twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Այն, ինչ տեղի է ունենում Լաչինի ճանապարհին`դա հիշեցում է այն մասին, որ խաղաղ պայմանագիրը հետաձգել չի կարելի» Ալեքսեյ Նաումովը՝ Caliber.Az-ում

22 Դեկտեմբերի 2022 11:40

Դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացել է Խանքենդի-Լաչին ճանապարհին իրավիճակի քննարկում, որի ընթացքում Ադրբեջանը մտահոգություն է հայտնել՝ Հայաստանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կանխամտածված, մշտական խախտումների վերաբերյալ։ Իր հերթին Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչը նշել է, որ «ճանապարհը մասամբ բաց է»։

«Ռուսաստանը հաշվարկում է կարճ ժամանակում տրանսպորտային կապերի վերականգնման վրա։ Ռուսական կողմը ձեռնարկում է բոլոր միջոցները՝ ԱԳՆ-ի և Պնախարարության մակարդակով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։ Արդյունքում հաջողվել է հասնել միջանցքով երթևեկության մասնակի ապաշրջափակման։ Համաձայնեցվում են ադրբեջանցի բնապահապանական փորձագետների Ղարաբաղում հանքավայրեր այցելելու համար չափանիշները»,- ասել է ՌԴ-ի ներկայացուցչիչը, ինչը դժգոհություն է առաջացրել հայկական կողմի մոտ:

Մասնավորապես, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բացասաբար է գնահատել՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի ներկայացուցչի ելույթը։ «Դաշնակից երկիրը պետք է շատ ավելի ճշգրիտ գնահատականներ տար իրավիճակին»,- հայտարարել է Սիմոնյանը։ Նրա խոսքով, Ռուսաստանը կամ չի կարող, կամ չի ցանկանում ավելի անմիջական ու կոնկրետ լինել իր գնահատականներում։

«Ցանկացած դեպքում, ես չեմ զարմանում, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանը կարող է այդպես արձագանքել ստեղծված իրավիճակին։ Բացառված չէ, որ դա պայմանավորված է նրանով, որ ստեղծված իրավիճակի համար պատասխանատվություն են կրում ռուս խաղաղապահները, և այդպիսով նրանք փորձում են նվազեցնել իրենց պատասխանատվությունը»,- հայտարարել է Սիմոնյանը։

Որպեսզի պարզել, թե հատկապես ինչպիսի արձագանք էին ակնկալում հայ քաղաքական գործիչները Ռուսաստանից՝ Caliber.Az-ը դիմել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի փորձագետ, քաղաքագետ Ալեքսեյ Նաումովին, ով նշել է, որ այսօր հայկական կողմը, սպառելով հետագա դիվանագիտական քայլերի և ինչ-որ խաղերի հնարավորությունները՝ փորձում է իր գործողությունների բացակայության համար պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա։

«Մենք հիանալի հիշում ենք, թե ինչպես սկսվեց առճակատման ներկայիս դրվագը։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ղարաբաղում բնակվող հայերը՝ Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ, չնայած Խոջալուի հանդիպման ժամանակ խաղաղապահների ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին թույլ չտվեցին անցկացնել մոնիտորինգ Գըզըլբուլագ և Դեմիրլի հանքավայրերում։ Եվ, համապատասխանաբար, հետո ստացան այն, ինչ ստացան։ Ակնհայտ է, որ այժմ Հայաստանին անհրաժեշտ է գնալ զիջումների, անհրաժեշտ է կատարել 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության պայմանները, անհրաժեշտ է խոսքից անցնել կոնկրետ գործողությունների։ Հայկական կողմը, սկսած 1994 թվականից մինչ օրս, այսինքն՝ 30 տարվա ընթացքում շատ լավ փորձ է ձեռք բերել գործընթացները ձգձգելու և պատասխանատվությունը տեղափոխելու մեջ։ Եվ այսօր մենք տեսնում ենք, որ նա չի ուզում անել այն, ինչ պետք է, հետևաբար և փորձում է պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի, խաղաղապահների, միջազգային հանրության վրա»,- ասել է մեր զրուցակիցը։

Ա.Նաումովը ընդգծել է նաև, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում մի շարք երկրների ներկայացուցիչները դատապարտել են Ադրբեջանին, բայց ոչ ոք չի հիշել այն մասին, որ հայկական կողմը չի կատարում համաձայնագրի պայմանները։

«Հայերը քննադատում են խաղաղապահներին՝ հակամարտության կարգավորման կառուցողական ուղիներ փնտրելու և անհրաժեշտ զիջումների գնալու փոխարեն։ Որովհետեւ, ընդհանրապես, արդեն քննադատելու բան չկա, բոլորին, ում կարելի էր՝ արդեն մեկից ավելի անգամ քննադատել են։ Այսպես թե այնպես, քանի դեռ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կանցկացնի խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու քաղաքականություն՝ մենք ականատես կլինենք նմանատիպ իրավիճակների։ Կարծում եմ, որ դա չի նպաստում որեւէ մեկի բարեկեցությանը:

Մենք չենք կարող ակնկալել, որ հիմա խաղաղապահները զենք կվերցնեն ու կստիպեն բոլորին կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ցավոք, խաղաղապահների գործառույթն այլ է։ Մնում է հուսալ, որ հայկական կողմը, գիտակցելով նման պահվածքի անթույլատրելիությունը, բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի իրավիճակը կարգավորվի, հակամարտությունը ավարտվի և խաղաղ պայմանագիր ստորագրվի։ Փաստորեն, այն, ինչ այսօր տեղի է ունենում Լաչինի ճանապարհին, հանդիսանում է հիշեցում այն մասին, որ անընդունելի է այն շարունակել հետաձգել»,- ամփոփել է Ա. Նաումովը։

Caliber.Az
Դիտումներ: 503

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Շուշաքենդ գյուղը դիմավորեց իր առաջին զինվորին ԼՈՒՍԱՆԿԱՐ

201
05 Հունվարի 2026 14:01
2

Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը ԼՈՒՍԱՆԿԱՐ

138
05 Հունվարի 2026 09:21
3

«Stratfor»-ը և լավատեսության սահմանները Բաքուն և Երևանը՝ «ստվերային ԿՀՎ»-ի պրիզմայով

138
06 Հունվարի 2026 20:31
4

Aztelecom-ն ընդլայնում է կապի և ինտերնետային ենթակառուցվածքները Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում

132
05 Հունվարի 2026 13:39
5

Նրբարվեստ բազմավեկտորականությունն ու ինքնիշխանությունը որպես համակարգ Ալիևը՝ Ադրբեջանի նոր իրողությունների մասին

124
06 Հունվարի 2026 17:32
6

ԹՊԿ զորավարժությունները կամրապնդեն թյուրքական աշխարհի դիրքերը տարածաշրջանային անվտանգության մեջ. Քարաուզ

124
07 Հունվարի 2026 11:38
7

Ժամանակակից աշխարհում այլևս չկա միջազգային իրավունք կոչվող բան. Ալիև

116
06 Հունվարի 2026 09:21
8

Ադրբեջանը Չինաստանի առաջնահերթ գործընկերն է Հարավային Կովկասում. Իլհամ Ալիև

111
06 Հունվարի 2026 10:47
9

Թրամփի հայտարարությունը սակագների մասին ու Ադրբեջանի և Հայաստան միջև խաղաղության գործընթացը AnewZ-ը՝ իրադարձությունների ժամանակագրության մասին

99
05 Հունվարի 2026 16:56
10

Ադրբեջան – ԱՄՆ. երեկ, այսօր, վաղը Թեյմուր Աթաևի ակնարկը

95
05 Հունվարի 2026 16:52
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading