twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Խաղաղ գործընթացը Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական ղեկավարության ձեռքում է» Գեորգի Ֆեոդորովը՝ Caliber.Az կայքում

02 Մայիսի 2022 11:23

Caliber.Az-ի հարցազրույցը՝ ռուսաստանցի քաղաքական և հասարակական գործիչ, Ռուսաստանի Դաշնության Հանրային Պալատի անդամ, «Ասպեկտ» սոցիալական և քաղաքական հետազոտությունների կենտրոնի նախագահ Գեորգի Ֆեոդորովի հետ։

—Գեորգի Վլադիմիրովիչ, Հայաստանի և Թուրքիայի մերձեցումը որքանո՞վ է համապատասխանում Ռուսաստանի շահերին։

—Հայաստանը՝ Ռուսաստանի կարևոր ռազմաքաղաքական դաշնակից է, ՀԱՊԿ-ի մանակից։ Իմ կարծիքով, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում լարվածության մակարդակի նվազումը Կովկասի տարածաշրջանի շահերի օգտին է։

—Տեսանելի ապագայում կարող է արդյո՞ք Բաքվի և Երևանի միջև խաղաղ համաձայնագիր ստորագրվի։

—Ամեն ինչ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ձեռքում է։ Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Թուրքիան, ոչ՛ Եվրոպական Միությունը, ո՛չ ԱՄՆ-ը չեն կարողանա խաղաղ գործընթացը տեղից շարժել առանց Բաքվի ու Երևանի մասնակցության։ Բացառապես երրորդ կողմի երաշխավորության, այլ ոչ թե առկա վեճերի կարգավորման նկատմամբ փոխադարձ ձգտումների վրա հիմնված խաղաղությունը՝ երկարաժամկետ հեռանկարում կայուն չի լինի։

—Դուք ինչպե՞ս եք կարծում, հայ-ադրբեջանական կարգավորման մեջ արժե արդյո՞ք առաջընթացներ ակնկալել Մոսկվայում Փաշինյանի և Պուտինի վերջերս հանդիպումից հետո։

—Կարծում եմ, որ բանակցությունների արդյունքները անհրաժեշտ է գնահատել ըստ այն լուծումների, որոնք կձեռնարկվեն մոտ ժամանակներում։ Չարժե իրադարձություններից առաջ անցնել, հատկապես, երբ դրանք վերաբերվում են նման բարդ հարցին։ Ընդ որում, Ռուսաստանի միջնորդությունը բոլորովին չի կայանում ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելուն՝ կողմերից որևէ մեկի ստիպելու մեջ։

Ամեն ինչ կախված է երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական ղեկավարության ջանքերից։ Ռուսաստանի դերը տվյալ գործընթացում՝ խորհրդատվական է։ Ռուսաստանի դիվանագիտությունը կարող է նպաստել, հուշել վեճերի կարգավորման ուղիներ և մեթոդներ, բայց ոչ թե երկու ինքնիշխան պետությունների ձեռքից բռնած տանել։ Ուրիշներին մանիպուլիացիայի ենթարկել և կարգադրել՝ կեղծ ճանապարհ է։ Եվ այն, ինչ այժմ Եվրոպայում տեղի է ունենում ԱՄՆ-ի կողմից ակտիվ ճնշման ներքո՝ դրա ուղղակի հաստատումն է։

—Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարության կետերից մեկում նշվել է, որ կողմերը կհակասեն քսենոֆոբիայի և նեոնացիզմի ցանկացած դրսևորումներին։ Սա չի նշանակում արդյո՞ք, որ Ռուսաստանը դիտարկում է Ուկրաինայի հետ հակամարտության մեջ Հայաստանին հնարավոր ներգրավումը՝ հաշվի առնելով Կիևի նկատմամբ Մոսկվայի հռետորաբանությունը։

—Կարծում եմ, որ Ուկրաինայում տեղի ունեցողների մեջ Հայաստանին ներգրավելու մասին խոսք չի գնում։ Հատուկ ռազմական գործողությունը անցկացվում է բացառապես Ռուսաստանի բանակի կողմից։ Եվ դաշնակիցների կողմից ռազմական օգնության անհրաժեշտություն չկա։ Սակայն Արևմուտքի հետ քաղաքական և տեղեկատվական առճակատումը՝ շատ ավելի լուրջ մարտահրավեր է։ Այժմ, երբ կոլեկտիվ Եվրոպան ԱՄՆ-ի գլխավորությամբ՝ չթաքցնելով իր ռուսաֆոբիան, չեղարկում է ամեն ռուսաստանյանը և ռուսականը, Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթային խնդիրներից մեկն է՝ իր համար նախապես ապահովել ավանդական դաշնակիցների քաղաքական աջակցությունը։ Եվ այստեղ ՀԱՊԿ-ի մասնակիցները կանգնած են առաջին տեղում։

—Ինչու՞ նեոնացիզմի դեմ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը չի տարածվում Հայաստանի վրա, որտեղ հերոսականացնում են ֆաշիստների կամակատար Գարեգին Նժդեհին, Երևանի կենտրոնում կանգնեցնելով նրա հուշարձանը։

—Նացիստական գաղափարախոսության նկատմամաբ մեր ժողովուրդների հակակրանքով հանդերձ, հարկ է առանձնացնել այս, կամ այն երկրներում դրա դրսևորման առանձին դեպքեր և ազգային, կամ լեզվական հատկանիշով իրավունքների ոտնահարման նպատակաուղված քաղաքականությունը, որը մենք վերջին ութ տարիների ընթացքում նկատել ենք Ուկրաինայում, և որը բացառապես անընդունելինի է համարվում ժամանակակից հասարակության մեջ։

Caliber.Az
Դիտումներ: 1085

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

ԱՄՆ – Ադրբեջան. ներդրումներից մինչև անվտանգություն և տարածաշրջանային գործընկերություն Կոնստանտին Պախալյուկը՝ Caliber Az-ի եթերում

192
08 Օգոստոսի 2025 17:30
2

Հանդիպում Վաշինգտոնում. Caliber.Az-ը բարձրացնում է վարագույրը

155
08 Օգոստոսի 2025 10:15
3

Ակնկալվում է Վաշինգտոնում Ալիևի և Փաշինյանի միջև համատեղ հռչակագրի ստորագրում

145
08 Օգոստոսի 2025 11:49
4

Ռուբիո. Ադրբեջանն ու Հայաստանը Վաշինգտոնում կստորագրեն փաստաթուղթ, որը կնշանավորի խաղաղության պայմանագրի սկիզբը

144
08 Օգոստոսի 2025 12:49
5

Ադրբեջանում կազմվում է ղարաբաղյան և դիլբազ ձիերի ցեղատեսակների գենետիկական քարտեզը

140
08 Օգոստոսի 2025 14:41
6

Պայքար Կովկասի համար 18-րդ դարի վերջին. միջանկյալ արդյունքներ «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

131
08 Օգոստոսի 2025 14:02
7

Թրամփը՝ Ալիևին. Դուք մեծ առաջնորդ եք

117
09 Օգոստոսի 2025 11:21
8

Նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ-ում. Ուղիղ հեռարձակում ԼՈՒՍԱՆԿԱՐ / ՏԵՍԱՆՅՈՒԹ

110
09 Օգոստոսի 2025 10:22
9

Ալիևը և Թրամփը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ՏԵՍԱՆՅՈՒԹ

105
09 Օգոստոսի 2025 09:19
10

Իլհամ Ալիևի վաշինգտոնյան հաղթանակը Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

104
09 Օգոստոսի 2025 10:38
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading