twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Բաքուն ունի Հայաստանի վրա ճնշում գործադրելու բոլոր լծակները» Թոռնիկե Շարաշենիձեն՝ Caliber.Az-կայքում

08 Ապրիլի 2024 17:58

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) միջազգային հարաբերությունների մագիստրատուրայի ղեկավար Թոռնիկե Շարաշենիձեի հետ։

—Հայաստանը ակտիվորեն խաղարկում է քաղաքական անկայունության խաղաքարտը` տարածաշրջան ներգրավելով Հարավային Կովկասում խաղաղությունը տակնուվրա անելուն, այն Ռուսաստանի հետ հակամարտության թեժ կետ դարձնելուն պատրաստ նոր դերակատարներ: Սա և՛ Հայաստանում ԵՄ-ի առաքելությունն է, և՛ ամերիկյան հատուկ ծառայությունների գործակալներն են։ Կհաջողղվի արդյո՞ք նման բաղադրիչներով հանդերձ խաղաղություն կառուցել տարածաշրջանում։

— Փաշինյանը գտնվում է ծանր վիճակում, և կարծում եմ, որ սա նույնպես պետք է հաշվի առնել։ Մի կողմից սկսվել է հայերի համար ամենացավալի՝ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը, մյուս կողմից՝ նա գտնվում է արմատական ընդդիմության լուրջ ճնշման տակ, որը չի ներում ոչ մի քայլ Բաքվի ու Անկարայի հանդեպ և միայն սրում է իր հռետորաբանությունը։ Իմ կարծիքով, Բաքուն, որպես 44-օրյայի հաղթողի, բանակցային գործընթացի բոլոր դժվարություններով հանդերձ՝ ունի Հայաստանի վրա ճնշում գործադրելու բոլոր լծակները։

Հայաստանը, իհարկե, հայտնվել է ծանր վիճակում՝ միևնույն երկրում ամերիկյան հետախուզական ծառայությունների եւ ռուս զինվորականների առկայության պատճառով։ Իհարկե, դրանով հադերձ Երեւանը պետք է հաշվի առնի նաեւ Թեհրանի շահերը տարածաշրջանում, որը չի ցանկանում Թուրքիայի ու Ադրբեջանի հզորացումը, տարածաշրջանում այլ խաղացողների ի հայտ գալը։ Վրաստանում, ի դեպ, նույնպես հիշում են Իրանի հետ իրենց բարդ պատմական հարաբերությունները և այդ իսկ պատճառով շատ են շահագրգռված Հարավային Կովկասում խաղաղությամբ և ներդաշնակությամբ, դեմ են Հարավային Կովկասի տարածաշրջանի համար վտանգավոր համակցություններ ստեղծող դերակատարներ ներգրավելուն:

— Այս համատեքստում կցանկանայի հատկապես նշել Ֆրանսիայի ապակառուցողական դերը...

— Իմ կարծիքով, Ֆրանսիան ավելի շուտ գործում է իներցիայով, օգնելով Հայաստանին, թերագնահատելով իր համար ռիսկերը։ Բայց նշեմ, որ այստեղ կա Փարիզի ինտրիգների դեմ մի իսկական բաղադրատոմս. եթե Բաքուն Երևանի հետ հաստատի բարիդրացիական հարաբերություններ, Ֆրանսիան պարզապես կմնա գործերից հեռու և դուրս կգա տարածաշրջանից, նրա ողջ խաղը կդառնա ոչ արդիական։ Թեև Բաքվում դա լավ են հասկանում, երբ պնդում են կողմերի միջև ուղիղ երկխոսություն՝ առանց օգնականների Փարիզից կամ որևէ այլ տեղից։ Այնպես որ, իրավիճակի բոլոր բանալիները, իմ կարծիքով, գտնվում են Ադրբեջանի մոտ, որը հանդիսանում է ուժեղագույն քաղաքական դերակատար Հարավային Կովկասում։

— Ինչպե՞ս եք տեսնում Բաքվի և Թբիլիսիի քաղաքական և տնտեսական համագործակցության հեռանկարները:

— Բաքուն և Թբիլիսին, իհարկե, շատ բանով են կապված, էլ չասած մեր անցյալի պատմական շերտերի մասին, մեր հարաբերությունները զարգանում են ամենատարբեր ոլորտներում, և արդեն կան այդ փոխգործակցության հրաշալի պտուղները, օրինակ՝ Բաքու-Թբիլիսի -Ջեյհան նավթամուղը և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը: Եվ եթե տարածաշրջանում խաղաղություն պահպանվի, ապա մեր հարաբերությունները կարող են դուրս գալ էլ ավելի բարձր մակարդակի, քանի որ Հարավային Կովկասն ունի հսկայական ներուժ, հատկապես՝ տնտեսական։ Իսկ Ադրբեջանի ու Վրաստանի յուրահատուկ ռեսուրսները հիանալի հեռանկարներ են նվիրում նման համագործակցության զարգացման համար։ Էլ չասած զբոսաշրջության զարգացման ոլորտում համատեղ աշխատանքի մասին՝ մենք կիսելու և աշխարհին ցույց տալու բան ունենք։

— Ինչպե՞ս եք տեսնում Վրաստանի արտաքին քաղաքական կուրսը, որը շատ բանում հայտնվել է Արևմուտքի և Արևելքի միջև:

—Վրաստանը դեռ հաջողեցնում է հավասարակշռություն գտնել Եվրամիության և Ռուսաստանի միջև, այսպես ասենք, Թբիլիսին ձգտում է դեպի Արևմուտք, բայց զգուշությամբ է նայում Ռուսաստանին։ Շատ բան կախված է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ելքից, կարծում եմ, որ այդ գործոնը հանդիսանում է որոշիչ մեր տարածաշրջանի համար։ Արդեն ակնհայտ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հենց այնպես հեռանալ Հարավային Կովկասից, և մեզ բոլորիս. Վրաստանին, Ադրբեջանին և Հայաստանին հարկավոր է հաշվի առնել Ռուսաստանի շահերն ու ծրագրերը։ Այս առումով, Թբիլիսին, ի դեպ, շատ է հույսը դնում Ադրբեջանի և Թուրքիայի աջակցության վրա, որոնց շահերից է բխում, ինչպես ինձ է թվում, ուժեղ անկախ Վրաստանը։

— Դրանով հանդերձ Թբիլիսին առայժմ ձեռնպահ է մնում տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափին մասնակցելուց։ Մյուս կողմից, Վրաստանն առաջարկել է հարթակ Բաքվի և Երևանի միջև բանակցությունների համար։ Թբիլիսին պատրա՞ստ է այդ առաջարկները իրականացնելուն։

— «3+3» ձևաչափին Վրաստանի մասնակցության հարցը առայժմ քիչ հավանական է Ռուսաստանի կողմից մեր տարածաշրջանների օկուպացիայի խնդրի պատճառով, իսկ այնպես Վրաստանը դեմ չէ մասնակցելու ցանկացած ձևաչափի, որը պաշտպանում է խաղաղության և համագործակցության գաղափարը։ Դրանով հանդերձ Վրաստանը ցանկանում է և պատրաստ է դառնալ Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հարթակ, քանի որ առաջին հերթին ինքն է շահագրգռված մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ։ Վրաստանը չի հանդիսանում տարածաշրջանային տերություն կամ կայսրություն, մենք գերհավակնություններ չունենք։ Վրաստանը՝ ռեսուրսներով ոչ հարուստ երկիր է, հետևաբար հիմնականը, ինչը մենք կարող ենք առաջարկել՝ դա մեր աշխարհագրությունն է։ Նկատի առնելով տարածաշրջանում մեր տեղակայվածությունը՝ Վրաստանը հանդիսանում է տարածաշրջանային հանգույց, մեր աշխարհագրությունը՝ ոչ պակաս իմաստով մեր արտադրանքն ու արժույթն է: Բայց դրա կենսունակությունը կախված է խաղաղությունից և բարիդրացիական հարաբերություններից, մենք դա հիանալի հասկանում ենք և հետևաբար ձգտում ենք՝ տարածաշրջանում նման մոդելի ստեղծմանը, Հարավային Կովկասում խաղաղ գործընթացների զարգացմանը։

Caliber.Az
Դիտումներ: 409

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Պարտվողների կլանից ևս մեկը ՀՀ պաշտպանության նախկին նախարարը ընդդեմ Փաշինյանի

250
07 Մայիսի 2025 18:22
2

Ադրբեջանը դատապարտել է Հնդկաստանի հարձակումները Պակիստանի վրա Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը

214
07 Մայիսի 2025 13:06
3

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

174
08 Մայիսի 2025 17:49
4

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

149
08 Մայիսի 2025 18:42
5

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

144
08 Մայիսի 2025 08:59
6

«Ռուսաստանը բաց է թողել սուր անկյունները հարթելու ժամանակը» Ֆարհադ Մամեդովի կարծիքը

69
08 Մայիսի 2025 12:08
7

Աղդամի արդյունաբերական պարկը արտադրել է 85 միլիոն մանաթի արտադրանք

62
07 Մայիսի 2025 18:18
8

Հիքմեթ Հաջիևը հանդիպել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ ԼՈՒՍԱՆԿԱՐ

60
07 Մայիսի 2025 18:20
9

Կրկին կեղտոտ հետքեր թողեցին «Հին աշխարհի հիստերիկները»

59
07 Մայիսի 2025 09:53
10

Քննարկվել են Բալաջարի ավանի բնակիչների խնդիրները Էլդար Ազիզովը հրահանգներ է տվել. ԼՈՒՍԱՆԿԱՐ

59
07 Մայիսի 2025 13:38
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading