twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Հայաստանը որպես Արևմուտքի մանրուն դրամ և Մինսկի նախազգուշացումը Կոկտիշն ու Չեռնովը՝ Caliber.Az-կայքում

31 Հունվարի 2025 18:27

Երկակի չափանիշների հայկական քաղաքականությունն և Հարավային Կովկասում առճակատման սրումը արդեն իսկ  տարակուսանք է առաջացնում նաև Մինսկում։ Այսպես,  Մինսկում լրագրողներին տված հարցազրույցում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի ղեկավարությանը նախազգուշացրել է Եվրամիության հետ սիրախաղից։ Նրա խոսքով, Հայաստանը վտանգավոր խաղեր է սկսել ԵՄ-ի հետ։ Նա կոչ է արել հանգստացնել  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով կոչընչացնի Հայաստանը։ «Նա Ռուսաստանին էլ է իր դեմ տրամադրում։ Նա շրջապատման մեջ է, փոքր տարածք է։ Բնակչությունը հսկայական չէ։ Եվ նա իրեն շրջապատել է թշնամիներով։ Նրան պետք է հանդարտեցնել։ Չի կարելի պատերազմ թույլ տալ Կովկասում։ Նրանք ինձնից նեղանում են, որ ես աջակցել եմ Ադրբեջանին։ Աստված ձեզ հետ, ես միշտ պաշտպանել եմ ողջախոհությունը, կողմ եմ եղել, որպեսզի պատերազմ չլինի, որպեսզի միմյանց հետ չկռվենք»,- ասել է Լուկաշենկոն։
 
Այն մասին, թե ինչն է հերթական անգամ Բելառուսի նախագահին ստիպել բառացիորեն գլանելով անցնել Հայաստանի վարչապետի վրայով, Caliber.Az-ի թղթակիցը զրուցել է օտարերկրյա փորձագետների հետ։
 
Այսպես, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) պրոֆեսոր, Միութենական պետության քաղաքականության փորձագետ Կիրիլ Կոկտիշի կարծիքով, Հայաստանի ղեկավարության հասցեին Լուկաշենկոյի հայտարարությունը առաջին հերթին կապված է նրա հետ, որ Բելառուսում ընտրությունների ժամանակահատվածում Արևմուտքի քաղաքականությունը ուղղված էր իրավիճակի ապակայունացմանը և երկրում քաղաքական գործընթացների նկատմամբ վերահսկողություն ստանալու փորձին։
 
«Ընդհանուր առմամբ, Մինսկը որոշ պատրանքներ ուներ Արևմուտքի հետ կապված, գուցե, դեռ մինչև 2020 թվականը, բայց հիմա դրանք պարզապես չեն մնացել, և Բելառուսը մի կողմից  Արևմուտքին նայում է բացարձակ սթափ և պրագմատիկ հայացքով, և մյուս կողմից՝ ամուր կանգնած է ոտքերի վրա։
 
Շատ բանում փոխվել է նաև իրավիճակը Հարավային Կովկասում։ Լուկաշենկոն հետևում է նրան, թե ինչ է կատարվում Վրաստանում, այդ երկրում հեղափոխություն կազմակերպելու փորձին, և նրա համար հասկանալի է, որ հետխորհրդային տարածքը, այդ թվում նաև Հարավային Կովկասը Արևմուտքին հարկավոր է նրա համար, որպեսզի այն վերածվի պրոբլեմի Ռուսաստանի համար։ Վրացական վերնախավերը, ցուցաբերելով պատասխանատվություն, հասունություն, կոորդինատային համակարգի ըմբռնում, կարողացան իրենց երկիրը հետ պահել աղետից։ Եվ դրա համար Թբիլիսիին փա՜ռք ու պատիվ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Վրաստանը իրեն վերադարձնում իր ինքնիշխանությունը, որը մի ժամանակ գործնականում չուներ։ Եվ այս ֆոնին հատկապես նկատելի է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը երկիրը տանում է գործնականում դեպի երկրի ինքնիշխանության կորստի՝ այն վերածելով մանրուն դրամի»,- նշել է քաղաքագետը։
 
Նրա կարծիքով, հաշվի առնելով  մոտ ապագայում  իրանական հարցը լուծելու Վաշինգտոնի մտադրությունը՝ այն կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար։
 
«Այսպիսով հասկանալի է, որ Հայաստանի տարածքը լիովին կարող է օգտագործվել նաև Իրանի հետ առճակատման համար։ Մանավանդ այսօրվա իրավիճակից օգտվելու գայթակղություն կա, երբ Իրանի դիրքերը Մերձավոր Արևելքում նկատելիորեն թուլացել են։ Այս ամենը կարող է նշանակել շատ մեծ տարածաշրջանային պատերազմի հավանականություն, որում Հայաստանի համար հնարավոր է, որ պատրաստվել է ամենևին էլ ոչ այն դերը, որին ակնկալում է հայ հասարակությունը։ Փաստորեն, Փաշինյանի առնչությամբ Լուկաշենկոյի արտահայտությունը ճիշտ դրանով է և թելադրված»,- նշել է Կ. Կոկտիշը։
 
Իսկ բելառուս քաղաքագետ, Վերլուծական կանխատեսումների կենտրոնի գլխավոր փորձագետ Ալեքսեյ Չեռնովի կարծիքով, Մինսկը Երեւանի գործողությունների մեջ տեսնում է սպառնալիք տարածաշրջանային կայունության համար, հակառակ դեպքում Բելառուսի նախագահը նման կերպ չէր արտահայտվի։
 
«Նկատելի է, որ Երևանը տրամադրված է ապրել ու վարվել Արևմուտքի հրահանգներին համապատասխան, դառնալ դռնակ, և միգուցե նույնիսկ ինչ-որ ավելին՝ արևմտյան ռազմական կոնտինգենտի տարածաշրջան մուտքի համար։ Գտնել ճեղքվածք Ռուսաստանի և Բելառուսի նման երկրների կոնսոլիդացիայի մեջ՝ կարևոր նպատակ է այսօրվա Արևմուտքի համար, և Հայաստանը բացահայտ խաղում է այդ խաղը՝ իրեն առաջարկելով որպես գործիք արևմտյան այս ռազմավարության մեջ։ Հետաքրքիր է, որ Լուկաշենկոն պատրանքներ չունի Փաշինյանի գործողությունների հետ կապված՝ չնայած Միրզոյանի Մոսկվա կատարած այցին, Պուտինի հետ Փաշինյանի զրույցին։
 
Ի դեպ, Լուկաշենկոն պատասխանել է դեռ 2024 թվականի հունիսին Փաշինյանի այն մեղադրանքներին, թե իբր Մինսկը  44-օրյա պատերազմում  օգնել է Ադրբեջանին։ Կարծում եմ, պատասխանը եղել է միանգամայն հստակ ու հասկանալի, և Փաշինյանի մոտ այս թեմայով այլևս հարցեր չեն ծագի»,- ասել է Ա. Չերնովը։

Caliber.Az
Դիտումներ: 409

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Փլավ և վստահություն Սամիթ Ալիևի «անհարմար ճշմարտությունը»

167
23 Հունիսի 2025 21:45
2

Ծայրահեղ լարվածություն Փաշինյանը և եկեղեցին չեն դանդաղեցնում ընթացքը

125
25 Հունիսի 2025 14:08
3

Վերջին խոսքը` հրթիռներինն է՞ ՀՕՊ-ը գործողության մեջ է, դիվանագետները՝ ստվերում

121
23 Հունիսի 2025 13:32
4

Փարիզում հարգանքի տուրք են մատուցել ադրբեջանցի հերոսների հիշատակին

97
25 Հունիսի 2025 16:23
5

Առաջ անցնելով փոթորկից Սահմանային անվտանգության ադրբեջանական մոդել

91
23 Հունիսի 2025 10:53
6

ԻՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհուրդը հավանություն է տվել՝ Արևմտյան Ադրբեջանի համայնքի աջակցության բանաձևին

91
23 Հունիսի 2025 08:53
7

Փարիզը կապիտուլացվեց Շուշայում Ֆրանսիական կրակոց հայկական ռևանշիզմի վրա

75
24 Հունիսի 2025 14:16
8

Հայաստանի կեղտոտ հետքը Օկուպացիայից մինչև ֆինանսական խարդախություններ և ահաբեկչություն

70
24 Հունիսի 2025 14:26
9

AZAL-ը վերականգնել է իր կանոնավոր չվերթներից մեկը

62
23 Հունիսի 2025 12:05
10

Վարդանյանի գործով դատավարության ընթացքում շարունակվում են տուժողների ցուցմունքները ԼՈՒՍԱՆԿԱՐ

60
25 Հունիսի 2025 09:00
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading