twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Բելֆաստի համաձայնագիրը, Ադրբեջանը և Հայաստանի սահմանադրությունը Պարզաբանում է Ֆարիդ Շաֆիևը

14 Հունիսի 2024 09:40

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Ջեյմս Շարփը X սոցիալական ցանցում (նախկին «Թվիթեր») կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը կարող է լիովին հիմնավորված Հայաստանից պահանջել, որ նա երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու ճանապարհով հրաժարվի տարածքային պահանջներից, որպես օրինակ բերելով 1998 թվականին Իռլանդիայի սահմանադրության փոփոխության, այսպես կոչված, Բելֆաստի համաձայնագրին վկայակոչումը։ Իր հերթին, Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (ՄՀՎԿ) նախագահ Ֆարիդ Շաֆիևը պատասխան գրառման մեջ շնորհակալություն է հայտնել բրիտանացի դիվանագետին նման տեսակետի համար՝ նշելով այդպիսի մոտեցման կարևորությունը։

Հիշեցնենք, որ Բելֆաստի համաձայնագիրը՝ Հյուսիսային Իռլանդիայում հակամարտության քաղաքական կարգավորման մասին համաձայնագիր է, որը կնքվել է 1998 թվականի ապրիլի 10-ին։ Իռլանդիայի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցվեցին Միացյալ Թագավորության մաս հանդիսացող Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ տարածքային պահանջների առնչությամբ։

Հասկանալու համար, թե ինչպես կարող է Բելֆաստի համաձայնագիրը օգնել Երևանին հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, Caliber.Az-ի թղթակիցը դիմել է ՄՀՎԿ-ի ղեկավար Ֆարիդ Շաֆիևին։

— Ինչո՞ւ բրիտանացի դիվանագետի կողմից նշած Բելֆաստի համաձայնագիրը դուք չափազանց կարևոր համարեցիք՝ որպես Բաքվի և Երևանի միջև վիճելի հարցերի լուծման համանմանություն։

— Որովհետեւ այն առավել համապիտանի է որպես օրինակ։ Թեև այս պահին ամենամեծ խնդիրը, որին անդրադարձել է դիվանագետը՝ դա Երևանի կարծիքն է և վերջերս արված հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի սահմանադրության փոփոխությունների հետ կապված ողջ հակասությունը՝ բացառապես Հայաստանի ներքին գործ է։ Պարզ ասած՝ պետք չէ մեզ խորհուրդ տալ, դա մենք ինքներս ենք որոշում։ Բայց Բաքուն հենց այնպես չի անհանգստանում. ինչպես ցույց է տալիս փորձը, ցանկացած միջազգային պայմանագիր կարող է չեղարկվել երկրի Սահմանադրական դատարանի կամ նրա խորհրդարանի կողմից՝ նման դեպքեր միջազգային պրակտիկայում արդեն եղել են: Հետևաբար սա և՛ ազգային, և՛ միջազգային իրավունքի հարց է, այլ ոչ մի կերպ Հայաստանի ներքին գործն է, առավել ևս եթե հաշվի առնել, որ մեր երկրներն այժմ աշխատում են խաղաղ պայմանագրի վրա։

Ի դեպ, ժամանակին Ռոբերտ Քոչարյանը ընտրվեց Հայաստանի նախագահ՝ չնայած նրան, որ նա երկրում 5 տարվա բնակության ցենզ չուներ։ Այս պայմանը շրջանցելու համար Հայաստանի Սահմանադրական դատարանը նրա Ղարաբաղում բնակվելը համարեց, որպես «Հայաստանի տարածքում բնակվել»։ Ուստի Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը պետք է լուծվի ամենաբարձր մակարդակով և այստեղ կիսատ-պռատով սահմանափակվելը, անշուշտ, չի կարելի։

— Ադրբեջանը ինչպե՞ս կարող է օգտագործել Բելֆաստի համաձայնագրի նախադեպը։

— Բելֆաստի համաձայնագիրը, որը նաև հայտնի է որպես Կրկոթ ուրբաթի համաձայնագիր, այս համատեքստում, թերևս, ամենաազդեցիկ նախադեպն է: Այն կնքվել է համեմատաբար վերջերս՝ 1998 թվականին, այսինքն բավականին թարմ նախադեպ եվրոպական փորձից, որին հաճախ են սիրում անդրադառնալ մեր որոշ գործընկերներ, հատկապես Հայաստանի բարեկամները։ Դե, խնդրեմ, այդ դեպքում ահա ձեզ իսկական օրինակ Եվրոպայի սրտից, որտեղ Իռլանդիայի Հանրապետության սահմանադրության մեջ, մասնավորապես 2-րդ և 3-րդ հոդվածները, պարունակում էին հավակնություններ Մեծ Բրիտանիայի մաս հանդիսացող Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ: Այս հակասությունները հանգեցրին երկար տարիների արյունալի հակամարտության, Մեծ Բրիտանիայում իռլանդացի անջատողականների ահաբեկչական ակտերի, որոնցից մեկում քիչ էր մնում զոհվեր Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը։ Բայց 1998 թվականի Բելֆաստի համաձայնագրով Իռլանդիան խոստացավ փոխություններ մտցնել իր սահմանադրության մեջ և ճանաչել Մեծ Բրիտանիայի լիովին ինքնիշխանությունը Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ: Ինչը, ի վերջո, արվեց, և արյունահեղությունը տարածաշրջանում դադարեց։

— Ձեզ արդյո՞ք չի թվում, որ Հայաստանի սահմանադրության փոփոխության հանրաքվեի հետևում կան Փաշինյանի լուրջ մտավախությունները՝ չնայած այս հարցի կարևորության մասին նրա ակնհայտ ըմբռնմանը։ Նա արդյո՞ք կկարողանա դիմել նման քայլի եւ ինչպե՞ս կարող է Ադրբեջանը ազդել այս գործընթացի վրա։

— Այո, որոշ հայ վերլուծաբաններ միակարծիք են մի բանում. Փաշինյանի վիճակը շատ ծանր է, և եթե նա հիմա դիմի երկրի սահմանադրությունը փոխելուն, ապա դա հղի է նրա համար բացասական հետևանքներով։ Հետևաբար, կան մի քանի այլ տարբերակներ՝ օրինակ, խաղաղ պայմանագրում հնարավոր է հղում՝ սահմանադրությունը փոխելու Հայաստանի պարտավորություններին: Հայերը, օրինակ, խոստանում են, որ խաղաղ պայմանագրում կլինի հոդված այն մասին, որ ներքին օրենսդրությանը հղումը չի կարող հիմք հանդիսանալ պայմանագիրը չկատարելու համար։ Բայց սա նույնպես բավարար չէ։ Այստեղ կան բազմաթիվ ծուղակներ, և, օրինակ, Հայաստանի Սահմանադրական դատարանը կարող է հինգ-տաս տարի հետո չեղարկել պայմանագրի գործունեությունը։ Հետևաբար գործընթացը նպատակահարմար է իրականացնել մինչև խաղաղ պայմանագրի ստորագրումը, կամ պետք է մատնանշվեն դրա հստակ ժամկետները, որ, օրինակ, խաղաղության պայմանագրի ստորագրումից մեկ տարի անց Հայաստանի սահմանադրությունը պետք է փոխվի։ Բայց վերջին մոտեցումը՝ իմ անձնական ենթադրությունն է։ Այլ չդիմել սահմանադրության մեջ որևէ փոփոխությունների միայն այն պատճառով, որ, տեսնում եք, դա վտանգավոր է Փաշինյանի համար՝ սա փաստարկ չէ։ Նման հատվածը, ըստ էության, նշանակում է, որ Հայաստանը պատրաստ չէ խաղաղությանը։ Բայց չէ որ խաղաղությունը ոչ միայն մեզ է հարկավոր, խաղաղությունը հարկավոր է տարածաշրջանի բոլոր երկրներին, իսկ Ադրբեջանը նախաձեռնությունը ոչ միակողմանի է դրսևորում, հակառակ դեպքում դա իմաստ չունի։

— Հարկավոր է արդյո՞ք ենթադրել, որ Ջեյմս Շարփի արձագանքն ու գրառումը վկայում է այն մասին, որ Մեծ Բրիտանիան կարող է առանձին դիվանագիտական և քաղաքական աջակցություն ցուցաբերել մեզ, հետկուլիսայնորեն ազդել եվրոպական երկրների կարծիքների կամ այս հարցում, խաղաղ պայմանագրի ստորագրման մեջ արգելքների վերացման հարցում Երևանի որոշման վրա։ Մենք կարո՞ղ ենք հույս դնել դրա վրա:

— Ոչ, չեմ կարծում, որ Բրիտանիան ինչ-որ նախանձախնդրություն կցուցաբերի և հանդես կգա որպես միջնորդ, այստեղ առաջին հերթին խոսքը այս հարցում եվրոպական փորձի մասին է։ Մանավանդ, որ հակամարտության արյունալի հատվածը Բելֆաստի համաձայնագրի ստորագրումից հետո ավարտվել է։ Հետագայում, խաղաղ պայմանագրի ստորագրումից հետո, հնարավոր կլինի օգտագործել այս կամ այն եվրոպական երկրի փորձը ժողովուրդների հաշտեցման գործում։ Բայց ես կարող եմ նշել, որ ՄՀՎԿ-ն այս հարցով վերապատրաստում է անցկացրել եվրոպացի գործընկերների օգնությամբ։ Հյուսիսային Իռլանդիայի փորձի վրա մենք ուսումնասիրել ենք իրավիճակը և փնտրել ենք լուծումը, հատուկ դրա համար միջոցառմանը մասնակցել է Մեծ Բրիտանիայից փորձագետը։ Այնպես որ ՄՀՎԿ-ն կարող է պրոֆեսիոնալ կերպով որոշ օժանդակություն ցույց տալ այս հարցում:

Caliber.Az
Դիտումներ: 309

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Երկակի ստանդարտներ և կողմնակալություն ՄԱԿ-ի նախկին զեկուցողը խթանում է հայկական քարոզչությանը

96
18 Դեկտեմբերի 2024 17:23
2

Դիանա Բրաունը և նրա «առաքելությունը» Բաքվում. ժամանակն է, որպեսզի համադրողը հեռանա Մաս II

95
19 Դեկտեմբերի 2024 10:21
3

Զրույց ներկայի մասին Caliber.Az-ն վերլուծում է Իլհամ Ալիևի նոր հարցազրույցը

93
19 Դեկտեմբերի 2024 15:24
4

Ալիև. Հայաստանի սպառազինման գործընթացը առաջ է գնում մեծ տեմպով

84
18 Դեկտեմբերի 2024 13:43
5

Վիշտ EUMA-ից Եվրալրտեսները հաստատուն մտնում են օրակարգ

80
18 Դեկտեմբերի 2024 11:20
6

Ի.Ալիև. Ադրբեջանը միակ երկիրն է, որը և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի դաշնակիցն է

71
18 Դեկտեմբերի 2024 11:57
7

Ադրբեջան - Հայաստան. Խաղաղությունը դադար է վերցրել Իլգար Վելիզադեն՝ Caliber.Az-ի եթերում

62
18 Դեկտեմբերի 2024 16:51
8

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

61
20 Դեկտեմբերի 2024 14:17
9

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

61
20 Դեկտեմբերի 2024 20:09
10

Ի.Ալիև. Մակրոնի ռեժիմը Ֆրանսիան վերածում է ձախողված պետության

60
18 Դեկտեմբերի 2024 13:11
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading