twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Անօգուտ առաքելություն Փորձագետները՝ Փաշինյանի Պրահայում հայտարարության մասին

06 Մայիսի 2023 20:38

Հայաստանի արտաքին քաղաքականության ոչ ադեկվատության նոր հատկանիշները կրկին յուր գեղեցկությամբ են՝ բավական է լսել նրա վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր հայտարարությունը։ Պաշտոնական այցով գտնվելով Պրահայում, նա ապշած եվրոպացի հանրությանը հայտարարել է. «ԵՄ-ի դիտորդական առաքելությանը Հայաստան հրավիրելու որոշումը հեշտ չէր, քանի որ այն անվտանգության որևէ երաշխիք չի տալիս, բայց կարող է ստեղծել նոր մարտահրավերներ»։ Լսողների աչքերում սառեց միայն մեկ հարց. «Այդ դեպքում ինչու՞ այդպես համառորեն կանչեցիք...»

Հատկանշական է, որ իր զավեշտալի հայտարարությունը Փաշինյանը արել է Եվրոպայի կենտրոնում, այսինքն նրա հավանականությունը, որ այդ արտահայտությունը պատահաբար, ինչ-որ քաղաքական կրքի բորբոքումով, թռել է Հայաստանի վարչապետի շուրթերի՝ չնչին է։ Բացի այդ էլ, իր պարադոքսալ գաղափարը նա շարունակեց զարգացնել. «Մյուս կողմից, մեզ համար կարևոր է՝ միջազգային հանրության ուշադրությունը պահել Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա, քանի որ այդ ուշադրությունը լիովին կենտրոնացված է Ուկրաինայի վրա»,- բողոքել է Փաշինյանը և կարեկցանքի հաշվարկով հայտնել, որ Հայաստանը հիմա «փխրուն իրավիճակում է»։ Իսկ Փաշինյանի բացատրմամբ «այն փխրուն է, որովհետև», «Արևմուտքում շատերը կարծում են, որ մենք Ռուսաստանի վստահված-երկիր ենք, կառավարություն, իսկ Արևելքում համարում են, որ մենք անցկացնում ենք արևմտամետ քաղաքականություն»:

Փաշինյանը իհարկե կարող է շատ բան ասել և հայտարարել, բայց ցանկալի է, որպեսզի նրա ելույթներում լինի գոնե տրամաբանության նշույլ։ Պարզապես մի տեսակ երկատված անհատականություն հայկական ձևով։

Caliber.Az-ի հետ զրույցում Հայաստանի վարչապետին կոշտ, բայց միանգամայն իրավացիորեն իր տեղն է նստեցրել՝ ռուս քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի Դաշնության առաջին կարգի պետական խորհրդական Տատյանա Պոլոսկովան՝ նախ և առաջ տալով՝ ԵՄ-ի առաքելության առնչությամբ Փաշինյանի փոխադարձաբար բացառող թեզերի մասին սպասված հարցը. «Այդ դեպքում ինչո՞ւ են հրավիրել, եթե այն անվտանգության ոչ մի երաշխիք չի տալիս, բայց կարող է նոր խնդիրներ ստեղծել»։

Մեր զրուցակիցը համարում է, որ Փաշինյանի խոսքերը՝ ընդհանրապես «երկուսներ ստացող իներորդ դասարանի աշակերտի գիտակցության հոսք է, ում անսպասելիորեն կանչել են գրատախտակի մոտ»։ Աբսուրդ է, Տ.Պոլոսկովայի կարծիքով, նաև փաշինյանական միտքն այն մասին, որ Հայաստանի համար «կարևոր է միջազգային հանրության ուշադրությունը պահել Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա, քանի որ այդ ուշադրությունն լիովին կենտրոնացված է Ուկրաինայի վրա»։

«Հարց է տրվում,- ասում է նա,- ինչի՞ համար է հարկավոր այդքան ուշադրություն պահել: Միգուցե Հարավային Կովկասում իրավիճակը այնպիսի՞ն է, ինչպես Ուկրաինայում։ Թե՞ Փաշինյանը ուզում է, որ Հարավային Կովկասում ընթանան լայնամասշտաբ ռազմական գործողություններ։ Նրա հայտարարություններում ոչ մի հասկանալի միտք չկա»,- հաստատում է ռուսաստանցի փորձագետը։

Փաշինյանի հայտարարությունները, կարծում է Տ. Պոլոսկովան, «հետևողական են ամանորյա բառախաղի ոճով, որտեղ բացակայում է կառուցողականությունը, իսկ ներկա են համատարած ակնարկներ վնասակար հարեւանների մասին, որոնք աշխարհով մեկ շրջում են այս ու այն կողմ՝ Հայաստանը կործանելու միակ նպատակով»։

«Քանի որ իմ մասնագիտական ռեսուրսը ակնհայտորեն բավարար չէր Փաշինյանի այս գոհարները գնահատելու համար, ես հայտարարության տեքստը ցույց տվեցի Մոսկվայի հայտնի կլինիկական հոգեբույժին։ Նրա կարծիքով, նման բան հայտարարողը բժշկական օգնության, կամ առնվազն հետազոտման կարիք ունի, քանի որ աչքի առաջ է հալածանքային մոլուցքի դրսեւորում։ Կան նաև պարանոիդային ախտանիշի նշաններ՝ անհեթեթ և հակասական ապացույցների վրա հենվող անհետևողական և չհամակարգված զառանցանքի ցավոտ վիճակ», - հայտնել է Տ. Պոլոսկովան:

Երևի, այնուամենայնիվ խղճալով Փաշինյանին՝ ի վերջո պետության ղեկավա՜ր է։ – ավարտում է ոչ այնքան կատեգորիկ, բայց ամենևին ոչ մի հավանությումբ. «Մի հարցազրույցով, իհարկե, դժվար է միանշանակ եզրակացություններ անել։ Բայց եթե Հայաստանի վարչապետի մոտ հանրային տարածքում նման ախտանիշներ են հայտնվում, ապա նա վտանգավոր է առաջին հերթին իր երկրի համար և բժիշկների, կամ գոնե պրոֆեսիոնալ հոգեբանների օգնության կարիք ունի։ Եվ հետևաբար, Փաշինյանի մոտ ո՞ր քաղաքական ճանապարհային քարտեզի, քաղաքական օրակարգի և քաղաքական տեսլականի մասին կարելի է հնդհանրապես խոսել։ Տեսլականը խճանկարային է, հակասական է, և նման մոտեցմամբ ու իրավիճակի ըմբռնումով Հայաստանի վարչապետը դժվար թե կարողանա լուրջ բանակցություններ վարել և գիտակցված որոշումներ կայացնել։ Ի դեպ, դա շատերն են տեսնում և՛ Հայաստանում, և՛ հայկական սփյուռքում, այդ թվում նաև Ռուսաստանում»։

Ինչպես նշում է քաղաքագետը, տեղեկություններ կան, որ Փաշինյանի վիճակից օգտվում են նրա շրջապատից մարդիկ, քանի որ նա ոչ միայն չի խանգարում նրանց կոռուպցիոն գործարքներ կատարել, այլ փաստորեն խրախուսում է Հայաստանի տնտեսության մնացորդների վաճառքը։

«2008 թվականին ես շփվել եմ այժմ հանգուցյալ Ռուսլան Խասբուլատովի հետ։ ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի վերջին նախագահի, նախ՝ Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի դաշնակցի, իսկ հետո՝ նրա գլխավոր հակառակորդի հետ։ Ես որպես հյուր էի հրավիրվել Գրանատնի նրբափողոցում նրա մոսկովյան բնակարան։ Խասբուլատովը այդ ժամանակ ավարտել էր հուշերի գիրքը, խոսեցինք այդ մասին։ Բնական է, ես չէի կարող չհարցնել Ելցինի մասին։ Պատասխանը այսպիսին էր. «Բորիս Նիկոլաևիչը, գալով աշխատանքի, մի շիշ օղի էր լցնում Բավարիայում նրան նվիրված գարեջրի հսկայական գավաթի մեջ։ Խմում էր։ Եվ հետո նրա շրջապատը նրան թաքուն խցկում էին երկրի ռեսուրսի վաճառքի ցանկացած թուղթ, և նա ամեն ինչ ստորագրում էր»։ Անալոգիաներն ինքնաբերաբար են ծագում…»,- ասել է Պոլոսկովան:

Ըստ էության, նույն կարծիքին է ղազախստանցի քաղաքագետ Ռուսլան Սալիխովը, ով համարում է, որ «նման հայտարարությամբ Հայաստանի վարչապետն ուղղակի ապացուցում է, որ նա չի կշռադատում իր որոշումները, չի խորհրդակցում կաբինետի գործընկերների հետ՝ միգուցե այդ դեպքում դրանք ավելի խելամիտ կլինեն…»:

«Հայաստանում ԵՄ-ի առաքելությունը անվանել անօգուտ, անվտանգության երաշխիքներ չտվող՝ ըստ էության, սեփական քաղաքական կրետինիզմի ստորագրումն է։ Հետաքրքիր է, որ այդ որոշումը Փաշինյանը կայացրել է 2022 թվականի աշնանը Պրահայում կայացած բանակցություններում, որտեղ ստիպված է եղել ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Իսկ Երեւան վերադառնալուն պես, այն փաստը, որ նրան հաջողվել է եվրոպացիներից ստանալ ԵՄ-ի առաքելության տեղակայման համաձայնություն, ներկայացվեց որպես Հայաստանի քաղաքական մեծ հաղթանակ։ Բայց ոչ ոք Փաշինյանին չի ստիպել հրավիրել ԵՄ-ի առաքելությանը Հայաստան, դա ի նրա սեփական նախաձեռնությունն էր։ Առավել ևս, հայտնի է, որ այս որոշումը ԵՄ-ում առաջ է մղվել Ֆրանսիայի օգնությամբ, և առաքելության կազմի մեջ են մտել ֆրանսիացի ժանդարմները։ Իսկ բոլորովին վերջերս ընդունվել է ևս մեկ փայլուն նախաձեռնություն՝ ավելացնել առաքելության մասնակիցների թիվը։ Բայց եթե ԵՄ-ի առաքելությունն իրեն չի արդարացնում, ինչո՞ւ ավելացնել դրա մասնակիցների թիվը։ Հայկական քաղաքականության ևս մեկ անհեթեթ քայլ։ Իմ կարծիքով, այս ամենը խոսում է այն մասին, որ Փաշինյանի որոշումները՝ ոչ պրոֆեսիոնալ փողոցային քաղաքական գործչի որոշումներ են և կրում են չմտածված, ինքնաբուխ բնույթ, որտեղ հիմնական կուտակումը նրանում է, որպեսզի ընդունել Ադրբեջանի ռացիոնալ առաջարկներին հակասող որևէ հակաարդյունավետ որոշում, խաթարել բանակցությունները ինչ որ բոնուսների ակնկալիքով, որոնց հավանականությունը Հայաստանի վարչապետն ակնհայտորեն ի վիճակի չէ կշռադատել և հաշվարկել։

Սակայն Փաշինյանի ասածից հիմնական եզրակացությունը նրանում է, որ, ըստ ամենայնի, Երևանին այդպես էլ չհաջողվեց որևէ կառուցողական երկխոսություն հաստատել Փարիզի և ԵՄ-ի հետ, կամ այնտեղ տարաձայնություններ են առաջացել։ Չէ որ Փաշինյանն այդքան հեշտությամբ իզուր չի հայտարարում «ֆրանսիացի բարեկամների» աշխատանքի ապարդյուն լինելու մասին։ Այս խոսքերից հետո կարելի է հեշտությամբ շնորհավորել՝ Հարավային Կովկասում Մակրոնի ողջ քաղաքականության ֆիասկոյի առթիվ։ Եթե, իհարկե, Փաշինյանի հայտարարությունը չդիտարկենք որպես բացահայտ քաղաքական ծաղրածություն՝ չէ որ հնարավոր է, որ նա վաղը սկսի ասել մի բան, որն ամբողջությամբ կհակասի այսօրվա ասվածին»,- եզրակացություն է անում Ռ. Սալիխովը։

Caliber.Az
Դիտումներ: 410

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Իլհամ Ալիևի այցը Չինաստան և Երևանի դռան հերթական թակոց Caliber.Az-ի YouTube-ալիքի տեսանյութը

162
26 Ապրիլի 2025 10:11
2

ԱՀ ԱԳՆ. Հաագայի դատարանը մերժել է Հայաստանի հայցը Վարդանյանի գործով

162
26 Ապրիլի 2025 19:53
3

Բաքվի դատարանը և հայկական դատական մեքենան դիմակազերծում են Երևանը Հայաստանի իշխանության երկերեսանիությունը

150
25 Ապրիլի 2025 18:42
4

Ալիևը սոցիալական ցանցում պոստ է հրապարակել Չինաստան կատարած իր այցի մասին ՏԵՍԱՆՅՈՒԹ

84
25 Ապրիլի 2025 09:19
5

Շուշայի օկուպացիայի ականատես. ռումբերը մեզ վրա անձրևի պես էին թափվում

79
25 Ապրիլի 2025 09:48
6

Սլովակ ճանապարհորդ. ինձ շատ դուր եկավ Շուշան

71
25 Ապրիլի 2025 10:19
7

Այսօր ազգային հերոս Ալբերտ Ագարունովը կդառնար 56 տարեկան ԼՈՒՍԱՆԿԱՐ

69
25 Ապրիլի 2025 10:16
8

Վլադիմիր Ֆեկետե. շատ հպարտ եմ ներկայացնել Կաթոլիկ եկեղեցին Ադրբեջանում

68
25 Ապրիլի 2025 11:19
9

«Azercosmos»-ը ստորագրել է ևս երեք հուշագիր

68
25 Ապրիլի 2025 12:44
10

Ի.Ալիև. Ադրբեջանը Եվրոպական տարածք գազ մատակարարող առաջին երկրներից մեկն է

68
25 Ապրիլի 2025 17:25
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading