twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստանի նախկին վարչապետը Ադրբեջանի հետ նոր պատերազմի կոչ է անում Նույնիսկ հիդրայի մեկ գլուխը կարող է վտանգավոր լինել

27 Դեկտեմբերի 2022 17:49

Հայաստանում փարթամ երանգով աճում են ռեւանշիստական տրամադրությունները, որոնք արտահայտում են վիրտուալ «Ղարաբաղի ազատագրողները»։ Չնայած այն նրան, որ «քարերի երկրի» քաղաքական իսթեբլիշմենթում երբեմն խաղաղության կոչեր են հնչում, սակայն գնալով ավելի ու ավելի շատ ապակառուցողական հռետորաբանություն է նկատում ինչպես իշխանություն պահողների, այնպես էլ ընդդիմության կողմից։ Ակնհայտ է, որ այդ կերպարները պատմությունից որոշակի եզրակացություններ չեն անում և մինչև հիմա չեն ցանկանում հաշտվել 44-օրյա պատերազմի արդյունքներով տարածաշրջանում կազմավորված իրականության հետ։

Սարգսյանական ՀՀԿ մամուլի օրգան համարվող հայկական լրատվամիջոցներից մեկում այսօր մեջբերել են Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի սադրիչ հայտարարությունը։ Ըստ Հարությունյանի, ում ծնողները հավանաբար եղել են ադրբեջանական պոեզիայի դասական Նիզամիի երկրպագուներ՝ «Ղարաբաղում կիրակնօրյա հանրահավաքով մեկնարկ է տրվել համազգային պայքարի նոր փուլին»։

«Դեկտեմբերի 25-ի հանրահավաքի կարևորությունը, բացի թշնամու սադրանքներին դիմակայելու արցախցիների աննկուն կամքի դրսևորումից, կայանում է նրանում, որ արցախցին բոլորի համար լսելի հռչակեց իր ազգային ուխտը` հավատարիմ մնալ իր նվիրական խոստումին և Ղարաբաղի պետականության ու ազատագրմանը տերը լինելու անխախտ պարտավորությանը։ Այս համատեքստում տվյալ հայտարարությունը անշուշտ պատմական էր։ Ավելին, արցախահայության այս հայտարարությամբ մեկնարկ է տրվել ազատագրական պայքարի նոր փուլին»,- սոցցանցի իր էջում գրել է Խոսրով Հարությունյանը։

Հայ ժողովրդին վարչապետների հետ ինչ որ բախտը չի բերում։ Գործող վարչապետի Շուշայում պարերի և սադրանքների արդյունքում Հայաստանը 2020 թվականի աշնանը կորցրեց ավելի քան 5000 մարդ, իսկ նրանց, ում այնուամենայնիվ բախտը բերեց խուսափել ադրբեջանական ասկյարի ձեռքով մահից՝ հիմա փորձում է մինչև վերջ ոչնչացնել նախկին վարչապետ Հարությունյանը։ Կարելի էր դա անվանել Հայաստանի վարչապետների մի տեսակ կորպորատիվ համերաշխություն, սակայն նման «միասնությունը» Հայաստանը տանում է դեպի աղետ և էլ ավելի շատ մահերի։ Բացի այդ, Հարությունյանը ինքն է խոստովանում, որ «այս պայքարը սկսվում է հայության համար անհամեմատ ծանր ու անբարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակի և անվտանգության պայմաններում»։ Եվ իրոք, Երկրորդ ղարաբաղյան պատերազմում կրած ջախջախիչ պարտությունից հետո Հայաստանը այսօր ի՞նչ կարող է հակադրել Ադրբեջանին։ Եթե հայերի համար այս հարցը հանդիսանում է առնվազն՝ հռետորական, ապա Ադրբեջանում հաստատ գիտեն դրա պատասխանը՝ ոչի՜նչ։ Անշուշտ, ինքնին Հարությունյանը և նրա նմանները հիանալի հասկանում են, որ, բացի դատարկ սպառնալիքներից, հայկական կողմն ի վիճակի է միայն միջազգային հանրությունից խղճահարության արցունքներ քամելուն, սակայն չնայած դրան, Հարությունյանի նման ռևանշիստները այնուամենայնիվ շարունակում են իենց ժողովրդին հրել անդունդը։ Չէ որ հասկանալի է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների սրման դեպքում ո՛չ ինքը՝ նախկին վարչապետը, ո՛չ նրա մերձավորները չեն գնա կռվելու։ Մյուս կողմից՝ այստեղ զարմանալու ոչինչ չկա։ Իրենց ոչ այնքան ադեկվատ հայրենակիցներին հրակնատի վրա հրելը՝ բոլոր հայ ղեկավարների առանձնահատկությունն է։ Ընդ որում, ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ ՌԽՔ-ի ժամանակավոր պատասխանատվության գոտում։ Դեռ քիչ էր, որ Ռուբեն Վարդանյանի մարդիկ Խանքենդիում հանրահավաքին են բերել մանկահասակ երեխաներին, այլ նաև երեկ Խանքենդիի մարզադաշտում անցկացրել են 700 կարատեիստ երեխաների մասնակցությամբ ֆլեշմոբ՝ պահանջելով Լաչինի ճանապարհի «բացումը»։ Խեղճ երեխաները քարացել էին թեթև կիմոնոների մեջ և չէին հասկանում, թե իրենցից ինչ էին պահանջում այլանդակ դեմքերով քեռիները։

Մինչդեռ Ադրբեջանում լավ է հիշում են առաջին և երկրորդ ղարաբաղյան պատերազմները և նրանցում քանի մարդ է զոհվել։ Հետևաբար, ի տարբերություն հայկական կողմի, Բաքուն հերթական կորուստներից խուսափելու համար փորձում է առկա խնդիրները լուծել դիվանագիտական հարթությունում։ Եվ դա չնայած նրան, որ ադրբեջանական բանակը ի վիճակի է կարճ ժամանակահատվածում և առանց մեծ ջանքերի ՌԽՔ-ի պատասխանատվության գոտին մաքրել ի դեմս Վարդանյանի, Հարությունյանի, Բալասանյանի և այլ հանցագործների՝ խաղաղ գործընթացի անիվների տակ փայտ դնող կեղտից։ Եվ սա փաստ է, որը անհնար է հերքել։ Կարծես թե վերջին տարիների իրադարձությունները պետք է որ Հայաստանին օգնեին վերջապես հասկանալ, որ նա ոչ մեկին չի հետաքրքրում, քանի որ բացի դեմագոգիայից և հավերժական ոռնոցներից նա աշխարհին ուրիշ բան չի կարող առաջարկել։ Խոստովանում եմ, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո առաջին ամիսներին ինձ էլ էր թվում, որ մարտի դաշտում պարտություն կրած Հայաստանը վերջապես կհրաժարվի իր ռեւանշիստական նկրտումներից։ Սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ նույնիսկ հիդրայի մնացած մեկ գլուխը կարող է վտանգավոր լինել:

Ինչպես տեսնում եք, հայկական կողմից, չնայած բոլոր ճակատներում երկրի աղետալի վիճակին՝ ռեւանշիզմի կոչերը չեն դադարում։ Խոսող գլուխներն իրենց սադրիչ ելույթներով ամեն կերպ փորձում են վերջնականապես ոչնչացնել հայ ժողովրդին ու Հայաստանի պետականությունը։ Թեև, նրանք պետք է հասկանան, որ Հայաստանի և Ղարաբաղի հայերը ունեն բարգավաճման միայն մեկ ճանապարհ՝ դա ադրբեջանական ժողովրդի հետ հաշտությունն է։ Հայաստանի դեպքում, առանց նախապայմանների խաղաղության պայմանագիրը կվերակենդանացնի վտարանդի երկրի տնտեսությունը։ Իսկ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության պարագայում Ադրբեջանի քաղաքացիության ընդունումը, բացի բարեկեցությունից, կբերի նաեւ անվտանգություն։ Բայց արդյո՞ք դա պետք է Հայաստանի նախկին վարչապետի նմաններին, ովքեր զինված պայքարի կոչ են անում։ Այստեղ պատասխանն ակնհայտ է...

Caliber.Az
Դիտումներ: 447

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

ԵԱՏՄ-ն, պատժամիջոցները և TRIPP-ը Հայաստանը՝ Մոսկվայի և Բրյուսելի միջև

143
30 Դեկտեմբերի 2025 10:37
2

Անվտանգության խորհրդի փակուղի Փոփոխությունները աշխարհն է պահանջում

142
02 Հունվարի 2026 11:09
3

Այսօր աշխարհում մեծ հարգանքով են վերաբերվում Ադրբեջանին. Իլհամ Ալիև

127
01 Հունվարի 2026 11:26
4

Հինգ տարի առաջ Հայրենական պատերազմում տարած պատմական հաղթանակը հավերժ կմնա մեզ հետ. նախագահ

121
01 Հունվարի 2026 14:42
5

Ադրբեջան՝ աշխարհաքաղաքականության և արդյունքների միջև Թեյմուր Աթաևի ակնարկը

77
30 Դեկտեմբերի 2025 16:51
6

ԵՀ. Եվրամիությունը պատրաստ է վերսկսել բանակցությունները Ադրբեջանի հետ Ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի շուրջ

73
30 Դեկտեմբերի 2025 09:56
7

Խանքենդիում տոնական համերգ է անցկացվել ԼՈՒՍԱՆԿԱՐ

71
30 Դեկտեմբերի 2025 12:17
8

Ադրբեջանցիները նշում են Համերաշխության օրը

71
31 Դեկտեմբերի 2025 10:06
9

Բաքվի բուլվարում տեղի կունենա Ամանորի հրավառություն

71
30 Դեկտեմբերի 2025 13:24
10

Ադրբեջանի աշխատանքի նախարարությունը 115 բնակարան է տրամադրել նահատակների ընտանիքներին և հաշմանդամություն ունեցող անձանց

69
30 Դեկտեմբերի 2025 15:36
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading