twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Երեւանի կամերունյան խայտառակությունը Հայաստանը Աֆրիկայում էլ է փող մուրում

07 Նոյեմբերի 2023 14:44

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահե Գեւորգյանը Կամերունում ելույթ է ունեցել՝ Ֆրանկոֆոնիայի նախարարների 44-րդ համաժողովում։ Արդեն ծիծաղելի։ Ինչո՞ւ։ Դե որովհետև, Հայաստանը չի հանդիսանում այն երկիրը, որտեղ ֆրանսերեն լեզուն հանդիսանում է հիմնական, խոսակցական կամ պետական լեզու։ Ոչ, ես կարող եմ հնարավոր համարել հայ պատմագիտության մեջ նոր ուղղության առաջացումը, ըստ որի Մեսրոպ Մաշտոցն է հորինել ֆրանսիական այբուբենը։ Բայց այս անեկդոտը արդիական կլինի միայն բուն Հայաստանում։

Անցնենք առաջ։ Հայաստանը չի եղել Ֆրանսիայի գաղութը (թեև հիմա ակտիվորեն ձգտում է այն դառնալ): Հայաստանը ոչ մի պատմական կապ չի ունեցել և չունի Ֆրանկոֆոն համայնքի աֆրիկյան անդամ երկրների հետ։ Այո, նա այս համայնքի մաս է կազմում 2008 թվականից: Այո, 2018-ին, այսպես կոչված, «խորովածային հեղափոխության» արդյունքներին աջակցության ալիքին Երևանում անցկացվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 17-րդ գագաթնաժողովը։ Այդ ժամանակ Ֆրանսիայի, Հայաստանի եւ Կանադայի ղեկավարները պարել են պաշտոնական ընթրիքի ժամանակ։ Բացի այդ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կանադայի նրա գործընկեր Ջասթին Թրյուդոն կրել են հայկական դրոշի գույներով գուլպաներ։ Նիկոլ Վովաևիչը երկար ժամանակ հպարտանում էր իր երկրի այս, մեղմ ասած, զարմանալի ներկայացմամբ։

Բայց փաստը մնում է փաստ՝ Հայաստանի Հանրապետության և Ֆրանկոֆոն համայնքի երկրների միջև իրական պատմական կամ այլ կապեր չկան։ Եվ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, դուք կարող եք առանց իրական անհրաժեշտության օգտագործել ցանկացած բան: Այնպես որ, մի քիչ հեգնանքով կարելի է կանխատեսել նաև՝ ժամանակի ընթացքում ՀՀ-ում Իսլամական համագործակցության կամ Թուրքական պետությունների կազմակերպությանն անդամակցելու ցանկության հայտնվելը։ Վերջիվերջո հայոց լեզվում կան մեծ քանակության թուրքական բառեր։

Բայց, վերադառնանք Վահե Գևորգյանի եզրակացություններին։ Անդրադառնալով Հայաստանի և ՖՄԿ-ի միջև «համագործակցության լայն օրակարգին», նա ինչ-որ բան մրմնջացել է կազմակերպության հիմնարար արժեքների՝ խաղաղության, ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության տարածման և ամրապնդման հարցում Հայաստանի հավատարմության մասին։ Վա՜յ։ Այդ դեպքում ի՞նչ անել՝ Հայաստանի Հանրապետությունից վտարված և իրենց նախնիների տները վերադառնալու հնարավորությունից զրկված հարյուր հազարավոր ադրբեջանցիների իրավունքների հետ կապված։

Ի՞նչպես վարվել նրա հետ, որ Հայաստանի Հանրապետությունը շուրջ երեք տասնյակ տարի օկուպացիայի տակ է պահել Ադրբեջանի տարածքի 20%-ը։ Ի՞նպես վարվել նրա հետ, որ հայկական բանակը 44-օրյա պատերազմի ժամանակ հրթիռային հարվածներ է հասցրել ադրբեջանական խաղաղ քաղաքներին, որոնց արդյունքում զոհվել են ծերեր, կանայք, երեխաներ։ Իսկ չէ որ դա արվել է «դեմոկրատ» Նիկոլ Փաշինյանի հրամանով, և այդ մասին ոչ ոք չպետք է մոռանա։

Ես դա նկատի ունեմ, որ գտնվելով Կամերունում Վահե Գևորգյանը սպասողաբար թամբել է հայկական դիվանագիտության նոր «ձիուկին»՝ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների երաշխիքների» թեման։ Այդպես էլ ասել է՝ «այս ուղղությամբ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն»։ Իբր, այսօր Հայաստանը զգալի ջանքեր է գործադրում նրա համար, որպեսզի «արժանավայել ընդունի 100 000-ից ավելի ղարաբաղցի հայերին»։ Եվ այստեղ ամեն ինչ ծիծաղելի է:

Ի՞նչ անձնագրերի կրողներ են եղել ղարաբաղցի հայերը։ Ճիշտ է, նրանք եղել և մնում են Հայաստանի Հանրապետության անձնագրեր կրողներ։ Համապատասխանաբար, նրանք բոլորը տասնամյակներ շարունակ անօրինական են ապրել Ադրբեջանի օկուպացված տարածքներում։ Ստանալով, հիշեցնեմ, ֆինանսավորում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Այնպես որ, պաշտոնական Երեւանի գործողություններում հերոսական, սխրանք հիշեցնող ոչինչ չկա, ինչպես փորձում է ներկայացնել Գեւորգյանը։

Պաշտոնական Երեւանը ընդամենը զբաղվում է իր քաղաքացիների խնդիրներով։ Այլ բան է, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, ինչպես թվում է իրեն, խորամանկորեն փորձում է դրա համար գումար մուրալ, որտեղ հնարավոր է։ Ահա, նույնիսկ մինչև Կամերուն են հասել: Դե, այո, Աֆրիկան՝ ամենահեռանկարային տեղն է ֆինանսական օգնություն մուրալու տեսանկյունից։

Բայց ամենազավեշտալինն այստեղ կայանում է նրանում, որ ճիշտ նույն պահին, երբ Կամերունում Գեւորգյանը պատմում էր ղարաբաղցի հայերի խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ-ի ղեկավարության «զգալի ջանքերի» մասին, այդ նույն ղարաբաղցիները բողոքի ակցիա էին կազմակերպել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի մոտ և պահանջել են իրենց կենսաթոշակները։ Ցուցարների խոսքով, բողոքի ակցիան անցկացնում են մարդկանց երկու խումբ. ծերության թոշակառուներ և զինվորական թոշակառուներ։ Նրանք վստահեցնում են, որ ոչ թե ընդվզում են, այլ ընդամենը պահանջում են իրենց թոշակները վճարել՝ պատճառաբանելով, որ ծերության թոշակառուներն այլեւս չեն կարողանում նոր աշխատանք գտնել։ «Իսկ ինչ վերաբերում է զինվորական թոշակառուներին, ապա ստացվում է, որ այդ ժամանակ մենք հարկավոր էինք, իսկ հիմա՝ ոչ։ Մեր ավելի քան 20 տարվա կենսագրությունը ջնջվում է»,- դժգոհություն է հայտնել ցուցարարներից մեկը։

Թե ինչ է իրենից ներկայացնում ղարաբաղցի հայերի կենսագրությունը՝ դա առանձին խոսակցության թեմա է։ Բայց ճշմարտությունը նրանում է, որ ոչ Ֆրանկոֆոնիայի երկրները, ոչ Աֆրիկայի պետությունները պետք է լուծեն ղարաբաղցի հայերի խնդիրները։ Խեղդվողների փրկությունը՝ հենց խեղդվողների գործն է։ Եվ «խորամանկ քայլերի» ցանկացած փորձ, այս հարցում պաշտոնական Երեւանի ամենայն փորձառությամբ հանդերձ, միայն ծիծաղ են առաջացնում։

Աքպեր Հասանով

Caliber.Az
Դիտումներ: 383

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Խոջալուի շրջանում զանգվածային գերեզման է հայտնաբերվել ԼՈՒՍԱՆԿԱՐ

189
01 Մայիսի 2025 13:13
2

Մեխ դագաղի մեջ և փուշ սրտից Մեխ դագաղի մեջ և փուշ սրտից

122
03 Մայիսի 2025 09:37
3

Առանձին համազորային բանակի ստորաբաժանումները ճշգրիտ կրակով ոչնչացրել են հակառակորդի թիրախները Զորավարժությունների տեսանյութ

120
01 Մայիսի 2025 11:31
4

Թուրքական հրատարակությունը՝ Ղարաբաղում զանգվածային գերեզմանների մասին

107
02 Մայիսի 2025 10:18
5

Հարությունյանը դատարանում. Շուշա քաղաքը օկուպացնողները մասնակցել են նաև Լաչինի շրջանի գրավմանը

95
02 Մայիսի 2025 14:08
6

Պողոս Նուբար Փաշան՝ Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների հեղինակը «Դժվար պատմություն»՝ Ռիզվան Հուսեյնովի հետ

91
01 Մայիսի 2025 17:44
7

Իր ափսեից դուրս «Հին աշխարհի հիստերիկները»

80
02 Մայիսի 2025 16:27
8

Բաբաև. Սննդի աճող պահանջարկը մեծացնում է ջրային և հողային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածությունը

75
02 Մայիսի 2025 12:48
9

Ձայն ադունդից Վարդան Օսկանյանը կրկին խրատում է հայերին

74
03 Մայիսի 2025 12:49
10

Փոխնախարար. երեք տասնամյակների ընթացքում Ադրբեջանի Սահմանադրությունը դիմակայել է բազմաթիվ մարտահրավերների

72
01 Մայիսի 2025 15:57
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading