twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ապագային ուղղված երկխոսություն Նախագահ Ալիեւի ելույթի հետքերով

02 Մայիսի 2024 14:25

Բաքվում իր աշխատանքներ է սկսել Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումը։ Նշենք, որ այս հեղինակավոր միջոցառումը Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպվել է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի, Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության և ԻՍԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ։ Ֆորումին մասնակցում են ավելի քան 100 երկրներ ներկայացնող 700 բարձրաստիճան հյուրեր։

Բացման արարողությանը ողջույնի ելույթով հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ելույթի ժամանակ պետության ղեկավարը անդրադարձել է մի շարք կարեւոր հարցերին՝ ներառյալ Հայաստանի հետ խաղաղ կարգավորման խնդրին։

Առաջին հերթին Ալիևը նշել է Ադրբեջանի պետության, որպես բազմամշակութային հասարակության բնույթը, որտեղ տարբեր էթնիկ խմբերի և կրոնական դավանանքների ներկայացուցիչներն ապրում են խաղաղության և համաձայնության մեջ։ «Ադրբեջանական հասարակության մեջ խաղաղության, կայունության և համերաշխության գործոններից մեկն է հանդիսացել՝ հենց մշակութային բազմազանությունն ու փոխադարձ հարգանքը», - ի թիվս այլ բաների ասել է նախագահը՝հավելելով, որ Ադրբեջանի քաղաքացիների համար բազմամշակութայնությունը՝ վերացական հասկացություն չէ, այլ կենսակերպ։

Դրա հետ մեկտեղ, աշխարհում գոյություն ունեն ժողովուրդների ու պետությունների խաղաղ գոյակցությանը սպառնող վտանգավոր միտումներ, որոնց մեջ զգալի տեղ է գրավում նեոգաղութատիրությունը։ Ալիեւը հատկապես նշել է Ադրբեջանի ակտիվ դերը այս երեւույթի դեմ պայքարում, մասնավորապես՝ Չմիավորման շարժման շրջանակներում։ Ահա թե ինչպես է Նախագահն արտահայտել իր վերաբերմունքը այս խնդրի նկատմամբ. «Մենք չենք կարող թույլ տալ, որ XXI դարում եվրոպական որոշ խոշոր երկրները այլ երկրներին վերաբերվեն որպես գաղութների։ Երբ մենք այս հարցը բարձրացրինք միջազգային մակարդակին, ինչպես նաև Չմիավորման շարժման մեր նախագահության ժամանակ, մենք դա արել ենք ոչ թե այն պատճառով, որ դեմ էինք որևէ երկրի, այլ այն պատճառով, որ պաշտպանում էինք արդարությունը և միջազգային իրավունքը»: Նա նաև նշել է, որ աշխարհը չպետք է աչք փակի նեոգաղութատիրության զզվելի պրակտիկայի վրա, որը հանգեցնում է բռնի միաձուլման, ինչպես դա տեղի է ունենում, օրինակ, ավելի քան տասը ֆրանսիական անդրծովյան տարածքներում։ «Սա անընդունելի է, և սրան պետք է վերջ տրվի», - ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

Դրանով հանդերձ Ալիևն ընդգծել է՝ միջազգային երկխոսության գործընթացին իր ավանդը ներդնելու մեր երկրի վճռականությունը։ «Ադրբեջանը միաձայն ընտրվել է որպես COP29-ի ընդունող երկիր։ Այժմ մենք մեր դերը տեսնում ենք կամուրջներ անցկացնելու գործում»,- ասել է նախագահը` դրանով հանդերձ հիշեցնելով, որ Ադրբեջանը կարող է շատ բան անել իր պատմության, աշխարհագրության, եվրոպական կառույցների հետ փոխհարաբերությունների, ինչպես նաև Արևելքի ու Արևմուտքի միջև աշխարհագրական դիրքի շնորհիվ: Այս խոսքերը գոհունակությամբ են լցված այն փաստի գիտակցումից, որ Ադրբեջանը դադարել է լինել մոլորակի թեժ կետ և այժմ կարող է հետևել իր գլոբալ առաքելությանը` ծառայել որպես խաղաղության և առաջընթացի ուղեկցող ողջ մոլորակի համար:

Նախագահ Ալիևը նաև համաժողովի մասնակիցներին հիշեցրել է այն մասին, որ Ադրբեջանը ստիպված էր խաղաղության հասնել պատերազմի միջոցով։ «Նրանք, ովքեր ընդունել էին բանաձևերը՝ ոչինչ չարեցին դրանք իրագործելու համար։ Հետևաբար մենք ստիպված եղանք խաղաղության հասնել պատերազմի միջոցով։ 2020 թվականին, 44-օրյա Հայրենական պատերազմի արդյունքներով, մենք ազատագրեցինք մեր տարածքների մեծ մասը։ Իսկ անցյալ տարվա սեպտեմբերին մենք ամբողջությամբ վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- նշել է Իլհամ Ալիևը։

Այնուհետև, պետության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը ակտիվորեն աշխատում է խաղաղ գործընթացի վրա, Հայաստանին առաջարկել է բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի շուրջ և նույնիսկ մշակել է դրա հիմնական սկզբունքներն ու նախագիծը։ Նախագահ Ալիևը նաև նշել է, որ չնայած մեր երկրի վրա անհիմն քաղաքական հարձակումներին, Ադրբեջանը, այնուամենայնիվ, առաջարկել է խաղաղություն։ Նա հավելել է, որ այժմ նկատվում են դրական միտումներ, և բերել է հետևյալ օրինակը. «Սկսվել է սահմանների սահմանազատումը, անցկացվում են նույնիսկ սահմանագծման աշխատանքներ։ Եվ այս ամենը տեղի է ունենում անմիջապես հիմա՝ իմ ելույթի ժամանակ»։

Այնուհետեւ Ադրբեջանի նախագահը մատնանշել է այս առաջընթացի նշանակությունը երրորդ երկրների միջամտության համատեքստում։ «Մեր երկու երկրներին հաջողվել է դրան հասնել առանց որևէ միջնորդների։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ, հատկապես նրանք, ովքեր հետապնդում են իրենց նպատակները, չեն ուզում օգնել, այլ ցանկանում են հանուն իրենց քաղաքական և տնտեսական շահերի՝ միջամտել մեր տարածաշրջանին։ Նրանք միայն ուզում են նորից յուղ լցնել կրակի վրա»,- ասել է Ալիեւը։

Նախագահն իր մտքերն ու ելույթն ամփոփել է նույնպես լավատեսական նոտայով. «Մենք թույլ չենք տա Հարավային Կովկասում նոր հակամարտության բռնկումը։ Երեսուն տարվա առճակատումից հետո Ադրբեջանն ու Հայաստանը հստակ հասկանում են, որ ուզում են խաղաղություն Հարավային Կովկասում։ Իսկ նման խաղաղության կարելի է հասնել միայն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմամբ»։

Նախագահի այս խոսքերը նրա հույսն են ներշնչում, որ Երևանում էլ վերջապես գիտակցել են արտասահմանյան հովանավորների նավարկուղուն կուրորեն հետևելու կործարարությունը և ի շահ ողջ տարածաշրջանի՝ Բաքվի հետ դեպի խաղաղության ճանապարհ կառուցելու անհրաժեշտությունը։

Ընդհանուր առմամբ, կարելի է արձանագրել, որ պետության ղեկավարը Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումի հարթակը օգտագործել է նրա համար, որպեսզի ևս մեկ անգամ աշխարհին ազդարարել՝ Հարավային Կովկասում նոր դարաշրջան՝ բաժանարար գծերից և կոնֆլիկտային կառավարումից ազատագրվելու դարաշրջան, խաղաղության, կայունության և համագործակցության դարաշրջան բացելու Ադրբեջանի ձգտումների մասին:

Caliber.Az
Դիտումներ: 162

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Հետաքննության նախնական արդյունքները. AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից Բացառիկ տվյալներ Caliber.Az-ից

541
26 Դեկտեմբերի 2024 17:32
2

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում ՏԵՍԱՆՅՈՒԹ / ԹԱՐՄԱՑՎԱԾ

223
26 Դեկտեմբերի 2024 17:34
3

Հերոսներ՝ մեր մեջ Նրանք չէին մտածում իրենց մասին՝ հոգ տանելով ուղեւորների կյանքի մասին

117
26 Դեկտեմբերի 2024 18:45
4

AZAL-ի չվերթը. կյանքի ու մահվան միջև «Embraer 190»-ի կործանման պատճառները հետաքննվում են

109
26 Դեկտեմբերի 2024 16:58
5

Խորամանկը, երկու պարտվող և մեկ ստվեր Փաշինյանը խաղադրույք է կատարում արագացման վրա

76
26 Դեկտեմբերի 2024 09:22
6

Ղազախստան են գործուղվել Ադրբեջանի պետականկառույցների ներկայացուցիչներ Նախագահի կարգադրությամբ

67
25 Դեկտեմբերի 2024 14:09
7

AZAL-ը հայտնել է իր ինքնաթիռի կործանման պատճառը

67
27 Դեկտեմբերի 2024 17:44
8

Ալիևը Ռուսաստանից Բաքու է վերադարձել Ակտաուում տեղի ունեցած ավիավթարի պատճառով

65
25 Դեկտեմբերի 2024 15:22
9

Մեծ վերադարձ. ևս 49 ընտանիք ուղևորվել է Ջաբրայիլ

62
25 Դեկտեմբերի 2024 10:31
10

Ալիև. Ավիավթարի հարցը պետք է ամբողջությամբ հետաքննվի

62
25 Դեկտեմբերի 2024 17:46
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading