twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայաստանին արդյո՞ք պետք են լավ հարաբերություններ Թուրքիայի հետ Կարծես թե նա ինքն էլ չգիտի

06 0Հոկտեմբերի 2022 18:59

Ինչպես հետևում է թուրք քաղաքական գործիչների, և ամենակարևորը՝ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարություններից ու դիտողություններից, Անկարայում տեսադաշտից բաց չեն թողնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բարդ գործընթացի ոչ մի դետալ։ Եվ դա միանշանակ վկայում է այն մասին, որ Թուրքիան շահագրգռված է Բաքվի և Երևանի միջև համապարփակ խաղաղ համաձայնագրի ստորագրում կանխատեսող երկկողմ երկխոսության հաստատմամբ, որը պետք է դառնա հետհակամարտային ժամանակաշրջանում բանակցությունների տրամաբանական արդյունքը։

Հայաստանի քաղաքականության առնչությամբ Թուրքիայի հաստատակամ դիրքորոշումը հերթական անգամ հնչեցրել է պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Բաքու կատարած պաշտոնական այցի ժամանակ։ Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 4-ին Ադրբեջան է ժամանել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը։

Մինչդեռ Աքարի այցը Բաքու եղել է Երևանի ուշադրության կենտրոնում, որտեղ ուշադրությամբ հետևում են Ադրբեջանում տեղի ունեցող բոլոր կարևոր իրադարձություններին, և Ադրբեջանի մայրաքաղաքում Թուրքիայի պաշտպանության նախարարի բանակցությունները, ինքստինքյան, նույնպես քննարկվում և շրջանառվում են հայկական լրատվամիջոցներում։ Ընդ որում հայկական ավանդական թերահավատությամբ, որը հիմնված է հայության երկու համոզմունքների վրա. նախ՝ դեռևս համարվում է, որ թուրքերը հայերի ոխերիմ թշնամիներն են, և երկրորդը, որ Թուրքիայի և Ադրբեջանի միությունն անմիջական վտանգ է ներկայացնում Հայաստանի համար։ Հենց այսպիսի տեսք ունի այսօր Հայաստանում տեղեկատվական ու քաղաքական ֆոնը, որը հայկական մամուլը հաղորդում է լայն զանգվածներին։

Այս գործոնը մեծապես խոչընդոտում է հայ հասարակության կողմից ադրբեջանական և թուրքական կառուցողական օրակարգի համարժեք ընկալմանը, որն ուղղված է բացառապես խաղաղ նպատակների և Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության հաստատման վրա։ Այս համատեքստում արդիական են Բաքվում Հուլուսի Աքարի հայտարարությունները, որտեղ նա հստակ մատնանշել է Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ շեշտադրելով երեք կարևոր քաղաքական թեզ։ Նախ, թուրք նախարարը ևս մեկ անգամ կրկնել է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը հիմնված է ադրբեջանական ժողովրդի իրավունքների և շահերի վրա։ Այսինքն Աքարը նորից ընդգծել է տարածաշրջանում կայունության զարգացման և ամրապնդման ուղղությամբ Բաքվի և Անկարայի ընդհանուր տեսակետը։ Սա տրամաբանական է, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը նախատեսում է սահմանների բացում, ինչը նշանակում է տարածաշրջանի զարգացման դինամիկայի արագացում առևտրի, տնտեսության, լոգիստիկայի պլանով։

Կասկածից վեր է նաև այն, որ հայ-թուրքական օրակարգի հարցով Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ և կրում է դրական բնույթ։ Ադրբեջանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության ցանկացած նախաձեռնութունների օգտին, հետևաբար այս հարցում (ինչպես նաև շատ այլ հարցերում) Անկարայի և Բաքվի դիրքորոշումները համընկնում են։

Երկրորդը՝ թուրք նախարարը հստակ հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունը ագրեսիվ բնույթ չի կրում։ Որ երկու պետություններն էլ հարգում են յուրաքանչյուրի իրավունքներն ու օրենքները և հանդես են գալիս Կովկասում խաղաղության և կայունության օգտին։ Այս թեզն ուղղված է ոչ միայն Հայաստանին, այլ նաև ողջ միջազգային հանրությանը, որը Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների երկար տարիների օկուպացիայի ընթացքում հստակ պատկերացում չի ունեցել ղարաբաղյան հակամարտության էության մասին։ Ներկայիս հետկոնֆլիկտային ժամանակահատվածում, որն ամբողջությամբ փոխել է տարածաշրջանում ուժերի նախկին դասավորվածությունը՝ ակնհայտ է, որ հատկապես Թուրքիան և Ադրբեջանն են նպատակաուղղված առաջ մղում խաղաղարար նախաձեռնությունները հակառակ Հայաստանի դիրքորոշմանը, որը անտեսելով հաստատված իրականությունը՝ ապրում է պատրանքների մեջ։

Այս համատեքստում Հուլուսի Աքարի արտահայտությունները այն մասին, որ վերջին պատերազմից հետո Հայաստանին խաղաղության ձեռք է մեկնվել, և որ այսօր նրանից սպասում են դրական պատասխան՝ հաստատում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Երևանին ներկայացվել է իրական հնարավորություն, որպեսզի դուրս գա այն քաղաքական ճգնաժամից, որի մեջ նա վերջնականապես խրվել է։ Տեսականորեն հատկապես Երեւանի շահերից է բխում անել ճիշտ հետևություն այն բոլոր թեզերից, որոնք հնչեցրել է թուրք նախարարը։ Այնուամենայնիվ, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, չափազանց կասկածելի է, որ Հայաստանում կառուցողականություն կդրսևորեն տարածաշրջանային բարդ հարաբերությունների կարգավորման մեջ։ Ավելի հավանական է, որ հայ-թուրքական վիճահարույց հարաբերությունների կարգավորման գործընթացը, ամենայն հավանականությամբ կընդունի ձգձգվող բնույթ։ Հայաստանը կշարունակի ձգձգել բանակցությունները Թուրքիայի հետ՝ սադրանքներ կազմակերպելով Ադրբեջանի հետ սահմանին, կդիմադրի տրանսպորտային հաղորդակցությունների, մասնավորապես Զանգեզուրի միջանցքի բացմանը, դրանով իսկ զգալիորեն խոչընդոտելով տարածաշրջանի զարգացմանը։

Տեղին է հիշեցնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև փաստացի սկսված նորմալացման գործընթացը խաթարվում է հենց վերջին ռազմական սադրանքների պատճառով, որոնք հայկական կողմը ձեռնարկեց Ադրբեջանի հետ սահմանին։ Հաշվի առնելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կանխատեսում է Հայաստանի կողմից եռակողմ (Ադրբեջանի և Հայաստանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված) հայտարարությունների հիմնական կետերի կատարումը, այն ժամանակ, երբ Երևանի կողմից բանակցային գործընթացի նպատակաուղղված խափանումը զգալիորեն նվազեցնում է Անկարայի հետ գոնե տեսանելի ապագայում դիվանագիտական հարաբերությունները հաստատելու հավանականությունը։

Եվս մեկ կարևոր նրբերանգ։ Երևանում համարում են, որ Թուրքիան, իբր, իրական շահագրգռվածություն չի ցուցաբերում Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման հարցում, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը Անկարային հարկավոր է միայն իր տարածաշրջանային և միջազգային նշանակությունը ցուցադրելու համար։ Որոշ հայ քաղտեխնոլոգների կարծիքով, Հայաստանի հետ երկխոսության գործընթացը մի կողմից Թուրքիային բացառապես հետաքրքրում է, որպես արտաքին աշխարհին իր խաղաղասիրությունը և Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու պատրաստակամությունը ցույց տալու գործիք։ Մյուս կողմից, Թուրքիան ձգտում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը ցույց տալ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որը միջնորդել է հայ-թուրքական հաշտեցման նախորդ երեք փորձերից երկուսին: Զուգահեռաբար հայկական տեղեկատվական դաշտում առաջ են քաշվում թեզեր այն մասին, որ եթե Թուրքիան Հայաստանի հետ բանակցություններում իսկապես նախապայմաններ չի առաջադրում, ապա դա ամենևին էլ չի նշանակում, որ նա դրանք չունի։

Ինչպես տեսնում ենք, հայկական կողմի այս բոլոր անհամոզիչ և իրականությունից հեռու նախապաշարումները հանդիսանում են այն լուրջ բարդույթների և ֆոբիաների ցուցանիշը, որոնք ամուր լցվել են հայ հասարակության մեջ։ Ուստի ակնհայտ է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման ճանապարհին իրական քայլերը կախված կլինեն նաև այն նախապաշարմունքներից, որոնք հանդիսանում են յուրահատուկ սնուցում արմատացած թշնամանքի և ատելության էլ ավելի արմատավորման համար, որոնք սեղմ լցվել են հայ հասարակության գիտակցության մեջ։ըՀայաստանի ապակառուցողական քաղաքականությունը տորպեդահարում է ոչ միայն խաղաղ նախաձեռնությունները տարածաշրջանում, այլեւ խոչընդոտում է հենց «բազմաչարչար» հայերի կայուն ապագային։ Եվ Պրահայում Էրդողանի եւ Փաշինյանի նախատեսված հանդիպումը ցույց կտա, թե որքան հեռու կարող է գնալ Երևանը՝ տարածաշրջանում իր ապակառուցողական դերից ու դիրքորոշումից հրաժարվելու առումով։

Caliber.Az
Դիտումներ: 111

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

COP29-ը Բաքվում և COP17-ը Երևանում. Ինչու՞մն է տարբերությունը. Պարզաբանում է Caliber.Az-ը

142
01 Նոյեմբերի 2024 15:48
2

Պատերազմի դեսպանը խոսում է խաղաղության մասին Դեկոտինին պատռում է իր վրայի վերնաշապիկը

133
31 0Հոկտեմբերի 2024 11:52
3

Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն. երսապաշտների դուետ Ոմանք ավերում էին, մյուսները լռում էին

121
31 0Հոկտեմբերի 2024 16:23
4

ԽարԴավանք Էմին Գալալիի մտորումները

117
31 0Հոկտեմբերի 2024 18:57
5

Հայաստան ամեն գնո՜վ Քվեարկության գաղտնիքները

110
02 Նոյեմբերի 2024 12:11
6

Մուստաֆաևն ու Գրիգորյանը հանդիպել են սահմանին. բանակցությունների մանրամասներ

108
02 Նոյեմբերի 2024 10:08
7

Օղուզների նախնիների արշավանքները Ասիայում և Եվրոպայում՝ 2500 տարի առաջ «Դժվար պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

102
31 0Հոկտեմբերի 2024 17:11
8

Խաղաղությո՞ւն, թե միրա՞ժ։ Մի քիչ՝ խաղաղ գործընթացի շուրջ իրադարձությունների մասին

93
01 Նոյեմբերի 2024 13:16
9

Ռաֆիև. Մենք COP29-ի նետ կապված մեծ և հավակնոտ օրակարգ ունենք

93
31 0Հոկտեմբերի 2024 14:06
10

Բայրամովը և Դաութին քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը

78
31 0Հոկտեմբերի 2024 16:45
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading