twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Գնդակը իր տուգանային հրապարակում Ֆրանսիացիները պաշտպանական դիրքում են

03 Մայիսի 2024 15:43

Այնպես է ստացվել, որ մեր երկրի անունը արդեն քանի ամիս է չի իջնում ֆրանսիական հրատարակությունների էջերից։ Վերջին հրապարակումները քննադատաբար են լուսաբանում Ադրբեջանի դերը՝ Ֆրանսիական Պոլինեզիայի և Նոր Կալեդոնիայի բնիկ ժողովուրդների ազգային-ազատագրական շարժման մեջ։

«Tavini Huiraatira»-ն (Ֆրանսիական Պոլինեզիայի քաղաքական կուսակցությունը) հուշագիր է ստորագրել՝ Ադրբեջանի կառավարության կողմից «ֆրանսիական գաղութատիրության դեմ պայքարելու համար» ստեղծված նախաձեռնող խմբի հետ,- զեկուցում է «franceinfo»-ն։ Նրան կրկնում են նաև այլ հրապարակումները, որից հետո ասում են, տեսնում եք, ինչ վատ երկիր է Ադրբեջանը։

Ընդ որում հեգնանքը նրանում է, որ Ադրբեջանը գնալով ավելի քիչ է հիշատակվում Հայաստանի հետ հակամարտության, այսինքն՝ մեր խնդիրների հետ կապված, և ավելի ու ավելի շատ՝ Հինգերորդ Հանրապետության արտերկրում տիրող իրավիճակի, այսինքն՝ Ֆրանսիայի խնդիրների հետ կապված։

Անձնական ոչ մի բան: Սա կոչվում է Բաքվի նախաձեռնողական արտաքին քաղաքականություն։ Ֆրանսիայում շատ ֆրանսիական քաղաքական գործիչների դարբնոցի՝ Կառավարման ազգային դպրոցի շրջանավարտ Էմանուել Մակրոնին դա առանձնապես երկար բացատրելու կարիք չկա։ Ֆուտբոլային լեզվով արտահայտվելով, մենք ստեղծել ենք հզոր ճնշում և հակառակորդին ստիպել ենք գրեթե զգուշությամբ գնդակը գլորել սեփական դարպասի մոտ։ Բայց Ֆրանսիայի հավաքականի որքա՜ն փառապանծ ներկայացուցիչներ են այս խաղում կոտրել իրենց նիզակները, ներեցեք, ոտքերը՝ իզուր փորձելով եթե ոչ լվանալով, ապա գոնե գլանելով գնդակը քարշ տալ մեր դարպասը։ Կոլոնա, Լեժանդր, Պեկրեսե, Զեմմուր, Հիդալգո: Իչպիսի՜ անուններ։ Ինչպիսի խաղ նրանք ցուցադրեցին, ինչպիսի փոխանցումներ, ինչպիսի անցումներ, նույնիսկ գոլ եղավ, օրինակ՝ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ժամանակավոր պատասխանատվության գոտի Պեկրեսի մտնելու ձևով, որը, ինչպես հայտնվեց՝ խաղից դուրս վիճակում էր։ Ընդ որում նրան բախտ վիճակվեց հասնել Գյորուս, բայց ինչ-որ բան պակասում էր։ Եկեք գոհացնենք Ֆրանսիայի թիմի երկրպագուներին և դա անվանենք անբախտաբերություն... Բայց այդ լեգենդներն արդեն խաղացել են իրենց դերն ու էստաֆետը ու փորձը փոխանցել են, ճիշտ է, այդ նույն թիմի ավագ Մակրոնի գլխավորությամբ կրկնակոխ անող երիտասարդներ՝ Դեկոտինիին, Սեժուրնեին, Դարմանենուին...

Այո, ի դեպ, վերջինս մասին նույնպես խոսք կգնա։ Դարմանենը, իսկ նա, հիշեցնում եմ, հանդիսանում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար, վերջերս ելույթ է ունեցել Ազգային ժողովի օրենսդրական հանձնաժողովի առջև, որտեղ դատապարտել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի կողմից Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ համագործակցության մասին հուշագրի ստորագրումը՝ Բաքվի գործողությունները անվանելով, ինչպես հաղորդում է «La Tribune»-ը՝ «չափազանց կործարար միջամտություն»։

«Ինձ համար ակնհայտ չի թվում, որ Ադրբեջանը ինչ-որ տնտեսական, քաղաքական, մշակութային կամ սպորտային շահեր ունի Խաղաղ օվկիանոսի հարավային մասում», - փորձել է հեգնանքով ասել Դարմանենը, չհասկանալով, որ իրավիճակը, որում նա հայտնվել է ողջ հանրապետության հետ միասին, ոչ մի հեգնանք չի ենթադրում որևէ մեկի հասցեին, բացի իրենցից:

Այստեղ նորից ուզում եմ չարախնդությամբ կրկնել։ Ուշադրություն դարձրեք՝ դա տեղի է ունենում այդ նույն Ազգային ժողովում, որը Ֆրանսիայի կառավարությանը խորհուրդ էր տալիս ճանաչել այսպես կոչված «ԼՂՀ»-ի անկախությունը՝ այդ նույն պատերի ներսում, որտեղ ֆրանսիացիները մեծամտորեն ադրբեջանցիներին մերժում էին ինքնիշխանության և տարածքային ամբողջականության իրավունքը։ Կարծես թե մենք լիովին վերացրել ենք ֆրանսիացի քաղաքական գործիչներին ու պատգամավորների, եթե ոչ ցանկությունը, ապա գոնե նման խոսակցական վարժությունների հնարավորությունը։ Դրա հետ մեկտեղ, այստեղ անհրաժեշտ է նշել մեկ կարևոր մանրամասնություն։ Կոպիտ պարզեցում կլինի կարծել, որ Ադրբեջանը, աջակցելով ֆրանսիական անդրծովյան տարածքների ժողովուրդներին, պարզապես վրեժ է լուծում Ֆրանսիայից ան բանի համար, որ նա աջակցում է հայերին (ի դեպ, այդ մասին Դարմանինը նույնպես ասել է)։ Դա պնդելը՝ նշանակում է չհասկանալ Ադրբեջանի ժամանակակից գլոբալ առաքելություններից մեկը՝ նպաստել մոլորակի վրա նեոգաղութատիրության մնացորդների վերացնելուն։

Ինչպես «Երկխոսություն հանուն խաղաղության և գլոբալ անվտանգությանը» թեմայով Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումում իր ելույթի ժամանակ նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, «մենք հանդես ենք գալիս միջազգային իրավունքի օգտին»։

«Այդ իմաստով, նեոգաղութատիրության դեմ պայքարը մի բան է, որին ես ամուր հավատում եմ, քանի որ մենք կողմ ենք արդարությանը: Այսօր, XXI դարում, մենք չենք կարող որոշ եվրոպական խոշոր երկրներին թույլ տալ շարունակեն գաղութացնել այլ ժողովուրդների։ Սա կտրականապես անընդունելի է։ Երբ մենք բարձրացնում ենք մեր ձայնը միջազգայն մակարդակով, ինչպես նաև նախկինում որպես Չմիավորման շարժման նախագահ՝ մենք դա անում ենք ոչ թե այն պատճառով, որ գործում ենք որևէ երկրի դեմ, այլ որովհետև պաշտպանում ենք արդարությունը և միջազգային իրավունքը։ Տասից ավելի ֆրանսիական անդրծովյան տարածքների բռնի միաձուլումը բացարձակապես անընդունելի է և պետք է դադարեցվի։ Որպես այլ երկրների ու կայսրությունների կազմում երբեմնի ապրած երկիր ու ժողովուրդ՝ մենք գիտենք, թե ինչ է նշանակում լինել ազատ և անկախ: Մենք ուզում ենք այդ մարդկանց օգնել պաշտպանել իրենց իրավունքները, հասնել անկախության, զարգացնել իրենց մշակույթը և պահպանել իրենց լեզուն: Կարծում եմ, սա մի բան է, որը կպաշտպանի ցանկացած նորմալ մարդ»,- ասել է նախագահ Ալիևը։

Այստեղ անհրաժեշտ է հավելել, որ հենց Ֆրանսիան է հանդիսանում աշխարհում նեոգաղութատիրության քաղաքականության գլխավոր խթանողը։ Սա անվիճելի փաստ է։ Այնպես որ, այստեղ, ինչպես ասում են, բոլոր աստղերը համընկել են: Ասենք ավելին. հատկապես Ֆրանսիայի՝ որպես գլխավոր նեոգաղութատիրական տերության այս հատկանիշն է, հատկապես այս ամոթալի կարգավիճակը պահպանելու ցանկության մեջ նրա ամբարտավան համառությունն է, որ մեծապես բացատրում է և նրա քաղաքականությունը Հարավային Կովկասում։ Ամբարտավան նեոգաղութատիրությանը սովոր Փարիզը իր սովորական հնարանքներ է նախագծում Հարավային Կովկասի անկախ երկրների վրա։

Մենք արդեն գրել ենք այն մասին, որ մեզ շոյում է այն փաստը, որ միջուկային եռյակին տիրապետող խոշոր տերությունը Ադրբեջանին տեսնում է որպես հավասար մրցակից։ Սակայն ֆրանսիական քաղաքական վերնախավի դեգրադացիան տեղի է ունենում այնպիսի կատաղի արագությամբ, որ շուտով այդ գործոնն էլ կդադարի բավարարվածություն բերել։ Մենք ֆրանսիացիներից պահանջում ենք հարգանք՝ առաջին հերթին իրենց նկատմամբ, ազատության, հավասարության և եղբայրության իրենց իդեալների նկատմամբ և վերջապես այդ գաղափարների վրա հիմնված միջազգային իրավունքի նկատմամբ։ Միայն նման ինքնահարգանքը անխուսափելիորեն կբերի այսպես կոչված անդրծովյան տարածքների բնակչության իրավունքների ու ազատությունների հարգմանը։ Գործի դնելով այս գործընթացը՝ ֆրանսիացիները կարող են վերանայել իրենց արտաքին քաղաքականության մեթոդները և արդյունքում, միգուցե, պատիվ ու հարգանք գտնել այլ մայրցամաքներում։

Եթե հասկանան, թե մենք ինչ ենք ուզում նրանց ասել։

Caliber.Az
Դիտումներ: 353

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Ադրբեջանը Դավոսի հարթակում. երկխոսության ոգին Թեյմուր Աթաևի ակնարկը

142
20 Հունվարի 2026 22:57
2

Իլհամ Ալիևը հարգանքի տուրք է մատուցել Հունվարի 20-ի զոհերի հիշատակին ԼՈՒՍԱՆԿԱՐ

130
18 Հունվարի 2026 19:04
3

Փորձագետ. Ադրբեջանը զգալիորեն մեծացրել է դեպի Եվրոպա էներգամատակարարումները

120
19 Հունվարի 2026 13:01
4

Վրաստանն ավարտում է Ադրբեջանի և Հայաստանի համար ռազմավարական մայրուղիների կառուցումը

103
19 Հունվարի 2026 14:21
5

Ադրբեջանցի ըմբիշները 2025 թվականին նվաճել են 65 ոսկե մեդալ

94
19 Հունվարի 2026 12:48
6

Սև հունվար. ամեն ինչ հիշում ենք, ոչինչ չենք մոռանա Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

90
20 Հունվարի 2026 14:04
7

Մեհրիբան Ալիևան գրառում է արել Հունվարի 20-ի ողբերգության կապակցությամբ ԼՈՒՍԱՆԿԱՐ

89
20 Հունվարի 2026 11:09
8

Դուգինի եվրասիականությունը առանց դիմակների Փիլիսոփայի կայսերական սինդրոմը

83
19 Հունվարի 2026 19:19
9

Հունվարի 20-ի նահատակների հերոսությունը չի մոռացվի. Մեհմեթ Գիյաս Ազերթուրք

81
19 Հունվարի 2026 11:19
10

Զանգեզուրի միջանցք. առճակատումից մինչև փոխզիջում Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

77
20 Հունվարի 2026 09:42
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading