twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Բացում են Հայաստանի աչքերը. դուք կանգնած եք բարդ ընտրության առաջ» Փորձագետները՝ Երևանին Կալյուրանդի ուղերձի մասին

06 Մարտի 2023 19:22

Անցած շաբաթ միանգամայն անսովոր դերով է հանդես եկել՝ Եվրախորհրդարանի Էստոնիայից հայամետ պատգամավոր, Եվրախորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, ԵԽ-ում հայկական բարեկամության խմբի անդամ, նախորդ հրապարակումներով մեր ընթերցողներին արդեն ծանոթ Մարինա Կալյուրանդը։

Այսպես, հայկական «Հինգերորդ ալիքի» եթերում նա հայտարարել է հետևյալը. «Մենք չենք կարող աչք փակել այն փաստի վրա, որ այսօր Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի և Բելառուսի հետ Մաքսային միության մաս; մենք չենք կարող անտեսել այն փաստը, որ Հայաստանն այսօր հանդիսանում է Ռուսաստանի հետ պաշտպանական կազմակերպություն՝ ՀԱՊԿ-ի անդամ։ Հետևաբար ձեր երկիրը, ձեր ժողովուրդը, ձեր կառավարությունը պետք է որոշեն, թե ինչ մակարդակով եք ցանկանում համագործակցել ԵՄ-ի հետ»:

Լրագրողի դիտողության վրա, որ այս փուլում հատկապես Ռուսաստանն է տեղում արտացոլում, այսպես կոչված, «Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդի վրա կախված էկզիստենցիալ սպառնալիքը», միևնույն ժամանակ, երբ ԵՄ-ն այլընտրանքային մեխանիզմներ չի առաջարկում, Կալյուրանդը նշել է, որ ոչ մի միություն ի վիճակի չէ երաշխավորել այն երկրի պաշտպանությունը, որը գտնվում է այլ պաշտպանական դաշինքում:

Եվրախորհրդարանի պատգամավորը չի համաձայնվել Հայաստանի իշխանությունների այն մոտեցման հետ, որ ստեղծված պայմաններում հայերը վստահում են Ռուսաստանին, ռուս խաղաղապահներին, նա կարծում է, որ «եկել է ճշմարտության ժամը»։

Մի խոսքով, Կալյուրանդը միանգամայն աներկբա, այո և նույնիսկ ողջ Հայաստանով մեկ այս երկրի իշխանություններին ու ժողովրդին հայտնել է, որ անկախ որևէ երևակայություններից ու ցանկություններից, նրանք այժմ կանգնած են շատ պարզ, բայց անխուսափելի ընտրության առաջ՝ կամ մերձենալ Եվրոպայի հետ, կամ շարունակել մնալ ՀԱՊԿ-ում, «Մաքսային միությունում» և այլ «ԵԱՏՄ»-ներում։

Եվ ահա այստեղ առաջանում են ողջամիտ հարցեր։Երևանը կարող է արդյո՞ք կտրուկ դնել՝ ՀԱՊԿ-ում և կրեմլամետ մյուս միություններում իր հետագա մնալու հարցը: Փաշինյանը ու Հայաստանի իշխող թիմի անդամները բազմիցս հանդես են եկել նման ակնարկներով, բայց գործը ինչ-որ չի հասնում։ Ի՞նչն է խանգարում Հայաստանի իշխանություններին նման քայլ անել։ Միգուցե՞ նրանց անվճռականությունը բացատրվում է նրանով, որ նրանք ինչ-որ բանից ուժեղ զգուշանում են։ Ինչի՞ց։

Caliber.Az-ի այս հարցերին պատասխանել են օտարերկրյա հայտնի փորձագետները։

Գիտությունների դոկտոր, տաջիկ անկախ քաղաքագետ Փարվիզ Մուլլոջանովը նշում է, որ Ուկրաինայում պատերազմը վերին աստիճանի սրել է ոչ միայն միջազգային հարաբերությունները, այլ նաև Ռուսաստանի և Արևմուտքի միջև աշխարհաքաղաքական մրցակցությունը։

«Այդ կապակցությամբ այսօր Մոսկվայի դիրքորոշումները վիճարկվում են հետխորհրդային ողջ տարածքով մեկ։ Եվ որքան երկար է տևում պատերազմը, այնքան Ռուսաստանի գործընկերների և դաշնակիցների համար դժվար է իրեն հեռու պահել ուկրաինական հակամարտությունից և հավասարակշռություն պահպանել Մոսկվայի և «կոլեկտիվ Արևմուտքի» հետ հարաբերություններում։ Մինչդեռ, եթե նախկինում Արևմուտքի երկրները փորձում էին չհատել «կարմիր գիծը», այսինքն՝ չվիճարկել Ռուսաստանի գերիշխանությունը նախկին Խորհրդային Միության տարածքում, ապա այժմ նրանք անցնում են հարձակման։ Ըստ երևույթին, այս անգամ ԵՄ-ն և ԱՄՆ-ը որոշել են այլևս նրբանկատություն չցուցաբերել և Ռուսաստանին դուրս մղել հետխորհրդային տարածքից գոնե առավելագույնս նվազեցնել նրա ազդեցությունը։ Դրանով են և բացատրվում արևմտյան քաղաքական գործիչների և խորհրդարանականների հաճախակի այցելությունները Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հանրապետություններ»,- ասում է փորձագետը։

Մյուս կողմից, մենք տեսնում ենք նաև անհանգստացած ռուսների կողմից՝ խոստումների, հորդորների, սպառնալիքների և տնտեսական նախագծերի մի ամբողջ փաթեթով «պատասխան» այցերը հետխորհրդային երկրներ, հավելել է Մուլլոջանովը։ Այս իմաստով, հետխորհրդային երկրները գնալով ավելի ու ավելի են հայտնվում իրենց ընտրությունը կատարելու անհրաժեշտության առաջ՝ այնպիսիների, ինչպես այս դեպքում, Արևմուտքի տեսանկյունից, նրանք պետք է գոնե իրենց հեռու պահեն Մոսկվայից։ Ոչ բոլորն են կարող դա անել՝ ԱՊՀ շատ երկրներ, ինչպիսիք են Տաջիկստանը, Ղրղզստանը կամ Մոլդովան, չափազանց շատ են կախված Ռուսաստանից, ինչպես տնտեսության, այնպես էլ անվտանգության ոլորտում, նշում է գիտությունների դոկտորը։

«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այս երկիրը գտնվում է շատ բարդ աշխարհաքաղաքական դրության մեջ։ Մի կողմից, Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և ակտիվորեն մասնակցում է Մոսկվայի բոլոր ինտեգրացիոն մոդելներին ու նախաձեռնություններին։ Հայաստանի հասարակական գիտակցության մեջ Ռուսաստանը ավանդաբար ընկալվում է որպես պետական անկախության և բնակչության անվտանգության գլխավոր երաշխավոր։ Մյուս կողմից, Մոսկվան ակնհայտորեն իրեն ցույց է տվել որպես անհուսալի դաշնակից. շատերը համարում են, որ նա Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ չի ցանկացել, կամ չի կարողացել կատարել Երևանի, որպես ՀԱՊԿ անդամի հանդեպ ստանձնած իր պարտավորությունները։ Արդյունքում, ըստ հարցումների, Ռուսաստանի վարկանիշը Հայաստանում անշեղորեն նվազում է։

Այս ֆոնին տեղի է ունենում արևմտյան դիվանագիտության ակտիվացում, ինչը մեծացնում է հասարակության պառակտումը և Ռուսաստանի, որպես անվտանգության երաշխավորի վստահելիության մասին դիսկուրսը։

Միևնույն ժամանակ, քիչ հավանական է, որ Հայաստանը վճռի՝ խզել կապերը Մոսկվայի հետ և ՀԱՊԿ-ից և Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) ցուցադրաբար դուրս գալ: Նախ, ինչպես արդեն ասվել է վեը, Ռուսաստանից մեծ տնտեսական կախվածության պատճառով; երկրորդը, Մոսկվայի հետ վեճը միայն կվատթարացնի երկրի աշխարհաքաղաքական դրությունը; երրորդը, Ռուսաստանի Դաշնությունն ինքնին դժվար թե ցանկանա լքել տարածաշրջանը կամ հակամարտության գոտին՝ այսինքն, այստեղ միայն Երևանի կամ Բաքվի ցանկությունը կլինի բացահայտ անբավարար։ Ցանկության դեպքում Մոսկվան դեռևս կարող է տարբեր աստիճանի անվտանգության լուրջ խնդիրներ ստեղծել տարածաշրջանի կամ հետխորհրդային տարածքի ցանկացած երկրի համար։ Մոսկվան կարող է հանկարծակի փոխել կիրառման վեկտորը և դրանով իսկ կտրուկ փոխել իրավիճակը հակամարտության գոտում։ Եվ հետո, Ռուսաստանն ու ռուսական զորքերը արդեն տարածաշրջանում են, մինչդեռ ԵՄ-ի ներգրավվածությունը դեռ հիմնականում սահմանափակվում է ընդհանուր հայտարարություններով ու հռչակագրերով։ Ուստի, ամենայն հավանականությամբ, Մոսկվայի և Երևանի միջև վերջնական խզում տեղի չի ունենա, թեև տարածաշրջանում «կոլեկտիվ Արևմուտքի» (ինչպես նաև այլ աշխարհաքաղաքական դերակատարների) դերն ու ներգրավվածությունը կշարունակի անշեղորեն աճել»,- եզրափակել է տաջիկ քաղաքագետը։

«Ուկրաինայի քաղաքականություն» հիմնադրամի ղեկավար, վերլուծաբան և պատմաբան Կոնստանտին Բոնդարենկոն նախ նշել է, որ Մարինա Կալյուրանդին դժվար թե կարելի է անվանել հայամետ քաղաքական գործիչ։ Նրա խոսքով, ինքը հետևողականորեն հանդես է գալիս ամերիկամետ դիրքորոշմամբ և հավակնում է լինել հավաքական Արևմուտքի դիրքորոշման ավետաբերը կովկասյան ճգնաժամի հարցերում։

«Կալյուրանդը, ի դեպ, ազգությամբ ռուս է (համենայն դեպս՝ մոր կողմից), բայց հետևողականորեն ցուցաբերում է հակառուսական դիրքորոշում։ Իսկ հայկական հարցում նրա մոտեցումը հանգում է նրան, որ «իրենք են մեղավոր»։ Եվ, իբր, եթե Հայաստանը դուրս գար ՀԱՊԿ-ից և Ռուսաստանի հետ տնտեսական միություններից, ապա մենք կարող էինք քննարկել օգնության մասին հարցը։ Կարևոր է. ոչ թե օգնել, այլ քննարկել հարցը: Հայաստանը տնտեսապես և աշխարհաքաղաքական առումով շատ է կախված Ռուսաստանից։ Նրա համար Ռուսաստանի վրա կողմնորոշվելը հանդիսանում է այսօրվա աշխարհում ինքնապահպանման միակ հնարավոր միջոցը՝ հաշվի առնելով ռեսուրսների սակավությունը, հարևանների հետ հակամարտությունները, հսկայական սփյուռքի առկայությունը և այլ գործոններ»,- ասել է Բոնդարենկոն։

Նա նշել է, որ Փաշինյանը իշխանության եկավ արևմտամետ լոզունգներով, սակայն վարչապետի պաշտոնում լինելը նրան բերել է քաղաքական կողմնորոշման ստիպված փոփոխության։

«Բացի այդ, Ռուսաստանը լավ, թե վատ կատարել է Կովկասում խաղաղապահի դերը (որքան էլ չգովազդեն Մյունխենի կոնֆերանսի ժամանակ Հայաստանին և Ադրբեջանին հաշտեցնելու Էնթոնի Բլինկենի հաջողությունը): Տիկին Կալյուրանդը Երևանին մղում է քաղաքական արկածախնդրության, որը հաշվի չի առնում Հայաստանի առանձնահատուկ ասպեկտները։ Տիկին Կալյուրանդի բաղադրատոմսը միանգամայն կիրառելի և հասկանալի կլիներ Էստոնիայի դեպքում։ Բայց Հայաստանը՝ Էստոնիան չէ, և էստոնական բաղադրատոմսերը Հայաստանին հարմար չեն»,- ընդգծել է վերլուծաբանը։

Ղազախստանցի քաղաքագետ, գիտնական Ժակսիլիկ Սաբիտովը չի կարծում, որ Երևանը կկարողանա կտրուկ դնել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը։

«Նախ, այդ նույն ԵԱՏՄ-ին անդամակցությունը տնտեսապես ձեռնտու է Հայաստանին։ Այսինքն, այնտեղ նույնիսկ ըստ մաքսատուրքերի բաշխման Հայաստանը ստանում է շատ ավելի մեծ տոկոս, քան այն, որ նա կարող էր ինքնուրույն հավաքել։ Եվ դա, իհարկե, մի փոքր անարդար է։ Ստացվում է, որ մաքսատուրքերի բաշխման հիմնական շահառուներից մեկը Բելառուսն է, և այստեղ Հայաստանն ու Ղրղզստանը (չնայած իրենց տնտեսությունների փոքրությանը, բայց քանի որ նրանց անդամակցությունը համարել են ցանկալի) մի փոքր բարձրացրել են մաքսատուրքերի այն տոկոսը, որոնք նրանք ստանում են ընդհանուր կաթսայից: Իսկ Եվ այս առումով Ղազախստանը կարծես թե ԵԱՏՄ-ի ամենաչշահող անդամն է»,- պարզաբանել է գիտնականը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա, ամենայն հավանականությամբ, Երևանը չի կարողանա դուրս գալ այս դաշինքից, եթե պահպանվի ներկայիս ստատուս քվոն, ասում է նա։ «Եթե ընդհանուր իրավիճակը աշխարհաքաղաքական առումով փոխվի, այսինքն ուկրաինական ճակատում տեղի ունենան որոշակի կոնկրետ մեծ փոփոխություններ, ապա միգուցե ոչ միայն Հայաստանը, այլև մյուս երկրները կարողանան դուրս գալ և՛ ԵԱՏՄ-ից, և՛ ՀԱՊԿ-ից։

Ինքը՝ Փաշինյանը, երբ դեռ գտնվում էր ընդդիմությունում, դեմ էր բոլոր եվրասիական ինտեգրացիոն միավորումներին, բայց իշխանության գալուց հետո, նա ստիպված եղավ շարժվել Հայաստանի ազգային շահերի հունում։ Այնպես որ, քանի դեռ ստատուս քվոն պահպանվում է, այդ թվում նաև Ռուսաստանի հետ, և եթե Ռուսաստանի Դաշնությունը չպարտվի պատերազմում, այսինքն, եթե կարողանա դուրս գալ դրանից և գոյատևել որպես պետություն, ապա և՛ ՀԱՊԿ-ի, և՛ ԵԱՏՄ-ի կարգավիճակում, հավանաբար, ոչինչ ուժեղ չի փոխվի։ Հետևաբար ներկայիս պայմանների պահապանվելու դեպքում՝ Հայաստանը դուրս չի գա այդ կազմակեպություններից»,- եզրափակել է Ժ. Սաբիտովը:

Caliber.Az
Դիտումներ: 234

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Հանդուրժողականություն հայկական ոճով. ավերված մզկիթներ և վանդալիզմ սինագոգում Շմուլևիչը և Ռյաբցովը՝ Caliber.Az-կայքում

156
10 Փետրվարի 2025 18:40
2

Կայսերական ամբարտավանության գինը. Մոսկվան շանտաժի է ենթարկում Բաքվին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

155
10 Փետրվարի 2025 10:05
3

Արևմտյան Ադրբեջանի համայնքը դիմել է միջազգային կազմակերպություններին

137
10 Փետրվարի 2025 09:27
4

Հայաստանն ակտիվորեն պատրաստվում է Ադրբեջանի հետ պատերազմի. նոր փաստեր Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութ

134
10 Փետրվարի 2025 15:31
5

Մովսումով. Ադրբեջանը արտաքին օգնությունից կախված երկրից վերածվել է այն տրամադրող երկրի

118
10 Փետրվարի 2025 14:26
6

ԱՀ ԱԳՆ. Փաշինյանը մոլորեցնում է համաշխարհային հանրությանը

102
11 Փետրվարի 2025 13:08
7

«Անկյուն քշված Փաշինյանը ամեն ինչ արագ ստորագրում է» Մամեդովն ու Պետրովը` Caliber.Az-կայքում

99
10 Փետրվարի 2025 17:45
8

ԱՀ ԱԳՆ. Պատգամավոր Վալուևին արգելել են մուտք գործել Ադրբեջան

88
10 Փետրվարի 2025 15:43
9

«Ռուսական տուն»-ը Բաքվում. Դադարեցնում ենք մեր գործունեությունը

85
11 Փետրվարի 2025 16:58
10

Ադրբեջանի ՌՕՈՒ-ն օդ են բարձրացրել գրոհային ինքնաթիռներ զորավարժությունների ԼՈՒՍԱՆԿԱՐ

83
10 Փետրվարի 2025 18:41
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading