twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստանը ընտրանքի առաջ. հյուսիս, թե՞ արևմուտք ԵՄ-ի մասին երազանքները փլուզվում են Մոսկվայի հաստատակամությամբ

07 Մարտի 2024 19:35

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է աշնանից ոչ ուշ Եվրամիությանն անդամակցելու հայտը ներկայացնելու պլանների մասին։ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների հետ փակ քննարկման ժամանակ նա նշել է, որ երկրի անվտանգության շահերը պահանջում են դառնալ ԵՄ-ի անդամության թեկնածու։ Ինչպես նաև հայկական լրատվամիջոցները հայտնել են, որ «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության պատգամավորների և Հայաստանի անվտանգության քարտուղար Գրիգորյանի մասնակցությամբ՝ Ազգային ժողովի փակ նիստում կքննարկվի Եվրամիությանբ անդամակցելու Հայաստանի հայտը։

Ինչպես գիտեք, Գրիգորյանը համարվում է արևմտամետ քաղաքական գործիչ, և վերջին շրջանում հատկապես աչքի է ընկնում Մոսկվայի հասցեին կոշտ քննադատությամբ։ Հիշեցնենք՝ անցած շաբաթ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում նա 1991 թվականից Երևանի կախվածությունը Ռուսաստանից անվանել է «ռազմավարական սխալ»։ Դրանով հանդերձ, պատասխանելով հարցին, թե Հայաստանը պատրաստ է արդյոք դիտարկել ԵՄ-ին անդամակցության հարցը՝ հայ քաղաքական գործիչը նշել է, որ եթե Եվրամիությունը Երեւանին առաջարկի անդամակցություն, այն կարձագանքի։ «ԵՄ-ն Հայաստանի հետ շատ ընդլայնված օրակարգ ունի. վիզաների ազատականացումից մինչև Խաղաղության եվրոպական գործիքը»,- պարծենում է Գրիգորյանը՝ հիշեցնելով այն մասին, որ Ֆրանսիան լայնածավալ ռազմատեխնիկական համագործակցություն է սկսել Հայաստանի հետ և մատակարարում է առաջադեմ տեխնոլոգիաներով սպառազինություն։

Ավելի վաղ այդ նույն Գրիգորյանը Հայաստանում ԵՄ-ի առաքելության մնալու տարվան նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է՝ անվտանգության ոլորտում Եվրամիության քաղաքացիական առաքելություններին և իր մանդատի լիարժեք իրականացմանը մասնակցելու Հայաստանի ցանկության մասին։ «Մենք ԵՄ-ն դիտարկում ենք որպես Հայաստանի անվտանգության և տնտեսության դիվերսիֆիկացման կարևոր գործընկեր»,- ասել է նա։

Հարկ է նշել, որ Եվրամիությանը անդամակցելու Հայաստանի անսանձ ցանկությունը զարմանալի չէ, առավել ևս, որ Երևանում այդ գաղափարով զառանցում են դեռ սարգսյանական վարչակարգի ժամանակներից։ Այդ ժամանակ (2013 թվականին) Մոսկվան սպառնալից ճնշեց «քարերի երկրի» եվրոպական ասոցիացիայի նախաձեռնությունը՝ Հայաստանին՝ ԵՄ-ի հետ Ասոցացիայի մասին համաձայնագիրը ստորագրելու հնարավորություն չտալով, իսկ Սարգսյանը տխրալից հետ վերադարձավ Երևան։ Բայց ավելի ուշ՝ 2017 թվականին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա ակնհայտորեն ստեց՝ հայտարարելով, թե իբր հենց ԵՄ-ն է Հայաստանին մերժել Ասոցացման համաձայնագրի ստորագրումը։ Ըստ երևույթին, նման ձևով ղարաբաղյան կլանի նախկին առաջնորդը փորձել է հայ հասարակության աչքում վերականգնել իր ձախողված արտաքին քաղաքականությունը։

Իսկ Եվրամիությանն անդամակցելու հետ կապված Հայաստանի ներկայիս ծրագրերը նշանակում են երկրի արտաքին քաղաքական կուրսի փոփոխություն, որքան էլ որ երկրի իշխանությունները պնդեն հակառակը։ Նրանով հանդերձ, որ Հայաստանը բացահայտ արտահայտում է իր հավատարմությունը եվրոպական արժեքներին, միևնույն ժամանակ երկրի իշխանությունները հայտարարում են այն մասին, որ Երևանը չի դիտարկում իր արտաքին քաղաքականությունը վերանայելու հնարավորությունը։ Այս կապակցությամբ տեղին է հարց տալ. այդ ինչ ձևով է Հայաստանը պատրաստվում անդամակցել Եվրամիությանը, եթե դեռևս գտնվում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի կազմում։ Չէ որ կասկած չկա, որ Հայաստանի անդամակցության հեռանկարը ԵՄ-ում քննարկում են՝ եվրասիական ինտեգրացիոն նախագծերից դուրս գալու պայմաններով։ Ուրիշ ոչ մի կերպ: Սա առաջինը։

Երկրորդը, ԵՄ-ին միանալու Երևանի խնդիրն ավելի է բարդանում՝ Հայաստանին իր ազդեցության գոտուց դուրս թողնելու Ռուսաստանի անպատրաստությամբ։ Սա վերջերս հաստատել է նաև Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ Երևանին ուղղված հասցեական ուղերձներով՝ Հայաստանին կոչ անելով կողմնորոշվել երկրի հետագա արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ։ Բայց հայկական կողմը, փորձելով նստել երկու աթոռների վրա, ավանդաբար փորձում է խուսափել պատասխանատվությունից՝ սահմանափակվելով դեկլարատիվ հայտարարություններով։ Այսպես ուրեմն, անցյալ շաբաթ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հարավային Կովկասում խաղաղության մասին թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը չի քննարկում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը։ «Նման հարց չկա օրակարգում»,- իրենից վանել է Ռուբինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե ԵՄ-ի հետ Երևանի մերձեցումը արդյո՞ք կազդի ԵԱՏՄ-ից հանրապետության դուրս գալու վրա։

Հարկ է նշել, որ փաշինյանական քաղաքականության պարադոքսն նրանում է, որ մի կողմից՝ Երևանում չեն բացառում Հայաստանի գործունեության վերջնական «սառեցումը» ՀԱՊԿ-ում և միաժամանակ հայտարարում են, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը երկրի օրակարգում չկա։ Այն, որ Երեւանում ուզում են հաճոյանալ ԵՄ-ին եւ չեն համարձակվում խզել Ռուսաստանի հետ, կրկին անգամ մատնանշում է Հայաստանի երկակի քաղաքականության մասին, որն, ի դեպ, վաղուց արդեն ձեռնատու չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ ԵՄ-ին։

Նույն կարծիքի է նաև ռուս տնտեսագետ և քաղաքագետ, Նոր հասարակություն ինստիտուտի տնօրեն Վասիլի Կոլտաշովը։ Ինչպես նա նշել է Caliber.Az-ի լրագրողի հետ զրույցում, Հայաստանը ուզում է նստել երկու աթոռի վրա՝ եվրասիական ու եվրոպական։

«Փաշինյանի տրամաբանությունը այսպիսին է. ինչո՞ւ չփորձել միաժամանակ մտնել երկու դռան մեջ։ Համապատասխանաբար, միանգամայն հնարավոր է, որ Հայաստանի վարչապետը առանց աչք թարթելու հայտարարի այդ ռազմավարության մասին, ինչպես սովորաբար անում է իր սովորական հակասական ոճով։ Այսինքն՝ միաժամանակ առաջարկելով հակառակ բաներ կամ հայտարարելով մի բան, բայց ամեն ինչ անելով հակառակը։ Այնուամենայնիվ, իմ կարծիքով, Հայաստանը չի անդամակցի Եվրամիությանը, ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանը կշարունակի խաղարկել այս թեման։ Հայաստանի մուտքը Եվրամիություն՝ դեպի տնտեսական աղետ ճանապարհ է, իսկ հաշվի առնելով, որ նա գտնվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման եզրին, ապա կարող է լիովին կորցնել Մոսկվայի հետ կարևոր առևտրային կապերը։ Ակնհայտ է, որ Փաշինյանին դա քիչ է անհանգստացնում, բայց Ռուսաստանի դիրքորոշման հաստատակամությունը, որն օրերս ուրվագծել է Սերգեյ Լավրովը, արտահայտվում է նրանում, որ Մոսկվան առհասարակ կխզի հարաբերությունները Հայաստանի հետ։ Եվ ահա այդ ժամանակ Փաշինյանը ստիպված կլինի զբաղվել իր հնարքների հետևանքներով, քանի որ առանց Ռուսաստանի պաշտպանության, առանց նրա առևտրային խրախուսումներին, ո՞վ է հոգ տանելու Հայաստանի մասին։ Ֆրանսիա՞ն։ Կամ միգուցե ՆԱՏՕ-ն կպաշտպանի՞ նրան»,- հարցրել է Վ. Կոլտաշովը՝ նշելով, որ Հայաստանը խաղում է իր պետականության փլուզման եզրին, որը մինչև հիմա պահվում է բացառապես ռուսական հենարանների վրա։

Caliber.Az
Դիտումներ: 331

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մեհդի Սոբհանիի մեղադրանքներին

287
28 Հունիսի 2025 09:03
2

Արա-սուտը չի ավարտվում. նոր ժամանակ «Հին աշխարհի հիստերիկները»

165
28 Հունիսի 2025 13:08
3

Հատուկ սադրանքների դեսպան Ո՞ր ուժերի համար է աշխատում Մեհդի Սոբհանին։

148
28 Հունիսի 2025 13:00
4

Հաջիզադեն կոշտ է պատասխանել Սոբհանիի հայտարարություններին՝ կապված ԱԱՀ-ի հետ

142
28 Հունիսի 2025 13:11
5

Ռասիմ Մուսաբեկով. Ռուսաստանը չգնահատեց Ադրբեջանի բարիդրացիության քաղաքականությունը

130
30 Հունիսի 2025 11:37
6

Հայաստանը և Արևմուտքի երկակի բարոյականությունը Փաշինյանը ամեն ինչ կարելի՞ է։

130
28 Հունիսի 2025 11:24
7

Ֆիդանը ընդգծել է Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի նշանակությունը

97
28 Հունիսի 2025 11:09
8

Ադրբեջանում չեղարկվել են ռուսական մշակութային միջոցառումները

90
30 Հունիսի 2025 09:50
9

Աղդամում ոստիկանության աշխատակիցը պայթել է ականի վրա

77
30 Հունիսի 2025 09:54
10

Ադրբեջանի ռուսական համայնքը դատապարտել է Եկատերինբուրգում ուժայինների գործողությունները

74
30 Հունիսի 2025 09:43
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading