twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ահաբեկչությունը միշտ էլ եղել է Քոչարյանի և դաշնակների սիրելի գործիքը» Իշխան Վերդյանը՝ Caliber.Az-կայքում

30 Ապրիլի 2024 14:42

Caliber.Az-ի հարցազրույցը՝ հայ բլոգեր, ակտիվիստ և հասարակական գործիչ Իշխան Վերդյանի հետ։

— Պարոն Վերդյան, Դուք ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ներկայիս բողոքի ներուժը։ Այն վտանգ ստեղծում է արդյո՞ք գործող իշխանության համար։ Ձեր կարծիքով ի՞նչ ուժեր են կանգնած դրա հետևում։

—Ես համարում եմ, որ Հայաստանում ներկայիս բողոքային շարժումները՝ վարչապետ Փաշինյանի քաղաքական կուրսի վրա ազդելու ներուժ չունեն, այս տեսակետից դրանք որևէ վտանգ չեն ներկայացնում երկրի իշխանությունների համար։ Ուրիշ բան է, որ այսպես կոչված ցուցարարները, որոնք իրականում հանդիսանում են ղարաբաղյան կլանի հետևորդներ, պետական հանցագործների կլանի ներկայացուցիչներ, ովքեր ի վիճակի են դանդաղեցնել կարգավորման գործընթացը՝ կազմակերպելով ամեն հնարավոր սադրանքներ և ահաբեկչական գործողություններ նույնիսկ Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրումից հետո։ Ավազակությունն ու տեռորը միշտ էլ եղել են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա դաշնակների սիրելի գործիքները, և ես վստահ եմ, որ նրանք կփորձեն օգտագործել դրանք։ Իմ վստահությունը ելնում է նրանից, որ այնուհետև խաղաղ գործընթացը գլորվելով կգնա, և դաշնակները այլևս Փաշինյանին ներկայացնելու ոչինչ չեն ունենա։ Այսինքն՝ եթե նրանք այս փուլում չկարողանան Փաշինյանին կանգնեցնել, ապա առաջիկայում երաշխավորված կկորցնեն իրենց դեմքը, նրանց գաղափարախոսությունը կփլուզվի, և իրենց կողմից կողոպտված բոլոր անթիվ գանձերը կանցնեն պետական սեփականությանը։

Այսպիսով, այս բողոքի ակցիաները՝ գազանի մահառաջ հոգեվարք է, որին սպասում է անխուսափելի լիովին ոչնչացում:

— Իսկ Դուք ինչպե՞ս եք գնահատում Երևանի մոտ՝ հարևանների նկատմամբ տարածքային պահանջների բացակայության մասին Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը։ Արդյո՞ք Հայաստանի ղեկավարությունը հետագայում ևս կշարունակի հետևել այդ ուղղուն:

— Այս հաշվով վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունները գնահատում եմ որպես խելամիտ ղեկավարի հայտարարություններ, ով հստակ պատկերացնում է իր իրավասությունը և փորձում է հավատարիմ մնալ դրան։ Նիկոլ Փաշինյանը հետևելու է իր խոստումներին, քանի որ նրա համար հետադարձ ճանապարհ չկա։ Իր տարածքից դուրս պահանջների բացակայությունը բնական պահվածք է ցանկացած երկրի համար, և Հայաստանը բացառություն չէ, և դրանից հրաժարվելը նշանակում է Հայաստանին ներքաշել պատերազմի մեջ, որտեղ նա պարզապես կոչնչացվի։ Եվ վարչապետ Փաշինյանը դա հիանալի գիտակցում է։ Նա դժվարությամբ, բայց կհասնի նշված նպատակներին։ Նրան, իհարկե կխանգարեն, բայց ապարդյուն։

— Սկսված սահմանազատման ու սահմանագծման գործընթացը՝ դրա ակնառու օրինա՞կ է։

— Այո: Սահմանների սահմանազատման և սահմանագծման սկսված գործընթացը, ըստ էության, արդեն իսկ հանդիսանում է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև նորմալ հարաբերությունների օրինակ։ Ամեն ինչ տեղի է ունենում խաղաղ իրավիճակում, առանց զինված միջադեպերի, երկու երկրների պետական գերատեսչությունների միջև երկխոսության հիման վրա։ Սա արդյո՞ք հարաբերությունների կարգավորման մեկնարկը չէ։ Այո, ես կասկած չունեմ, որ այս ճանապարհի վերջում մեզ անխուսափելիորեն սպասում է խաղաղ պայմանագրի ստորագրում։

— Ձեր կանխատեսումը հուսադրող է։ Փաշինյանը մասնակցելու է արդյո՞ք Մոսկվայում կայանալիք երեք կարևոր միջոցառումներին։

— Անկեղծ ասած, այստեղ դժվար է կանխատեսել Նիկոլ Փաշինյանի քայլերն ու գործողությունները։ Կարող եմ միայն ասել, որ եթե նա հրաժարվի Մոսկվայում հանդիպումներից, ապա դա կլինի նրա կողմից սխալ, քանի որ Ռուսաստանը՝ այն երկիրը չէ, որին պետք է այդքան կոպիտ անտեսել։ Երեւանը Մոսկվայի նկատմամբ հնչեցված պահանջներ ունի, դա ճիշտ է, բայց այդ պահանջները չպետք է ծառայեն Ռուսաստանին Հայաստանի թշնամուն վերածելուն։ Այսպիսով, իմ համեստ կարծիքով, Փաշինյանի կողմից Մոսկվա այցելելը կարող էին ծառայել երկու երկրների միջև այսօր առկա լարվածության թուլացմանը։

— Արդյո՞ք Երևանը մինչև ընթացիկ տարեվերջ կոնկրետ քայլեր կձեռնարկի՞։արևմտյան ինտեգրման ուղղությամբ

— Ինձ թվում է, որ, ի տարբերություն խայտաբղետ փորձագետների, ովքեր պահանջում են Հայաստանի անհապաղ դուրս գալը ԵԱՏՄ-ից և մուտք գործելը Եվրամիություն, Նիկոլ Փաշինյանը ունի բավական ողջախոհություն, որպեսզի ճիշտ գնահատել Հայաստանի աշխարհագրական դիրքն ու նրա իրական հնարավորությունները։ Հայաստանը չունի ընդհանուր սահման ԵՄ-ի երկրների հետ, ինչն անհնարին է դարձնում նրա անմիջական մասնակցությունը այդ կազմավորմանը։

Մյուս կողմից, Հայաստանը չունի ԵԱՏՄ-ից դուրս գալու բավարար պատճառներ, մանավանդ, որ հենց եվրասիական այս կառույցին մասնակցությունն է ապահովել Հայաստանի տնտեսության վերջին տարիների աննախադեպ աճը։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է ասել, որ իր նպատակը՝ տարածաշրջանայինացումն է։ «Մենք պետք է ոչ թե աշխարհի միջով մտնենք տարածաշրջան, այլ տարածաշրջանի միջով մտնենք աշխարհ»,- սա նրա ուղիղ մեջբերումն է, և, կարծում եմ, այն հնչում է բավականին սպառիչ։

ՀԱՊԿ-ի մասին առայժմ ոչինչ չեմ կարող ասել, բայց եթե հաշվի առնել այն փաստը, որ այս կազմակերպության հետ Հայաստանի կոնֆլիկտը անմիջականորեն կապված է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետ, ապա սահմանազատման հաջող ավարտով կոնֆլիկտը իրեն կսպառի. .

— Այսինքն, Դուք հնարավոր չե՞ք համարում ապագայում ֆրանսիական ռազմաբազաների հայտնվելը Հայաստանում։

— Ես չեմ հավատում Հայաստանում ֆրանսիական ռազմաբազաների հայտնվելուն։ Ֆրանսիան կարող է և ուզում է զենք վաճառել Հայաստանին, և, ամենայն հավանականությամբ, դա անելու է, բայց ռազմակայանների ներկայությունը՝ բացարձակապես այլ աշխարհաքաղաքական մակարդակ է։ Ֆրանսիական ռազմակայանները տարածաշրջանում կստեղծեն նոր իրողություններ՝ նոր ռիսկերով, ինչը Հայաստանին ամենևին պետք չեն։

Caliber.Az
Դիտումներ: 230

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

110
21 Դեկտեմբերի 2024 11:19
2

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

98
21 Դեկտեմբերի 2024 12:29
3

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

97
21 Դեկտեմբերի 2024 13:32
4

Հայաստանի ռազմական դաշինքներ՝ Ֆրանսիա, Հնդկաստան և հունական հետք Բաքվի արձագանքը իրեն երկար սպասել չի տա

85
23 Դեկտեմբերի 2024 15:59
5

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

85
21 Դեկտեմբերի 2024 12:32
6

Նպատակը` իշխանությունը պահպանելն է Նիկոլ Փաշինյանի «խոստովանությունների» գինը

79
23 Դեկտեմբերի 2024 17:26
7

Շուշա ժամանած նախկին հարկադիր վերաբնակներին բնակարանների բանալիներ են հանձնվել

69
23 Դեկտեմբերի 2024 17:03
8

Ալիև. Ադրբեջանում կրոնական հողի վրա խտրականության և կոնֆլիկտների դեպքեր երբեք չեն եղել ԹԱՐՄԱՑՎԱԾ

55
23 Դեկտեմբերի 2024 12:45
9

Բայրամովը՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար խոչընդոտների մասին

47
23 Դեկտեմբերի 2024 18:31
10

Բաքուն և Բուխարեստը քննարկել են Deepfake-ի և ապատեղեկատվության դեմ պայքարը

40
21 Դեկտեմբերի 2024 10:51
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading