twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայ երիտասարդները նույնիսկ փողի դիմաց են հրաժարվում ծառայել բանակում Զինվորներին մնում է միայն երգել և պարել

26 Օգոստոսի 2022 18:26

2016-ի 4-օրյա մարտերում Հայաստանի պարտությունից և պաշտպանության նախարարի պաշտոնից կաղ Սեյրանին հեռացնելուց ընդամենը մեկ տարի անց, նրա իրավահաջորդ Վիգեն Սարգսյանը, որին ժողովուրդը «պիջակ» էր անվանում, հայ հասարակությանը ներկայացրեց սպաների և ժամկետային զինծառայողների համար նախատեսված երկու ծրագիր՝ «Պատիվ ունեմ» և «Ես եմ»։ Երկու հայեցակարգերի էությունն էլ հանգեցում էին մեկ նպատակի՝ արտոնությունների և ֆինանսական աջակցության շնորհիվ, որքան հնարավոր է շատ «թնդանոթի միս» գայթակղել հայկական բանակում, որում ծառայությունը դարձել է ծայրահեղ ոչ պոպուլյար և վտանգավոր այդ նույն մսի կյանքի և ռողջության համար։

Այսպիսով, «Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարը կայանում էր նրանում, որպեսզի բուհերը կապել սպայական ծառայության հետ, որին կարող էին մասնակցել բոլոր ուսանողները, եթե նրանք համապատասխանեին համապատասխան պահանջներին և ծառայեին ոչ թե երկու տարի, որպես ժամկետային զինծառայող, այլ երեք տարի, որպես սպա: Դրա համար քաղաքացիական բուհերում սովորող ուսանողները պետք է երկրորդ կուրսից մինչև չորորդ կուրսը ամեն շաբաթ օրը սովորեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Բուհում ուսումը ավարտելուց հետո շրջանավարտները ստանում են նաև լեյտենանտի կոչում և երեք տարի ծառայում զինված ուժերում։ Ծառայության ընթացքում նրանք կստանան աշխատավարձ, իսկ ծառայությունից հետո՝ հավելավճար։

Երկրորդ ծրագիրը՝ «Ես եմ»-ը մշակվել է ժամկետային զինծառայողների համար և նույնպես նախատեսում է եռամյա ծառայություն, սակայն զինծառայողները ծառայության վեցերորդ ամսից յոթ ամիս արձակուրդում են լինելու։ Համաձայնելով մասնակցել այս ծրագրին` զինվորականները պետք է հինգ ամիս անցնեն վերապատրաստում, ապա անցնեն ծառայության սահմանամերձ շրջաններում: Յուրաքանչյուր ամսվա յոթ օրը նրանք կանցկացնեն տանը, իսկ մնացած 24 օրը զորամասերում և մարտական դիրքերում։ Ծառայության ավարտից հետո զինծառայողներին բնակարան ձեռք բերելու, փոքր բիզնես բացելու կամ կրթության ծախսերը վճարելու համար կվճարվի 5 մլն դրամ։

Սկզբում այս ծրագրերը հետաքրքրել են հայ երիտասարդության մի մասին, որոնց առջև ճուճվում էր բուհն ավարտելուց կամ բանակից զորացրվելուց հետո առանց աշխատանքի մնալու հեռանկարը։ Հեռանկարները, ընդհանրապես երկուսն էին, կամ սփյուռքի շարքերի համալրում, կամ երեք տարի Հայաստանի զինված ուժերում զրկանքներ քաշել, որի ավարտից հետո գոնե ինչ-որ բան կարող էին ստանալ սնանկ պետությունից։ Սակայն հետո որոտած 44-օրյա պատերազմը, որը Հայաստանը խայտառակ տանուլ տվեց։ Պարտությունը, միլիարդավոր դոլարների զինտեխնիկայի կորուստը, հազարավոր զոհվածները, տասը հազար դասալիքները, հրամանատարասպայական կազմի վախկոտությունն ու ոչ պրոֆեսիոնալիզմը՝ այս ամենը բացահայտվեց հայ երիտասարդության աչքին։ Բնականաբար, այս ամենը չէր կարող ավելացնել Հայաստանում զինվորական ծառայության հանրամատչելիությունը։

Եվ այդ պատերազմից հետո գրեթե երկու տարի անց հայկական բանակում այսօր իրավիճակը մնում է ուղղակի խելառային։ Ինչը արդեն բացահայտորեն խոստովանում են ՀՀ Պնախարարությունում, որտեղ տրտնջում են, որ «Ես եմ» ծրագիրը լիովին ձախողվել է։ Այսպես, ՀՀ ՊՆ տվյալների համաձայն՝ 2021-2022 թթ. զորակոչի ժամանակ այս ծրագրի առնչությամբ ոչ մի դիմում չի ստացվել: Առավել ևս, 2020 թվականի պատերազմում կրած պարտությունից հետո բազմաթիվ զինվորականներ հրաժարվեցին շարունակել մասնակցել ծրագրին՝ որոշելով սահմանափակվել 2 տարվա ծառայության ժամկետով, նույնիսկ անտեսելով դրամական փոխհատուցումը։ Որպես տրամաբանական արդյունք՝ ներկայումս «Ես եմ» ծրագրին իրենց մասնակցությունը շարունակում են միայն ... երեք զինծառայողներ, որոնց ծառայության 3-ամյա ժամկետը ավարտվում է 2023 թվականի հունվարին։

Բայց դա դեռ դժբախտության կեսն է: Նույնիսկ միջազգային բանակային մրցումներում, որտեղ, ընդհանրապես, միշտ ընտրում են լավագույններին՝ Հայաստանը իրեն ծիծաղելի դրության մեջ դրեց։ Օրինակ, մենք արդեն գրել ենք Ալաբինոյի «Տանկային բիաթլոնում» հայերի խայտառակության մասին, երբ բոլոր երեք հայկական անձնակազմերը թույլ դիվիզիոնից գրավեցին վերջին տեղը իրենց թույլ խմբում և նույնիսկ հաջողեցրին բախվել Լաոսի թիմի տանկերի հետ։ Իսկ դիպուկահարների մրցումներին հայերն իրենց դրսևորեցին, որպես տարրական ապաշնորհներ։

Այնուամենայնիվ, չկա չարիք առանց բարիքի: Մրցումներից մեկում հայ զինծառայողները այնուամենայնիվ կարողացան գրավել մրցանակային տեղ։ Խոսքը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կայացած «Կավալիեր և տիկին» գրական, գեղարվեստական և պարային ստեղծագործական փուլի մասին է, որտեղ մասնակիցները մրցում էին այնպիսի անվանակարգերում, ինչպիսին են երգը, պարը, երաժշտական գործիք նվագելը, քնարերգությունը։ Այ այս գործում հայերը գրավեցին առաջին տեղը։ Հետո ի՞նչ, որ մարտական պատրաստվածության հետ ամեն ինչ վատ է։ Փոխարենը՝ պարել ու երգել հայ զինվորականները վարպետներ են։

Այնուամենայնիվ, նրանց ինչի՞ն է պետք մարտական պատրաստությունը։ Հայաստանի բանակն այժմ ոչ մի բանի պետք չէ։ Չէ՞ որ մեր ասկերը 2020 թվականի աշնանը նրանցից վերջնականապես խլեց ադրբեջանական հողեր տենչալու և նոր տարածքների մասին երազելու փափագը։ Այո և այնպես, որ պարերից ու երգերից բացի զինվորներին ոչինչ չի մնում։

Caliber.Az
Դիտումներ: 602

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Երեւան. երկու աթոռի վրա նստելու փորձ Արդյո՞ք կստացվի

291
21 Հունվարի 2025 14:18
2

Ալիևը շնորհավորել է Թրամփին

261
21 Հունվարի 2025 15:30
3

AZAL-ի ինքնաթիռի վթար. երբ ճշմարտությունը փոխարինվում է ցինիզմով Caliber.Az YouTube ալիքի տեսանյութը

246
21 Հունվարի 2025 09:51
4

Անկայունություն տարածաշրջանու՞մ Ընդհակառակը, կայունությունն արդեն այստեղ է

126
22 Հունվարի 2025 14:10
5

Ալիևը Դավոսում հանդիպել է Զելենսկու հետ

118
22 Հունվարի 2025 15:37
6

Հրաժարական, վերընտրություններ. ինչի՞ է պատրաստվում Փաշինյանը Կարապետյանն ու Ժավորոնկովը՝ Caliber.Az-կայքում

113
21 Հունվարի 2025 12:08
7

Եվրալրտեսները Հայաստանում հագնում են կամուֆլյաժ ու զինվում են Caliber.Az-ի էքսկլյուզիվը

109
23 Հունվարի 2025 11:55
8

Սաստկացող ազգայնականություն «Հին աշխարհի հիստերիկները»

108
22 Հունվարի 2025 18:35
9

Բաքվում շարունակվում է՝ Ադրբեջանի դեմ կատարված ռազմական հանցագործությունների գործով դատավարությունը ԼՈՒՍԱՆԿԱՐ

88
22 Հունվարի 2025 09:36
10

Իրանում կալանավորված Ֆարիդ Սաֆարլին վերադարձվել է հայրենիք ԱԳՆ և ՊԱԾ-ի համատեղ հայտարարությունը

83
21 Հունվարի 2025 10:58
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading