twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Առողջարանային ֆաշիզմ Ֆրանսիայի և Հայաստանի շագանակագույն երանգը

05 Հունվարի 2024 12:36

Կցանկանայի նորից վերադառնալ ֆրանսիական Էվիան-լե-Բեն քաղաքի «Ադրբեջան» զբոսայգու շուրջ տեղի ունեցած հայտնի իրադարձությունների թեմային։ Ավելի ճիշտ՝ նախկին «Ադրբեջան» զբոսայգու, քանի որ այս քաղաքի քաղաքապետարանի որոշմամբ զբոսայգին փաստորեն զրկվել է այս անվանումից։

Գեղատեսիլ Էվիան-լե-Բեն քաղաքը գտնվում է Ժնևի լճի հարավային, ֆրանսիական ափին: Քաղաքը հայտնի է իր հանքային ջրով, բալնեոլոգիական հանգստավայրերով, ինչպես նաև միջազգային բանակցությունների և համաժողովների անցկացման վայրով:

2015 թվականի մայիսին քաղաքը եղբայրացել է ադրբեջանական Իսմայիլլիի հետ։ Քաղաքների միջև ստորագրվել էր Բարեկամության և համագործակցության Խարտիա։ Որպես համագործակցության շարունակություն, 2017 թվականին Էվիան քաղաքում կայացել է՝ «Ադրբեջանական զբոսայգու» և «Բարեկամության» աղբյուրի, ինչպես նաև ադրբեջանցի ականավոր բանաստեղծուհի Խուրշիդբանու Նաթավանի հուշարձանի բացման արարողությունը։

Ամեն ինչ կարծես լավ էր ընթանում, քանի դեռ ֆրանսիական կողմը Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո, որպես ի նշան աջակցություն Հայաստանին՝ դադարեցրեց միջքաղաքային շփումները։ Հիմքեր կան ենթադրելու, որ հենց այդ ժամանակվանից դադարեցրին հետևել բանաստեղծուհու հուշարձանին: Եթե հին լուսանկարներում հուշարձանի շուրջ երևում են կոկիկ ծաղկեթմբեր, ապա տասը ամիս առաջ արված լուսանկարում նկատվում է, որ այն երկար ժամանակ չեն խնամում: Բոլոր առումներով կոկիկ այգում հատկապես հուշարձանի շրջակայքն է մոլախոտերով պատված։

Իսկ Ղարաբաղում հաղթական հակաահաբեկչական միջոցառումներից երկու ամիս անց՝ ֆրանս-հայկական զույգն արդեն վերջնականապես խելքը կորցրեց, 2023 թվականի դեկտեմբերի 18-ին Էվիան քաղաքի քաղաքապետարանի խորհրդի նիստում հնչել են անհիմն մեղադրանքներ մեր երկրի հասցեին, աջակցություն է հայտնվել Հայաստանին։ Քաղաքապետը հայտարարեց նաև «Ադրբեջանական այգի» բոլոր ցուցանակները հանելու մասին։

Այսպիսով, քաղաքապետարանի աշխատակիցները խնամքով քերել են մեր պետությունը ցույց տվող բոլոր ցուցանակները։ Քիչ անց վանդալները (մենք պատկերացում չունենք՝ նրանք այդ նույն մարդիկ են եղել, ովքեր քերել էին գրությունները, թե ուրիշներ) կարմիր ներկ են լցրել բանաստեղծուհի Նաթավանի հուշարձանին։ Այնուհետև հուշարձանը ծածկվել է կտորով։ Քաղաքապետարանում հուշարձանի քանդման շուրջ քննարկումներ են ընթանում։

Ադրբեջանական կողմի պատասխանը չուշացավ՝ Իսմայիլլիի շրջանի Գործադիր իշխանության ղեկավարի մշտական խորհրդատվական մարմին հանդիսացող Խորհուրդը՝ Իսմայիլլի (Ադրբեջան) քաղաքի և Էվիան-լե-Բենի (Ֆրանսիա) քաղաքի միջև ստորագրված Բարեկամության և համագործակցության խարտիայի դադարեցման վերաբերյալ հայտարարություն է տարածել։

Հաճելի է, սակայն գիտակցել, որ Ֆրանսիայում ոչ բոլորն են կիսում ֆրանսիական էլիտայի ադրբեջանաֆոբիան: Այսպես ուրեմն, հայտնի լրագրող՝փարիզյան «La Gazette du Caucase» առցանց թերթի գլխավոր խմբագիր Ժան-Միշել Բրունը բարձրաձայնել է՝ ի պաշտպանություն Նաթավանի հուշարձանի։ Չգիտենք, արդյոք ֆրանսիական ազգի այս կամ նման համեստ խղճի ձայները որեւէ արդյունք կունենան։ Ներկայիս Ֆրանսիական իշխանությունները չափազանց հեռուն է գնացել Ադրբեջանի հանդեպ իրենց ատելության մեջ:

Այնուամենայնիվ, հուշարձանների ու այգիների հետ կապված պատերազմը վկայում է մեկ բանի մասին՝ Հինգերորդ Հանրապետությունը իրական քաղաքականության մեջ չի կարող որևէ բան հակադրել Ադրբեջանին։ Ֆրանսիական ինքնությունը փլուզում է ապրում, և իսթեբլիշմենտը իր զայրույթի մեջ ավելի լավ բան չի գտել, քան իր վիշտը խլացնել ադրբեջանական հուշարձանների վրա ներկ լցնելով։

Սակայն, այն, ինչ կատարվում է հիմա, ամենավատ բանը չէ, որ կարող է պատահել Ֆրանսիայի հետ։ Մեծության ճգնաժամը կարող է հանգեցնել հասարակության մեջ ծայրահեղ աջ տրամադրությունների աճին: Առավել ևս, այն, ինչ Էվիան-լե-Բենում անում են լիբերալ իսթեբլիշմենտի ներկայացուցիչները , արդեն իսկ իր մեջ կրում է ֆաշիզմի սաղմ՝ մի ժողովրդի նկատմամբ մյուսի հետ համերաշխության հիման վրա թշնամական ակտը՝ ի՞նչ է, եթե ոչ ֆաշիզմ: Հիշենք, որ անցյալ դարի քառասունականների խամաճիկ ռեժիմի մայրաքաղաք, ֆրանսիական ֆաշիզմի խորհրդանիշ, կոլլաբորացիոնիզմի հոմանիշ դարձած՝ Վիշ քաղաքը նույնպես հանգստավայր էր։

Հանգստացողների խրախճանքը քվանտային կրկնակի օրինակով զարշենալիորեն համընկել է Երևանում տեղի ունեցած մի իրադարձության հետ, որն, ի դեպ, կապված էր արդեն մեկ այլ հուշարձանի հետ։ Հունվարի 1-ին ֆաշիստական կամակատար Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ հավաքվեցին սև համազգեստով և կարմիր-սպիտակ-սև դրոշներով (դրոշների վրա պատկերված է արևը՝ ըստ էության, նույն ֆաշիստական կեռախաչ) մի խումբ երիտասարդներ։ Բայց սա էլ դեռ ամենը չէ: Կարծես հենց այս իրադարձության համար ժամանակին ուժեղ վարժցրած մկաններով տղաները բարձրացրեցին իրենց ձեռքերը՝ որպես նացիստական ողջույն և ամբողջ կոկորդով բղավում էին «Զիգ հայլ»-ի նման մի բան: Հայկական աղբյուրներից արագ պարզ դարձավ, որ «վարժվածները» գոռում էին «միշտ հայ»։ Կարծես թե որևէ մեկը դա վիճարկում է։

Դեպի Եվրոպա Հայաստանի շրջադարձը, հենց Եվրոպայում ուլտրաաջ քաղաքական գործիչների միաժամանակյա հզորացմամբ, ինքնաբերաբար կհանգեցնի հայ հասարակության մեջ ծայրահեղ ազգայնական տրամադրությունների սրմանը։ Այս առումով մենք պետք է պատրաստ լինենք եվրոպական ֆունկցիոներների կողմից սնուցվող հայկական նոր ռեւանշիստական նախագծին: Գործընթացն արդեն ձևավորվում է։

Մինչդեռ, Էվիան-լե-Բենում գտնվող զբոսայգին, ինչպես երևում է, դեռ չի վերանվանվել։ Իրադարձությունների ողջ տրամաբանությամբ, նոր անվանումը պետք է համապատասխանի փոփոխությունների ոգուն։ Իսկ նշանակում է, որ ի՞նչը կարող է ավելի հաջողակ լինել, քան զբոսայգին կոչել Գարեգին Նժդեհի անունով։ Որից հետո այս կանաչ անկյունը կարելի է վերածել դարչնագույնի` այն դարձնելով ծայրահեղ աջ, ծայրահեղական կազմակերպությունների կողմնակիցների հանդիպման վայր: Ամեն ինչ արդար կլինի։ Ամեն ինչ իր տեղը կընկնի։

Caliber.Az
Դիտումներ: 529

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Մոսկվայի դիվանագիտական խաղը մարդկանց նյարդերի և ճակատագրերի վրա Երբ ցինիզմը դառում է քաղաքականություն

252
06 Սեպտեմբերի 2025 11:03
2

Փաշինյանի ինքնաթիռը թռել է Ադրբեջանի վրայով

218
06 Սեպտեմբերի 2025 11:13
3

Ադրբեջանցի նավաստիները սովորում են պաշտպանել նավերը դիվերսանտներից

215
06 Սեպտեմբերի 2025 13:32
4

Բաքվում շարունակվում է Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողների դատավարությունը

211
06 Սեպտեմբերի 2025 12:46
5

ACWA Power ընկերության հիմնադիրը շնորհավորել է Իլհամ Ալիևին

210
06 Սեպտեմբերի 2025 10:06
6

MOL-ը պատրաստվում է գազի արդյունահանումը սկսել Ադրբեջանի խոշորագույն հանքավայրերից մեկից Սիյարտո

208
06 Սեպտեմբերի 2025 11:30
7

Օվերչուկ. Մենք շատ լավ ենք հասկանում միմյանց Ադրբեջանի հետ

205
06 Սեպտեմբերի 2025 12:43
8

Շահին Մուստաֆաևը բանակցություններ է վարել Հայաստանում, Մհեր Գրիգորյանը՝ Ադրբեջանում

199
06 Սեպտեմբերի 2025 09:24
9

Ալի Ալիզադեն հայտարարել է Բաքու-Թեհրան-Բաքու չվերթի վերսկսման մասին

198
06 Սեպտեմբերի 2025 11:06
10

Ադրբեջանը քննարկել է Արգենտինայի հետ տնտեսական համագործակցության ընդլայնումը

195
06 Սեպտեմբերի 2025 11:53
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading