twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

ԱՄՆ vs Շուշա Հաղթեց բանականությունը

07 Մայիսի 2024 15:34

Ադրբեջանում արևմտյան տերությունների դիվանագիտական գործունեությունը զարմացնում է անսպասելի սյուժետային շրջադարձերով։ Տեսեք, օրինակ, մենք նոր էինք սկսել ընտելանալ Ֆրանսիայի դեսպան Մադամ Բոյոնի բացակայությանը, երբ նա իսկույն հայտնվեց։ Հիշեցնենք, որ Փարիզը մի քանի շաբաթ առաջ նրան հետ էր կանչել խորհրդակցությունների համար։ Ինչպես հայտնի է, նման բնույթի խորհրդակցությունները կարող են բավականին երկար տևել, և այս դադարը նպատակ ունի հայտնել՝ դեսպան ընդունող երկրի գործողություններից հավատարմագրող կողմի խորը դժգոհության մասին։ Սակայն ֆրանսիացիները շտապեցին ավարտել դադարը՝ ըստ երևույթին որոշելով, որ madame ambassadrice-ի բացակայությունից Ադրբեջանի մայրաքաղաքում արևը չի սկսել պակաս լուսավորել։

Նման ինչ-որ բան տեղի է ունեցել ԱՄՆ-ի ներկայացուցչի հետ։ Չնայած ամերիկացիները դրամատիկ արվեստով նույնիսկ գերազանցեցին ֆրանսիացիներին՝ ինչպես մթնոլորտի սրմամբ, այնպես էլ հատկապես դյուրազգաց մարդկանց կատարսիսի պես մի բան տվող սյուժեի հանգուցալուծման մեջ:

Հիշեցնենք, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել։

Շատ երկար ժամանակի ընթացքում ադրբեջանական փորձագիտական և լրատվական միջավայրում բոլորը հարց էին տալիս. ինչո՞ւ ԱՄՆ-ի դեսպանները չեն գնում ազատագրված Շուշա։ Իսկ ընդամենը երեք օր առաջ ներկայիս դեսպան Մարկ Լիբին «Ազատություն ռադիոկայան»-ին տված հարցազրույցում կիսվել է հետևյալ մտքով. «Հասկանալի է, որ վերադարձված տարածքները մի փոքր այլ են։ Հարկավոր է էլ ավելի շատ համակարգում: Սակայն ես չեմ ուզում լինել ինչ-որ մեկի կողմից կազմակերպված ինչ-որ շոուի մասնակից։ Հետևաբար, երբ գա դա անելու ժամանակը՝ ես դա կանեմ»:

Այս հատվածի յուրաքանչյուր բառը շփոթություն է: Ի՞նչ է նշանակում «վերադարձված տարածքներ», ի՞նչ է նշանակում «մի փոքր այլ» և ի՞նչ է նշանակում «ինչ-որ մեկի կողմից կազմակերպված շոու»։ Կարծես թե, հենց այդպես է ԱՄՆ դեսպանը որոշել բնութագրել պաշտոնական Բաքվի կողմից կազմակերպած՝ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետների ներկայացուցիչների այցերը Շուշա։

Սրա վրա երկար չենք կենտրոնանա։ Դեսպանի այս խոսքերի մասին արդեն շատ են գրել, այդ թվում նաև մեր կայքը։ Հավելենք միայն, որ իրականում դեսպանը անընդունելի արտահայտություններ է արել ոչ միայն Բաքվի, այլ նաև բոլոր այն երկրների հասցեին, որոնց դիվանագիտական ներկայացուցիչները մեծ պատվիրակությունների կազմում այցելել են Շուշա։ Ստացվում է, որ ամերիկացի դիվանագետը, նախ, այլ դեսպանատների իր գործընկերներին համարում է ինչ-որ շոուի մասնակիցներ, իսկ երկրորդը, չի ցանկանում իր գործըմկերների հետ կիսել ընկերակցությունը ու ճանապարը՝ թեկուզ և ոչ հարմարավետ։ Մինչդեռ պարոն Լիբիի այս արձագանքում կարելի է կարդալ նաև անզորությունից գրգռվածություն։ Հասկանալով, որ այցից խուսափելը գնալով դժվարանում է, դեսպանը, չկարողանալով փոխել մարտահրավերի էությունը, որոշել է փոխել դրա ձևը՝ նա, իբր, կգնա այնտեղ, երբ ինքը ուզենա, այլ ոչ թե երբ Բաքուն կամենա։ Այն ամենը, ինչ Լիբբին կարող էր այս իրավիճակում իրեն գոհացնել՝ դա այցելության ժամի ազատ ընտրությունն է, այսինքն՝ նա մեզ մի տեսակ ծրագրավորել էր ինչ-որ ակնկալիքի վրա։ Չեմ ասի, որ մենք ընկել ենք այդ թակարդը։ Պարզ էր, որ Լիբբին շուտով գնալու է։ Սակայն մենք կարծում էինք, որ նա գոնե մեկ շաբաթ կդիմանա «Ազատություն ռադիոկայան»-ին տված հարցազրույցից հետո։

Եվ հանկարծ, ի՞նչ ենք մենք տեսնում՝ չհասցրինք կիրակնօրյա քնից հետո աչքերը տրորել՝ տեսնում ենք պարոն դեսպանի փայլուն ժպիտով լուսանկարը, որը արվել է ոչ թե ինչ-որ մի տեղ, այլ մեր երկրի մշակութային մայրաքաղաք Շուշայում։ Դե ինչ, գործն ավարտված է, անհարմար դրությունը հաղթահարված է, և ժամանակն է շրջել էջը։ Դրանով հանդերձ հարկ է նշել, որ այս իրավիճակում հենց Ադրբեջանն է դրսևորել իմաստություն ու համբերություն։ Շուշայի ազատագրումից անցել է երեքուկես տարի։ Ինչքան երկար ժամանակ է անցնում, այնքան ավելի անպարկեշտ էր դառնում՝ այս ադրբեջանական քաղաքը այցելելու որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների դժկամությունը։ Վաշինգտոնում հասկացան, որ այս հարցի հետագա ձգձգումը պարզապես նվազագույնի կհասցնի ԱՄՆ-ի և Ադրբեջանի փոխգործակցության մակարդակը: Իսկ դա, իր հերթին, կնշանակեր, որ Սպիտակ տունը տանուլ տված վիճակում է հայտնվելու՝ Ռուսաստանի, Իրանի, Մեծ Բրիտանիայի և նույնիսկ Եվրամիության ու Գերմանիայի առջև։ Բրյուսելն ու Բեռլինն, ի դեպ, չնայած Փարիզի ջանքերին, փորձում են պաշտոնականացնել սեփական հարաբերությունները Բաքվի հետ։

Վաշինգտոնը չէր կարող իրեն թույլ տալ տարածաշրջանային իրադարձություններից դուրս մնալու շքեղությունը և որոշեց ցատկել արագընթաց գնացքի ոտնատեղի վրա: Ամերիկացիները շատ էին մտավախում ֆրանսիացիների ճակատագիրը կիսելուց։ Այդ մտավախությունն այնքան ուժեղ է եղել, որ ամերիկացիները ստիպված են եղել դեսպանին հանձնարարել այս ուղեւորությունը կատարել մինչև այս տարվա նոյեմբերը, այսինքն՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից առաջ։ Չէ որ գաղտնիք չէ, որ Շուշա մեկնելու երկարաժամկետ անտեսման պատճառներից մեկն է հանդիսանում՝ հայկական սփյուռքի ձայները կորցնելու դեմոկրատականների աշխատակազմի դժկամությունը։ Վերջին պահին Վաշինգտոնում որոշել են, որ Ադրբեջանը որպես գործընկեր ավելի կարևոր է, քան հայերը, որպես ձայներ։ Սա, ի դեպ, այն հետաքրքիր դեպք է, երբ դեմոկրատների մոտ պետական շահերը գերակաել են կուսակցականից։ Եվ սա, մի կողմից, լավ է բնութագրում դեմոկրատներին, իսկ մյուս կողմից՝ եւս մեկ անգամ ապացուցում է Ադրբեջանի կարեւորությունը ժամանակակից համաշխարհային քաղաքականության մեջ։

Caliber.Az
Դիտումներ: 305

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Պարտվողների կլանից ևս մեկը ՀՀ պաշտպանության նախկին նախարարը ընդդեմ Փաշինյանի

251
07 Մայիսի 2025 18:22
2

Ադրբեջանը դատապարտել է Հնդկաստանի հարձակումները Պակիստանի վրա Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը

216
07 Մայիսի 2025 13:06
3

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

177
08 Մայիսի 2025 17:49
4

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

152
08 Մայիսի 2025 18:42
5

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

144
08 Մայիսի 2025 08:59
6

«Ռուսաստանը բաց է թողել սուր անկյունները հարթելու ժամանակը» Ֆարհադ Մամեդովի կարծիքը

71
08 Մայիսի 2025 12:08
7

Աղդամի արդյունաբերական պարկը արտադրել է 85 միլիոն մանաթի արտադրանք

62
07 Մայիսի 2025 18:18
8

Հիքմեթ Հաջիևը հանդիպել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ ԼՈՒՍԱՆԿԱՐ

60
07 Մայիսի 2025 18:20
9

Կրկին կեղտոտ հետքեր թողեցին «Հին աշխարհի հիստերիկները»

59
07 Մայիսի 2025 09:53
10

Քննարկվել են Բալաջարի ավանի բնակիչների խնդիրները Էլդար Ազիզովը հրահանգներ է տվել. ԼՈՒՍԱՆԿԱՐ

59
07 Մայիսի 2025 13:38
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading