twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ադրբեջանը աշխարհը լիցքավորում է էներգիայով Եվ թոթափում է անցյալի բեռը

22 Փետրվարի 2024 16:05

2024 թվականը մեր երկրի համար սկսվեց շատ եռանդուն։ Ընդ որում այն բորովին նոր որակի էներգիա է։ Փետրվարի 7-ի արտահերթ նախագահական ընտրությունները և նրանցում՝ գործող նախագահ Իլհամ Ալիևի վստահ հաղթանակը նշանավորեցին անցումը դեպի Ադրբեջանի արտաքին քաղաքականության զարգացման նոր պարադիգմի։ Եթե նախկինում ազգային թիվ առաջին նպատակն էր օկուպացված տարածքների ազատագրումը, ապա այժմ, փառահեղ հաղթանակից և ինքնիշխանության լիովին վերականգնումից հետո՝ երկրի առջև դրված է գլոբալ աշխարհում դիրքավորվելու խնդիրը։ Հատկապես սա էր՝ փետրվարի 14-ին Միլլի Մեջլիսում երդմնակալության արարողության ժամանակ Իլհամ Ալիևի ելույթի կենտրոնական գաղափարը։

Այդ ժամանակ Ալիեւը ազդարարեց այն մասին, որ հայ-ադրբեջանական կարգավորման հարցը հանվում է միջազգային օրակարգից։ Սա պարզապես չի նշանակում, որ բանակցություններում մեզ միջնորդներ պետք չեն, սա նշանակում է ավելին, այն է, որ այսուհետև միջազգային հարաբերություններում հանդես ենք գալիս հայ-ադրբեջանական հակամարտության թեմայից անջատ։ Սա նշանակում է, որ մենք մեր վրայից նետել ենք՝ համաշխարհային իստեբլիշմենտի կողմից մեր վրա կախած ծանր բեռը։ Սա նշանակում է, որ մենք այժմ ազատ ենք և կարող ենք համապատասխանել մեր ճշմարիտ, գլոբալ առաքելությանը: Այս մասին ասելով, Ալիևը ոչ թե պարզապես պասիվ սպասում է, որ աշխարհը ընդունի մեր դիրքորոշումը։ Ընդհակառակը, իմանալով Ադրբեջանի ղեկավարի քաղաքական ձեռագիրը, կարելի է ենթադրել, որ մինչ Միլլի Մեջլիսի բարձր ամբիոնից այս միտքը հնչեցնելը, նախագահը և նրա թիմը արդեն անցկացրել են՝ համաշխարհային հանրությանը խաղաղության այն պատկերը բերելու ուղղությամբ աշխատանքը, ինչպես այն երևում է Բաքվից։

Դրա վառ ապացույցը դարձավ գերմանական կողմի հրավերով նախագահ Ալիևի այցը՝ Մյունխենում անվտանգության միջազգային համաժողովին։ Այս մասին արդեն շատ է ասվել, սակայն այս հոդվածի համատեքստում ես կցանկանայի կրկնել այն փաստը, որ նախագահ Ալիևի Մյունխենում բոլոր հանդիպումները նախաձեռնել են հակառակ կողմերը։ Ալիևին հանդիպման խնդրանքով են դիմել բազմաթիվ պետությունների և կառավարությունների, միջազգային առաջատար ֆինանսական կենտրոնների և հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարներ։ Անշուշտ, սա աշխարհում Ադրբեջանի աճող դերի և Իլհամ Ալիևի անձնական հեղինակության ցուցանիշն է։ Միայն մտածեք. նախագահ Ալիևը երկու օրվա ընթացքում անցկացրել է քսանչորս հանդիպում։ Ցավոք, ժամանակի սղության պատճառով հնարավոր չի եղել իրականացնել ադրբեջանական կողմին խնդրած ևս տաս հանդիպումը։

Ալիևի կողմից Մյունխենում կայացած հանդիպումների շարքում, անշուշտ, իրենց վրա հատուկ ուշադրություն են գրավել՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգի, ինչպես նաև ԱՄՆ-ի չորս ներկայացուցիչների՝ պետքարտուղար Անտոնի Բլինկենի, գլոբալ ենթակառուցվածքների և էներգետիկ անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի հատուկ համակարգող Ամոս Հոխշտեյնի, Կլիմայի հարցերով ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջոն Քերի և Ռոքֆելլերի հիմնադրամի ռազմավարական հաղորդակցությունների, քաղաքականության և գովազդի գծով ավագ փոխնախագահ Էյլին Օ'Քոնորի հետ հանդիպումները: Այս հանդիպումների մանրամասներն և զրույցների ընթացքում բարձրացված թեմաները արդեն լայնորեն լուսաբանվել են լրատվամիջոցներում։ Նշենք միայն, որ այս կարեւոր հանդիպումներից գրեթե ոչ մեկը չի շեշտել հայ-ադրբեջանական կարգավորման թեման։ Միայն ԵԱՀԿ նախագահի հետ Ալիևի զրույցը չանցավ առանց այս հարցի վրա կենտրոնանալուն, և այն էլ միայն այն համատեքստում, որ ԵԱՀԿ-ը պետք է փակվի՝ մոռացության մատնված ղարաբաղյան հակամարտության միջնորդության հետ կապված ողջ կառույցի արդիականության կորստի պատճառով։

Ամերիկացիների հետ զրույցները հիմնականում վերաբերել են՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարում Ադրբեջանի դերի, կանաչ էներգիայի զարգացմանը նվիրվածության և, իհարկե, առաջիկա «COP29» համաժողովի վրա, որը այս տարի կանցկացվի Բաքվում։

Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի հետ մեր երկրի հարաբերություններում վերջերս նկատվում էր հետզարգացում, եթե չասել ճգնաժամ, որը կապված է առաջին հերթին Նահանգների արտաքին քաղաքականության մեջ հայկական գործոնի հետ։ Իսկ այժմ երկկողմ հարաբերություններում նկատվող վերածնունդը կապված է՝ երրորդ երկրների հետ հարաբերություններից հայ-ադրբեջանական օրակարգը հեռացնելու Բաքվի վճռական քաղաքականության հետ։ Մյունխենում Ալիևի հետ հանդիպումներին ամերիկյան ներկայացուցիչների նման ակտիվ մասնակցությունը վկայում է Վաշինգտոնի կողմից այս նոր իրողությունների ընդունման մասին։ ԱՄՆ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունները վերադառնում են նախկին ինտենսիվության, բայց նոր հիմքի վրա։ Նման փոփոխության ևս մեկ օրինակ է դարձել այն փաստը, որ ներկա պահին Նահանգներում է գտնվում էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։ Նախարարը իր ամերիկացի գործընկերների հետ քննարկում է էներգետիկ ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից՝ միջազգային էներգետիկ անվտանգության ապահովման համար իրականացվող նախագծերը։ Ակտիվություն է նկատվում նաև այլ ոլորտներում։

Մյունխենի հանդիպումները, ինչպես նաև այս տարվա հունվարին Դավոսի գագաթնաժողովին Ալիևի հրավերը ցույց են տալիս այդ թվում նաև Արևմուտքից Ադրբեջանը հեռացնելու, օտարացնելու և նույնիսկ մեկուսացնելու մասին շահարկումների հիմնազրկությունը։ Ալիևի Մյունխեն հրավերը և հանդիպումների խնդրանքը նույնպես հանդիսանում են՝ Ադրբեջանում նախագահական ընտրությունների արդյունքների նկատմամբ արևմտյան երկրների և կազմակերպությունների դրական վերաբերմունքի մասին վկայությունը։

Ադրբեջանը մտել է այն պետությունների շարքը, որոնց հետ հաշվի են նստում և որոնք այժմ ազդում է ոչ միայն տարածաշրջանային քաղաքականության վրա, այլ նաև նպաստում են դրական գլոբալ օրակարգին։ Ինչպես արդեն նշվել է վերը, կլիմայի հարցերով «COP29» միջազգային համաժողովի թեման եղել է արևմտյան ներկայացուցիչների հետ քննարկման կենտրոնական թեմա: Ինքնին միջոցառման հյուրընկալող մեր երկրի ընտրվելը ավելորդ անգամ մատնանշում է՝ միջազգային հանրության կողմից Ադրբեջանը նոր կարգավիճակում ճանաչելու մասին։

Մի փոքր վերափոխելով հոդվածի սկզբում հնչեցված միտքը՝ կարելի է ասել, որ Ադրբեջանը հակամարտությամբ կառավարելու երեսուն տարվա երկարավուն փորձերը այս քաղաքականությունն իրականացնողների համար ավարտվեցին լիակատար ֆիասկոյով և մեր երկրի ինքնիշխանության հաղթանակով։ Ադրբեջանը հետագայում ևս կանցկացնի հավասարակշռված քաղաքականություն՝ ելնելով իր ազգային շահերից։

Դրա հետ մեկտեղ՝ թուրքական պետությունների հետ բարեկամությունն ու գործընկերությունը Ալիևի կողմից հռչակվել է որպես արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը։ Ալիևի առաջին պաշտոնական արտասահմանյան այցը Թուրքիա կատարելը, ինչպես նաև հանդիպման արդյունքներով՝ երկու եղբայրական պետությունների ղեկավարների հայտարարությունները ավելորդ անգամ վկայում են այդ միտումի մասին։ Համաշխարհային առևտրային ճանապարհների խաչմերուկում տնտեսական փոխգործակցության ամուր հիմքի վրա Թուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում ինտեգրումը կոչված է՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի լայն տարածքում քաղաքականության ձևավորող գործոն դառնալուն:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա պետք է արագ ընդունի նոր իրականությունը։ Դեռ շուտ է հեռուն գնացող եզրակացություններ անելը, սակայն Մյունխենում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները որոշակի լավատեսության հիմք են տալիս՝ Երևանի արտաքին քաղաքական կուրսի ողջամտության վերաբերյալ։ Այժմ Փաշինյանից պահանջվում է գործը ավարտին հասցնելու քաղաքական կամք։ Այո, մենք հասկանում ենք, թե որքան դժվար է լինում դեմ գնալ ավանդական հասարակական կարծիքին, սակայն ուժեղ քաղաքական գործիչը՝ այդ թվում նաև նա է, ով կամքի ջանքերով և օգտվելով վստահության մանդատից՝ ընդունում է ոչ պոպուլյար, բայց կենսականորեն կարևոր որոշումներ: Առավել ևս, հատկապես քաղաքական գործիչների կամքն է որոշումները երբեմն դարձնում հանրաճանաչ պոստֆակտում։ Մենք ստիպված ենք կրկնվել, սակայն սա շատ կարևոր է՝ սկզբի համար պաշտոնական Երևանը պետք է քաղաքական և լրատվական տարածքները մաքրի՝ «Լեռնային Ղարաբաղ», «լղհ», «արցախ» թեմաների ամեն տեսակի վերամարմնավորումից։ Ցավոք, մենք կրկին նկատում ենք փետրվարի 20-ի (հատկապես այս ամսաթիվն է հանդիսանում Ղարաբաղում անջատողական շարժման սկիզբը) ամսաթվի շուրջ անառողջ ակտիվությունը, պատմության ճահճից նորից գլուխ են բարձրացրել «միացումի» գործիչները, իսկ Երևանում դեռ պահապանվում է «արցախի ներկայացուցչությունը»։ Հայաստանի ղեկավարությունը պետք է՝ իր մեջ այս ռեւանշիստական բոլոր դրսեւորումները արմատախիլ անելու ուժ գտնի։

Առավել ևս, Երևանը պետք, այդ թվում նաև միջազգային նամակագրության մեջ դադարի օգտագործել՝ Ղարաբաղի հայկականացված տեղանունները, Ղարաբաղի տարածաշրջանն անվանել որպես «Ադրբեջանի կողմից օկուպացված» «արցախ», «լղհ» և այլ երկիմաստ անուններով։

Եվ ամենակարևորը՝ Հայաստանը պետք է իր օրենսդրությունը մաքրի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ամրագրող դրույթներից: Միայն այս քայլերից հետո կարող է տեղի ունենալ երկու երկրների միջև հարաբերությունների իրական բարելավում, ինչը, անշուշտ, օգուտ կբերի ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանին։

Եթե հակիրճ ասենք, ապա Հայաստանը պետք է հետևի Ադրբեջանի օրինակին՝ հակամարտությունը հանի միջազգային օրակարգից, դադարի կերակրել օտարածին հրեշներին, որոնց պետք չէ խաղաղություն Հարավային Կովկասում, դառնա բառիս բուն իմաստով ինքնիշխան պետություն։

Հարավային Կովկասը պետք է ազատ լինի։

Caliber.Az
Դիտումներ: 162

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Էրսին Թաթար. անկեղծորեն երախտապարտ եմ Իլհամ Ալիևին ՀԿԹՀ-ին աջակցության համար

254
10 Ապրիլի 2025 11:56
2

Գնդապետ Բախիշևը՝ Խոջավենդի գործողության մասին. հետախույզները մահը գերադասեցին գերությունից

250
10 Ապրիլի 2025 14:19
3

«Մեծ վերադարձ». ևս 20 ընտանիք տեղափոխվում է Հասանրիզ

223
11 Ապրիլի 2025 14:05
4

Գիշերային սրացում. հայկական զորքերը գնդակոծել են ադրբեջանական դիրքերը Ձեռնարկվել են պատասխան միջոցներ

219
10 Ապրիլի 2025 09:38
5

Ադրբեջանցի ֆուտբոլիստը գտել է պատերազմում զոհված հոր գերեզմանը 32 տարի անց

186
10 Ապրիլի 2025 09:24
6

Ադրբեջանը նոր աշխարհակարգում. արտաքին քաղաքականության առաջնահերթություններ Նախագահ Ալիևը նշել է առանցքային ուղղությունները

182
10 Ապրիլի 2025 17:47
7

ԱԳՆ. Փարիզը խաղալիք է դարձել հայկական սփյուռքի ձեռքում

140
12 Ապրիլի 2025 11:53
8

Մելիքսեթ Փաշայանը դատարանում պատմել է, թե ինչպես են Ղարաբաղում ականներ տեղադրել ԼՈՒՍԱՆԿԱՐ

138
11 Ապրիլի 2025 09:23
9

Հայկական սադրանք սահմանին. Ադրբեջանի ԶՈւ դիրքերը գնդակոծվել են

122
11 Ապրիլի 2025 09:39
10

Շարունակվում են սադրանքները սահմանին. հայերը շարունակում են գնդակոծել ադրբեջանական դիրքերը

106
12 Ապրիլի 2025 10:21
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading