստանի իշխանությունները կնախաձեռնեն հանրաքվե, եթե Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում տարածքների փոխանակման հարց առաջանա»,- հայտարարել է նա՝ Սյունիքի (Զանգեզուր - խմբ.) մարզի Շինուայր գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ Փաշինյանը հավելել է, որ կարող է ծագել իրավիճակ, երբ «կարելի է այստեղ տալ 100 քառ. մետր և ստանալ 100 քառ. մետր այնտեղ»։ Նման դեպքում, Հայաստանի վարչապետի խոսքով, որոշումը կկայացվի հանրաքվեի միջոցով։

«Մենք այս ամենը անում ենք, որպեսզի ունենանք ինքնիշխան երկիր, անվտանգ պետություն»,- հավաստիացրել է վարչապետը՝ ընդգծելով, որ Հայաստանը, իբր, տարածքային պահանջներ չունի ոչ մի երկրի նկատմամբ։

Բայց ի՞նչ է կատարվում իրականում։ Ինչպիսի՞ թաքնված մտադրություններ կան այս հայտարարությունների հետևում։ Փորձենք դա պարզել:

Փաստարկներ և համատեքստ

Սկզբի համար նշենք, որ Հայաստանի վարչապետի ամպագոռգոռ հավաստիացումները այն մասին, որ Հայաստանը չունի տարածքային պահանջներ՝ որևէ փաստարկով ամրագրված չեն։ Սա Փաշինյանի հերթական խոսակցական հոխորտանքն է, որը հաշվարկված է առաջին հերթին միջազգային հանրության ուշադրության համար։

2020 թվականի պատերազմում պարտվելուց և 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղի նկատմամբ վերահսկողության վերջնական կորստից հետո Հայաստանի վարչապետի հռետորաբանությունը փոխվել է։ Փաշինյանի «Ղարաբաղը՝ Հայաստան է և վերջակետ» հայտնի արտահայտությունը վաղուց անցյալում է։

Հիմա Երեւանից հնչում են խաղաղության պատրաստակամության մասին դեկլարատիվ հայտարարություններ, որոնց չեն հետեւում կոնկրետ քայլեր և գործողություններ։

Տեղին կլինի հիշեցնել, որ Հայաստանի սահմանադրության նախաբանում կա հղում Անկախության հռչակագրին, որտեղ պարունակվում են տարածքային պահանջներ իր հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Եվ, ըստ ամենայնի, Հայաստանի ղեկավարությունը մտադրված չէ ուղղումներ մտցնել երկրի հիմնական օրենսդրական փաստաթղթի մեջ։

Կուզենայի հասկանալ, եթե Հայաստանի ղեկավարությունը իրոք պայքարում է պետության անվտանգության համար, որի երաշխիքը կարող է լինել կայուն խաղաղությունը տարածաշրջանում, ի՞նչ նպատակով է շարունակում համառորեն տորպեդահարել Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխությունների առնչությամբ Բաքվի առաջարկությունը։ Ինչի՞, և ամենակարևորը, ո՞ւմ վրա են հույս դնում Հայաստանում, երկար ձգձգելով Բաքվի համար այդ սկզբունքայնորեն կարևոր հարցը, հավանաբար հասկանալով, որ Ադրբեջանի կողմից զիջումներ չեն լինելու։

Ադրբեջանի դիրքորոշումը

Պաշտոնական Բաքուն միանշանակ հայտարարել է՝ առանց Հայաստանի Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու՝ Երեւանի հետ խաղաղ պայմանագրի կնքման անհնարինության մասին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի (ԹՊԽՎ) անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքումը նրանով հանդերձ, որ Հայաստանի ներկայիս սահմանադրությունը մնում է անփոփոխ՝ պարզապես անհնար է»։

Բաքվի կարծիքով, ադրբեջանական հողերի նկատմամբ տարածքային պահանջներից Հայաստանի հրաժարումը պետք է ամրագրվի Հայաստանի հիմնական օրենսդրական փաստաթղթում։ Ադրբեջանը դա համարում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման երկարաժամկետ երաշխիք։ Առանց այդ փոփոխությունների ցանկացած պայմանավորվածությունները կկրեն ժամանակավոր բնույթ և չեն կարող ապահովել կայուն խաղաղություն։

Արտաքին գործոններ և ազդեցություն

Հայաստանի իշխանությունների համառությունը կարող է կապված լինել արեւմտյան գործընկերների աջակցության հույսերի հետ։ Երևանում, հնարավոր է, ենթադրում են, որ ԱՄՆ-ը կարող է առանց Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու՝ խաղաղ պայմանագրի ստորագրման հարցում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Այս ակնկալիքները կարող են հիմնված լինել Հայաստանին տարածաշրջանային նախագծերում ընդգրկելու ԱՄՆ-ի ձգտումների վրա, ինչը պահանջում է հարաբերությունների նորմալացում Ադրբեջանի հետ։ Չի բացառվում, որ այս հարցը քննարկվել է վերջերս ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենի Երեւան կատարած այցի ժամանակ։ Նման դասավորությունը կարող է որոշակի դադարի հնարավորություն տալ Երևանին, ինչը, փաստորեն, և ցուցադրում է Հայաստանի ղեկավարությունը՝ ձգձգելով մի կողմից սահմանադրության փոփոխությունները, և միաժամանակ նաև Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի կնքումը։

Սակայն ժամանակը ցույց տվեց, որ Բաքվի վրա ճնշում գործադրելն անիմաստ է՝ անկախ այլ երկրի չափերից ու ազդեցությունից։ Հարավային Կովկասում բոլորը ստիպված են հաշվի նստեն Ադրբեջանի հետ, որը բազմիցս ցուցադրել է իր ուժն ու վճռականությունը՝ ազգային շահերը պաշտպանելու հարցում։

Իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանի ներսում

Մինչդեռ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է պահապանել ներքին հավասարակշռությունը՝ խուսափելով ընդդիմության և ցուցարարների ճնշումներից։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, թեև չհասավ իր հիմնական նպատակին՝ գործող իշխանության տապալմանը, այնուամենայնիվ, երկրում ստեղծեց արտաքին գործոններով ամրապնդված անկայուն իրավիճակ։ Նման իրավիճակում Փաշինյանը ստիպված է մանևրել ներքին և արտաքին մարտահրավերների միջև։

Այս բարդ խաղում վարչապետը պետք է հիշի. եթե Հայաստանը պահպանի տարածքային հավակնությունները Ղարաբաղի նկատմամբ, ապա Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագիրը անհնար է։ Այս փաստից խուսափելու ցանկացած փորձ միայն ձգձգում է գործընթացը և սրում իրավիճակը։

Միջազգային իրավունքը և հեռանկարները

Հաշվի առնելով Հայաստանի քաղաքականության անկանխատեսելիությունը՝ Բաքվում հիանալի հասկանում են, որ ապագայում տարածքային պահանջներ չներկայացնելու պարտավորությամբ խաղաղ պայմանագրի ստորագրումը՝ չափազանց ռիսկային նախագիծ է: Առավել ևս, նման պայմանագիրը չի կարող վավերացվել Հայաստանի խորհրդարանի կողմից։ Հայաստանի սահմանադրության 116-րդ հոդվածի երրորդ կետում հստակ գրված է. «Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել»։

Հայաստանը մի երկիր է, որի հետ անհրաժեշտ է բոլոր հարցերը լուծել այստեղ և հիմա։ Այնուամենայնիվ, Երևանում չեն փորձում կոտրել տարիներով արմատացած այդ փաստը, ինչը երևում է Ադրբեջանի հետ պայմանական սահմանին Հայաստանի կողմից հրադադարի խախտման ֆոնին։ Սահմանադրության վերանայումից Հայաստանի իշխանությունների փաստացի հրաժարումը փակուղի է բերում Բաքվի հետ բանակցային գործընթացը՝ էապես նվազեցնելով Բաքվի և Երևանի միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետությունը, մասնավորապես՝ սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում։ Համապատասխանաբար, նման պայմաններում Ադրբեջանը պետք է ուժեղացնի իր ռազմաքաղաքական բաղադրամասը, որպեսզի պատրաստ լինի իր հարեւանների կողմից հնարավոր քաղաքական արկածախնդրություններին։ Իսկ դրանք՝ արկածախնդրություններն ու սադրանքները՝ անպայման կլինեն, հաշվի առնելով Ֆրանսիայից ու Հնդկաստանից Հայաստանին հարձակողական սպառազինության առաջիկա մատակարարումները։

Եզրակացություն. բանակցություններում առաջընթացը հնարավոր է միայն իր սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջներից Հայաստանի հրաժարվելու դեպքում։ Ինչպես նաև Հայաստանը պետք է հրաժարվի ռեւանշիստական գաղափարներից, որոնք դրսևորվում են այդ թվում նաև սպառազինության գնման մեջ, որը այնուհետև կարող է օգտագործվել Ադրբեջանի դեմ։ Ժամանակը խաղում է Հայաստանի դեմ, և դրանում ոչ մի կասկած չկա։

Caliber.Az
Դիտումներ: 196

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Մեկ քայլ մինչ նոր պատերազմը Հայաստանին ինտենսիվորեն ապահովում են զենքով

1218
18 Սեպտեմբերի 2024 17:39
2

Երևանը, օգնելով Մոսկվային խուսափել պատժամիջոցներից, խորացնում է Ուկրաինայում հումանիտար ճգնաժամը Ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունները դիմել են ԵՄ-ին

1018
17 Սեպտեմբերի 2024 12:57
3

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է «Վրեժ» գործողության կադրերը ՏԵՍԱՆՅՈՒԹ

938
19 Սեպտեմբերի 2024 08:20
4

Տգեղ դիվանագիտություն Սեժուրնեն ժամանել է Երևան

97
17 Սեպտեմբերի 2024 18:33
5

Հոլանդական «վերածննդի» հայկական արմատները Ամստերդամը անձնատուր է եղել ամեն տեսակ մուլորությունների

93
18 Սեպտեմբերի 2024 15:30
6

«Երևանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները» Այխան Հաջիզադեն՝ Զանգեզուրի միջանցքի մասին

92
17 Սեպտեմբերի 2024 15:44
7

Աշխարհաքաղաքական փոթորիկ, թե՞ փոթորիկ թեյի բաժակում Ռասիմ Մուսաբեկովը՝ Caliber.Az-ի եթերում

67
18 Սեպտեմբերի 2024 17:27
8

Ամոթ ջունգլիներին, կամ մենակությունը վատ է Էմին Գալալալիի մտորումները

63
17 Սեպտեմբերի 2024 17:53
9

ԱՄՆ պետքարտուղարը զանգահարել է Ադրբեջանի նախագահին

62
17 Սեպտեմբերի 2024 09:06
10

Հիքմեթ Հաջիև. Հայաստանը և նրա կողմնակիցները շարունակում են անհեթեթ մեղադրանքներ հնչեցնել Ադրբեջանի հասցեին

52
18 Սեպտեմբերի 2024 10:26
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading