Թնդանոթները ընդդեմ՝ խաղաղության Հարավային Կովկասում Հայաստանին լցնում են զենքով
Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) Քիշնևի գագաթնաժողովը Մակրոնին ցանկալի գոհունակություն չբերեց։ Չունենալով մոդերատորի կարգավիճակ՝ Ֆրանսիայի նախագահը, այնուամենայնիվ, իրեն թույլ տվեց անել վերջնական հայտարարության նման մի բան, որը, ընդ որում, այս քաղաքական կազուսը մեկնաբանած Ադրբեջանի ԱԳՆ-ի արտահայտությամբ՝ «չի արտացոլում և խեղաթյուրում է կողմերի դիրքորոշումները»։
Մակրոնը, մասնավորապես, հայտարարել է, որ կողմերը ընդգծել են նաև «Լեռնային Ղարաբաղի» հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը, թեև վերջնական հայտարարությամբ հանդես գալու միակ իրավասու անձը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը այս համատեքստում մի փոքր այլ կերպ է արտահայտվել։ «Մենք հնարավորություն ունեցանք շոշափելու բոլոր այն թեմաները, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում՝ փոխհարաբերություններ, անվտանգություն և իրավունքներ, սահմանների սահմանազատում, խաղաղության պայմանագիր», - ասել է նա՝ ամենևին էլ չուռճացնելով Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը որպես բանակցությունների առանցքային գործոնի։
Իր վրա ուշադրություն է գրավում նաև այն, որ Ֆրանսիայի նախագահը շարունակում է տարածաշրջանը անվանել իրեն սպառած «Լեռնային Ղարաբաղ» տերմինով։ Բայց չէ որ նույնիսկ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը համապատասխան հետկոնֆլիկտային կարգավորման տրամաբանությանը և ընդունելով Ադրբեջանի արդարացի պայմանները՝ վերջին շրջանում տարածաշրջանը անվանում է ոչ այլ կերպ, քան նախկին ԼՂԻՄ։
Անցյալից կառչելու Մակրոնի ձգտումների վրա կարելի էր պարզապես ծիծաղել, եթե նա դրանով հանդերձ չհրաժարվեր իրականությունը փոխելու փորձերից։ Ինչպես արդեն հայտնել է Caliber.Az-ը, հայտնի է դարձել՝ Հնդկաստանի կողմից Հայաստանին «Trajan» հրետանային կայաններ մատակարարելու մասին։ Ընդ որում, ինչպես հաստատում են աղբյուրները՝ ֆինանսավորումը իր վրա է վերցրել Ֆրանսիայի հայկական սփյուռքը, ինչին պատկառանքով հավանություն է տվել Ֆրանսիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնը։ Գործարքի կատարումը թաքցնելու համար նախատեսվում է 155 մմ/52 տրամաչափի թնդանոթները մատակարարել ոչ թե ուղիղ չվերթներով, այլ դրանք նախ հասցնել Իրանի տարածք, իսկ հետո միայն ցամաքային ճանապարհով Հայաստան։
Մեր աչքի առաջ, կարծես թե փոխադրական նկարի վրա հայտնվում է՝ Փարիզ-Երևան-Թեհրան-Նյու Դելի առանցքը։ Այո, հնարավոր է, որ միությունը առայժմ կրում է իրավիճակային բնույթ, սակայն, ինչպես ասում են, չկա ավելի մշտական բան, քան ժամանակավորը։ Առավել ևս, որ բոլոր ներգրավված երկրները ունեն՝ Թուրքիայի և Ադրբեջանի հզորացումը չցանկանալու բազմաթիվ պատճառներ։
Իրանի պարագայում խոսքը թուրքական, ադրբեջանական գործոնը՝ շիական երեւակայական հռետորաբանության փափուկ թաթերում խեղդող պարսկական շովինիզմի մասին է։ Սուննի պետությունների նկատմամբ իրանցիների դարավոր ռազմատենչությունը խանգարում է իսլամի երկու ճյուղերի միջև անհրաժեշտ կոնսենսուսին՝ մեկուսացնելով պարսկական մշակույթը մուսուլմանական քաղաքակրթության մեջ։ Ներկայիս իրանական պետականությունը, իր ողջ բարդությամբ հանդերձ, ծառայում է պարսկական գաղափարին, որը թուրքերի մեջ տեսնում է իր էկզիստենցիալ թշնամուն։
Հնդկաստանում Նարենդրա Մոդիի գլխավորությամբ հինդուական ազգայնականների կառավարությունը վարում է՝ այս տարածքում ժամանակակից պետության հիմնադրումից ի վեր աննախադեպ հակամահմեդական քաղաքականություն։ Հինդուների ինքնագիտակցության մեջ մնում է կախվածության բարդույթ, քանի որ հնդկական պետականությունը երկար ժամանակ ասոցացվել է մահմեդական թուրքերի՝ Մուղալների կայսրության հետ։ Այնպես որ, ծայրահեղ աջ ազգայնականների շրջանում նույնիսկ կոչեր են հնչում պայթեցնել Թաջ Մահալը, որպես այդ դարաշրջանի ժառանգություն և խորհրդանիշ:
Ֆրանսիան համարվում է լիբերալիզմի պատվար, սակայն դրանով հանդերձ, ինչպես ներքին, այնպես ն էլ արտաքին քաղաքականության մեջ պահպանվում է իսլամին հակադրվելու հին կատեգորիկ պահանջը։ Ֆրանսիացիների ազգային ինքնագիտակցության մեջ ամուր հաստատվել է քրիստոնեությունը իսլամից պաշտպանելու անհրաժեշտության նախատիպը և հպարտությունը նրանով, որ հենց Ֆրանկների թագավորությունն է 732 թվականին Պուատյեի ճակատամարտում վերջ դրել դեպի արևմուտք արաբների ընդարձակմանը։ Չի կարելի նաև հաշիվներից դուրս նետել Ֆրանսիայի «հատուկ» հարաբերությունները Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի հետ։
Դե և, վերջապես, Հայաստանը։ Պատմական բացառիկության գաղափարի վրա սնուցված մոնոէթնիկ երկիր, Հարավային Կովկասում համաշխարհային տերությունների ապակառուցողական քաղաքականության, նրանց հակաթուրքական սուր օրակարգի պատվար։
Այս երկրների միությունը ունի տրամաբանական տեսք։ Չնայած մշակութային տարբերությունների առկայությանը, առկա է՝ իսլամական և թուրքական «էքսպանսիան» զսպող քաղաքակրթության մեջ ներգրավվածության ընդհանուր քաղաքակրթական գիտակցում։ Առավել ևս, այս պետությունները բավականաչափ հզոր են (բացի Հայաստանից, որի մասին այս համատեքստում խոսքը կշարունակվի), որպեսզի առնվազն միջնաժամկետ հեռանկարում իրենց ներսում ճնշեն քաղաքակրթական բեկումները (ադրբեջանցիները Իրանում, մահմեդականները Ֆրանսիայում և Հնդկաստանում) և շարունակեն իրենց ավանդական արտաքին քաղաքականությունը։ Սակայն Հարավային Կովկասում իրավիճակը հօգուտ Հայաստանի փոխելու նրանց իրական հնարավորությունը կասկածելի է։ Եվ գործը այստեղ մի շարք գործոններում է:
Նախ, Ադրբեջանը, ինչպես գիտեք, ձեռքերը ծալած չի նստում և Հայաստանի գնած զենքի յուրաքանչյուր տեսակի համար պատրաստ է տասնապատիկ ավելի հզոր ու ժամանակակից նմուշներ ներկայացնել։ Ուղղակի միջամտությունը այս երկրներից ոչ մեկի կողմից լրջորեն չի դիտարկվում։
Երկրորդը, Ադրբեջանն ու Թուրքիան հանդիսանում են ռազմական պարտավորություններով կապված ռազմավարական դաշնակիցներ։ Բացի այդ, այս երկու երկրները ամուր կապեր ունեն անգլո-սաքսոնական աշխարհի հետ, այդ նույնի, որը խաղ է թելադրում այդ նույն Ֆրանսիային։
Եվ, վերջապես, Թուրքիա-Ադրբեջան տանդեմը կայուն կապեր ունի Ռուսաստանի հետ՝ դրանցից քաղելով իր համար առավելագույն աշխարհաքաղաքական արտոնություններ։
Ընդ որում, հիմնական գործոններից մեկը, որը կարող է կոտրել «արիական քառյակի» խաղը, որքան էլ դա տարօրինակ չհնչի՝ հենց Հայաստանն է։ Հենց այնտեղ են հիմա տեղի ունենում ամենահետաքրքիր գործընթացները, քանդվում է ազգային պարադիգմը, զգուշորեն գլուխ է բարձրացնում հայ ժողովրդին էթնիկ գերակայության գաղափարի և թուրքաֆոբիայի անիմաստությունը հուշող ողջախոհությունը։ Հատկապես այս միտումը զգալով, առանցքի մյուս երկրները փորձում են նրան չթողնել դուրս գալ լծվածքից: Այդ նպատակների համար այնտեղ խելամտորեն օգտագործում են հայկական սփյուռքը, որն ավելի շատ, քան ինքը՝ Հայաստանը, ապրում է ռևանշի գաղափարներով։ Եվ սա տրամաբանական է. կտրված լինելով հայաստանյան իրական գործընթացներից՝ սփյուռքը չի ապրում նույն խորության ընկճվածությունը, որը ցնցել է ճակատի մոտ ժողովրդին։ Եվ նա չէ, ով այժմ ուժասպառվել է տնտեսական, այո և պարզ մարդկային մեկուսացումից։ Կալիֆորնիայի և Լազուրային ափերի արևի տակ իրենց մարմինները փայփայող սփյուռքահայերի համար 44-օրյա պատերազմում պարտությունը թվում է մի տեսակ իրավիճակային ձախողում, համակարգչային խաղի գեյմ-օվեր, որը ոչինչ չարժե նորից սկսելու համար: Ահա և շահերը համընկնել են: Ագահ ֆրանսիացիները, աշխարհաքաղաքական բոլոր շահավետությամբ հանդերձ, չեն կարող իրենց թույլ տալ զենքի վարձերը վճարել իրենց գրպանից: Եվ այստեղ վրա է հասնում սփյուռքը, որը վճարելով չեկը, իր բարոյական առաքելությունը համարում է կատարված և հանգիստ գնում կիրակնօրյա աղոթքի։ Իսկ հնդիկներն ու իրանցիները, դարձյալ աշխարհաքաղաքական բարիքներից բացի գումար են ստանում զենքի ու տարանցման համար։ Բոլորն էլ գոհ են։
Համընդհանուր երջանկության համար Հայաստանն է ստիպված ծանր շունչ քաշել։ Չէ որ հենց նրա երեխաներն են պառկած «Եռաբլուրում»։ Եվ հենց նրա երեխաների համար է ընդլայնվում այս գերեզմանոցը, եթե զենքերը կրակեն Ադրբեջանի ուղղությամբ։
Հայաստանը գտնվում է ընտրանքի առաջ։ Աշխարհագրության մեջ միաձուլվելու և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղ ապրելու առողջ ցանկությունը բախվում է թվարկված տերությունների ու սփյուռքի կողմից սնուցվող դեռևս ուժեղ ազգային հպարտության հետ։ Դժվար է հրաժարվել զենքերից, երբ դրանք ձեզ անվճար են տալիս: Սակայն դա ամենևին չի բացառում հակառակ ուղղությամբ՝ դեպի թուրք հարևանների հետ ինտեգրման կուրսը։ Իսկ մեր գործն էլ ոչ միայն Երևանին՝ ռեւանշիստական քաղաքականության և ցանկացած տեսակի ռազմական մրցակցության անիմաստությունը մատնանշելն է, այլև գործելով փափուկ ուժով և դիվանագիտությամբ՝ ամեն կերպ նպաստել Հայաստանը՝ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի հետ փոխգործակցության ուղու վրա տեղափոխելուն։
Նման դիվանագիտության հայտնվելու առաջին նշան է դարձել՝ երեք առաջնորդների անստիպողական հանդիպումը Էրդողանի երդմնակալության ժամանակ։ Ինքնին Փաշինյանի գալը արարողությանը հանդիսանում է արդեն իսկ լուրջ քայլ որոնելի ինտեգրման ճանապարհին։ Այս նախաձեռնության ճակատագիրն այժմ շատ բանում կախված է հայ ժողովրդի կամքից։ Պատմական գործընթացի ողջ տրամաբանությունը նրանց հակում է հօգուտ խաղաղության ընտրության։ Հայերին կհաջողվի արդյոք պոկվել երևակայական հովանավորներ կարթից և ձրի զենքերի «նշանոցից», այնուամենայնիվ բաց հարց է։