Թուրքական եղբայրություն. Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները Մենք ուրիշ ընտանիք չունենք
Թուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովը (Թուրք ԽՎ) չնայած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բոլոր ճնշումներին՝ կշարունակի աջակցել Ադրբեջանին։ Այս մասին Թուրք ԽՎ-ի իրավական և միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Օսման Մեսթենը հայտարարել է Բաքվում անցկացվող հանձնաժողովի XI նիստում։
«Չնայած ԵԽԽՎ-ի կողմից բոլոր ճնշումներին, մենք միշտ լինելու ենք եղբայրական Ադրբեջանի կողքին»,- ասել է Մեսթենը։ Նա կոչ է արել զարգացնել հարաբերությունները միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Թուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) հետ։ «Մենք նաև ցանկանում ենք Ուզբեկստանն ու Թուրքմենստանը տեսնել Թուրք ԽՎ-ի անդամների թվում»,- հավելել է նա։
Եվ դա ճիշտ ցանկություն է։ Իսկապես, համաշխարհային աշխարհաքաղաքական տուրբուլենտության պայմաններում յուրաքանչյուր երկրին կարևոր է գտնել իր հենակետը։ Ադրբեջանում վաղուց արդեն հասկացել են, որ հավաքական Արևմուտքը իր երկակի ստանդարտներով և Հայաստանին աջակցությամբ, նույնիսկ այն դեպքերում, երբ նա իրականացրել է ահռելի թվով ապացուցված և անառարկելի հանցագործություններ, երբեք մեր երկիրը չի ընկալի, որպես իրեն հոգեպես և մշակութային առումով մոտիկի: Լավագույն դեպքում Արևմուտքը մեզ հետ բիզնես կվարի։ Որովհետև Արևմուտքի երկրներում խստորեն պաշտպանում են իրենց շուկաները այլ երկրների ցանկացած մրցունակ արտադրանքից:
Թե ինչպես է դա տեղի ունենում գործնականում, այժմ տեսնում է Ուկրաինան, որը բախվել է իր գյուղատնտեսական արտադրանքի շրջափակմանը բարեկամ թվացող Լեհաստանի կողմից: Մենք նաև տեսնում ենք, որ Ֆրանսիայում և Գերմանիայում ծայրաստիճան սուր է դրված գյուղատնտեսության ներքին շուկան և ԵՄ-ի ընդհանուր շուկան ԵՄ-ից դուրս գտնվող երկրների ապրանքների մատակարարումից պաշտպանելու հարցը։ Ճիշտ նույն ձևով էլ ԵՄ-ում դրված է նաև Ուկրաինային ֆինանսական և ռազմական օգնության հարցը։ Այս թեմայի շուրջ վեճերը չեն դադարում։
Այս ամենը Ադրբեջանին հնարավորություն է տալիս ուրիշների փորձից հասկանալ, թե ինչպիսին են՝ մեր տնտեսական, քաղաքական և ցանկացած այլ հարաբերությունների համակողմանի զարգացման իրական հեռանկարները հավաքական Արևմուտքի հետ, որը, ինչպես տեսնում ենք ԵԽԽՎ-ում ու Եվրախորհրդարանում սադրանքների օրինակով՝ պատրաստ է ծղոտ փնտրել Ադրբեջանի աչքերում, չնկատելով Հայաստանի աչքերում գերանների պահեստը։
Այս պայմաններում միանգամայն տրամաբանական ու ճիշտ է հանդիսանում մեր ակունքներին վերադառնալը։ Խոսքս թուրքական միասնության մասին է։ Հիշենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից փետրվարի 14-ին երդմնակալության արարողության ժամանակ արված հայտարարությունը։ «Մենք ուրիշ ընտանիք չունենք։ Մեր ընտանիքը՝ թուրքական աշխարհն է»,- այն ժամանակ ընդգծել է պետության ղեկավարը։ Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից անցկացվող քաղաքականությունը դա հստակորեն ցույց է տալիս։ «Մենք եղբայրական հարաբերություններ ունենք Թուրքական պետությունների կազմակերպության անդամ բոլոր երկրների հետ, և մեր քաղաքականությունը՝ թուրքական պետությունների կազմակերպության հզորացումն է։ Սա մեծ աշխարհագրություն է, մեծ տարածք, մեծ ռազմական ուժ, մեծ տնտեսություն, բնական ռեսուրսներ, տրանսպորտային ուղիներ, երիտասարդ բնակչություն, աճող բնակչություն, և մենք՝ նույն տոհմի, նույն արմատների ժողովուրդ ենք։ Կարող է արդյո՞ք սրանից ուժեղ միասնություն լինել։ Իհարկե ոչ։ Մենք պետք է ընդհանուր ուժերով այնպես անենք, որպեսզի Թուրքական պետությունների կազմակերպությունը վերածվի գլոբալ ասպարեզում կարևոր դերակատարի և ուժի կենտրոնի։ Դրան մենք կարող ենք հասնել միայն միասին»,- այն ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Ավելի ուշ, եղբայրական Թուրքիա իր պաշտոնական այցի ընթացքում մեր պետության ղեկավարը մի շարք կարևոր հայտարարություններ է արել։ Նա ընդգծել է, որ թուրքական աշխարհի միավորումը, ընդհանուր արմատներ ունեցող ժողովուրդների միասնությունը կնպաստի Թուրքական պետությունների կազմակերպության յուրաքանչյուր անդամի հզորացմանը։ Այս հայտարարությունը Ադրբեջանի նախագահն արել է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ բանակցություններից հետո մամուլի համար ունեցած ելույթում։ Հայտնելով, որ այս տարվա հուլիսին Շուշայում կանցկացվի Թուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովը, պետության ղեկավարն այդ ժամանակ ասել է. «Միևնույն ժամանակ, այդ հանդիպմանը իմ հրավերով կմասնակցի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահը, որը ունի դիտորդի կարգավիճակ, և սա հերթական հզոր խթան կհաղորդի մեր ընդհանուր գործին` թուրք ժողովուրդների միասնության գործին»:
Բայց սա էլ դեռ ամենը չէր։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ այսօրվա դրությամբ թուրք-ադրբեջանական միասնությունը վերածվել է կարևոր գործոնի ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև Եվրասիայի համար։ «Մենք հետագայում ևս կձեռնարկենք միջազգային կազմակերպությունների հետ կապված քայլեր, կշարունակենք մեր ջանքերը, առաջին հերթին, Թուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում։ Սա մեզ համար՝ առաջնահերթություն է»,- այն ժամանակ հայտարարել է մեր պետության ղեկավարը։
Եվ այն, որ Թուրք ԽՎ-ն բացահայտ և բարձրաձայն հայտարարել է այն մասին, որ կշարունակի աջակցել Ադրբեջանին, չնայած ԵԽԽՎ-ի կողմից բոլոր ճնշումներին, հանդիսանում է մեր երկրի կողմից առաջնահերթությունների ճիշտ դրվածության ապացույցը, թուրքական պետությունների ուժի, միասնության, համախմբվածության վկայությունը, որոնց շրջանում կարևոր դեր է հատկացվել Ադրբեջանին։