«Ադրբեջանի գերազանցությունը նախանձ է առաջացնում Թեհրանի մոտ» Փորձագետները՝ Իրանի սադրանքների մասին
Ինչպես արդեն հաղորդվել է, շաբաթ օրը ժամը 09:44-ից մինչև 10:26-ը Իրանի ՌՕՈւ ինքնաթիռը թռիչքներ է իրականացրել ադրբեջանա-իրանական պետական սահմանի երկայնքով: Նա Ադրբեջանի Զանգիլանի շրջանի երկայնությամբ պետական սահանից 3-5 կմ թռիչք է կատարել Բիլյասուվարի և հակառակ ուղղությամբ։ Տեղ-տեղ թռել է պետական սահմանի վրայով։ Մարտի 11-ին Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, որտեղ համապատասխան բողոքի նոտա է հանձնվել նրան։
Վերջին տարիներին Ադրբեջանը շատ բան է տեսել Իրանի կողմից։ Լարվածության գագաթնակետ է դարձել 44-օրյա պատերազմի օրերին իրանական զորքերի ներխուժումը Ադրբեջանի տարածք և այս տարվա հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումը։ Դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակման առնչությամբ մինչև հիմա իրանական կողմը չի ներկայացրել գոնե ինչ-որ արժանահավատ բացատրություն, թե ինչպես է դա հնարավոր դարձել։ Եվ նման առանց այն էլ ծանր ֆոնի վրա Իրանի Իսլամական Հանրապետութան իշխանությունները ռազմական սադրանքներ են իրականացնում մեր երկրի սահմանին։ Ինչի՞ համար և ինչու՞: Ադրբեջանի նկատմամբ նման գործողություններով ընդհանրապես ինչպիսի՞ նպատակներ կարող է հետապնդել Իրանի իշխող վերնախավը։
Այս առնչությամբ Caliber.Az-ի հետ իրենց մտքերով կիսվել են հայտնի օտարերկրյա վերլուծաբանները:
Ռազմական և քաղաքական գիտությունների դոկտոր Վախթանգ Մաիսայայի (Վրաստան) կարծիքով՝ Թեհրանը իր գործողություններով հրահրում է տարօրինակ և վտանգավոր միտումներ։
«Իմ կարծիքով, Իրանը ցանկանում է ցույց տալ իր ուժը։ Թել Ավիվի հետ նրա հակասությունների սրման ֆոնին Թեհրանում մտավախություն ունեն, որ Ադրբեջանը, հնարավոր է, կարող է ներգրավվել Իսրայելի և Իրանի միջև հնարավոր ռազմական գործողությունների մեջ, որոնք կապված են իրանական կողմից միջուկային ռումբի ստեղծման հետ։
Առավել ևս, որ Իրանի ղեկավարությունը, չգիտես ինչու, վերջերս Բաքվում Իսրայելի հետախուզության նախարար Գիլա Գամլիելի և Ադրբեջանի նախագահի միջև կայացած հանդիպումը ընկալում է որպես ռազմական սպառնալիք իր համար։ Թեև դա ամենևին էլ այդպես չէ, բավական է միայն հիշել, որ Իսրայելում Ադրբեջանի առաջին դեսպանը այս օրերին ուղղակիորեն հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունների դեպքում՝ Ադրբեջանը ոչ մի դեպքում իր տարածքը չի տրամադրի հակամարտող կողմերից որևէ մեկին։ Եվ սա բացարձակապես ճիշտ դիրքորոշում է։
Ես կարծում եմ, այստեղ թաքնված է նաև երկրորդ պահը։ Իրանը ցանկանում է ցուցարդել, որ նա հանդիսանում է Հարավային Կովկասում ինչ որ տարածաշրջանային հեգեմոն։ Ուստի նա փորձում է ներկայացնել, եթե կարելի է այսպես արտահայտվել՝ իր ռազմական դրոշի ներկայությունը։
Երրորդ գործոնը կայանում է նրանում, որ ԱՄՆ-ն այժմ վերածվում է գրեթե գլխավոր միջնորդի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Կարծում եմ, որ ԱՄՆ-ի ներկայությունը, տարածաշրջանային գործերում նրանց ներգրավվածությունը Իրանին ստիպում են ինչ-որ կերպ վերաձևաչափել իր աշխարհաքաղաքական նկրտումները, և նա կարծում է, որ ցուցադրելով իր ռազմական ուժը՝ ի վիճակի է ինչ-որ մեկին վախեցնել։ Ես չգիտեմ, թե Թեհրանը այստեղ ինչի վրա է հույսը դնում, եթե ոչ վաղ անցյալում Ադրբեջանի Զինված ուժերը արդեն ցուցադրել են իրենց բարձր պաշտպանունակությունը, մարտական գերազանց հմտությունները։ Այսինքն, նրանք ի վիճակի են պատշաճ կերպով արձագանքել Իրանի կողմից ցանկացած հիպոթետիկ ռազմական սադրանքներին»,- համարում է վրացի փորձագետը։
Իսրայելցի հրապարակախոս Ավիգդոր Էսկինը (Երուսաղեմ) համարում է, որ Ադրբեջանը Իրանի համար հանդիսանում է անվերջ գրգռման օբյեկտ։
«Իրանի հյուսիսային հարևանը՝ բնակչության բոլոր շերտերի միջև ներդաշնակություն պահապանող պետություն է: Ադրբեջանում կենսամակարդակը շատ ավելի բարձր է։ Սրան ավելացնենք աշխարհի բոլոր երկրների հետ հարաբերություններ հաստատելու կարողությունը, և մենք կստանանք Ադրբեջանի գերազանցության ամբողջական պատկերը, որը Թեհրանի մոտ առաջացնում է նախանձ և եռում»,- ասում է նա։
Իրանի հյուսիսում ապրում է ավելի քան քսան միլիոն ադրբեջանցի։ Այդ մարդիկ զրկված են իրենց մշակույթը մայրենի լեզվով զարգացնելու և երեխաներին նույնիսկ ադրբեջանական անուններ տալու իրավունքից, նշել է Էսկինը։
«Պատահական չէ, որ այդ տարածաշրջաններում հատկապես նկատելի են ռեժիմի դեմ բողոքի ցույցերը։
Իր անկախ գոյության բոլոր տարիների ընթացքում Ադրբեջանը ձգտել է Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների։ Սակայն վերջին շրջանում Թեհրանում տիրում է սադրանքներ և վիրավորական ու մարտահրավերներ ներառող գործողություններով ագրեսիվ գիծ: Իրանում ստուգում են Ադրբեջանի հանդուրժողականության չափը։
Թեհրանում ակնհայտորեն հաշվի չեն առնում այն , որ Բաքուն ունի հուսալի գործընկերներ, և որ Ադրբեջանի սեփական ռազմական ներուժը որոշ ոլորտներում ավելի հզոր է, քան Իրանինը»,- եզրափակել է Էսկինը։