twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Դեպի մեզ է շարժվում Կոլոննան Ռեքվիեմ՝ հինգերորդ հանրապետության դիվանագիտության վերաբերյալ

24 Մարտի 2023 15:28

Եվրոպայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Քեթրին Կոլոննան ելույթ է ունեցել Սենատում, որտեղ Ղարաբաղում իրավիճակի մասին պատգամավորներից մեկի հարցին՝ զրպարտություններով լի պատասխան է տվել Բաքվի նկատմամբ:

«Առաջին օրվանից, այսինքն՝ դեկտեմբերի 12-ից, Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի «շրջափակումը» և դրա տնտեսական ու հումանիտար հետևանքները»,- հայտարարել է Կոլոննան։

Այն, որ Ֆրանսիայի իշխանությունները չեն պատրաստվում լսել գործերի իրական դրության վերաբերյալ ադրբեջանական կողմին՝ արդեն վաղուց զարմանալի չէ։ Այստեղ ուշագրավը մեկ այլ բան է՝ իսկ հատկապես այն է, թե ինչպես է ֆրանսիական դիվանագիտությունը միտումնավոր բարձրացնում Բաքվի հետ իր առճակատման աստիճանը. «...Այս շրջափակումը սնուցում է լարվածություն և հետաձգում է քաղաքական կարգավորման հեռանկարները, որը հանդիսանում է միակ հնարավորը, այսինքն՝ խաղաղության պայմանագիրը, որին մենք ձգտում ենք և որին ձգտում է Հայաստանը իր հարևանի հետ»։

Ա՜խ, որքա՜ն անօգնական չարասրտություն կա մեր երկիրը իր անունով կոչելու այս չկամության մեջ՝ բավարարվելով բազմանշանակ «Հայաստանի հարևան»-ով։ Որքա՜ն անկեղծ քույրական սեր «առաջին քրիստոնեական պետության» նկատմամբ։ Այդպիսի անհարգալից վերաբերմունք դրսևորելով մեր երկրի հանդեպ՝ նախարարն այնուհետև այստեղ գալու անպատկառ ցանկություն է հայտել. «Ես պլանավորում եմ ապրիլին մեկնել Բաքու և Երևան, որպեսզի փոխանցել այս ուղերձը, հիշեցնել քաղաքական լուծման անհրաժեշտության մասին, հիշեցնել նախ և առաջ հրադադարի մասին, որը ստանձել են երկու կողմերը, և ընդգծել, որ ուժի կիրառման սպառնալիքները անընդունելի են»։

Ինչպես երևում է, Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի պատասխանն այնպես է ձևավորվել, կարծես նա Հարավային Կովկաս է մեկնում Բաքվին «դաս տալու» նպատակով։ Այստեղ արդյո՞ք պետք է ընդգծել, որ սա դիվանագիտական հարաբերությունների համար անընդունելի երանգ է։

Հավանաբար, Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ղեկավարը գործում է իր երկրի գաղութային անցյալի իներցիայով։ Սակայն, պետք է նշել, որ այստեղ էլ նա ընկնում է ժամանակավրիպության մեջ։ Մոտ քսան տարի առաջ Ֆրանսիան կարող էր նմանատիպ հռետորաբանություն օգտագործել իր նախկին աֆրիկյան գաղութների առնչությամբ: Սակայն այժմ նման բան չի անցնի նույնիսկ այնտեղ։ Օգտակար է հիշել Մալին, որտեղից վռնդեցին ֆրանսիական զորքերը, կամ Բուրկինա Ֆասոն, որին ողջ անցյալ տարի ցնցել են հակաֆրանսիական ելույթները, և որտեղից ֆրանսիացի զինվորականները ստիպված էին նույն ձևով ծլկել։ Այդ ինչի՞ց է ֆրանսիացի դիվանագետների մտքով անցել, որ Ադրբեջանը կհանդուրժի նման վերաբերմունքը։

Սկզբունքորեն, մեր երկիրը լիովին իրավունք ունի հրաժարվել տիկին նախարարին ընդունելուց։ Սակայն, ի տարբերություն Ֆրանսիայի ռեակտիվ քաղաքականությանը՝ Ադրբեջանը նախաձեռնողական քաղաքականություն է անցկացնում և իրեն երբեք թույլ չի տա ընկնել հիստերիկ ռեակցիաների մեջ։ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարին, իհարկե, կընդունեն, կլսեն, և կտան հանգամալից պատասխան, ավելի ճիշտ խորհուրդ՝
չմիջամտել ինքնիշխան պետության գործերին։ Դրանով հանդերձ, անկոչ հյուրը հազիվ թե հույս դնի նախարարների մակարդակով հանդիպման վրա։ Մեզ մոտ դիվանագետները ուժեղ են բոլոր մակարդակներում։ Ակնհայտ է, որ վարչության ղեկավարի տեղակալը ֆրանսիացի դիվանագետին հասկանալի կերպով կմատնանշի Հինգերորդ Հանրապետության գործող կառավարության արտաքին քաղաքականության բոլոր սխալները։ Եթե ժամանակ լինի, կպատմի նաեւ ներքաղաքական սխալ հաշվարկների մասին։ Կենսաթոշակային բարեփոխումների մասին, օրինակ։ Կամ իսլամաֆոբիայի մասին։ Ադրբեջանի ԱԳՆ-ի վարպետության դասը, ամենայն հավանականությամբ, կպարունակի խորհուրդներ՝ կենտրոնանալ ներքին գործերի վրա և հազարավոր միլ հեռու արկածներ չձեռնարկել: Հայտնի է, որ Ֆրանսիայի կառավարությունը կանգնած է ոչ լեգիտիմ ճանաչվելու վտանգի տակ։ Խոսքի համար, ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատին միայն 9 ձայն չբավարարեց, որպեսզի արձակի կառավարությունը։ Պատգամավորները, սակայն, խոստանում են շարունակել կառավարությանն անվստահություն հայտնելու փորձերը։ Մի կողմից դա կլիներ զավեշտական, իսկ մյուս կողմից՝ շատ պատկերավոր Բաքվում վարպետության դասի շրջանակներում, եթե դա տեղի ունենար Մադամ Կոլոննայի կովկասյան հյուրախաղերի ժամանակ։

Բացի այդ, մեր դիվանագետներին, զուտ հետաքրքրության համար, փաստեր հավաքելու համար, այնուամենայնիվ պետք է լսել այդ տիկնոջը, ում հոգին լի է։ Ակնհայտ է, որ այստեղ ժամանելուն պես Մադամ Կոլոննան կփոխի ձայնասկավառակը և կսկսի հեռարձակել կողմերի տարածքային ամբողջականությանը իր հավատարմության մասին: Բայց, չափազանց ուշ է։ Մակրոնի կառավարությունը իրեն այնքան է վարկաբեկել բանակցային գործընթացում, որ Ադրբեջանը միանշանակ հայտարարել է՝ Ֆրանսիային որպես միջնորդ տեսնելու չկամության մասին։ Ու թեև Ֆրանսիայի դիրքորոշումը որևէ իշխանության օրոք աչքի չէր ընկնում Ադրբեջանի նկատմամբ օբյեկտիվությամբ, հենց Մակրոնը խելք արեց իրենից պոկել պարկեշտության բոլոր ընդունելի դիմակները։

Դրա հետ մեկտեղ, հետաքրքիր է գիտակցել այն պարադոքսալ փաստը, որ Մադամ Կոլոննայի այս դիսկուրսի հասցեատեր է հանդիսանում ոչ միայն Ադրբեջանը։ Այստեղ, բացի հայկական Սփյուռքի առջև ռևերանսի, առկա է, ինչը ոչ պակաս կարևոր է, խթաններով շառաչյունը իր եվրոպացի գործընկերոջ, իսկ իրականում վաղեմի մրցակից Գերմանիայի առջև, որն ավելի կառուցողական դիրքորոշում է գրավում հայ-ադրբեջանական կարգավորման հարցում։ Ինչպես նաև չի բացառվում, որ Ֆրանսիան Հայաստանին նախապատրաստում է Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքի՝ նրան խոստանալով աջակցություն եվրոպական կառույցների բոլոր մակարդակներում՝ արկածախնդրություն, որը կհանգեցնի նրան, որ Ֆրանսիային շուռ կգա ոչ միայն իր կովկասյան քրոջ վստահության, այլ նաև աշխարհում հեղինակության մնացորդների կորուստով։ Երբեմն թվում է, որ Ֆրանսիայի պես միջազգային հարաբերությունների բազմադարյա փորձ ունեցող երկիրը չի կարող այդքան իմպուլսիվ գործել։ Սակայն, միջազգային ասպարեսզում նրա բազմաթիվ գործողությունները ավելի շուտ հաստատում են Մակրոնի կառավարության ադեկվատության վերաբերյալ ամենավատ մտավախությունները։ Այստեղ արժե մի փոքր հիշել Ավստրալիայի մասին ...

Ֆրանսիայի արտաքին քաղաքականության ամենամեծ ֆիասկոն և խայտառակությունը դարձավ Ավստրալիայի համար սուզանավերի կառուցման պայմանագրի հետ արկածախնդրությունը, որին հաջորդեց վերջինիս՝ ԱՄՆ-ի օգտին գործարքը կատարելուց հրաժարվելը։ Մինչդեռ խայտառակություն էր ինքքստինքյան ոչ այնքան Ավստրալիային մերժելը, որքան հենց ֆրանսիացիների սխալ հաշվարկը։ Չէ որ չարժեր մեծ ինտելեկտին նախապես հասկանալ, որ Ավստրալիան երբեք, ոչ մի հանգամանքներում ռազմա-ռազմավարական հարաբերություններում իրեն չի կապի անգլո-սաքսոնական աշխարհին չպատկանող երկրի հետ։ Սակայն հպարտությունն ու ագահությունը ստիպեցին խլացնել բանականության ձայնը։ Կույր հպարտություն՝, ահա, ափսոս, Մակրոնի արտաքին քաղաքականության լեյտմոտիվն է։

Անգլո-սաքսոնական աշխարհի նման տրոլինգից հետո՝ Ֆրանսիան ուղղակի պետք է սուգ հայտարարեր իր արտաքին քաղաքականության համար։ Սակայն, ոչ, խոշորագույն խաղացողներից ապտակ ստանալով, ֆրանսիացիներն այժմ ամբողջ արագությամբ փորձում են լրացնել իրենց դիվանագիտության հեղինակությունը «փոքր» երկրներին վախեցնելու տնաբույծ եղանակով։ Թուրքական և իսլամական ամեն ինչի հանդեպ ատելությունը, ինչպես նաև վերը նշված հպարտությունը թույլ չեն տալիս ֆրանսիական իսթեբլիշմենտին տեսնել, որ Ադրբեջանը, չնայած իր համեստ չափերին, ամենևին էլ փոքր երկիր չէ, որ նրա հեղինակությունը աշխարհում և հատկապես Եվրոպայում տարեցտարի աճում է...

Իր պատասխանի վերջում Կոլոննան դողդոջուն ձայնով արտասանել է անհոդաբախշ քաջալերում. «Ֆրանսիան գործում է, նա չի փակում իր աչքերը, նա գործում է, նա չի խոսում»: Ապշեցուցիչ է, որքան խղճուկ են հնչում այս խոսքերը: Կարծես թե տիկին նախարարն ապարդյուն փորձել է ինքը իրեն համոզել Ֆրանսիայի մեծության մեջ։ Չի բացառվում, որ այս խոսքերով հաներձ ֆրանսիացի սենատորների աչքերում առաջացան Նապոլեոնի լեգենդար եգիպտական արշավի, կամ գաղութատերերի փառահեղ լաստառաքումը՝ Միսիսիպիի միջով դեպի ներքև Նոր Օռլեանի հիմնադրմամբ…

Ինչ արած, գործի, Ֆրանսիա: Զարկիր ուրիշների թմբուկին, ծածանիր ուրիշի եռագույնը։ Այն ամենը, ինչ դու կստանաս Հարավային Կովկասում, դա Եռաբլուրի բլուրներից մայրերի նզովքն է:

Caliber.Az
Դիտումներ: 270

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Արկադի Ղուկասյանը խոստովանել է, որ ադրբեջանցիներին ստիպել են լքել Խանքենդին

160
17 Ապրիլի 2025 18:48
2

Բոլիվուդը որպես Հայաստանի նոր հույս Երևանի հերթական արկածախնդրությունը

137
18 Ապրիլի 2025 14:53
3

Աշխարհը ճանաչելը ըստ Բալզակի և Թրամփի Ռամիզ Յունուսը՝ Caliber.Az-ի եթերում

123
17 Ապրիլի 2025 09:17
4

Հունգարիան չի խաղում ԵՄ-ի հայանպաստ կանոններով Երևանին ռազմական օգնությունը արգելափակվել է

122
18 Ապրիլի 2025 14:11
5

Երևանի ձախողված տեղաշարժերը Ասկերխանովը, Այսինն ու Գարիշվիլին՝ Caliber.Az-կայքում

120
17 Ապրիլի 2025 10:19
6

Բոլոր ճանապարհները տանում են դեպի Ադրբեջան. մեր տարածաշրջանում մենք ենք որոշում Caliber.Az YouTube ալիքի տեսանյութ

104
16 Ապրիլի 2025 09:31
7

Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության ծախսերը կգերազանցեն ութ միլիարդ մանաթը

102
16 Ապրիլի 2025 09:36
8

Հայաստանը խաղից դուրս վիճակի եզրին Միրզոյանն ու Փաշինյանը սրում են անիմաստության հռետորաբանությունը

92
16 Ապրիլի 2025 13:37
9

Հաղթահարել կախվածությունը Փաշինյանի նոր հայտարարությունների մասին

88
17 Ապրիլի 2025 13:19
10

Թբիլիսին հուսով է, որ շուտով Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագիր կստորագրվի

76
16 Ապրիլի 2025 15:41
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading