Խաղաղ գործընթաց. ինչու՞ է Երևանը արգելափակում Արկովն ու Սաբիտովը Caliber.Az-կայքում
Այս օրերին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Երևանին հիշեցրել է, որ ժամանակն է շտապել դեպի խաղաղություն գործընթացի հարցում։
«Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանը երկկողմ կապուղիներով հայկական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի 5-րդ ճշգրտված տարբերակը՝ համապատասխան բացատրական գրություններով, և առաջիկայում սպասվում է Հայաստանի պատասխանը։ Չնայած մինչև այս տարեվերջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու պատրաստակամության մասին հրապարակային հայտարարություններին՝ հայկական կողմն ավելի քան երկու ամիս հետաձգում է փաստաթղթի իր տարբերակի ներկայացնելը։ Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ սա պատմական հնարավորություն է, և խաղաղության պայմանագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չկա, հատկապես Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումից հետո։ Թե որքանով է Հայաստանը դրան պատրաստ, այժմ լուրջ հարցերի տեղիք է տալիս։ Խաղաղության պայմանագրի տեքստը՝ միջուկային ֆիզիկա չէ։ Ադրբեջանի կողմից, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների համապատասխան առաջարկություններով խաղաղ պայմանագրի տեքստը կարող էր ավելի արագ ավարտվել՝ ինտենսիվ երկկողմ բանակցությունների ճանապարհով։ Գնդակը հիմա Հայաստանի դաշտու՜մ է»,- նշել է Հ. Հաջիևը։
Հետաքրքիր է, հիմա ինչի՞ հետ է կապված Հայաստանի կողմից այս գործընթացի ձգձգումը։ Այստեղ ինչպիսի՞ պատճառներ կարող են լինել: Չգիտես ինչու՞ Փաշինյանի թիմը չի ցանկանում որքան հնարավոր է շուտ կնքել լիարժեք խաղաղության պայմանագիրը և դրանով իսկ վերջ դնել պատերազմական վիճակին, որում ֆորմալ առումով դեռևս գտնվում են Ադրբեջանն ու Հայաստանը։
Այս հաշվով Caliber.Az-ի հետ իրենց կարծիներով են կիսվել օտարերկրյա փորձագետները:
Ռուսաստանցի քաղաքագետ, «PolitRUS» փորձագիտական-վերլուծական ցանցի հիմնադիր Վիտալի Արկովը վստահ է, որ Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հանդիսանում անկախ քաղաքական գործիչ։
«Եթե նախկինում Երևանի պաշտոնկան որոշումների հետևում փորձում էին տեսնել Մոսկվային, ապա ներկա ժամանակ գնալով հստակ երևում է Փարիզը: Իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագիրը, ինչպես նաև ընդհանուր առմամբ խաղաղությունը տարածաշրջանում, չի համապատասխանում նրա աշխարհաքաղաքական շահերին՝ չնայած Մակրոնի բոլոր ամպագոռգոռ հրապարակային հայտարարություններին։ Ֆրանսիայի տարածաշրջան գալու իրական ծրագրերի մասին են վկայում նաև Հայաստան սպառազինության մատակարարումների սկիզբը։
Այո, Ֆրանսիայում կա բավականին մեծ ու ազդեցիկ հայկական համայնք։ Սակայն Հայաստանը նախկինում փաստորեն առանձնապես քաղաքական և տնտեսական հետաքրքրություն չէր ներկայացնում Ելիսեյան պալատի համար։ Երկիրը չունի այն անվանակարգի և այն ծավալի օգտակար հանածոներ, որոնք հետաքրքրում են ֆրանսիական ագահ բուրժուային և որոնց վրա նրանք երկար տարիներ պարազիտություն են արել Աֆրիկայի մի շարք երկրներում։ Որտեղից հիմա նրանց՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Չինաստանի աջակցությամբ վռնդում են տեղական հայրենասիրական էլիտաները՝ մի տեսակ ազգային-ազատագրական շարժման երկրորդ ալիք Սև մայրցամաքում»,- ասել է քաղաքագետը։
Փաստորեն, իրենց աֆրիկյան գաղութներից բռնի փախուստի համար Մոսկվայից և Անկարայից վրեժխնդիր լինելը՝ պատճառներից մեկն էլ այն է, որ Փարիզը այդքան նախանձախնդիր սկսել է «բարեկամություն անել» Երևանի հետ, համարում է նա։
«Եվ սա զուտ քաղաքական շահ է, եթե հաշվի չառնել դժվար յուրացվող սպառազինության հետ Մակրոնի և Փաշինյանի ընտանիքների կոռումպցիոն գեշեֆտը։
Իսկ ահա Ադրբեջանը իր ածխաջրածնային-էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ ներուժով լուրջ հետաքրքրություն է ներկայացնում ֆրանսիական վերնախավի համար։ Սա երկրորդ պատճառն է։
Քանի որ Նիգերում, Մալիում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում և նույն Հայաստանում մշակված սովորական մեթոդներով չստացվեց Ադրբեջանը վերածել իր գաղութի՝ Ֆրանսիան փորձում է որպես պարսպակործան գործիք օգտագործել Հայաստանին։ Հետևելով Փարիզի ցուցումներին՝ Երևանը ամեն կերպ կհետաձգի խաղաղության պայմանագրի ստորագրումը, սահմանների սահմանազատումը, ինչպես նաև մշտապես կկազմակերպի ռազմական սադրանքներ (որտեղ օգտակար կլինի ֆրանսիական սպառազինությունը)։ Մինչ Բաքուն շահագրգռված է Երևանի հետ հարցի շուտափույթ փակման մեջ, քանի որ այն նպատակադրված է բարիդրացիությանը, իսկ մարտունակության բարձրացման վրա ծախսվող բյուջետային ֆինանսները օգտակար կլինեին Հայաստանի օկուպացիայից վերադարձրած տարածքներում կենսապայմաններ ստեղծելու համար, որտեղ պետք է նորից ստեղծել գրեթե ամբողջ ենթակառուցվածքը։
Եվ այդ պատճառով էլ արվում է այն հաշվարկը, որ Բաքուն, հանուն Երեւանի հետ խաղաղության պայմանագրի, կհամաձայնվի Փարիզի հետկուլիսային պայմաններին՝ փաստորեն նրան զիջելով իր տնտեսական ու քաղաքական ինքնիշխանության մի մասը։ Մտածում ես, Ադրբեջանի ղեկավարությունը ի վնաս ազգային շահերի, երբեք խղճի հետ կապված նման գործարքի չի գնա»,- ասել է Արկովը։
Ղազախստանցի քաղաքագետ, գիտնական Ժակսիլիկ Սաբիտովը իր հերթին համարում է, որ Երևանի կողմից խաղաղ կարգավորման ձգձգումը կապված է Հայաստանում ներքաղաքական իրավիճակի հետ։
«Եվ Փաշինյանի՝ պատմության մեջ որպես բոլոր սահմանները հանձնած մարդ չմնալու ցանկության հետ։ Ուստի կարծում եմ, որ հատկապես ներքաղաքական հիմնավորումն է հանդիսանում նրա պատճառը, որ Հայաստանը ուշացնում է գործընթացը։
Փաշինյանը խաղաղության պայմանագրի ստորագրումը չի համարում գլխավոր նպատակ։ Նրա գլխավոր նպատակը կայանում է նրանում, որպեսզի մնալ իշխանությանը, և պատմության մեջ մնալ ոչ որպես Հայաստանի այնքան բացասական առաջնորդ»,- հայտարարել է նա։
Մյուս կողմից, հարկ է նշել, որ Ադրբեջանը Հայաստանին առաջարկած խաղաղ պայմանագրի իր տարբերակում, հավանաբար, որոշակի զիջումներ է ուզել նրանից, և դա կապված է, իհարկե, 44-օրյա պատերազմի արդյունքների հետ,- ենթադրում է գիտնականը։
«Այսինքն, Բաքուն խոսում է մի կողմից ուժի դիրքերից, մյուս կողմից՝ արդարության հասնելուն ձգտող երկրի դիրքերից, վերականգնելով իր տարածքային ամբողջականությունը։
Եվ Հայաստանի իշխանությունները կանգնած են շատ բարդ ընտրության առաջ, ինչի պատճառով էլ ձգձգում են խաղաղ գործընթացը։ Կարծում եմ, առջևում դեռ երկար բանակցային գործընթաց կա, Փաշինյանը կձգտի ոչ թե արագ լուծման, այլ նրան, որպեսզի պատմական պատասխանատվությունը կիսի Հայաստանի ողջ քաղաքական վերնախավի հետ»,- եզրափակել է Սաբիտովը։