twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Լիտվա. Բալթյան «մտահոգությունը» ղարաբաղյան անջատողականների մասին «Ֆրանսիայից հրաման է եկել»

20 Դեկտեմբերի 2022 14:30

Դեկտեմբերի 12-ին, Շուշա-Խանքենդի ճանապարհի հատվածում մեկնարկված՝ բնական ռեսուրսների անօրինական շահագործման դեմ ադրբեջանական ակտիվիստների բողոքի ակցիաները, ըստ երևույթին, «մտահոգություն» են առաջացրել նաև Ադրբեջանի հետ բարեկամ պետություններում, ինչը դարձել է տհաճ անակնկալ Բաքվի համար։ Այսպես, անցյալ ուրբաթ Լիտվայի ԱԳՆ-ն հայտնել է «խորը մտահոգություն Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ», որը, համաձայն լիտվական արտաքին քաղաքական գերատեսչությանը կհանգեցնի «Լեռնային Ղարաբաղի համար մարդասիրական լուրջ հետևանքների» և «խաթարում է Հարավային Կովկասում ողջ խաղաղության գործընթացը»։

Ի պատասխան լիտվական կողմի հայտարարությանը, Ադրբեջանի ԱԳՆ-ն մատնանշել է հետեւյալ նրբությունները։

«Ադրբեջանի տարածքում գոյություն չունի «Լեռնային Ղարաբաղ» անվան ներքո տարածքային միավոր։ Ճիշտ այնպես էլ, ինչպես Լիտվան այլևս չեն անվանում «մերձբալթյան» երկիր, այնպես էլ անընդունելի է Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանը անվանել Խորհրդային Միության տարիներին ձևավորված նախկին անուններով»,- ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Այխան Հաջիզադեն։

Այնուհետև Բաքուն չափազանց կոռեկտ մատնանշել է մերձբալթյան երկրի ռազմավարական սխալները։

«Լիտվայի ԱԳՆ-ն հարցի նկատմամբ կիրառում է կողմնակալ և միակողմանի մոտեցում, նրա փոխարեն, որպեսզի բողոք հայտնի՝ ապօրինի տնտեսական գործունեության, բնական ռեսուրսների թալանման, ռազմական սադրանքների, Ադրբեջանի տարածքներ ականների տեղափոխման, ինչպես նաև Լաչինի ճանապարհը ապօրինի տնտեսական գործունեության համար օգտագործման դեմ», - հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ում.

Այսպիսով, եթե ընդհանրապես դիտարկենք Լիտվայի պետության դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ՝ հիմնվելով իրական փաստերի վրա, ապա ակնհայտ է, որ Լիտվայի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ առաջին դեպքը չէ, որը արտացոլում է հայերի շահերի բացահայտ թողտվությունը եւ Ադրբեջանի նկատմամբ կանխակալ վերաբերմունքը։ Օրինակ, Վիլնյուսում Բաքվին քննադատել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհի համար։ Դրանով հանդերձ Լիտվան պաշտպանել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելություն տեղադրելու գաղափարը, ինչը կրկին բխում է Երևանի շահերից։

Կան նաև հայերի նկատմամբ Վիլնյուսի անկեղծ համակրանքի մասին վկայող այլ փաստեր։ Մասնավորապես, շրջանցելով պաշտոնական Բաքվին, լիտվական ԶԼՄ-ների ներկայացուցիչները, ինչպես նաև սեյմի անդամ Կուոդիտեն Ղարաբաղ են այցելել Հայաստանի միջով, իսկ հետո հրապարակել են նյութեր այն մասին, թե «ինչպիսի բարոյական և ֆիզիկական տառապանքներ են կրում դժբախտ հայերը դաժան ադրբեջանցիների հարձակումների ակնկալիքով»: Հատկանշական է, որ հրապարակումներում նույնիսկ ոչ մի ակնարկ չի եղել հայ օկուպանտների կողմից սեփական տարածքներից վտարված ադրբեջանցիների ճակատագրի մասին, ինչպես նաև չի դատապարտվել հայերի կողմից 2020 թվականին այդ ժամանակվա ճակատայի գծից հեռու գտնվող Գյանջա, Թերթեր և Բարդա քաղաքների հրթիռակոցումները, որը հանգեցրել է Ադրբեջանի խաղաղ քաղաքացիների մահվան։

Աչքի առաջ է պաշտոնական Վիլնյուսի թուրքաֆոբիան։ Այս համատեքստում հարկ է հիշել, որ Լիտվայի սեյմը 2005 թվականի դեկտեմբերին այսպես կոչված «հայերի ցեղասպանության» վերաբերյալ բանաձեւ է ընդունել։ Թեեւ ոչ բանաձեւի ընդունման ժամանակ, ոչ դրանից հետո լիտվացի պատմաբաններից, քաղաքագետներից, լրագրողներից ոչ ոք այդպես էլ չի ուսումնասիրել թուրքական արխիվների նյութերը, որոնք, ի տարբերություն հայկականի, միշտ բաց են եղել։ Առավել ևս, 2019 թվականին հայերը Լիտվայի գիտությունների ակադեմիայում 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ բանավեճ են կազմակերպել: Գիտությունների ակադեմիայի ղեկավարությունը ընդունել է հայ քաղաքական գործիչներին, պատմաբաններին, հայ համայնքի ներկայացուցիչներին։ Բայց ոտնահարել է բոլոր ժողովրդավարական սկզբունքներն ու պարկեշտության մասին պատկերացումները՝ այնտեղ չթողնելով թուրք դեսպանին և թուրք պատմաբաններին։ Բացի այդ, 1915 թվականի իրադարձությունների հերթական տարելիցի կապակցությամբ լիտվացիների ու հայերի կազմակերպած միջոցառումներին մասնակցում են երկրի հայտնի դեմքեր։ Բայց երբ հիշում են Խոջալուի զոհերին, ապա ներկա են լինում տեղի հասարակության միայն մի քանի ներկայացուցիչներ։

Իսկ այժմ Վիլնյուսը «խորը մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման կապակցությամբ»՝ ընդգծելով, որ «շրջափակումը հղի է Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար լուրջ հետեւանքներով»։ Ի՞նչ է սա, եթե ոչ աջակցություն հայկական անջատողականությանը: Բայց չէ որ խոսքերով Լիտվան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եվ այստեղ, ժամանակն է լիտվացի դիվանագետներին հիշեցնել, որ Լիտվան ժամանակին եղել է Ադրբեջանի ներկայիս իրավիճակի հետ շատ նման դրության մեջ։ Նկատի ունեմ Կլայպեդայի մարզի ազատագրման օպերացիան 1923 թվականին։ Այդ ժամանակ Կլայպեդայի ճակատագիրը ճիշտ որոշելու անհրաժեշտության մասին Արևմուտքի անհեթեթությունները լսելու փոխարեն՝ Լիտվան քաղաքացիական հագուստ հագցրեց իր զինվորականներին և ուժով վերադարձրեց նավահանգիստը։ Եթե չլիներ այդ ռազմական գործողությունը, Լիտվան, հավանաբար, ընդմիշտ կկորցներ Կլայպեդան։

Իր հերթին, «Sputnik Litva» պորտալի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մարատ Կասեմը, Caliber.Az-ի համար մեկնաբանելով Լիտվայի ԱԳՆ-ի հայտարարությունը, զարմանք է հայտնել Լիտվայի դիրքորոշման վերաբերյալ՝ նշելով, որ Ադրբեջանը Լիտվան միշտ դիտարկել է, եթե ոչ որպես դաշնակից, ապա որպես առնվազն՝ ուժեղ ու վստահելի գործընկերի կարգավիճակում։

Ինչպես համարում է Մարատ Կասեմը՝ Լիտվան ինքնուրույն չէ նման հայտարարություններում, և, ամենայն հավանականությամբ, այս հարցում խառնված են արտաքին երկրներ։

«Վստահ եմ, որ հրաման է ստացվել Եվրամիության խոշոր երկրներից, դոնոր երկրներից, որոնց հաշվին Լիտվան պահպանում է իր տնտեսությունը։ Օրինակ, Ֆրանսիայից»,- ասել է լիտվացի քաղաքագետը։

Caliber.Az
Դիտումներ: 160

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ձայն՝ հանուն Հարավային Կովկասի բարգավաճման և միասնության Թեյմուր Աթաեւի տեսակետը

218
29 0Հոկտեմբերի 2024 12:31
2

Դատապարտված մրցավազք Հայաստանը ավելացնում է ռազմական բյուջեն

169
29 0Հոկտեմբերի 2024 13:09
3

Լիբանանից մինչև Հայաստան. Ֆրանսիան վտանգ է ներկայացնում աշխարհի համար «Jewish News Syndicate»-ի հոդվածը

110
29 0Հոկտեմբերի 2024 17:56
4

Ֆրանսիացի հետախույզները Ադրբեջանի սահմանին ՏԵՍԱՆՅՈՒԹ

90
29 0Հոկտեմբերի 2024 17:49
5

Հայկական ցնորք հատված խաղաղության մասին Իսկ սահմանադրությու՞նը։

73
30 0Հոկտեմբերի 2024 11:37
6

Էրդողան. Ադրբեջանն ու Հայաստանը անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար

73
29 0Հոկտեմբերի 2024 10:00
7

Գաջիև - The Washington Post. Ստոր քարոզչությունը միայն զզվանք է առաջացնում

67
30 0Հոկտեմբերի 2024 15:47
8

Նավթալանն ու Ղարաբաղի առողջարանները. Ադրբեջանում բուժական զբոսաշրջության առաջնահերթությունները Խազար Ախունդովի ակնարկը

65
30 0Հոկտեմբերի 2024 17:37
9

Ալիևը շնորհավորել է Էրդողանին

62
29 0Հոկտեմբերի 2024 11:48
10

Աղդամում սկսվում է ներքին ճանապարհների շինարարությունը

59
29 0Հոկտեմբերի 2024 12:12
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading