«Դաշնակցության մասին հռչակագիրը հավասարապես կարևոր է Ռուսաստանի և Ադբեջանի համար» Սերգեյ Մարգուլիսը՝ Caliber.Az կայքում
Այսօր Մոսկվայում բանակցություններ կայացան Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահներ՝ Իլհամ Ալիևի և Վլադիր Պուտինի միջև։ Երկու երկրների ղեկավարների հանդիպման և Բաքվի ու Մոսկվայի միջև դաշնակցական փոխգործակցության մասին Հռչակագրի ստորագրման, ինչպես նաև ներկայումս Ադրբեջանի և Ռուսաստանի շահերի գոտում գտնվող հարցերի մասին Caliber.Az-ին իր կարծիքն է հայտնել՝ ռուսաստանցի փորձագետ, ՌԴ նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի (ԺՏևՊԾՌԱ) հասարակական գիտությունների ինստիտուտի Միջազգային քաղաքականության և արտաքին տարածաշրջանային հետազոտությունների ամբիոնի ավագ դասախոս Սերգեյ Մարգուլիսը։
Ռուսաստանցի փորձագետի կարծիքով, նախագահներ՝ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցությունների ընթացքում հատուկ տեղ է հատկացվել ղարաբաղյան հարցին և հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման և սահմանագծման առնչությամբ կողմերի՝ 2921 թվականի նոյեմբերի 26-ին ստորագրված համաձայնագրից բխող պայմանավորվածությունների կոնկրետ իրագործմանը, ինչպես նաև տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման հարցի լուծմանը։
«Մոսկվան, ինչպես և ադրբեջանական կողմը՝ բազմիցս հայտարարել է այն մասին, որ տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական զարգացման համար ցանկանում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում։ Հետևաբար այս հարցը՝ առանցքայիններից մեկն է այսօրվա հանդիպման ընթացքում։ Ես կարևոր նշանակություն կտայի Դաշնակցակցության մասին հռչակագրի ստորագրմանը, քանզի այն մարմնավորում է Մոսկվայի և Բաքվի միջև կապերի բարձր մակարդակը, որը կազմավորվել է վերջին տարիներին և ընդհանրապես զարգանում է բավականաչափ դրականորեն։ Տվյալ Հռչակագիրը կարևոր է և՛ Ռուսաստանի, և՛ Ադրբեջանի համար՝ ընդ որում հավասար աստիճանով։ Մոսկվայի համար՝ այն միանշանակ ցուցադրում է այն, որ Արևմուտքի հետ Ռուսաստանի ներկայիս, բավականին բարդ հարաբերությունների դեպքում հուսալի գործընկեր և դաշնակից ունենալը՝ դրական գործոն է։ Ադրբեջանի համար այդ փաստը նույնպես հույժ կարևոր է, հաշվի առնելով հետխորհրդային տարածքում Ռուսաստանի հատուկ դերը։
Իմ կարծիքով, հետագայում կողմերը մեծ ուշադրություն կհատկացնեն առևտրատնտեսական փոխգործակցությանը, քանզի Ադրբեջանի համար Ռուսաստանը հանդիսանում է ոչ հումքային արտադրանքի մատակարարման համար հիմնական շուկա։
Այսինքն, չնայած նրան, որ Ռուսաստանը, որպես կանոն, Ադրբեջանի համար արտահանման գործընկեր երկրների ցուցակում գտնվում է վեցերերորդ- յոթերորդ տեղում, դրանով հանդերձ նա առաջատար տեղ է գրավում ոչ հումքային հատվածի ապրանքների մատակարարման ծավալների առումով։ Մասնավորապես, Ռուսաստանը առաջնորդում է գյուղարդյունաբերության համալիրի արտադրանքի ներկրման մեջ և ակնհայտորեն ադրբեջանական տեքստիլի ներկրման եռյակում է։ Առավել ևս, Ադրբեջանի կողմից գյուղարդյունաբերական համալիրի ապրանքների մեծ տեսականին մեծ մասամբ արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն և ԵԱՏՄ երկրներ։ Ուստի հումքային հատվածից Ադրբեջանի տնտեսության ընդհանուր կախվածությունը նվազեցնելու տեսանկյունից՝ ամենահեռանկարային են հանդիսանում հենց Ռուսաստանի, հավասարապես նաև Թուրքիայի հետ հարաբերությունները, համապատասխանաբար, հատկապես առևտրատնտեսական կապերը պետք է դրվեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական և բարիդրացիական հարաբերությունների հիմքում»,- ասել է Ս.Մարգուլիսը: