twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ալիևը ամեն ինչ պարզաբանեց Հայաստանին Նախագահի մոտ խորհրդակցության արդյունքները

14 Ապրիլի 2022 16:18

Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախագահությամբ կայացել է՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներին նվիրված խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կատարված աշխատանքի արդյունքները, ինչպես նաև մինչև տարվա վերջը նկատառված պլանները։ Ընդհանուր առմամբ, պետության ղեկավարը գոհունակությամբ է նշել հետկոնֆլիկտային ժամանակահատվածում երկրի առջև դրված նպատակների շրջանակներում բոլոր ոլորտներում հաջող զարգացումը։ Դրա հետ մեկտեղ, նախագահ Ալիևը հնչեցրել է՝ Ադրբեջանի համար սկզբունքային կարևորություն ունեցող մի շարք քաղաքական ուղերձներ։ Եվ ոչ միայն։

Իլհամ Ալիևը մասնավորապես ուշադրություն է հրավիրել՝ ընթացիկ ժամանակահատվածում սահմանների սահմանազատման և սահմանագծման, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման և որպես հետևանք՝ 2020 թվականի եռակողմ հայտարարության մեջ նշված կետերի իրագործման, Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի ստորագրման հետ կապված խնդիրների կարգավորում նախատեսող հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցի վրա։ Այս համատեքստում նախագահն հատուկ նշել է Բրյուսելում Եվրոպական Միության Խորհրդի միջնորդային նախաձեռնությունները։ Իլհամ Ալիևը բերել է Ադրբեջանի օգտին երկու առանցքային փաստ, նշելով, որ ամփոփիչ կոմյունիկեյում չի նշվում «Լեռնային Ղարաբաղը», որ անշուշտ համահունչ է մեր երկրի դիրքորոշման հետ, ինչպես նաև չկա «հակամարտություն» բառը։

Անկասկած, այդ երկու փաստարկների արձանագրումը ցուցադրում է Եվրոպական Միության կողմից ներկայիս իրողությունների, և նշանակում է նաև Ադրբեջանի կողմից ղարաբաղյան խնդրի լուծման գործոնի ընդունումը։ Եվ սա չափազանց դրական և հուսադրող փաստ է։ Մյուս կողմից, Բրյուսելում ոչ վաղուց հանդիպման արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանը ընդունել է հարաբերությունների նորմալացման ուղղությամբ Ադրբեջանի կողմից առաջադրված 5 հիմնարար սկզբունքները։ Այս փաստը նախագահն անվանել է Հայաստանի կողմից մեր երկրի տարածքային ամբողջականության միանշանակ ճանաչում, Ադրբեջանի պատմական հողերի նկատմամբ հավակնություններից հրաժարվել և, որպես հիմնական պայման երկկողմ կապերի նորմալացման համար։ Ի դեպ, Ադրբեջանի նախագահի օբյեկտիվ գնահատականը հաստատել է Հայաստանի վարչապետի, Ազգային ժողովի ամբիոնից այսօրվա ելույթը, որի ընթացքում Փաշինյանը հրապարակայնորեն խոստովանել է պատերազմի համար իր մեղքը և Բաքվի հետ խաղաղ պայմանագրի շուտուփույթ ստորագրման անհրաժեշտությունը։

«Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի ամբողջականությունը, Ղարաբաղի իրավական կարգավիճակի հարցը ուղղված է նրա անվտանգության ապահովման վրա, իսկ Հայաստանի կառավարությունը համարում է, որ Երևանը և Բաքուն պետք է կարճ ժամանակահատվածում կնքեն խաղաղության մասին պայմանագիր»,- ասել է Փաշինյանը, նշելով, որ «հանձնելով ադրբեջանական տարածքները» նա, հնարավոր է կկարողանար հազարավոր կյանքեր փրկել, բայց հրաժարվելով դա անելուց՝ դարձել է հազարավոր զոհերի պատճառ։ Փաշինյանը փաստորեն ներքին լսարանի առջև հաստատել է Բաքվի կողմից առաջադրված հինգ սկզբունքների հետ համաձայնությունը։ Այնուամենայնիվ, առայժմ առաջ չենք վազի։ Տեղին կլիներ հիշել «սառույցը շարժվեց» արտահայտությունը, եթե չլիներ Երևանի երկերեսանիությունը և ուխտադրուժությունը։ Ուստի Հայաստանի դեպքում այն կարող է լինել վաղաժամ։

Բայց վերադառնանք նախագահի կարևոր վարկածներին։ Եվ կրկին Հայաստանի վերաբերյալ։ Այսպես, պետության ղեկավարը անդրադարձել է Հայաստանին սպառազինության և վարկերի հնարավոր մատակարարումներին։ Նրա խոսքով, եթե Հայաստանին չհատկացնեին սպառազինության համար զգալի միջոցներ, ապա Երևանը «խոնարհելով գլուխը, կգար պայմանավորվելու» Բաքվի հետ։

«Եթե Հայաստանի սպառազինման համար գումարներ հատկացվեն, ապա մենք դա կընկալենք, որպես ոչ բարեկամական քայլ և համապատասխան արձագանք կտանք»,- ասել է Իլհամ Ալիևը՝ փաստորեն ակնարկելով Հայաստանի մերձավոր դաշնակցին, ում հետ, ի դեպ, մենք նույնպես ունենք ռազմավարական դաշնակցության մասին համապատասխան փաստաթուղթ։ Համոզված ենք, ակնարկը կլսվի և օբյեկտիվորեն կընկալվի նրանց կողմից, ում հասցեագրվել է այն։

Նախագահի ուշադրությունից դուրս չմնած նաև տխրահռչակ երկակի չափանիշների քաղաքականությունը, որի հետ մենք ընդհարվել ենք ադրբեջանական տարածքների օկուպացիայի ողջ ժամանակահատվածում, իսկ այժմ դրանք արդեն նշում ենք Ուկրաինայի օրինակով։

«Մենք դա տեսնում ենք նաև մեր օրերին, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում. երբ մենք Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ «Բայրաքթար» անօդաչուներով ազատագրում էինք մեր հողերը՝ օտարերկրյա փորձագետները և մամուլը այդ ԱԹՍ-ները անվանում էին «մահաբեր զենք», իսկ հիմա, ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում այդ նույն անօդաչուները անվանում են «հրեշտակ»։ Ահա, թե ինչ է նշանակում երկակի չափանիշներ, ահա, թե ինչ է նշանակում անարդարությունը մեր նկատմամբ և այսպիսին է իրականությունը»,- ասել է նախագահ Ալիևը, այդ փաստը արձանագրելով ըստ արժանավույն։

Իր ելույթի ներածական մասում նախագահը հերթական անգամ անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությանը՝ ընդգծելով հայ-ադրբեջանական բազմամյա հակամարտության կարգավորման մեջ նրա անունակությունը։

«Ադրբեջանը ինքնուրույն, ռազմաքաղաքական ճանապարհով կարգավորեց այդ հակամարտությունը, իսկ հակամարտության կարգավորման համար Մինսկի խմբին դե-յուրե հանձնված մանդատը դե-ֆակտո կարող է համարվել անվավեր»,- ասել է Իլհամ Ալիևը։ Ի դեպ, ԵԱՀԿ ՄԽ-ի վախճանի փաստը ճանաչել են և Ռուսաստանը՝ իր արտաքին գործերի նախարարի շուրթերով, և Եվրոպան՝ ոչնչացնելով «մեռյալ» կառույցի վերակենդանացման և հետագայում այն բանակցային գործընթացին ներգրավելու հայերի պատրանքները։

Կան նաև մի քանի լուրջ հարցեր, որոնց վրա նախագահը ուշադրություն է հրավիրել։ Նրա խոսքով, Ղարաբաղի մարզի վերականգնմանը և զարգացմանը նպատակաուղղված խնդիրների հետ մեկտեղ՝ Ադրբեջանը հետագայում ևս լուրջ ուշադրություն կհատկացնի ռազմական ոլորտին և բանակաշինությանը, սպառազինության և տեխնիկայի նոր տեսակների գնումներին։

«Պատերազմից հետո ստեղծվել է զորքի նոր՝ կոմանդոս տեսակը, ես անձամբ մասնակցել եմ Հադրութում կոմանդոսի առաջին ռազմաբազայի բացմանը։ Սա զորքերի շատ ուժեղ տեսակ է։ Վստահ եմ, որ ներկա ժամանակ զորքի այդ տեսակը կարող է իրագործել ցանկացած խնդիր։ Մենք տարեցտարի կավելացնենք կոմանդոսի թվաքանակը, և յուրաքանչյուրը պետք է իմանա, որ արդեն նախապատրաստվել են և կնախապատրատվեն հազարավոր լիովին վարժված մարտիկներ»,- ասել է պետության ղեկավարը՝ նշելով, որ ադրբեջանցիները երբեք չպետք է մոռանան օկուպացիան, հայերի բարբարոսությունը։ Չպետք է մոռանան այդ մասին, որ այսօր Ադրբեջանը ուժեղ է, իսկ Հայաստանը՝ թույլ։

«Մենք ապրում ենք իրական հարթության մեջ և երբեք չպետք է մոռանանք 1990-ական թվականներին Հայաստանի կողմից մեր դեմ անցկացված էթնիկական զտման քաղաքականությունը, Խոջալուի ցեղասպանությունը, օկուպացիան։ Սա միշտ պետք է մնա ադրբեջանցիների հիշողության մեջ։ Որպես պատասխանատու մարդիկ, մենք միշտ պետք է պատրաստ լինենք ամեն ինչի»,- ասել է նախագահը՝ ճիշտ շեշտադրելով այն հանգամանքը, որ Հայաստանի դեպքում Ադրբեջանը միշտ պետք է վառոդը չոր պահի։

Նախագահը կարևոր նշանակություն է տվել նաև ՄԱԿ-ի օրինակով երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչող առաջատար միջազգային կազմակերպությունների հետ Ադրբեջանի գործունեությունը։ Նա նշել է, որ ՄԱԿ-ին անդամագրվելուց հետո, այն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը ընդհարվեց օկուպացիայի հետ՝ ՄԱԿ-ը, նրա Անվտանգության խորհուրդը ընդունել են արդար որոշումներ։

«Ցավոք, այդ որոշումները գրեթե 30 տարի մնացին թղթի վրա։ Բայց ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, Ադրբեջանի կողմից նրա միակողմանի կարգավորումը միաժամանակ ՄԱԿ-ից հանեց այդ բեռնը։ ՄԱԿ-ից հետո, մեծությամբ երկրորդ միջազգային կառույց է հանդիսանում Չմիավորման շարժումը, որում ներկա ժամանակ Ադրբեջանը նախագահում է, իսկ բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ և աջակցությամբ մեր նախագահությունը ևս մեկ տարի երկարաձգվել է, ինչը հանդիսանում է Ադրբեջանի նկատմամբ վստահության դրսևորում»,- ասել է Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ այդ միջազգային կազմակերպությունը Ադրբեջանի հետ համերաշխություն է դրսևորել և պատերազմից առաջ, օկուպացիայի ժամանակահատվածում, պատերազմի ժամանակ և դրանից հետո։

Նշվել է, որ ևս մեկ խոշոր միջազգային կազմակերպություն է հանդիսանում Իսլամական համագործակցության կազմակերպությունը, որի մակարդակով բազմիցս ընդունվել են Ադրբեջանի դիրքորոշումը արտացոլող արդարացի որոշումներ և բանաձևեր, իսկ հետհակամարտության ժամանակահատվածում կազմակերպության ղեկավարությունը այց է կատարել ազատագրված հողերը։

Ամփոփելով պետության ղեկավարի ելույթը՝ ակնհայտ են հետևյալ եզրակացությունները։

Նախ, Ադրբեջանը հասել է Հայաստանի կողմից իր տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչմանը, նրա կողմից հինգ հիմնարար սկզբունքների ընդունմանը, որոնք լիովին արտացոլում են միջազգային իրավունքի շրջանակներում մեր պետության շահերը։

Երկրորդը, Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ Ադրբեջանի կողմից առաջադրված պայմանները աջակցել են նաև այդ թվում բանակցային գործընթացի միջնորդները, մասնավորապես Եվրոպան և սա Բաքվի արտաքին քաղաքականության ակնհայտ հաջողությունն է։

Երրորդը, Ադրբեջանը հետագայում ևս կշարունակի ավելացնել իր ռազմական ներուժը և ամրապնդել իր պաշտպանական հզորությունը, և չի ընդունի երրորդ երկրների կողմից Հայաստանի հետագա սպառազինումը, քանզի այդ գործողությունները քննարկում է, որպես սպառնալիք տարածաշրջանի կայունության և անվտանգության համար։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը լիովին կորցրել է, որպես հարևանի վստահության վարկը։ Սակայն այսօր Երևանի համար հայտնվել է Բաքվի հետ նորմալ հարաբերություններ կառուցելու և բազմամյա ճգնաժամից դուրս գալու հնարավորություն։ Իսկ Հայաստանում արդյոք պատրաստ են նման շրջադարձին, ոչ թե խոսքով, այլ գործով, ցույց կտա ժամանակը։

Caliber.Az
Դիտումներ: 1402

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Կեղծավորության աղացներ Նիդեռլանդները որպես նոր Ֆրանսիա

219
15 0Հոկտեմբերի 2024 12:36
2

ԱՀ ԱԳՆ. Երևանը շահագրգռված չէ Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով

133
14 0Հոկտեմբերի 2024 17:49
3

Էրդողան. Թուրքիան չի մոռանա Ադրբեջանի օգնությունը երկրաշարժերի ժամանակ

100
15 0Հոկտեմբերի 2024 09:22
4

ICESCO-ի ներկայացուցիչը գնահատել է հայկական ուժերի վանդալիզմի մասշտաբները Ղարաբաղում

93
14 0Հոկտեմբերի 2024 09:33
5

Հաջիզադե. Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի ղեկավարության ստանձնած պարտավորությունների անտեսում են

74
14 0Հոկտեմբերի 2024 09:19
6

TƏBİB-ը՝ Ղազախի շրջանում ականի վրա պայթած երիտասարդի վիճակի մասին

67
14 0Հոկտեմբերի 2024 16:29
7

ԱԱՀ. Հայաստանն անտեսում է ադրբեջանցիների հայրենիք վերադառնալու իրավունքը

65
14 0Հոկտեմբերի 2024 10:07
8

Թեհրանն ու Բաքուն քննարկել են էներգետիկ համագործակցության ընդլայնումը

63
14 0Հոկտեմբերի 2024 18:19
9

Քուրթուլմուշ. Զանգեզուրի միջանցքի բացումը մեծ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար

56
15 0Հոկտեմբերի 2024 11:29
10

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ առաջին անգամ ընտրվելուց 21 տարի է անցել

56
15 0Հոկտեմբերի 2024 10:00
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading