twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Խեղդել գրկելով Կոլոննան կրկին Անվտանգության խորհուրդ է հրավիրում

13 0Հոկտեմբերի 2023 13:01

Մոդաների երբեմնի օրենսդիր Ֆրանսիան այսօր վերածվում է անճաշակության նմուշի: Արտաքին քաղաքականության մեջ դա դրսևորվում է նրանում, թե ինչպիսի մոլագար համառությամբ է Փարիզը գործի կպչում գավառականորեն ագրեսիվ Հայաստանի համար։ Ահա և վերջերս Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան Սենատում հանդես է եկել՝ Ղարաբաղի հայերի դեմ իբր էթնիկ զտումների անցկացման համար Ադրբեջանին դատապարտող հայտարարությամբ, ինչպես նաև հնչեցրել է հայ «փախստականներին» միջազգային վերահսկողության տակ Ղարաբաղ վերադարձնելու հարցի քննարկման համար՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ (արդեն որերո՜րդ անգամ) գումարելու իր մտադրության մասին։

«Բոլորն էլ հասկանում են Մերձավոր Արևելքում ճգնաժամի լրջությունը, բայց մենք պետք է նայենք նաև Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանում տիրող իրավիճակին։ Ինչպես էլ նա (Ադրբեջանը – խմբ.) չփորձի ներկայացնել իրավիճակը, պետք է հայտնել՝ այո, Ադրբեջանը ծրագրել և կազմակերպել է ավելի քան 100 հազար հայերի ելքը Լեռնային Ղարաբաղից։ Սա չափազանց ծանր հանցագործություն է, որին չի կարող չհետևել արձագանք»,- վրդովվել է նախարարը։

Մերձավոր Արևելքի հետ համեմատությունը պատահական չէ։ Այսինքն հիշեցնելով նրա մասին Կոլոնան ոչ միայն փորձում է ուշադրություն հրավիրել «Հայաստանի վերքերի» վրա, այլ նաև մի տեսակ նախապես ներողություն է խնդրում փոթորկալից համաշխարհային օրակարգում բացարձակապես էժանագին քեյսը ոչ տեղին խցկելու համար։ Սակայն իզուր է Կոլոննան հիշեցրել Մերձավոր Արեւելքի մասին։ Արեւմտյան աշխարհը շատ հանդուրժող է վերաբերվել ՀԱՄԱՍ խմբավորման կողմից երկրի վրա ահաբեկչական հարձակումներից հետո Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի կոշտ պատասխան միջոցներին։ Նախարարը գիտի, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Ղարաբաղում հակաահաբեկչական միջոցառումները կարող են համեմատվել միայն ցավոտ գոյացության բարձր ճշգրտության լազերային հեռացման հետ։ Բաքվին հաջողվել է ահաբեկիչներին լիկվիդացնել այնպես, որ այս վայրերում խաղաղ բնակիչների գլխից մի մազ անգամ չի ընկել։ Մերձավորարևելյան մսաղացի մեջտեղում բարձրացնել իրենց մեքենաներով նրբանկատորեն մեկնող հայերի հարցը՝ շատ անշնորհակալ գործ է, նույնիսկ հաշվի առնելով Արևմուտքի կանխակալ վերաբերմունքը մեր նկատմամբ։

Դե ինչ արած՝ երեսուն տարվա հակամարտությունից հետո Ղարաբաղում վերջապես խաղաղություն է տիրել։ Եվ տես, որպեսզի այս խաղաղությանը թույլ չտալ երկարաժամկետ կայունության վերածվելու՝ ֆրանսիացիները «օգնության են շտապում»։ Ըստ գաղափարի, նրանք պետք է սպասեին, մինչև Պաղեստինում հակամարտությունը հանգչեր, և միայն հետո սկսեին նախաձեռնել լսումներ Անվտանգության խորհրդում։ Սակայն ոչ ոք չգիտի, թե որքան երկար կտևի այդ առճակատումը, իսկ հայկական ապակառուցողական քեյսը պետք է առաջ տանել հնարավորինս արագ, քանի դեռ տարածաշրջանում վերջնականապես հանգստություն չի եկել։

Մինչդեռ ֆրանսիացիները կարծում են, որ դրա համար անհրաժեշտ իրավական հիմք են պատրաստել։ Մակրոնի, Շոլցի, Միշելի և Փաշինյանի կողմից Գրանադայում ստորագրված հայտարարությունը պարունակում է հետևյալ կետը. «...փախստականները պետք է՝ միջազգային վերահսկողության ներքո և իրենց պատմությունն ու մշակույթը, ինչպես նաև մարդու իրավունքների պահպանման պայմաններում իրենց տներ վեդառնալու իրենց իրավունքից օգտվելու անվերապահ հնարավորություն ունենան»։ Սակայն այս փաստաթղթի իրավական արժեքը, այն պատճառով, որ դրա տակ չկա Ադրբեջանի նախագահի ստորագրությունը, մոտավորապես այնպիսին է, ինչպես «լղհ-ի անկախության հռչակագիրը»: Այսինքն, այս փաստաթուղթը չի կարող հիմք լինել հետագա բանակցությունների համար։ Բայց Փարիզը փորձում է գործը ներկայացնել այնպես, իբր նոր պայմանները ստեղծել են նոր պահանջներ, և եթե նախկինում մեզ մեղադրում էին «էթնիկ զտումների» սպառնալիքի մեջ, ապա հիմա մեզ մեղադրում են դրանք իրականացնելու մեջ։ Իսկ միջազգային մասնակցության թեման արդեն լուսավորվում է մի տեսակ նոր համատեքստում՝ հայ «փախստականների» Ղարաբաղ վերադառնալու հնարավորության մեջ։

Ընդ որում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից նման բանաձեւի ընդունումը կլիներ բացարձակապես անօրինական։ Էթնիկ զտումները անհիմն մեղադրանք են։ Չկա նույնիսկ մեկ ապացույց, որ Ղարաբաղի հայերին ստիպել են լքել իրենց տները։ Բոլոր վկայությունները փաստագրված են: Հեռացող հայերն իրենք են իրենց նկատմամբ ճնշումների բացակայության մասին հայտնել ոչ միայն ադրբեջանական հեռուստատեսությանը, այլ նաև սահմանից այն կողմ գտնվող հայ լրագրողներին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցների հետ հանդիպմանը անհրաժեշտ է համարել խոսել Ֆրանսիայի ապակառուցողական քաղաքականության մասին։ «Արևմուտքում հայկական հովանավորները ձեռնարկել են կեղտոտ, սադրիչ և խարդախ արշավ Ադրբեջանի դեմ, մեզ մեղադրելով բոլոր մեղքերի մեջ։ Հիմնական ջութակը այստեղ խաղում է Ֆրանսիան, իսկ դա արտացոլվում է և՛ այս երկրի պաշտոնյաների հայտարարություններում, և՛ Ադրբեջանի դեմ զանգվածային լրատվական արշավով հոծախմբված Ադրբեջանի վարկաբեկման փորձերում, որտեղ ամեն ինչ տակնուվրա է արվում։ Ադրբեջանը ներկայացվում է որպես ագրեսոր, իսկ Հայաստանը՝ զոհ։ 30-ամյա օկուպացիայի պատմությունը, մեր բազմաթիվ քաղաքների ու գյուղերի ավերածությունները, Խոջալուի ցեղասպանությունը՝ այս ամենը, բնականաբար, անտեսվում է, հորինվում են բոլորովին կեղծ պատմություններ»,- ի թիվս այլոց նշել է Ալիևը։ Իսկ հանդիպմանը Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի ներկայությունն անուղղակիորեն վկայում էր այն մասին, որ Բաքուն և Մոսկվան նույն կերպ են ընկալում Ֆրանսիայի ապակառուցողական քաղաքականությունը Հարավային Կովկասում։

Փարիզն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի միջոցով Հարավային Կովկասում պահապանել լարվածության և հակամարտությունների մշտական օջախ և տարածաշրջանին թույլ չտալ ձեռք բերել երկար սպասված կայունություն։ Նման ռազմավարության ակունքները՝ թուրքական աշխարհը, մասնավորապես Թուրքիա-Ադրբեջան տանդեմը ուժեղացնելը չցանկանալն է։ Հայաստանին զինելու իր քաղաքականությամբ, նրա դիրքորոշմանը քաղաքական աջակցության մասին տարբեր մակարդակներում հայտարարություններով, ինչպես նաև Ադրբեջանի հասցեին լկտի հարձակումներով ու բացահայտ զրպարտությամբ Ֆրանսիայի ղեկավարությունը հայ հասարակության մեջ ստեղծում է ռեւանշի հնարավորության դատարկ հույսեր։ Այս բոլոր փորձերը միայն արմատականացնում են հայ հասարակությանը և նրան տրամադրում են տարածաշրջանային նախագծերից և հարևանների հետ խաղաղ գոյակցությունից օտարանալուն: «Միացումի» փլուզման համար ազգային զայրույթից բորբոքված հայ ժողովրդի էգոն մթագնում է նրա աչքերը և թույլ չի տալիս տեսնել, որ այս ամբողջ պատմության մեջ ամենաշատ տանուլ է տալիս հենց նա։ Ֆրանսիացիների համար էլ Հայաստանը ընդամենը հրաձգարան է, որտեղ ֆրանսիացի քաղաքական գործիչների և դիվանագետների նոր սերունդը սովորում է փորձերի ու սխալների մեթոդով: Եվ նրանք անպայման ինչ-որ բան կսովորեն: Բայց տես հայերի համար ի՞նչ գնով։

Caliber.Az
Դիտումներ: 236

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև. ինչպիսի՞ն պետք է լինի այն AnewZ-ի հարցումը Բաքվում, Երևանում և Թբիլիսիում

195
03 Հունիսի 2025 13:20
2

Աֆրիկայից մինչև Հարավային Կովկաս. Մակրոնի ձախողումը Չեռնովը և Սալիխովը՝ Caliber.Az-կայքում

186
02 Հունիսի 2025 18:28
3

Ադրբեջանը նվաճեց մինի-ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսը Պատմության մեջ առաջին անգամ / ԼՈՒՍԱՆԿԱՐ

116
02 Հունիսի 2025 10:41
4

Հայաստանը մուրճի և զնդանի միջև Փորձագետները՝ Caliber.Az-կայքում

101
02 Հունիսի 2025 16:47
5

Քանի չվերթ է իրականացվել Երևանից Բաքու ընթացիկ տարում Պատասխանում է ՀՀ նախարարությունը

100
04 Հունիսի 2025 10:21
6

Հայկական անպտղաբեր ծաղիկ Երևանի շահարկումները խաղաղ պայմանագրի շուրջ

83
03 Հունիսի 2025 16:06
7

Էրդողան. Ղարաբաղում զարգացում է նկատվում ամենուրեք

82
03 Հունիսի 2025 10:26
8

Ալիևը և Բայրաքթարը նշել են Ադրբեջանում իրագործվող կարևոր էներգետիկ նախագծերը ԼՈՒՍԱՆԿԱՐ/ Թարմացված

67
02 Հունիսի 2025 17:18
9

Էրդողանը՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում Թուրքիայի և Ադրբեջանի դերի մասին

56
02 Հունիսի 2025 17:15
10

Ալիևը՝ էներգետիկ ոլորտում Ադրբեջանի առաջնահերթությունների մասին

53
02 Հունիսի 2025 14:45
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading