twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Երեսապաշտություն պետական ​​ահաբեկչության գործողությունների ֆոնին Գյանջայի հրետակոծության մասին Երևանում չեն հիշում

02 Նոյեմբերի 2023 16:27

Իր կատաղի հակաադրբեջանական քարոզչությամբ հայտնի ղարաբաղյան կլանի կողմից ֆինանսավորվող «Հայաստանի ձայնը» հայկական պարբերականը հրապարակել է՝ Գրիգոր Սաիյանի «Պետք է ընդունվի քաղաքների վրա հրթիռային հարվածներըի արգելման մասին միջազգային կոնվենցիա» ամպագոռգոռ վերնագրով ուշագրավ հոդված, որտեղ հեղինակը մի տեսակ «զուգահեռներ» է տեսել Ղարաբաղում, Իսրայելում և Պաղեստինայում դեպքերի օրինակներում։

Հոդվածում ասվում է այն մասին, որ «քաղաքների վրա հրթիռակոծումների ժամանակ տեղի ունեցող հումանիտար աղետի մասշտաբները պետք է որակվեն որպես բնակչության միտումնավոր զանգվածային ոչնչացման ձև, քանի որ պատերազմների ժամանակ հատկապես քաղաքացիական բնակչությունն է դառնում կողմերի ռազմական գործողությունների հիմնական զոհը»:

Սկզբունքորեն, նման բնույթի դատողությունները զուրկ չեն տրամաբանությունից։ Եվ նույնիսկ հավանության կարժանանային, եթե չլիներ մի մեծ «բա՜յց»: Տարօրինակությունը նրանում է, որ նման բովանդակության քարոզը հեռարձակվում է մի երկրի լրատվամիջոցներով, որը երկար տարիների ընթացքում ինքն է եղել ագրեսոր և օկուպանտ, բազմիցս հրթիռակոծել է հարևան պետության խաղաղ քաղաքները՝ սպանելով ոչ մի բանում մեղավոր երեխաներին, ծերերին, կանանց։ Հայկական բանակը Գյանջային, Բարդային, Մինգեչևիրին և Թերթերին հարվածելու համար կիրառել է «Սմերչ» հրետանային հրթիռներ և «Սկադ-Բ» բալիստիկ հրթիռներ։ Հետևաբար տրամաբանական կլիներ քաղաքներին, որպես խաղաղ բնակչության զանգվածային սպանության մեթոդ՝ հրթիռակոծումները արգելելու մասին այդ միջազգային կոնվենցիան կերառել հենց Հայաստանի նկատմամբ:

Հիշեցնելով ուկրաինական քաղաքների և Գազայի հատվածում բնակչության գնդակոծությունները՝ հեղինակը պնդում է, որ հակառակ կողմի այս բոլոր անօրինական գործողությունները արդարացված չեն ոչ իրավական, ոչ բարոյական տեսանկյունից։ Եվ այս գաղափարը կասկածելու ենթակա չէ, քանի որ բնակելի թաղամասերի հրթիռակոծությունները՝ ռազմական հանցագործություն են, որի համար պետք է լուրջ պատիժ կրի միջազգային իրավունքը կոպիտ խախտած ցանկացած երկիր՝ անկախ միջազգային հարաբերությունների համակարգում իր կարգավիճակից կամ տարածաշրջանային քաղաքականության մեջ ունեցած դիրքից:

Սակայն իրականությունը նրանում է, որ Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ Հայաստանի ռազմական հանցագործությունների մասին լռում է ոչ միայն հայ լրագրողը, այլև համաշխարհային հանրությունը։ Ցավոք, Հայաստանի կողմից իրականացված Ադրբեջանի խաղաղ բնակիչների սպանությունները՝ մինչև հիմա միջազգային մակարդակով իրավական գնահատական չեն ստացել, սակայն Բաքուն ունի բավարար ապացույցների բազա Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության և մոռացության մատնված խամաճիկ կազմակերպության ղեկավարների հանցավոր պատվերի վերաբերյալ, և արդեն սկսել է՝ հրթիռակոծությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար գործընթացը։ Ուրեմն, Ղարաբաղի անջատողականների նախկին առաջնորդ Արայիկ Հարությունյանը, ով, ի թիվս այլոց, խաղաղ ադրբեջանական քաղաքները հրթիռակոծելու հրաման է տվել, արդեն քրեական պատասխանատվության է ենթարկվել Ադրբեջանի օրենսդրության համապատասխան։ Նույն ճակատագիրն է սպասվում նաև հանցագործ հրամաններ տված Հայաստանի մնացած նախկին ու ներկա պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին։

Իսկ Սաիյանին և նրա արտադրամասի գործընկերներին խորհուրդ ենք տալիս՝ նորվեգական «nyheteridag.news» պարբերականի հրապարակումը, որում ներկայացվում են փաստեր, որոնք հաստատում են 2020 թվականին խաղաղ ադրբեջանական բնակչության նկատմամբ Հայաստանի վայրենի չարագործությունները հաստատող փաստեր։ Հրապարակման մեջ, մասնավորապես, նշվում է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվել է 98 ադրբեջանցի խաղաղ բնակիչ, 414-ը վիրավորվել, ավերվել կամ վնասվել է ավելի քան 3000 տուն և 100 բազմաբնակարան շենք։ Հոդվածում մեջբերվում է «Human Rights Watch» մարդասիրական կազմակերպության եվրոպական գոտու և Կենտրոնական Ասիայի հարցերով բաժնի ղեկավար Հյու Ուիլյամսոնի խոսքերը, ում պնդմամբ «հայկական ուժերը բազմիցս արձակել են տարբեր տեսակի հրթիռներ, ներառյալ չկառավարվող, ինչպես նաև խախտելով պատերազմի օրենքները, ծանր հրետանուց կրակ են արձակել բնակեցված քաղաքների և գյուղերի ուղղությամբ»։

«Վեցշաբաթյա պատերազմի ընթացքում այս հարձակումները կրկին ու կրկին մարդկային կյանքեր են խլել և ոչնչացրել են խաղաղ բնակիչների բնակելի տները և դրանք պետք է անաչառ հետաքննվեն», - արձանագրել է Ուիլյամսոնը:

Եվ սրանից հետո, չապաշխարելով ադրբեջանական ժողովրդի առջև, Հայաստանում ինչ-որ մեկը համարձակվում է պահանջել՝ քաղաքների վրա հրթիռակոծումներն արգելող միջազգային կոնվենցի՞ա ընդունել։ Երեսապաշտությու՞ն է։ Այո, և սա մեզ վաղուց արդեն չի զարմացնում...

Caliber.Az
Դիտումներ: 370

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

«Խաղաղության խորհուրդ». Բաքուն ընդունում է Թրամփի հրավերը

140
21 Հունվարի 2026 11:14
2

Մեծ վերադարձ. նախկին ներքին տեղահանվածների առաջին խումբը մեկնել է Խանքենդի

134
21 Հունվարի 2026 13:23
3

Այժմ Հայաստանն էլ է էներգետիկ ռեսուրսներ ներմուծում Ադրբեջանից. Ալիև

123
21 Հունվարի 2026 12:55
4

Դավոս 2026-ը և Ադրբեջանը համաշխարհային քաղաքականության կենտրոնում «Euronews»-ից մինչև պանելային ելույթներ

113
21 Հունվարի 2026 20:13
5

Դավոս 2026-ը և Ադրբեջանը համաշխարհային քաղաքականության կենտրոնում «Euronews»-ից մինչև պանելային ելույթներ

105
21 Հունվարի 2026 20:07
6

Ալիևի դավոսյան մեսիջները Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

95
22 Հունվարի 2026 11:02
7

Ի.Ալիևը Դավոսում ստորագրել է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը» Ուղիղ հեռարձակում / ԼՈՒՍԱՆԿԱՐ

93
22 Հունվարի 2026 15:19
8

Բաքվի խոսքը ընդդեմ Երևանի մեկնաբանությունների Վերադարձ առանց ուժի

88
22 Հունվարի 2026 15:55
9

Ալիևը տեսանյութ է հրապարակել «Խաղաղության խորհրդի կանոնադրության» ստորագրման արարողությունից ՏԵՍԱՆՅՈՒԹ

85
23 Հունվարի 2026 11:59
10

Բաքվի խաղաղության օրակարգը և Եվրախորհրդարանի քաղաքական կարճատեսությունը Դավոսը տեղաբախշում է շեշտադրումները

82
21 Հունվարի 2026 20:14
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading