Կալյուրանդը, Զովկոն և Կովաչևը հաշվարկել են երեքի վրա Հայկական բովանդակությամբ թուղթ մրոտողներ
Օգոստոսի 1-ին Եվրախորհրդարանի «Երեք հրացանակիրները» մեզ ուրախացրին նոր «սրերի ցցերով»։ Բարեբախտաբար, և սովորականի պես՝ բութ սրերի:
Ուրեմն, հետևյալ գործիչները՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը (Էստոնիա), Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը (Բուլղարիա) և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն (Խորվաթիա) արհեստականորեն «Լեռնային Ղարաբաղում լուրջ հումանիտար ճգնաժամ» խորագրով համատեղ հայտարարություն են հրապարակել։
Տեղին է հիշեցնել, որ «ԵԽ-ի հոյակապ եռյակը» մի անգամ արդեն նստել է ջրափոսում։ Ոչ ավելի ուշ, քան այս տարվա գարնանը այս խորհրդարանականները արդեն համատեղ հայտարարություն են ընդունել, որտեղ, ի թիվս այլ բաների, դժգոհություն է հայտնվել 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանի կողմից «Լաչին» անցակետի տեղադրման առնչությամբ։ Այսինքն՝ միջին տարիքի և միջազգային կազմակերպություններում որոշակի փորձ ունեցող, Ստրասբուրգի և Բրյուսելի առանձնասենյակների փափուկ գորգահատակի վրա լաքապատ կոշիկներով քսքստելուն սովոր երեք քաղաքական գործիչները փորձել են՝ վերջին տասնամյակների ընթացքում և՛ թշնամու ներխուժման, և՛ համաշխարհային հանրության անտարբերության, և՛ ինչ-որ անօրիանակն գործողություններում անարդար մեղադրանքների փորձության միջով ստիպված անցած, բայց ամեն ինչը հաղթահարած, իր տարածքային ամբողջականությունը վերականգնած և դիվանագիտական դաշտում հակառակորդներին մատ արած պետությանը բացատրել, որ սեփական ինքնիշխան տարածքում սահմանային անցակետի ստեղծումը «վտանգ է պարունակում»։ Ուրախացնում է, որ գոնե Միջազգային դատարանի իրավաբանները ավելի իրավասու դուրս եկան և չգտան, որ սահմանային անցակետը խոչընդոտում է Լաչինի ճանապարհով երթևեկությանը, ինչը և նշել են հուլիսի 6-ի իրենց որոշման մեջ։
Թվում էր, թե դրանից հետո ամոթահար արված «առաջին քրիստոնյա ժողովրդի իրավունքների ու բարօրության համար» մարտիկները իրենց լուռ ու մունջ կպահեն։ Բայց ոչ, նրանք, կարծես ոչինչ չի եղել՝ շարունակում են Եվրախորհրդարանի պրինտերին տանջել իրենց կեղծաիրավաբանական ստեղագործությամբ։
Ուրեմն տեսեք. «Մենք խորապես անհանգստացած ենք՝ Ադրբեջանի կողմից՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի (նոյեմբերի 10- խմբ.) հայտարարությամբ ստանձած իր պարտավորություների խախտումով՝ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմաան պատճառով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի սրընթաց վատթարացմամբ...»,- այսպես է սկսվում նրանց նոր կեղծ մեղադրանքը։
Անզեն աչքով երևում է, որ այս պարբերությունը պարունակում է արհամարհական անհարգալից վերաբերմուն, ինչպես Միջազգային դատարանի, այնպես էլ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի և նրա կողմից միջնորդացվող բանակցային գործընթացի նկատմամբ։ Միշելը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երկկողմ հանդիպման արդյունքներով իր վերջին հայտարարության մեջ չի օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը՝ տարածաշրջանը անվանելով «նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ»։ Բայց Եվրախորհրդարանի պատգամավորների կողմից՝ 44-օրյա պատերազմի արդյունքներով վախճանված «Լեռնային Ղարաբաղ» արտահայտության օգտագործումը մի կողմից կանգնեցնում է բանակցային գործընթացը, իսկ մյուս կողմից՝ ողջ Եվրամիությանը զրկում է Բաքվի վստահությունից։
Հավելենք նաև, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության համաձայն՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անվտանգությունը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով»։ Ի դեպ, հենց անվտանգության նկատառումներն էին, ի թիվս այլ պատճառների, հատկապես հունիսի 15-ին հայկական կողմից այս անցակետի գնդակոծումից հետո, որ առաջացրին՝ միայն բժշկական տարհանման և առաքման ավտոմեքենաները բաց թողնելու անհրաժեշտությունը։
«Մենք լիովին աջակցում և միանում ենք՝ ԵՄ-ի բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի 2023 թվականի հուլիսի 26-ի հայտարարությանը։ Մենք դատապարտում ենք հումանիտար մատակարարումների շարունակվող շրջափակումը և հումանիտար մատակարարումների քաղաքականացումը, որն էլ ավելի է խորացնում տարածաշրջանում առանց այն էլ բարդ իրավիճակը»,- շարունակում է ահեղ եռյակը։
Ահա թե որտեղից են աճում ականջնե՜րը: Ժոզեպ Բորելը՝ ԵՄ-ում հայամետ կուսակցության ևս մեկ այլ ներկայացուցիչ է։ Ի դեպ, ոչ պրոֆեսիոնալիզմն ու տարրական տրամաբանական մտածելակերպի բացակայությունը արտացոլվում է՝ հումանիտար հարցի քաղաքականացման մեջ Բաքվի մեղադրանքում։ Իրականում հենց Հայաստանն ու նրա հովանավորներն են քաղաքականացնում հարցը՝ ղարաբաղցի հայերին մերժելով մուտքը Աղդամ-Խանքենդի ճանապարհ։ Չէ որ, եթե խնդիրը զուտ հումանիտար է (եթե այդպիսինը ընդհանրապես կա), ապա Հայաստանում, Եվրոպայում և Ղարաբաղի հայ համայնքի բարի սրտերը պետք է կառչեին ցանկացած հնարավորությունից, որպեսզի այն լուծեն։ Ուրեմն ինչու՞ են նրանք հրաժարվում Աղդամ-Խանքենդի ճանապարհից։
Այս հարցին կա երկու պատասխան և երկուսն էլ ճիշտ են։ Առաջինը. Ղարաբաղում ոչ մի հումանիտար ճգնաժամ և առավել ևս սով չկա և գոյություն չունի։ Երկրորդը. ինչպես արդեն ասել ենք՝ հայկական կողմն ու նրա հովանավորները այսպիսով քաղաքականացնում են մարդասիրական խնդիրը։ Նրանց համար ղարաբաղցի հայերի ադրբեջանական հասարակության մեջ վերաինտեգրմանը խոչընդոտելու ձգտումը գերակայում է մարդասիրական նկատառումներին:
Կարծես թե հաստատելով մեր մտքերը, եվրոպացի «ժողովրդի ծառաները» տալիս են առողջ բանականության տեսակետից սարսափելի անշնորհք բովանդակությամբ մի հատված. «Աղդամի միջոցով օգնություն ցուցաբերելու մասին Ադրբեջանի առաջարկը անհնարժեշտ է սահմանազատել Լաչինի միջանցքի նկատմամբ առկա պարտավորություններից, որոնք պետք է պահպանվեն։ Մարդասիրական օգնությունը պետք է թույլ տրվի տարածաշրջան, և մուտքի ցանկացած խոչընդոտ հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտում: Լրացուցիչ երթուղիների բացումը կարելի է միայն խրախուսել, բայց դա առանձին թեմա է, որը պետք է փոխհամաձայնեցվի Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում»։
Ի դեպ, վերջին արտահայտությունը՝ Շառլ Միշելի ևս մեկ անտեսում է, ով քիչ ավելի բարձր նշված հայտարարությունում (ի դեպ, այդ թվում նաև հայկական կողմի հետ համաձայնեցված) չի օգտագործել «Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցություններ» բանաձևը, այլ դրա փոխարեն նշել է «Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայերի միջև երկխոսությունը»: Այսպիսով հաջողվել է մեկ նախադասության մեջ երկու անգամ սխալվել գրագիտությամբ։ Եվ, իհարկե, հատուկ կարիք չկա ասելու, որ Եվրախորհրդարանը ոչ մի իրավունք չունի Խանքենդիի հայ համայնքին օժտել բանակցային կարգավիճակով։
Առավել ևս, Աղդամի ճանապարհը հաշվի առնելու իրենց համառ հրաժարումով՝ Կալյուրանդը, Զովկոն և Կովաչևը խոչընդոտ են ստեղծում տարածաշրջան հումանիտար օգնության մուտքի համար, իսկ նշանակում է՝ հետևելով իրենց իսկ սեփական տրամաբանությանը, խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը։
Այսպիսով, հայ-եվրոպական համերաշխության էնտուզիաստները դատապարտված են շրջանաձև քայլելու, առանց տեքստերով թղթի կտորները բազմացնելու կարիքի։ Այնուամենայնիվ, հենց այնպես առանց կարիքի՞: Հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ Մարինա Կալյուրանդի կոռուպցիոն կապը բազմիցս դարձել է լրատվամիջոցների հրապարակումների թեմա։ Այնպես որ, սա նման է նրան, որ հայկական սփյուռքը դասեր չի քաղել հայկական նախագծի լոբբինգի համար ավելի քան երեսունամյա միլիոնավոր դոլարների անիմաստ ներարկումից: Այս արշավը չկարողացավ Հայաստանին փրկել պարտությունից, և առավել ևս չի կարող Ադրբեջանին խանգարել իրականացնել Ղարաբաղի վերաինտեգրումը։
Իսկ Կալյուրանդի և Կո-ի տրամաբանությունը լիովին բացատրում են պաշտամունքային մանկական ֆիլմից. «Քանի դեռ աշխարհում կան հիմարներ, մեզ համար խաբեբայությամբ ապրելը, դարձել է ձեռնատու»։
Սակայն «եռյակի հայտարարության» մեջ մեկ դրական գործոն այնուամենայնիվ կա՝ և դա Աղդամի ճանապարհի գոյության մասին բարձրաձայնելու փաստն է։ Հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում արդեն սովորական է դարձել որպես օրինակ բերել անխուսափելին ընդունելու հինգ փուլերը։ Հիմա Եվրոպան «Աղդամը» զգուշությամբ մի անգամ է արտասանել, վաղը կարտասանի երեք անգամ, իսկ մեկ ամիս հետո կխոսի միայն Աղդամի մասին։