twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստանը կարող է հայտնվել ռուս-ուկրաինական ճակատում Կամ Ռուսաստանի կազմում

17 Ապրիլի 2023 16:11

Ամեն ինչ գնում է դեպի նրան, որ հատկապես Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո Ռուսաստանի դեմ Հայաստանի հաճախակիացած արկածախնդիր հնարքները Երեւանին կանդրադառնան անխնա բումերանգով։ Հայաստանի քաղաքացիների մոտ աճող հակառուսական տրամադրությունների և իրենց հայացքը դեպի Արևմուտք դարձած Հայաստանի իշխանությունների նպատակաուղղված քաղաքականության ֆոնին միամտություն կլինի ենթադրել, որ Մոսկվայի համբերությունը կլինի անսահման և դավաճանության մեջ ՀԱՊԿ-ի մեղադրանքներով հակառուսական դեմարշները Երևանը հեշտությամբ կմարսի։

Հայաստանն, իհարկե, Ուկրաինա չէ, և ցանկության դեպքում Ռուսաստանի Դաշնությունը կարող է ցուցադրաբար սանձել Հայաստանին, դրա համար նա ունի ճնշման և՛ քաղաքական, և՛ տնտեսական գործիքներ։ Սակայն Մոսկվան առայժմ դանդաղում է, փորձելով «Կրեմլի խոսարանների» միջոցով նախագզգուշական ուղերձներով՝ ակնարկելով հայկական երկակի քաղաքականության աննախանձելի հետևանքները՝ սթափեցնել Երեւանին։

Աներկբա նախազգուշացում է հնչել նաև «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից՝ Պետական Դումայի պատգամավոր Եվգենի Ֆեդորովի կտրուկ հայտարարությունը, ով հայտնի է Հայաստանի հասցեին օբյեկտիվ քննադատությամբ։ Ռուսաստանցի պատգամավորը «NEWS.ru» պարբերականին տված հարցազրույցում հայտնել է՝ «քարերի երկրի» «անկախության» մասին ցնցող տեղեկություն. ըստ Ֆեդորովի տվյալների՝ Հայաստանը ԽՍՀՄ-ի կազմից դուրս է եկել ապօրինաբար, քանի որ պատշաճ ընթացակարգը մինչև վերջ չի կատարել, և այդ պատճառով Երևանը չունի Մոսկվայի դաշնակից համարվելու իրավական հիմքեր։

«Միջազգային իրավունքի տեսանկյունից Հայաստանը դուրս չի եկել ԽՍՀՄ-ի, իսկ նշանակում է, որպես խորհրդային պետության իրավահաջորդ Ռուսաստանի կազմից։ Այդ իսկ պատճառով Մոսկվան և Երևանը պետք է հետագա հարաբերությունները կառուցեն այս կարգավիճակի հիման վրա։ Հայաստանը պետք է լինի անկախ, բայց այն գործոնի հաշվառմամբ, որ դա միջազգային իրավունքի տեսակետից վիճելի տարածք է»,- պարզաբանել է Ֆեդորովը։

Դեռ 1991 թվականից հասկանալի էր, պնդում է Պետդումայի պատգամավորը, որ Հայաստանը սիրախաղ է անելու ՆԱՏՕ-ի հետ, քանի որ օրենքի ցանկացած խախտում հանգեցնում է կոնֆլիկտի։

Ռուսաստանցի պատգամավորի քննադատությունները ամենևին էլ հիմնազուրկ չեն, այլ ունեն ծանրակշիռ հիմքեր։ Բավական է հիշել Երևանի վերջերիս հաղորդագրությունը այն մասին, որ 2023 թվականին Հայաստանը կմասնակցի Եվրոպայում ԱՄՆ-ի զորքերի հրամանատարության կողմից Կոսովոյում և Մետոհիայում կազմակերպվող ՆԱՏՕ-ի միջազգային առաքելության ուժերի, ինչպես նաև «Saber Junction»-ի զորավարժություններին։ Դժվար է հավատալ, որ Հայաստանի իշխանությունները չեն հասկացել, որ իրենց նման թեթևամիտ պահվածքը, անշուշտ, կառաջացնի Կրեմլի զայրույթը։ Եվ ռուսական արձագանքը այս անգամ իրեն երկար սպասել չտվեց՝ Հայաստանի ղեկավարությունից պահանջելով պարզաբանումներ տալ ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժություններին առաջիկայում մասնակցելու վերաբերյալ, իսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կտրուկ ասել է, որ իր տարածքում ՀԱՊԿ-ի գծով զորավարժությունների անցկացումից Երևանի հրաժարվելը չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։ Դրանով հանդերձ Մոսկվան փաստորեն Երևանին հասկացրել է, որ Արևմուտքի հետ իր սեթևեթությունը անվտանգ չէ հենց Հայաստանի համար։

Ի դեպ, առանձնակի ուշադրության են արժանի նույն Եվգենի Ֆեդորովի մտքերը, որոնք նա հնչեցրել է դեռ անցյալ տարվա նոյեմբերին։ Նա այդ ժամանակ առանց ակնարկների հայտարարեց, որ Հայաստանը հանդիսանում է անօրինական պետական սուբյեկտ։ Արդեն այն ժամանակ Ֆեդորովը «Ura.ru»-ին մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի այցի դեմ ցույցերը, կոչ արեց լուծել այնտեղ ի հայտ եկած ռուսաֆոբիայի հարցը՝ Հայաստանը անվանելով «փակուղային երկիր, որի գոյատևումը կախված է Ռուսաստանից»։

«Հարցը ինչպե՞ս լուծել։ Հայաստանը օրենքո՞վ է դուրս եկել ԽՍՀՄ կազմից։ Ոչ։ Նշանակում է սա անօրինական պետական կազմավորում է։ Պետք է գործել ելնելով սրանից»,- այդ ժամանակ առաջարկել է պատգամավորը՝ փաստորեն հրապարակելով այս իրավիճակը կարգավորելու Մոսկվայի տեսլականը։ Սակայն Հայաստանի հասցեյին ռուս պատգամավորի նախորդ բոլոր հայտարարությունների ֆոնին իր արմատականությամբ տարբերվել է «ՀՌԳ»-ին Հայաստանի մասնակցության անհրաժեշտության մասին նրա նոր պահանջը։

«Հայաստանը պետք է հատուկ ռազմական գործողությանը մասնակցի Ռուսաստանի կողմից»,- կարծում է Ֆեդորովը՝ պնդելով, որ եթե Հայաստանը չի ցանկանում կռվել Ռուսաստանի կողմից, ապա Մոսկվան պետք է վերանայի Երևանի հետ հարաբերությունները»։

«Հայաստանը դա չի անում, բայց դրանով հանդերձ ինչ-որ բան էլ է պահանջում։ Նշանակում է, որ մենք այս երկրի հետ ունենք հարաբերությունների սխալ համակարգ»,- վստահ է Եվգենի Ֆեդորովը, ում կարծիքով՝ Հայաստանը պետք է իրեն գոնե ՀԱՊԿ-ի նախագծերում ավելի ակտիվ դրսևորի։

Այսինքն՝ ռուսաստանցի պատգամավորի հայտարարություններից բխում է, որ Մոսկվան, թեև անուղղակիորեն, արդեն Հայաստանին հասկացրել է, որ նա ստիպված է այս կամ այն կերպ հստակ որոշի իր զարգացման հետագա ուղին, ավելի ճիշտ՝ այն դարձնել հօգուտ Ռուսաստանի։ Նախ այն պատճառով, որ Հայաստանն ամբողջությամբ կախված է Ռուսաստանից, իսկ դա նշանակում է, որ նա ստիպված է լինելու կատարել Մոսկվայի հրահանգները, առավել ևս, որ հատկապես Ռուսաստանի Դաշնությունից է կախված հայկական պետականության մնացորդների պահպանումը։

Երկրորը, Մոսկվան Հայաստանին հղում է միանշանակ ուղերձ այն մասին, որ Արևմուտքի հետ հետագա սիրախաղի դեպքում նա անխուսափելիորեն ներքաշվելու է ռուս-ուկրաինական պատերազմի մեջ։

Երրորդը, Ռուսաստանը Արևմուտքին զգուշացնում է, որ չի զիջի իր դիրքերը Հարավային Կովկասում և Հայաստանին կստիպի՝ ՀԱՊԿ առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական պայմանական սահմանին։ Այնպես որ Երևանին ամենևին էլ չես նախանձի...

Caliber.Az
Դիտումներ: 392

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Պարտվողների կլանից ևս մեկը ՀՀ պաշտպանության նախկին նախարարը ընդդեմ Փաշինյանի

278
07 Մայիսի 2025 18:22
2

Ադրբեջանը դատապարտել է Հնդկաստանի հարձակումները Պակիստանի վրա Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը

230
07 Մայիսի 2025 13:06
3

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

201
08 Մայիսի 2025 17:49
4

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

171
08 Մայիսի 2025 18:42
5

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

160
08 Մայիսի 2025 08:59
6

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

126
10 Մայիսի 2025 09:31
7

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

109
10 Մայիսի 2025 12:19
8

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

100
10 Մայիսի 2025 09:27
9

«Ռուսաստանը բաց է թողել սուր անկյունները հարթելու ժամանակը» Ֆարհադ Մամեդովի կարծիքը

85
08 Մայիսի 2025 12:08
10

Աղդամի արդյունաբերական պարկը արտադրել է 85 միլիոն մանաթի արտադրանք

79
07 Մայիսի 2025 18:18
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading