twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Երևանը Մոսկվայի դուդուկի տակ արգելափակում է Բրյուսելին Հայաստանը Հարավային Կովկասի Կալինինիգրադի դերում

20 Մայիսի 2022 15:32

Հայաստանը շարունակում է ձգձգել Ադրբեջանի հետ խաղաղ օրակարգի կարգավորումը, հուսալով տորբեդահարել ձեռք բերված կարևոր պայմանավորվածությունների իրագործումը։ Հիշեցնենք, որ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ապրիլի 6-ի Բրյուսելում հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մինչև ապրիլի վերջը երկու՝ սահմանազատման և սահմանագծման, ինչպես նաև խաղաղ պայմանագրի վրա աշխատելու հարցերով հանձնաժողովների կազմավորման մասին պայմանավորվածություն։

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը կազմավորել է երկու հանձնաժողով, Հայաստանը առայժմ ձգձգում է։ Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը կրկնակի անգամ հրաժարվել է սահմանների սահմանազատման հարցերով հանդիպման անցկացումից, չնայած երկու անգամն էլ ինքն է առաջարկել հանդիպում անցկացնել սահմանի վրա։ Նախ ապրիլի 29-ին, այնուհետև մայիսի 7-11-ին։ Նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի՝ մայիսի 18-ին, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ Բաքվում բանակցությունների արդյունքներին հաջորդած ելույթի ժամանակ՝ հանրության ուշադրությունը հրավիրեց Հայաստանի այս քաղաքական մանևրի վրա։

«Ադրբեջանը ժամանակին ստեղծել է աշխատանքային խումբ և պատրաստ էր ուղեգրել իր պատվիրակությանը։ Աա համաձայնեցվել էր հայկական կողմի հետ։ Ի դեպ, հատկապես Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն է առաջարկել անցկանցնել սահմանների հետ կապված առաջին հանդիպումը։ Ադրբեջանը ընդունեց տվյալ առաջարկությունը և մենք պատրստ էինք ուղղարկել պատվիրակությանը։ Սակայն վերջին օրը՝ ապրիլի 20-ին՝ Հայաստանը չեղարկեց արդեն համաձայնեցված հանդիպումը։ Դա շատ ընկճալի էր։ Էլ ավելի ընկճալի էր այն, որ Հայաստանը հրաժարվեց մայիսի 7-11-ին սահմանի վրա հանդիպում անցկացնելու մասին մեր առաջարկությունից, որը մեր կողմից առաջարկվել էր ելնելով նրա սկզբնական առաջարկությունից»,- հայտարարել է Ադրբեջանի պետության ղեկավարը՝ հայկական կողմի դիրքորոշումը գնահատելով, որպես անպատասխանատու։

Նախագահը նշել է, որ Բաքուն Երևանից սպասում է աշխատանքների սկսման համար ցանկացած նոր ամսաթվի հրապարակմանը, բայց հույս է դնում այդ հարցի նկատմամբ պատասխանատու մոտեցման վրա։

«Հայաստանից սպասում ենք որևէ նոր ամսաթվերի, որպեսզի սկսել աշխատանքը, որովհետև նման անպատասխանատու դիրքորոշումը մտահոգություն է առաջացնում»,- ասել է նախագահն, ընդգծելով, որ Ադրբեջանը միշտ հավատարիմ է իր պարտավորություններին, և նույնն էլ ակնկալում է Հայաստանից։

«Մենք նման պատասխանատվություն պետք է տեսնենք նաև Հայաստանի կողմից։ Այլ կերպ ասած, եթե նույնիսկ մենք որոշակի լավատեսություն ունենք, Հայաստանի կառավարության նման մանևրները և տարօրինակ քայլերը, ըստ էության, խափանում են առաջացած որոշակի վստահությունը»,- ասել է Իլհամ Ալիևը։

Դրանով հանդերձ նախագահ Ալիևը հերթական անգամ հիշեցրել է Հայաստանի պարտավորությունների մասին, Երևանում գործող իշխանություններին կոչ անելով ողջախոհության և հետկոնֆլիկտային շրջանի նոր իրողության համարժեք ըմբռնման։

Անկասկած, Երևանում Ադրբեջանի նախագահի ուղերձը լսել են, սակայն միայն հայկական կողմի հետագա քայլերը ցույց կտան, թե որքանով են նրանք գիտակցել Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման անիմաստ ձգձգումը և սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում ցանկացած այլընտրանքի բացակայությունը։

Իսկ առայժմ մենք տեսնում ենք, որ այս փուլում Հայաստանը փորձում է մոլորության մեջ գցել Եվրոպական խորհրդին։ Նշենք, որ Բրյուսելում ապրիլյան գագաթնաժողովի հիմնական արդյունքը եղել է այն, որ կողմերը պայմանավորվել են սկսել համապարփակ խաղաղ պայմանագրի կնքման շուրջ բանակցություններ, մասնավորապես՝ ստեղծել -հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողով։

Բրյուսելյան հանդիպումից հետո Փաշինյանը Երևան բերեց Ադրբեջանի կողմից նախաձեռնված հինգ կետից բախկացած առաջարկությունների փաթեթը, որոնցից մեկը նախատեսում է պետական սահմանների սահմանազատում և սահմանագծում։ Սակայն այդ ուղղությամբ առաջընթաց տեղի չունեցավ։

Ընդհակառակը, ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Դուշանբեում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո, Արարատ Միրզոյանը ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ իբր սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումը կայանալու է Մոսկվայում։ Ինչպես ավելի ուշ պարզվեց, հայ դիվանագետի տեղեկությունը չհաստատվեց Բաքվի կողմից։ Ադրբեջանը չի հաստատել և համաձայնություն չի տվել սահմանների սահմանազատման և սահմանագծման ու սահմանապահ անվտանգության հարցերի շուրջ երկկողմ հանդիպման անցկացմանը։ Միաժամանակ մայիսի 16-17-ը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մասնակցությամբ Մոսկվայում նախատեսված էր հանդիպում միայն հաղորդակցության հարցերի շուրջ։

Այսինքն, հայկական կողմը լկտիաբար ընթացք է տվել կեղծ տեղեկություններին, որպեսզի մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, որը հետևում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին հետհակամարտային ժամանակաշրջանում։ Այսպիսով, կասկածից վեր է, որ Երևանի դիվանագիտական հնարքները հետապնդում են միակ նպատակի՝ ցանկացած մեթոդով խափանել Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ տվյալ դեպքում այն, որոնք կողմերի կողմից համաձայնեցվել էին Եվրոպական Միության Խորհրդի ղեկավարի Շառլ Միշելի միջնորդությամբ։

Ուշագրավ է, որ սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունները լռվել են Հայաստանի վարչապետի Մոսկվա կատարած այցից հետո։ Պուտին-Փաշինյան բանակցություններում քննարկվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Ղարաբաղի հարցով 2020 թվականի նոյեմբերի 10-ին, հունվարի 11-ին և անցյալ տարվա նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման շուրջ հետագա բանակցությունները տեղի չեն ունեցել՝ Ռուսաստանի կողմից այդ գործընթացի հնարավոր արգելափակման մասին որոշակի մտորումների տեղիք է տալիս։ Մեծ հաշվով, Կրեմլի թելադրանքով հանդես եկող, բայց անընդհատ դեպի Արևմուտք նայող Երևանի համար ձեռնտու է ցանկացած սցենար, որն այս դեպքում կանխում է սահմանների սահմանազատումը և ընդհանրապես, Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը ոչ մի կերպ հիացած չէ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Եվրոպայի միջնորդական ջանքերով և դրանք համարում է միջամտություն Հարավային Կովկասի գործընթացներին, որի վերահսկողությունը հանդիսանում է Մոսկվայի արտաքին քաղաքականության արտոնություն։ Ռուսաստանի և Արևմուտքի լուրջ առճակատման հետ կապված ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում Մոսկվան Եվրոպային ցույց է տալիս իր առավելությունը տարածաշրջանում, հստակ սահմանագծելով իր ազդեցության գոտին և սեփական շահերը։ Հայաստանը, որն ըստ էության հանդիսանում է Ռուսաստանի ֆորպոստ, տորպեդահարելով բրյուսելյան պայմանավորվածությունները, կոպիտ ասած, փորձում է «գցել» Եվրոպան, դրանով իսկ ավելի ամուր կապելով իր ապագան ԵԱՏՄ-ի հետ։

Մյուս կողմից, Հայաստանի ներկայիս ներքաղաքական ծանր իրավիճակում Փաշինյանը ուրիշ այլընտրանք և ուրիշ ընտրություն չունի։ Հայաստանը ողողած և անմիջապես իշխանափոխությանը ուղղված բողոքի ցույցերը Փաշինյանին ստիպում են կուրորեն հետևել Կրեմլի թելադրանքին։ Այսպիսով տորպեդահարելով Եվրոպայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ Փաշինյանը փորձում է իր իշխանությունը պահպանելու համար ստանալ Մոսկվայի աջակցությունը։ Չնայած արևմտամետ կուրսին, որին Հայաստանի վարչապետը փորձում էր հավատարիմ մնալ առաջին իսկ օրվանից, Հայաստանը արևմտյան թևի տակ դնելու նրա փորձերն անհաջող եղան։ Աղքատ և անհեռանկար Հայաստանն ավելորդ հայտնվեց ընտրովի Հին Աշխարհի համար։ Եվ սա միանգամայն բնական ընտրություն է Եվրոպայի համար։ Բրյուսելում և Վաշինգտոնում գերադասում են երկարաժամկետ և փոխշահավետ հարաբերություններ կառուցել Հարավային Կովկասում առաջատար երկիր Ադրբեջանի հետ, որն ունակ է երկարաժամկետ հեռանկարում ապահովել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը։ Ավելորդ է հիշեցնել Բաքվի կողմից իրականացվող տրանսպորտային խոշոր նախագծերի մասին, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում եվրոպական մայրցամաքի համար։ Ուստի զարմանալի չէ, որ Եվրոպան առավելագույն ջանքեր է գործադնում տարածաշրջանի անվտանգությունը ու կայունությունը ապահովելու, ինչպես նաև դրա զարգացման համար՝ Հայաստանին ստիպելով ապաշրջափակել կենսական նշանակություն ունեցող տրանսպորտային հաղորդակցությունները։ Այս բոլոր նպատակները համապատասխանում են թե՛ Եվրոպայի, թե՛ Ադրբեջանի շահերին։ Իսկ Հայաստանը, ըստ էության, վարկաբեկել է իրեն որպես անկախ պետություն, և այսօր այն արդեն Արեւմուտքում ընկալվում է որպես ռուսական նահանգ Կովկասում։

Իր հերթին, Ռուսաստանը ունի Հայաստանի վրա ճնշում գործադրելու բոլոր քաղաքական լծակները, որոնք նա մտադիր չէ զիջել Արևմուտքին։ Ուստի պետության ղեկավարի պաշտոնում Փաշինյանի թեկնածությունը լիովին ձեռնատու է Ռուսաստանին։ Եվ սա էլ նույնպես հասկանալի է. Չէ որ շատ ավելի հեշտ է մանիպուլյացիայի ենթարկել մի պետության, որը ղեկավարում է քաղաքական ամուր կամքի չտիրապետող, բայց տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության դիվանագիտական ձախողումների տպավորիչ ցանկ ունեցող մարդ: Մինչդեռ, ՀԱՊԿ-ի վերջին հոբելյանական գագաթնաժողովը, որում Փաշինյանը կրկին մեղադրեց այս կազմակերպության անդամներին բոլոր մահացու մեղքերի մեջ՝ բողոքելով 2020 թվականի 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունից, դրա ավելորդ հաստատումն էր։

Caliber.Az
Դիտումներ: 433

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Հետաքննության նախնական արդյունքները. AZAL-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ-ի կողմից Բացառիկ տվյալներ Caliber.Az-ից

521
26 Դեկտեմբերի 2024 17:32
2

AZAL-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում ՏԵՍԱՆՅՈՒԹ / ԹԱՐՄԱՑՎԱԾ

212
26 Դեկտեմբերի 2024 17:34
3

Հերոսներ՝ մեր մեջ Նրանք չէին մտածում իրենց մասին՝ հոգ տանելով ուղեւորների կյանքի մասին

108
26 Դեկտեմբերի 2024 18:45
4

AZAL-ի չվերթը. կյանքի ու մահվան միջև «Embraer 190»-ի կործանման պատճառները հետաքննվում են

105
26 Դեկտեմբերի 2024 16:58
5

Խորամանկը, երկու պարտվող և մեկ ստվեր Փաշինյանը խաղադրույք է կատարում արագացման վրա

74
26 Դեկտեմբերի 2024 09:22
6

Մեծ վերադարձ. ևս 49 ընտանիք ուղևորվել է Ջաբրայիլ

62
25 Դեկտեմբերի 2024 10:31
7

Ղազախստան են գործուղվել Ադրբեջանի պետականկառույցների ներկայացուցիչներ Նախագահի կարգադրությամբ

62
25 Դեկտեմբերի 2024 14:09
8

AZAL-ը հայտնել է իր ինքնաթիռի կործանման պատճառը

61
27 Դեկտեմբերի 2024 17:44
9

Ալիևը Ռուսաստանից Բաքու է վերադարձել Ակտաուում տեղի ունեցած ավիավթարի պատճառով

59
25 Դեկտեմբերի 2024 15:22
10

Ուրալօղլու. Թուրքիան շարունակում է բանակցությունները Ադրբեջանի հետ Զանգեզուրի միջանցքի շուրջ

57
25 Դեկտեմբերի 2024 10:47
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading