twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Զանգեզուրի միջանցքը՝ աշխարհի ախոյաններին միավորող նախագիծ Caliber.Az-ի մեկնաբանությունը

06 Մայիսի 2022 16:29

Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքի երկաթուղային և ավտոճանապարհային ենթակառուցվածքի շինարարության բարձր տեմպերը պահպանում է այդ աշխատանքները 2023 թվականին ավարտելու հաշվարկով։ Նոր միջանցքը ոչ միայն կընդլայնի մեր երկրի տրանսպորտային լոգիստիկ ներուժը, այլ նաև կբացի հարևան երկրներից բեռնափոխադրումների լրացուցիչ հնարավորություններ։ Այդ մասին չորեքշաբթի ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, բարձր գնահատելով Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի զարգացման հեռանկարները և դրանց դերը տարածաշրջանում նոր տրասպորտային իրողությունների կազմավորման մեջ։

«Զանգեզուրի միջանցքի շրջանակմերում երկաթուղային ճանապարհի ադրբեջանական հատվածի շինարարությունը կավարտվի 2023 թվականին։ Զանգեզուրի միջանցքը արդեն իրականություն է, ներկա ժամանակ բարձր տեմպերով անցկացվում է Հորադիզից մինչև Աղբենդ (110,4 կմ մինչև Հայաստանի հետ սահման) երկաթուղային ճանապարհի շինարարությունը, և ես վստահ եմ, որ հաջորդ տարի այդ գիծը լիովին շահագործման կհանձնվի։ Այն կլինի շատ հարմար ենթակառուցվածք, ինչպես քաղաքացիների, այնպես էլ միջազգային բեռնափոխադրումների համար»,- հայտարարել է պետության ղեկավարը Վահիդ Հաջիևի՝ Զանգիլանի շրջանում նախագահի հատուկ ներկայացուցիչ նշանակելու հետ կապված տեսաձևաչափով ընդունելության ժամանակ։

Հիշեցնենք, որ երկաթուղային նախագիծը բաժանված է երեք փուլի, որոնց շրջանակներում պետք է իրականացվեն լեռնային ռելևֆում բավականին բարդ ինժեներա-շինարարական աշխատանքներ։

Նախագահ Իլհամ Ալիևը հատուկ նշել է, որ նոր միջանցքի ենթակառուցվածքի կազմավորման շրջանակներում արագացված տեմպերով անցկացվում է նաև Հորադիզ-Ջաբրաիլ- Զանգիլան-Աղբենդ չորս և վեց գոտիանոց ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը, ընդ որում 123,8 կմ երկարությամբ նոր ճանապարհը կանցկացվի բոլորովին նոր, առավել հարմար և կարճ երթուղով։ Ճանապարհային պաստառի, կամուրջների կառուցումը, երթուղու երկայնքով թունելների և ջրահեռացման համակարգերի անցկացումը կատարվում է բարձր տեխնիկական մակարդակով և ժամանակացույցին համապատասխան։ Այս մայրուղու ճանապարհահատվածները նախատեսվում է փուլ առ փուլ շահագործման հանձնել 2023 թվականից։ Բացի այդ, ներկայումս կառուցվում է Զանգիլանից Գուբադլի, ինչպես նաև Գուբադլիից Լաչին բազմագոտի ճանապարհ, որը կապահովի Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտու շրջանների միջև կապը։ Միաժամանակ հիմնանորոգվելու է դեռեւս խորհրդային տարիներից պահպանված Հորադիզից դեպի արևմուտք տանող ճանապարհը։

Ընդհանրապես, Զանգեզուրի միջանցքի շրջանակներում երկաթուղիները և ավտոմայրուղիները ապագայում ոչ միայն Ադրբեջանի հիմնական մասը կկապեն Նախչըվանի Ինքնավար Հանրապետության հետ, այլ նաև տրանսպորտային նոր այլընտրանք կստեղծեն միջազգային բեռնափոխադրումների ընդլայնման և դիվերսիֆիկացման համար։ Խոսելով նոր տրանսպորտային նախաձեռնության միջազգային հեռանկարների մասին՝ պետության ղեկավարը հիշեցրել է, որ այսօր զգալիորեն աճել է Կասպից ծովի արևելյան մասի երկրներից դիմումների թիվը, ավելանում է Ադրբեջանի տարածքով տարանցիկ ապրանքներ ուղարկել ցանկացողների թիվը։ Եվ այս առումով Զանգեզուրի միջանցքի գործարկումը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի ինչպես հարևան երկրների, այնպես էլ ավելի հեռավոր շրջանների բեռնափոխադրողների համար։

Ակտիվորեն կազմավորվող Զանգեզուրի միջանցքի բարձր առևտրալոգիստական ներուժի մասին են վկայում շատ փաստեր։ Այսօր այդ նախագծի արագ իրագործման մեջ շահագրգռված են ոչ միայն նրա անմիջական շահառուներ՝ Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև Կենտրոնական Ասիայի պետությունները, Ռուսաստանը, Իրանը, Եվրոպայի երկրները և նույնիսկ Չինաստանը։

Մասնավորապես, Ադրբեջանը հաշվարկում է Նախչըվանի Ինքնավար Հանրապետության (ՆԻՀ) տրանսպորտային ապաշրջափակաման, ինչպես նաև թուրքական շուկա զգալի ծավալով բեռնափոխադրումների համար այս կարճագույն երթուղու առավելությունների օգտագործման վրա։ Լինելով հիմնական առևտրային գործընկերներ՝ Ադրբեջանը և Թուրքիան կապված են արտոնյալ առևտրի համաձայնագրով և ծրագրում են առաջիկա մի քանի տարիներին առևտուրը հասցնել 15 միլիարդ դոլարի։ Բացի դրանից, միջանցքի զարգացումը ՆԻՀ-ի համար կապահովի տարածաշրջանային տրանսպորտային հանգույցի կարգավիճակ՝ ներդրումներ ներգրավելով ոչ միայն լոգիստիկայի ոլորտը, այլև արդյունաբերության և գյուղատնտեսության վերամշակման ոլորտներում: Երկաթուղային և ավտոմոբիլային մայրուղիների Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի տարածքով անցնելը նախադրյալներ է ստեղծում այստեղ սպասարկման, լոգիստիկայի և այլ ձեռնարկությունների զարգացման համար, իսկ ազատագրված տարածքներում գյուղատնտեսական, հանքային և այլ ռեսուրսային բազայի յուրացման հետ միասին նոր միջանցքը կդառնա տեղական արտադրանքը արտաքին սպառողական շուկաներ դուրս բերելու ամենակարճ ճանապարհը։

Զանգեզուրի միջանցքի իրագործման մեջ շահագրգռված է նաև հարևան Իրանը, որը հաշվարկում է Ադրբեջանի միջով ՆԻՀ-ում Ջուղայի երկաթուղային հանգույցի միջոցով ստանալ դեպի Ռուսաստան միջանցիկ երկաթուղային հաղորդակցություն, ինչպես նաև Վրաստանի սևծովյան նավահանգիստներ մուտք գործելու հնարավորությամբ լրացուցիչ հավելվածով հյուսիսային ուղղությամբ արագընթաց ավտոճանապարհային հաղորդակցություն։ Զարմանալի չէ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ) նախատեսում է անմիջական մասնակցություն ունենալ այս նախագծի իրականացմանը. այս տարվա մարտի 11-ին ադրբեջանա-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արդյունքներով ստորագրվել է փոխըմբռնման մասին հուշագիր, որը նախատեսում է Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև Իրանի տարածքով տրանսպորտային կապի ստեղծում։ Փաստաթղթի շրջանակներում նախատեսված է 55 կմ երկարությամբ ավտոմայրուղու, ինչպես նաև Իմիշլի (Ադրբեջան) - Փարսաբադ (Իրան) զուգահեռ երկաթուղային գծի, Արազ գետի վրայով (ադրբեջանա-իրանական սահմանին), այդ թվում հետիոտային անցումով երկու ավտոմոբիլային և երկու երկաթուղային չորս կամուրջների, ինչպես նաև Իրանի տարածքով կապի և էլեկտրահաղորդման գծերի ենթակառուցվածքների շինարարությունը։ Պլանավորված է նաև կառուցել մաքսային և սահմանային անցակետեր, որոնք նախատեսված են օրական մոտ մեկ հազար բեռնատարների անցկացման համար։ Ծրագրերը նախատեսվում է իրականացնել առանց հապաղելու, և արդեն ապրիլի 5-ին նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է այդ հուշագիրը՝ դրանով իսկ սկսելով նախագծման, ֆինանսավորման և այլ նախաշինարարական աշխատանքների նախապատրաստական աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել կես տարվա ընթացքում։

Իր հերթին, Զանգեզուրի երթուղում շահագրգռված է նաև Ռուսաստանը, որը ձգտում է Թուրքիայի հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը և հաշվարկում է ոչ միշտ հուսալի վրացական տարանցիկ ճանապարհի շրջանցմամբ դեպի Հայաստան անմիջական ցամաքային մուտք ստանալու վրա։ Էլ չասած այն մասին, որ փետրվարի վերջից շարունակվող Ուկրաինայում պատերազմը և հակառուսական պատժամիջոցները զգալիորեն սահմանափակել են ռուսական ընկերությունների մուտքը դեպի համաշխարհային տրանսպորտային հանգույցներ, առաջին հերթին՝ Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա։ Այս ֆոնին ռուսաստանյան բեռնափոխադրողները նախատեսում են իրենց արտաքին բեռնաշրջանառության մոտ կես մասը տեղափոխել Թուրքիայի և Հյուսիս-Հարավ միջանցքի (Իրանով Հնդկաստանի և դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ) ուղղությամբ։ Եվ այս դեպքում ամենաօպտիմալ հարավային երթուղին անցնում է Ադրբեջանի տարածքով, այդ թվում նաև կառուցվող Զանգեզուրի միջանցքով, որը ամենակարճ և ամենաեկամտաբեր ցամաքային ճանապարհ է Ռուսաստանի Դաշնության սահմաններից մինչև Թուրքիա, ինչը չափազանց կարևոր է այն հաշվառմամբ, որ երկու պետությունները պլանավորում են առաջիկա մեկ-երկու տարում փոխադարձ ապրանքաշրջանառությունը ներկայիս մոտ 25 միլիարդ դոլարից հասցնել 100 միլիարդ դոլարի։

Մոտ հեռանակարում նախատեսում են Զանգեզուրի միջանցքին միանալ Կենտրոնական Ասիայի երկրների բեռնափոխադրողները, որոնք նույնպես չափազանց հետաքրքրված են Թուրքիայի ուղղությամբ ամենակարճ երթուղիներով։ Բամբակ և տեքստիլ, հանքաքարի խտանյութեր, պարարտանյութեր, քիմիական ձեռնարկությունների և սննդի արդյունաբերության արտադրանք՝ ահա ոչ բոլոր ապրանքների ամբողջական ցանկը, որոնք Կենտրոնական Ասիայի երկրները կարող են տարանցել նոր միջանցքով: Ըստ նախնական հաշվարկների՝ լաստանավերով, Ro-Ro և Ro-Pax նավերով Կասպից ծովով մինչև Ալյաթ նավահանգիստ և այնուհետև Զանգեզուրով դեպի Թուրքիայի միջերկրածովյան նավահանգիստներ ավտոկցասայլերի և երկաթուղային բեռնարկղերի փոխադրումը կտևի ավելի քիչ ժամանակ (ներառյալ անդրսահմանային ընթացակարգերը), քան ցանկացած այլ այլընտրանքային ցամաքային երթուղի:

«Ուկրաինայում պատերազմի կապակցությամբ հակառուսական պատժամիջոցների պայմաններում, Եվրասիայի միջով անցնող ավանդական տրանսպորտային երթուղիների վրա սպառնալիք է կախված,- ասվում է Չինաստանի Գլոբալ հեռուստատեսության ցանցի հաղորդագրությունում,- ԵՄ-ն ռուսական դրոշի ներքո նավերի համար փակել է եվրոպական նավահանգիստները, ուստի Չինաստանը, որը եվրոպական գործընկերներին բեռներ էր ուղարկում Ռուսաստանի և Բելառուսի երկաթուղային ճանապարհներով, չի կարող վստահ լինել դրանց պահպանման և ժամանակին առաքման մեջ։ Այս առումով բազմապատկվել է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում ձևավորված և Չինաստանը Թուրքիայի և Եվրոպայի հետ կապելու համար նախատեսված «Միջին միջանցքի» նշանակությունը։ Վերոհիշյալ տարանցիկ խնդիրների պատճառով չինացի բեռնափոխադրողներն այժմ չափազանց դրական են վերաբերվում Զանգեզուրի միջանցքի գործարկման ծրագրերին, որը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (ԱՄՏԵ) համադրությամբ (նրա առանցքային օպերատորներ են Ղազախստանը և Ադրբեջանը) համարվում է արևմտյան ուղղությամբ ամենակարճը երթուղին։

Համանման կարծիքի են նաև ԵՄ-ի շատ երկրներում, որոնք Զանգեզուրի երթուղու տրանսպորտային հնարավորությունները համարում են Եվրոպական միության նախաձեռնած Եվրոպա-Կովկաս-Ասիա (TRACECA) միջանցքի կարևոր և օգտակար բաղադրամասը: «Ուկրաինայում ողբերգական իրադարձությունները ոչնչացրեցին Արևելքի և Արևմուտքի միջև առևտրային համագործակցությունը, հետևաբար ծագել է այլընտրանքային տրանսպորտային ուղիների խիստ անհրաժեշտություն։ Մասնավորապես, Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է ծանրակշիռ ներդրում ունենալ այս գործընթացներում»,- վերջերս նշել է Անվտանգության քաղաքականության և զարգացման շվեդական ինստիտուտի տնօրեն Սվանտե Կորնելը։

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի և Չինաստանի միջև գլոբալ մատակարարման շղթայում Ադրբեջանի դերի մեծացման մասին է վերջերս արտահայտվել՝ Բաքվի միջազգային ծովային առևտրային նավահանգստի գլխավոր տնօրեն Թալեհ Զիյադովը։ Նրա խոսքով, աշխարհաքաղաքական վերջին փոփոխությունները զգալիորեն մեծացրել են Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու ներուժը՝ ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև դեպի ծով ելք չունեցող պետությունների, ինչպես նաև Չինաստանի և Եվրոպայի միջև լոգիստիկայի ստեղծման տեսակետից։ «Սևծովյան նավահանգիստներից բեռնարկղերն արդեն հասցվում են Բաքվի նավահանգիստ, և մենք կխաղանք բաշխիչ կենտրոնի դեր՝ վերածվելով առանցքային լոգիստիկ հանգույցի։ Իսկ Զանգեզուրի միջանցքի նախագծի իրագործման հետ ստեղծվող նոր իրողությունները հնարավորություն կտան ընդգրկել ոչ միայն «Հյուսիս-Հարավ» երթուղիով, այդ թվում Կենտրոնական Ասիայից և Չինաստանից բեռների փոխադրումը, այլ նաև Միջերկրական ծովի տարածաշրջանից բեռները»,- ընդգծել է Տ. Զիյադովը։

Մի խոսքով, Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նախագիծ է, որի իրագործման մեջ շահագրգռված են աշխարհի ամենաախոյան բևեռները. դրանով հանդերձ այս հանգամանքը երաշխավորում է երթուղու բարձր ծանրաբեռնվածություն, ինչը Ադրբեջանին թույլ կտա համեմատաբար արագ փոխհատուցել այսօր Ղարաբաղի տարածաշրջանի տրանսպորտային ցանցի զարգացմանը ուղղված ներդրումների զգալի մասը։

Լավ, իսկ ինչպիսին է նշմարվում 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո տրանսպորտային հաղորդակցությունները ապաշրջափակելու, այդ թվում նաև Զանգեզուրի միջանցքի ձևավորմանը մասնակցելու պարտավորությունները ստանձած Հայաստանի դերը։ Ավաղ, չնայած 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությանը, մասնագիտական աշխատանքային խմբի ստեղծմանը և բազմաթիվ հետագա համաձայնագրերին, այդ թվում նաև Մոսկվայի և Բրյուսելի միջնորդությամբ՝ Երևանը դեռ պատրաստ չէ լիարժեք միանալ տարածաշրջանային տրանսպորտային ինտեգրման գործընթացին։

«Հայաստանը մեզ չի փոխանցել Մեղրիի տարածաշրջանի այն հատվածի աշխարհագրական կոորդինատները, որտեղ պետք է անցկացվի երկաթուղային գիծը, նրանք նույնիսկ չեն սկսել աշխատել մինչև Ադրբեջանի հետ սահմանը երկաթուղու կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման վրա։ Արդյո՞ք Հայաստանը մասնակցելու է այս գործընթացին։ Չգիտեմ: Կարծում եմ, որ եթե մասնակցեն, ապա դա բոլորի համար լավ կլինի, և մեր կողմից առաջարկված Զանգեզուրի միջանցքի երթուղին կանցնի իրենց տարածքով։ Վստահ եմ, որ կանցնի, բայց նրանք նորից ժամանակ են կորցնում, որովհետև մենք արդեն կառուցում ենք ավտոմայրուղին և երկաթուղային ճանապարհը դեպի Հայաստանի հետ սահման»,- հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը վերջերս Բաքվում՝ «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի շրջանակներում օտարերկրյա վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ։

Միևնույն ժամանակ պետության ղեկավարը հիշեցրել է, որ վերջերս Իրանի Իսլամական Հանրապետության հետ Իրանի տարածքով տրանսպորտային հաղորդակցությունների անցկացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները Հայաստանին բոլորովին թողնում են գործերից դուրս, և եթե Երևանում այդպես էլ չհանգեն տարածաշջանային համագործակցության փոխշահավետության հասկացողությանը, այդ արտագնա երկիրը նորից կմնա տրանսպորտային փակուղում, ինչպես դա եղել է իր ժամանակին, երբ Ադրբեջանն ու Վրաստանը շրջանցելով հայկական տարածքը, անցկացրին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գիծը։

Caliber.Az
Դիտումներ: 509

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Համաշխարհային լրատվամիջոցների ձայնը. Բաքվից մինչև ամբողջ աշխարհ ՏԵՍԱՆՅՈՒԹ

76
04 Նոյեմբերի 2024 12:27
2

Հիքմեթ Հաջիև. «ANEWZ հեռուստաալիքի թիմին հաջողություն եմ մաղթում»

69
05 Նոյեմբերի 2024 12:04
3

Խենթ մարդ և տհաճ տիպ Թրամփը՝ հայաֆիլներ Փելոսիի և Շիֆի մասին

68
05 Նոյեմբերի 2024 12:50
4

Ղարաբաղում կավելանա էլեկտրական մեքենաների լիցքավորման կետերի թիվը

51
04 Նոյեմբերի 2024 17:37
5

«ANEWZ»-ը Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրի մասին. Անակնկալներ չեն սպասվում

51
05 Նոյեմբերի 2024 16:48
6

Իրանի նախագահը կոչ է արել արագացնել Ադրբեջանի հետ սահմանային միջանցքի ստեղծումը

47
04 Նոյեմբերի 2024 09:21
7

Ադրբեջանի և Իրանի ՌԾՈՒ-երը համատեղ մարտավարական զորավարժություններ են անցկացրել ԼՈՒՍԱՆԿԱՐ

45
04 Նոյեմբերի 2024 17:26
8

Ջաբրայիլում կանցկացվի աշխատանքի տոնավաճառ

44
04 Նոյեմբերի 2024 11:08
9

Սկսվել է Թերթեր-Աղդերե ավտոճանապարհի շինարարությունը ՏԵՍԱՆՅՈՒԹ

43
05 Նոյեմբերի 2024 14:06
10

Պետական ​​գործակալություն. Հաղթանակի ճանապարհին տեղադրվում են էլեկտրոնային կշեռքներ

43
04 Նոյեմբերի 2024 16:03
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading