twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Ադրբեջանին հայցերի վճարելը կսնանկացնի Հայաստանը Մուսաբեկովն ու Այթմատովը՝ Caliber.Az-կայքում

24 0Հոկտեմբերի 2023 14:15

Հոկտեմբերի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է՝ «Հովհաննիսյանն ու Կարապետյանը ընդդեմ Հայաստանի» գործով հայցը, որը վերաբերվել է նախկինում Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի տարածքում կատարված հանցագործություններին։ Հայցի առարկա է դարձել՝ 2010 թվականի ամռանը Ղարաբաղում վերոհիշյալ զինծառայողների և նրանց չորս համածառայակիցների հետ կատարվածը, երբ նրանք բոլորին գտան հրազենային վնասվածքներով մահացած։

Հայցը ներկայացրած Հովհաննիսյանի և Կարապետյանի հարազատները պնդում են, որ երկու հայ երիտասարդներն էլ բանակ են զորակոչվել 2009 և 2008 թվականներին, և ծառայության են ուղարկվել «լղհ»-ում (չակերտների մեջ է առվել ՄԻԵԴ-ի որոշման մեջ-խմբ.) տեղակայված զորամասում։ Հայցվորները համոզված են, որ նրանց զավակները դարձել են ոչ կանոնադրական փոխհարաբերությունների զոհեր, ենթարկվել են խոշտանգումների, ծեծի և սպանվել են՝ Ղարաբաղում ծառայելու ժամանակ իրենց իսկ համածառայակիցների կողմից, իսկ Հայաստանի իշխանությունները արդյունավետ հետաքննություն չեն անցկացրել բոլոր մեղավորներին, այդ թվում նաև վերադաս հրամանատարներին բացահայտելու և պատժելու համար։ ՄԻԵԴ-ը հայցվորների իրավունքների խախտումները ճանաչել է Մարդու իրավունքների և ազատությունների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով (կյանքի իրավունք), իսկ Ստրասբուրգի դատարանը որոշել է յուրաքանչյուր դիմումատուին որպես փոխհատուցում վճարել 30 հազար եվրո։

Եվրոպական դատարանի այս որոշումը շատ կարևոր է Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի ևս մեկ փաստի՝ միջազգային դատական ատյանի կողմից հաստատման տեսակետից, քանզի ներկայացնում է՝ այդ երկրի կողմից իր քաղաքացիներին հարևան պետության օկուպացված տարածքներում ծառայության ուղարկելու մասին ապացույց։

ՄԻԵԴ-ի որոշման մեջ կա հղում՝ «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործին վերաբերվող Ստրասբուրգի դատարանի մեկ այլ որոշմանը, որտեղ հայկական պետությունը պատասխանատու է ճանաչվել՝ Ադրբեջանի Լաչինի շրջանից մի խումբ մարդկանց իրենց տներից վտարելու և սեփականությունից զրկելու համար։

Հարկ է նշել, որ Ադրբեջանը կարող է նման միջադեպերը օգտագործել իր օգտին, որպեսզի հասնի՝ ադրբեջանական հողերի բազմամյա օկուպացիայի, ինչպես նաև մեր ժողովրդին, մեր երկրին, նրա բնությանը, գյուղերին ու քաղաքներին հասցրած անհաշվելի վնասի համար Հայաստանին միջազգային մակարդակով դատապարտելուն։

Որքանո՞վ արդյունավետ կարող են լինել՝ ադրբեջանական հողերի օկուպացիայի տարիներին Հայաստանի հանցագործությունները ճանաչելու նպատակով ՄԻԵԴ-ին Բաքվի կողմից նման հայցերը և դրանց համար ինչպե՞ս պետք է պատրաստվեն ապացույցային բազան։ Caliber.Az-ի այս հարցերին պատասխանում են ադրբեջանցի և ղազախ փորձագետները:

Միլլի Մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը համարում է, որ վաղուց ժամանակն է մտածել, թե ինչպես ՄԻԵԴ-ի այս որոշումների և Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիայի ժամանակահատվածում այլ անհերքելի փաստերի հիման վրա նրան պատասխանատվության կանչել՝ քաղաքացիների գույքին, պետական ենթակառուցվածքներին (երկաթուղիներ, էլեկտրական ցանցեր, շինություններ, մշակութային օբյեկտներ և այլն) պատճառված վնասի համար։

«Եթե Արայիկ Հարությունյանը և մյուս ձերբակալված հայ անջատականները ցուցմունքներ տան այն մասին, որ Գյանջային, Բարդային, Թերթերին և այլ բնակավայրերին ու օբյեկտներին հարվածներ հասցնելու հրամանը տվել են ոչ թե իրենք, այլ Հայաստանի գլխավոր շտաբը, ապա Ադրբեջանի հայցերը կլինեն ավելի ծանրակշիռ։ Ամեն դեպքում, ռազմատուգանքի պահանջով հայցը պետք է ներկայացվի»,- ընդգծել է Ռ. Մուսաբեկովը:

Ընդհանուր առմամբ, ադրբեջանցի քաղաքագետի կարծիքի հետ համաձայն է նաև ղազախստանցի փորձագետ Աթբեկ Այթմատովը։ ՄԻԵԴ-ի բերված որոշումը կարող է միջազգային ատյաններում ավելացնել Հայաստանի դեմ գործողությունների շրջանակը՝ ներկայացնելով հայկական հանցագործությունների փաստացի նյութեր և անհերքելի ապացույցներ, վստահ է նա։

«Իհարկե, «Հովհաննիսյանը և Կարապետյանն ընդդեմ Հայաստանի» գործով տուժողները հանդիսանում են հայ զինվորականներ, սակայն գործի նյութերը ապահովում են կոնկրետ վկայություններ, որոնք Հայաստանին մերկացնում են ադրբեջանական տարածքների բազմամյա օկուպացման մեջ, ինչը հնարավորություն է տալիս այդ գործի վրա կառուցել նաև այդ մարտավարության նման մեղադրանքներ: Մի կողմից, Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի օկուպացիան մեծապես ապացուցված փաստ է, բայց որքան շատ են նման դեպքերը՝ այնքան ավելի շատ կոնկրետ նյութ կա դատավորների աշխատանքի և Հայաստանի հանցագործությունների վերլուծության համար։ Եվ ապացույցները երբեք ավելորդ չեն լինում:

Անշուշտ, նման ամենակարևոր ապացույցներից է հանդիսանում նաև հենց Հայաստանի սահմանադրությունը, որում ադրբեջանական Ղարաբաղը նշված է որպես Հայաստանի մաս։ Հետևաբար, քանի դեռ Հայաստանի սահմանադրությունը չի փոփոխվել և այնտեղից չի հանվել հղումը Անկախության հռչակագրին, այս պետության կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայության մասին խոսելն անիմաստ է և կեղծավոր տեսք ունի»,- կարծում է Այթմատովը։

Ինչպես նաև, ըստ ղազախ քաղաքագետի, պետք է պատրաստ լինել միջազգային ատյաններում Հայաստանի հետ երկար տարիների դատավեճերին։

«Այսինքն, պետք չէ այս գործընթացը անմիջականորեն կապել Երևանի նկատմամբ պաշտոնական Բաքվի քաղաքականության, այդ հարաբերությունների աստիճանի հետ, նույնիսկ եթե պետությունների փոխգործակցության մեջ տեղի ունենա որոշակի ջերմացում։ Ի դեպ, չի բացառվում, որ Ադրբեջանի արդարացի ու բազմամիլիարդանոց հայցերը Երեւանին ինչ-որ պահ ստիպեն նույնիսկ փոխել իր հռետորաբանությունը։ Քանի որ արդեն հիմա պարզ է, որ նման բնույթի գործերը կարող են հայերի համար ավելի վատ լինել, քան ցանկացած միջազգային պատժամիջոցներ, չէ որ եթե պաշտոնական Երևանը ամբողջությամբ պատասխանատվության ենթարկվի Ադրբեջանի տարածքների երկարաժամկետ օկուպացիայի համար, Հայաստանի պետական բյուջեն պարզապես կփլուզվի, և երկիրը կսնանկանա։ Քանի դեռ հայ քաղաքական գործիչները լիովին չեն գնահատել նման վտանգը, ռեւանշիզմը Հայաստանում մոլեգնելու է ամբողջ ուժով, իսկ Բաքվի հասցեին առաջվա պես վիրավորանքներ ու սպառնալիքներ կթափվեն։ Հայ հասարակության մեջ դեռ չեն մտածում այն մասին, որ եթե Հայաստանը երբևէ ստիպված լինի Ադրբեջանին փոխհատուցում վճարել, ապա Հայաստանի յուրաքանչյուր շարքային բյուջետային կարող է մնալ առանց աշխատավարձի։ Ուստի այս առումով Բաքուն պետք է մնա հնարավորինս պրագմատիկ և շարունակի աշխատել այս ուղղությամբ՝ հավաքելով ապացույցներ։ Չի բացառվում, որ մինչև վերջերս նման կամակոր Երևանը բառացիորեն ծնկաչոք երկխոսություն աղերսի Բաքվից՝ այս հարցով։ Եվ նման հայցը կդառնա Հայաստանի վրա ճնշում գործադրելու և, ի վերջո, իր արածի համար նրա զղջման կարևոր քաղաքական գործիք»,- եզրափակում է ղազախ քաղաքագետը։

Caliber.Az
Դիտումներ: 394

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

147
23 Դեկտեմբերի 2024 17:26
2

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

135
23 Դեկտեմբերի 2024 15:59
3

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

79
23 Դեկտեմբերի 2024 17:03
4

Իլհամ Ալիևի ուղին. ժառանգորդություն և պատմական հաղթանակ Ադրբեջանի նախագահի ծննդյան օրվա առթիվ

71
24 Դեկտեմբերի 2024 18:35
5

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

65
23 Դեկտեմբերի 2024 12:45
6

Պուտինը զանգահարել է Ալիևին

61
24 Դեկտեմբերի 2024 13:48
7

Բայրամովը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտների մասին

58
23 Դեկտեմբերի 2024 18:31
8

Իլհամ Ալիևը դարձավ 63 տարեկան

57
24 Դեկտեմբերի 2024 09:21
9

Փաշազադե. Ղարաբաղում կրոնական գործիչների թիվն աճում է

55
23 Դեկտեմբերի 2024 14:58
10

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

55
24 Դեկտեմբերի 2024 11:09
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading