twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Հայաստանը և ՀԱՊԿ-ն. փախուստի փորձ, թե՞ դժգոհության հերթական դրսևորում Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

13 Մարտի 2023 12:49

Հայաստանը փաստորեն ինքնուրույն իջեցնում է իր կարգավիճակը ՀԱՊԿ-ում։ Երեւանը՝ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու առաջարկ է ներկայացրել ռազմական կազմակերպությանը։ Այդ մասին մարտի 10-ին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Նման որոշման մանրամասնների ու պատճառների մասին նա ոչինչ չի ասել, թեև սկզբունքորեն այդ քայլը տեղավորվում է ՀԱՊԿ-ի նկատմամբ այն վերաբերմունքի մեջ, որը Հայաստանի իշխող թիմը արդեն երկար ժամանակ ցուցաբերում է։ Այստեղ տեղին է հիշել, օրինակ, թե ինչպես հունվարի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվել է՝ իր տարածքում ընդունել ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի «Անխախտելի եղբայրություն-2023» զորավարժությունները։

Երեւանի ներկայիս որոշումը գործնականորեն նշանակում է Հայաստանի մասնակցության սահմանափակում ՀԱՊԿ-ի համակարգում, որը ներառում է նաեւ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը ինքնաբերաբար զբաղեցնում են անդամ երկրների ներկայացուցիչները։ Ինքնին գլխավոր քարտուղարը հերթականությամբ, յուրաքանչյուր մասնակից երկրից նշանակվում է երկու տարի ժամկետով։

Ուրեմն, ինչի՞ վրա է ուղղված Հայաստանի ղեկավարության նոր որոշումը։ Սա Երևանի ինչ-որ ցուցադրական ազդանշա՞նն է, որ նա մտադիր է շարունակել իր աստիճանական, առաջընթաց շարժումը՝ այդ ռազմական դաշինքից դուրս գալու։ Եվ ինչպե՞ս կարող են այս մտադրությանը արձագանքել ՀԱՊԿ-ի մյուս անդամները։ Չէ որ, եթե Հայաստանն վերջապես դադարի լինել այս կազմակերպության անդամ, նա լիովին կարող է բարձրացնել նաև՝ Գյումրիում ռուսական 102-րդ ռազմակայանի և Թուրքիայի ու Իրանի հետ իր սաահմաններին Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի զինծառայողների ներկայության աննպատակահարմարության հարցը։

Այս հարցի հետ կապված, Caliber.Az-ի հետ իրենց մտքերով կիսվել են դաշինքի երկրներից հայտնի փորձագետները:

Ինչպես նշել է քաղաքական փորձագետ, պատմական գիտությունների դոկտոր, Ղրղզ-ռուսական սլավոնական համալսարանի (Բիշքեկ) պրոֆեսոր Ասկար Ջաքիշևը, լուրերը այն մասին, որ Երևանը ՀԱՊԿ-ին ներկայացրել է գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվելու առաջարկ՝ հանդիսանում է այս կազմակերպության նկատմամբ Փաշինյանի կառավարության քաղաքականություն շարունակությունը։

«Ն.Փաշինյանի, Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու պահից, ՀԱՊԿ-ի հետ հանրապետության ղեկավարության հարաբերությունները չկազմավորվեցին։ Նման քաղաքական սառեցման նախաձեռնող հանդես է եկել Երևանը։ Բավական է հիշել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Հայաստանի ներկայացուցչի ձերբակալությունը, որը սառը ցնցուղ դարձավ Մոսկվայի համար։ Եղել են նաև Մոսկվային հավատարիմ այլ բարձրաստիճան քաղաքական գործիչների ձերբակալություններ։ Հայաստանի նոր իշխանությունների նման քայլերը տհաճորեն աններդաշնակել են Հայաստանի նախկին ղեկավարության քաղաքականության հետ։ Ես պատկերացնում եմ, որ Մոսկվայի և ՀԱՊԿ-ի ղեկավարության մոտ թողած տհաճ նստվածքը ազդել է ադրբեջանա-հայկական վերջին զինված հակամարտության ընթացքում նրանց անորոշ քայլերի վրա։ Տպավորություն էր ստեղծվել, որ Մոսկվան և ՀԱՊԿ-ն միտումնավոր ընդմիջում են արել մինչև որոշակի պահ չմիջամտելով հակամարտությանը, որպեսզի միջազգային քաղաքավարության դաս տան Հայաստանի ղեկավարությանը։

Այսօր, տեսնելով, որ չի ստացվում Մոսկվայից և ՀԱՊԿ-ի անդամ պետություններից ցանկալի քայլեր ստանալ Երևանի համար, նկատվում է՝ Հայաստանի անվտանգության ներկայիս երաշխավոր ՀԱՊԿ-ն, ըստ երեւույթին, Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ Մոսկվայի հետ խզման դեպքում անհրաժեշտ աջակցություն խոստացած Արևմտյան երկրների օգնությամբ նրա անվտանգության նոր համակարգի ձևավորման աստիճանաբար փոխարինելու միտում։ Այս կապակցությամբ ՀԱՊԿ-ում Հայաստանի կարգավիճակի իջեցումը հանդիսանում է այդ ուղղությամբ առաջին քայլերից մեկը»,- համարում է ղրղզ վերլուծաբանը։

Բելառուսցի փորձագետ, Ուկրաինայի ապագայի ինստիտուտի վերլուծաբան Իգար Տիշկևիչը նշել է, որ Հայաստանի այս որոշումը՝ միանգամից երկու գործընթացի վկայություն է, որոնք փոխկապակցված են, բայց զարգանում են զուգահեռ։

«Երևանի համար առաջինը և առանցքայինը՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունից չարդարացված հույսերն են, կամ չարդարացված ակնկալիքները։ Հաշվի առնելով Ղարաբաղում վերջին պատերազմի պատմությունը՝ Հայաստանը դաշինքի անդամ երկրներից ավելի ակտիվ մասնակցություն, ավելի ակտիվ աջակցություն էր ակնկալում։ Բայց չստացավ: Առավել ևս, ՀԱՊԿ-ի գծով գործընկերների մեծ մասը շարունակեցին համագործակցել Ադրբեջանի հետ։ Եվ, վերջապես, վերջին մի քանի ամիսների իրադարձությունները խոսում են՝ Ադրբեջանի, մասամբ Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության տակտիկական շահերի որոշակի նմանության մասին, համենայն դեպս Կովկասում տրանսպորտային միջանցքների հարցի մասով։ Այս կապակցությամբ Երևանի համար միանգամայն տրամաբանական է ինչ-որ կերպ մատնանշել իր վերաբերմունքը»,- ենթադրում է նա։

Երկրորդ ասպեկտը՝ ՀԱՊԿ-ի ընդհանուր ճգնաժամն է, որը կապված է առաջին հերթին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետ, ասում է Տիշկևիչը։

«ՀԱՊԿ-ի հոդվածները ենթադրում են պատասխանատվության որոշակի մակարդակ և որոշակի արձագանք կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ՝ ագրեսիայի դեպքում։ Ռուսաստանը բռնազավթում է ուկրաինական տարածքների մի մասը և այսպիսով, դրանք ճանաչելու դեպքում, ստեղծւմ է պատերազմի մեջ ներքաշվելու վտանգ։ Այդ թվում նաև, պատերազմը կարող է տեղափոխվել հենց Ռուսաստանի Դաշնության տարածք։ Հետևաբար, արդեն այսօր ՀԱՊԿ-ի պետությունների զգալի մասը իրեն հեռու է պահում կազմակերպությանն ավելի ակտիվ մասնակցությունից և դրա հետագա զարգացումից։

Մասնավորապես, առնվազն Կենտրոնական Ասիայում նրանք սկսում են ապավինել հավաքական անվտանգության ապահովման այլընտրանքային ձեւերին։ Այսինքն, ես ուզում եմ հիշեցնել Շանհայի համագործակցության կազմակերպության, և հատկապես Կենտրոնական Ասիայում նրա անվտանգության կառույցների կտրուկ ուժեղացման, ինչպես նաև Աստանայի անվտանգության համաժողովը տարածաշրջանային կազմակերպության վերափոխելու մտադրության մասին։ Ինչը նույնպես կարևոր է, և ինչը իսկապես հարվածում է ՀԱՊԿ-ի ապագային»,- ասել է փորձագետը։

Այսպիսով, ՀԱՊԿ-ն ինքը ճգնաժամի մեջ է, և ի վիճակի չէ արձագանքել մարտահրավերներին, թեկուզ այնպես, ինչպես Հայաստանը դա անհրաժեշտ կհամարեր։ Եվ մյուս կողմից, Հայաստանը անհրաժեշտ աջակցություն չի ստացել ո՛չ ՀԱՊԿ-ից, ո՛չ էլ Ռուսաստանի Դաշնությունից։

«Հետևաբար, Երևանի որոշումը՝ մի կողմից դեմարշ է և ավելի ակտիվ գործողությունների կոչ անելու փորձ, մյուս կողմից՝ փաստի արձանագրում։

Երևանը հազիվ թե այսօր տրամադրված է պեդալահարել ՀԱՊԿ-ից դուրս գալու, կամ նրա փլուզման հարցը, քանի որ դա նշանակում է լրացուցիչ լարվածության օջախի ստեղծում։ Այսինքն, Հայաստանը ցույց կտա իր անհամաձայնությունը կազմակերպության քաղաքականության հետ, նվազագույնի կհասցնի մասնակցությունը, բայց չի աշխատի նրա փլուզման համար։ Սա կապված է այդ թվում նաև ռուսական ռազմակայանի, և Հայաստանում ՌԴ-ի սահմանապահ զորքերի զինծառայողների հետ։ Այս պահին Երևանը նրանց փոխարինող չունի, և դրա համար չկան համապատասխան միջոցներ, գումարած՝ քաղաքականապես Հայաստանը գործնականում մեկուսացված է, եթե վերցնենք տարածաշրջանային պետությունները։ Հետեւաբար, Երեւանի համար ՀԱՊԿ-ից դուրս գալը ավելի շուտ ձգձգվելու է ժամանակի ընթացքում, իսկ ռուսական զորքերի դուրսբերումը կարող է արդիական դառնալ միայն ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո»,- ամփոփել է բելառուսացի վերլուծաբանը։

Caliber.Az
Դիտումներ: 270

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Պարտվողների կլանից ևս մեկը ՀՀ պաշտպանության նախկին նախարարը ընդդեմ Փաշինյանի

250
07 Մայիսի 2025 18:22
2

Ադրբեջանը դատապարտել է Հնդկաստանի հարձակումները Պակիստանի վրա Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը

214
07 Մայիսի 2025 13:06
3

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

174
08 Մայիսի 2025 17:49
4

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

149
08 Մայիսի 2025 18:42
5

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

144
08 Մայիսի 2025 08:59
6

«Ռուսաստանը բաց է թողել սուր անկյունները հարթելու ժամանակը» Ֆարհադ Մամեդովի կարծիքը

69
08 Մայիսի 2025 12:08
7

Աղդամի արդյունաբերական պարկը արտադրել է 85 միլիոն մանաթի արտադրանք

62
07 Մայիսի 2025 18:18
8

Հիքմեթ Հաջիևը հանդիպել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ ԼՈՒՍԱՆԿԱՐ

60
07 Մայիսի 2025 18:20
9

Կրկին կեղտոտ հետքեր թողեցին «Հին աշխարհի հիստերիկները»

59
07 Մայիսի 2025 09:53
10

Քննարկվել են Բալաջարի ավանի բնակիչների խնդիրները Էլդար Ազիզովը հրահանգներ է տվել. ԼՈՒՍԱՆԿԱՐ

59
07 Մայիսի 2025 13:38
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading