twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ադրբեջանի ռազմական և տնտեսական ներուժը որոշում է Կովկասի ապագան» Մարգարիտա Ասսենովան՝ հյուր Caliber.Az-ի մոտ

10 Հունիսի 2024 15:14

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Ջեյմսթաունի հիմնադրամի ավագ գիտաշխատող Մարգարիտա Ասսենովայի հետ:

— Այս տարվա նոյեմբերին ԱՄՆ-ում կկայանան ընտրություններ։ Հարցումները ցույց են տալիս, որ հանրապետական Թրամփը առավելություն է պահապանում դեմոկրատ նախագահ Բայդենի նկատմամբ։ Դուք ինչպե՞ս եք համարում, ո՞վ ունի հաղթանակի ավելի մեծ շանսեր և ինչու՞:

— Դեռ շատ շուտ է խոսել այն մասին, թե ով կհաղթի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։ Մինչ այդ շատ բան կարող է տեղի ունենալ: Անցյալ շաբաթ Թրամփի նկատմամբ դատավճիռ կայացնելուց հետո, հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել Թրամփի ընդհանուր աջակցության մի փոքր թուլացում: Եթե հուլիսին նա դատապարտվի ազատազրկման, ապա հետագա թուլացում կտեսնենք։

Ամենակարևոր արդյունքները կլինեն յոթ «տատանվող» նահանգներում (դրանցում տեղի է ունենում նախապատվությունները փոփոխում հանրապետական և դեմոկրատ թեկնածուների միջև): Դրանք են՝ Արիզոնան, Նևադան, Վիսկոնսինը, Միչիգանը, Փենսիլվանիան, Հյուսիսային Կարոլինան և Ջորջիան: Այս պահին Թրամփի առավելությունը մեծ չէ և գտնվում է սխալմունքի սահմաններում։

Այս յոթ նահանգներում ընտրությունը լինելու է անկախ ընտրողների, երիտասարդ ընտրողների և արվարձանների կանանց շրջանում: Շատ երիտասարդ ընտրողները դժգոհ են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի նկատմաբ Բայդենի աշխատակազմի քաղաքականությունից, որը պնդում է հրադադարի և Գազայի խաղաղ բնակիչների պաշտպանությանը:

Մյուս կողմից, կանանց ճնշող մեծամասնությունը դժգոհ է հանրապետական շատ նահանգներում աբորտի վերջին սահմանափակումներից: Անկախ ընտրողները ուշադրություն են դարձնում Ամերիկայի ժողովրդավարական համակարգի պաշտպանության վրա, որին Թրամփը սպառնում է՝ ընդունելով 2020 թվականի ընտրությունների արդյունքները և ապստամբություն հրահրելով Կապիտոլիումի բլրի վրա: Ակնկալվում է, որ կենսական կարևոր հարցերը որոշիչ դեր են խաղալու ընտրողների նախապատվություններում, քանի որ գնաճը մնում է բարձր և ազդում է ինչպես միջին խավի, այնպես էլ ցածր եկամուտ ունեցող ամերիկացիների վրա: Հնարավոր է, որ մինչև հոկտեմբերի վերջ մենք կունենանաք ավելի հստակ պատկերացում «տատանվող» նահանգների մասին, հատկապես, եթե այլ թեկնածուներ նույնպես հավակնեն նախագահի պաշտոնին: Նրանք կխլեն ձայները, որոնք հակառակ դեպքում կհասնեն Թրամփին կամ Բայդենին։

— Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններն ապրում են մերթ վերելքներ, մերթ վայրէջքներ։ Մենք հիշում ենք, թե ինչպես անցյալ տարի ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կոմիտեյի լսումների ժամանակ հայտարարեց, որ ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները նորմալ չեն լինի, քանի դեռ Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները հաջողությամբ չեն ավարտվել: Այնուհետ, ճիշտ է, եղել է Բլինքենից Ալիևին հեռախոսազանգ, և հաջողվել է հարաբերություններում նկատելի սառեցումից խուսափել։ Եվ այնուամենայնիվ, երբեմն Հայաստանի պատճառով Վաշինգտոնից հնչում են քննադատություններ Բաքվին հասցեին։ Ի՞նչ եք կարծում, սա իսկապես մտահոգությո՞ւն է Հայաստանի նկատմամբ, թե՞ առիթ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար։

— Ադրբեջանը պատերազմում հաղթելուց և իր տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո գտնվում է ամուր դիրքերում։ Նա ունի ռազմական և տնտեսական ներուժ, որպեսզի ձևավորել Կովկասի ապագան, հատկապես հաշվի առնելով նրա ռազմավարական դաշինքը Թուրքիայի հետ: Նման ուժի հետ գալիս է մեծ պատասխանատվություն: Կարծում եմ, որ Բաքվում ղեկավարությունը հիանալիորեն գիտակցում է այդ պատասխանատվությունը և այն հնարավորությունները, որոնք ամուր խաղաղ պայմանագիրը կտա տարածաշրջանին և դրա սահմաններից դուրս։

Բայց երբեմն Ադրբեջանի և Հայաստանի միջև հռետորաբանությունը առաջացնում է Արևմուտքի մտահոգությունը, հատկապես այն բանից հետո, երբ 2023 թվականի սեպտեմբերի իրադարձությունները դարձան ակնկալություն, իսկ 100 000 հայերի հեռանալը մտավախություն առաջացրեց հակամարտության վերսկսման առնչությամբ: Կարևոր է նշել, որ Բաքուն բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղի հայերը կարող են ազատորեն վերադառնալ Ղարաբաղ և ապրել Ադրբեջանի իշխանության տակ։ Մարդասիրական հարցերի, սեփականության իրավունքների լուծումը և ղարաբաղցի հայերի վերադարձի թույլտվությունը միայն կամրապնդեն խաղաղ պայմանագրի հեռանկարները։

Կարծում եմ, որ խաղաղ պայմանագրի ապահովումը, «փախստականների» (չակերտները՝ Խմբ.) իրավունքների պաշտպանելը, Ղարաբաղը լքած հազարավոր հայերին օգնություն ցուցաբերելը՝ Վաշինգտոնում քաղաքական գործիչների հիմնական մտահոգությունն են։ Մյուս խնդիրը՝ Հայաստանի կայունությունն է, որը փորձում է հեռանալ Ռուսաստանից՝ դրանով հանդերձ պահպանելով ժողովրդավարական համակարգը։

Ներկա ժամանակ Կովկասը գտնվում է փխրուն վիճակում, և հաշվի առնելով միաժամանակ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ընթացող երկու պատերազմները, վերջին բանը, ինչ Վաշինգտոնում ուզում են տեսնել, դա ևս մեկ հակամարտությունն է:

— Բաքուն և Երևանը անցյալ տարվա վերջից անցել են բանակցությունների երկկողմ ձևաչափի՝ առանց միջնորդների։ Կարելի է արդյո՞ք ասել այն մասին, որ ԱՄՆ-ը մտահոգված է նրանով, որ կորցրել է միջնորդի իր դերը։ Այնուամենայնիվ, Ֆրանսիան և ԵՄ-ի որոշ ուժերը փորձում են միջամտել Հարավային Կովկասի գործընթացներին, խանգարում են Բաքվի և Երևանի բանակցություններին։ Ինչու՞մն է նրանց նպատակը։

— Ես կարծում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցությունների ձևաչափը կարող է ավելի արդյունավետ լինել, քան արտաքին դերակատարների ներգրավումը։ Այն արդեն արդյունքներ է տալիս, և, ըստ երևույթին, համաձայնությունը կարող է ձեռք բերվել մի քանի ամսից։ Չեմ կարծում, որ ԱՄՆ-ի վարչակազմը մտահոգված է նրանով, որ մի կողմ է մնում, քանի դեռ գործընթացը շարունակվում է: Իրականում Վաշինգտոնը նպաստել է որոշ բանակցություններին և դրանք անցկացրել է մինչև 2023 թվականի սեպտեմբերի իրադարձությունները։ Դրանից հետո, չնայած Բաքվի հետ հարաբերություններում որոշ խոչընդոտների՝ ԱՄՆ-ը շարունակել է աջակցել խաղաղ բանակցություններին:

ԵՄ-ում մտահոգված են Հայաստանում կայունության պահպանմամբ և Փաշինյանի կառավարությանը աջակցությամբ այն պահին, երբ նա պետք է բարդ որոշումներ կայացնի. հավանություն տալ խաղաղ պայմանագրին՝ չնայած երկրի ներսում ազգայնականների հակազդեցությանը, և նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից։ Սրանք հեշտ որոշումներ չեն, և ես կարծում եմ, որ ադրբեջանական ժողովուրդը հասկանում է այս պատմական պահի ողջ բարդությունը։

Փարիզի հետ Երևանի հարաբերությունների վրա մեծ ազդեցություն է գործում Ֆրանսիայում ակտիվ հայկական սփյուռքը։ Կարծում եմ, որ երկու երկրների միջեւ ռազմական կապերի ամրապնդումը հիմնականում ուղղված է Ռուսաստանին իր հետին բակից դուրս մղելուն։ Բայց, ցավոք, Ադրբեջանի գործոնն է օգտագործվում որպես Հայաստանին զենք մատակարարելու հիմնական պատճառ, ինչը, անշուշտ, խոչընդոտում է խաղաղ բանակցություններին։

— Դուք լավ գիտեք մեր տարածաշրջանը։ Դուք արդյո՞ք կարող էիք 5 տարի առաջ պատկերացնել, որ Ադրբեջանը իրեն կվերադարձնի Ղարաբաղը, որ կսկսվի՞ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը։

— 2016 թվականի մարտական գործողությւններից հետո պարզ դարձավ, որ Ղարաբաղում լինելու է նոր պատերազմ։ Ադրբեջանը վաղուց էր պատրաստվում այդ սցենարին, հատկապես այն բանից հետո, երբ 2009 թվականին թարմացված Մադրիդյան սկզբունքները կյանքի չկոչվեցին, իսկ բանակցությունները ձախողվեցին։ Զարմանալին այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատումը սկսվել է ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո, ինչը թույլ է տվել արագացնել խաղաղ բանակցությունները։

— Դուք ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի կնքման հեռանկարները:

— Ես կարծում եմ, որ մենք խաղաղ պայմանագիրը շուտով կտեսնենք, հնարավոր է, մինչև տարեվերջը: Բաքուն լի է դրան հասնելու վճռականությամբ: Երևանը փորձում է փակել ազգայնականության ու պատերազմի ցավալի գլուխը և վերջապես վերջ տալ տարածաշրջանային մեկուսացմանը։ Խաղաղ պայմանագիրը թույլ կտա Հայաստանին միանալ տարածաշրջանի տնտեսական վերելքին, դառնալ նրա աճող կարևորության մի մասը և որպես Կենտրոնական Ասիայից դեպի Թուրքիա և այնուհետև Եվրոպա և Միջերկրական ծով տրանսպորտային և լոգիստիկ միջանցք:

Կովկասին սպասում է պայծառ ապագա, եթե հաջողվի օգտագործել տնտեսական և անվտանգության առումով համահունչ տարածաշրջան դառնալու իր աշխարհագրական դիրքը՝ կայուն խաղաղությամբ, հուսալի տրանսպորտային կապերով, օտարերկրյա ներդրումների համար գրավիչ պայմաններով և կրթված, ձեռներեց բնակչությամբ: Հուսով եմ, որ առաջիկա մի քանի տարիներին մենք կտեսնենք բոլորովին այլ ապագա։

— Բուլղարիան՝ ադրբեջանական գազ ստացողներից մեկն է։ Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։

— Ադրբեջանական գազը մատակարարվում է Եվրոպայի կարևորագույն տարածաշրջաններ, ինչպիսիք են Բալկանները և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մասերը, որոնք ամենից շատ կախված էին ռուսական գազից: Չնայած ԵՄ-ի տարեկան շուրջ 350 միլիարդ խորանարդ մետրի կազմող ընդհանուր սպառման հետ համեմատած համեստ ծավալներին՝ ադրբեջանական գազը նկատելի ազդեցություն է գործում այնպիսի երկրների վրա, ինչպիսին Բուլղարիան է։ Փաստորեն, ադրբեջանական գազը Բուլղարիային փրկեց վերահաս ճգնաժամից, երբ Ռուսաստանը 2022 թվականի հունիսին հանկարծակի դադարեցրեց բոլոր մատակարարումները։ Հիմա Բաքուն ապահովում է Բուլղարիայի անհրաժեշտ բնական գազի գրեթե կեսը, մյուս կեսը մատակարարվում է հեղուկ բնական գազի տեսքով։

Ադրբեջանի գազը կարևոր դեր է խաղացել նաև Իտալիայում, որը մինչև 2022թ. Մոսկվայի Ուկրաինա ներխուժելը եղել է ռուսական գազից առավել կախված երկրներից մեկը: Այժմ Իտալիան կարող է հաջող դիֆերսիֆիկացիայի, այդ թվում նաև ադրբեջանական գազի շնորհիվ, ապրել առանց ռուսական գազի։

Զրույցը վարել է Ֆարահ Մամեդլին

Caliber.Az
Դիտումներ: 192

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. ժամանակն է, որպեսզի համադրողը հեռանա Մաս II

128
19 Դեկտեմբերի 2024 10:21
2

Զրույց ներկայի մասին Caliber.Az-ն վերլուծում է Իլհամ Ալիևի նոր հարցազրույցը

115
19 Դեկտեմբերի 2024 15:24
3

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

107
20 Դեկտեմբերի 2024 20:09
4

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

90
20 Դեկտեմբերի 2024 18:25
5

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

80
20 Դեկտեմբերի 2024 14:17
6

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

75
20 Դեկտեմբերի 2024 16:29
7

«Բաքուն ստիպված է նորից խաղաղություն պարտադրել Երևանին» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

72
19 Դեկտեմբերի 2024 20:52
8

Էրդողան. Շնորքհավորում եմ Ադրբեջանին՝ D-8-ի հետ կապված

70
19 Դեկտեմբերի 2024 16:40
9

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

64
20 Դեկտեմբերի 2024 12:08
10

Ծովափնյա ազգային զբոսայգին պատրաստվում է Ամանորին ԼՈՒՍԱՆԿԱՐ

61
19 Դեկտեմբերի 2024 10:49
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading