twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայերի նկատմամբ սեր բացատրելով մոլլայի ռեժիմը կեղեքում է իրանական ադրբեջանցիներին Եվ սպառնում է Բաքվին

26 0Հոկտեմբերի 2022 13:36

Ադրբեջանա-իրանական հարաբերությունները նորագույն պատմության մեջ առանձնակի բարեհամբույրությամբ չեն տարբերվել, պարբերաբար դառնալով նույնիսկ չափազանց սրված։ Որպես կանոն, դա տեղի է ունենում Ադրբեջանի անկախ արտաքին և ներքին քաղաքականության նկատմամբ Իրանի իշխանությունների ցավալի խանդոտ վերաբերմունքի պատճառով։ Ցավոք սրտի, պետք է արձանագրել, որ ներկայումս Ադրբեջանի նկատմամբ Իրանի քաղաքականությունը որեւէ էական դրական փոփոխությունների չի ենթարկվել։ Դա հատկապես սկսեց պարզ դրսևորվել վերջին երկու տարիներին՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանը Երկրորդ ղարաբաղյան պատերազմում վերադարձրեց Հայաստանի կողմից օկուպացված իր տարածքները։

Եվ դատելով Բաքվի դեմ բառացիորեն վերջին մեկ ամսում հաճախակի դարձած սադրիչ հարձակումներից, կարելի է պնդել, որ տարածաշրջանում ուժերի նոր դասավորվածությունն առաջացնում է Թեհրանի աճող մտահոգությունը։ Դա զգացվում է առաջին հերթին հայտարարությունների օրեցօր ավելի ու ավելի ագրեսիվ հռետորաբանության մեջ, որոնք, սովորաբար, զուրկ են ամենայն տրամաբանությունից ու հիմքերից։ Հարևանի նկատմամբ իր դժգոհությունը Իրանը ցուցադրում նաև զորավարժությունների պատրվակով իր սահմանին ռազմական տեխնիկա կուտակելով, ինչպես դա հերթական անգամ տեղի ունեցավ անցած շաբաթ։ Բաքուն առայժմ համբերատար հետեւում է հարեւան պետության ակնհայտ սադրիչ գործողություններին եւ, որպեսզի չսրի սահմանին իրավիճակը՝ կատեգորիկ հայտարարություններ չի անում։

Իր արտաքին քաղաքականության մեջ Բաքուն, այլ ասպեկտների հետ մեկտեղ, անփոփոխ հավատարիմ է երկու կարևոր սկզբունքներին։ Նախ, ձգտում է կայուն իրավիճակ պահպանել յուրաքանչյուր հարևան պետության հետ սահմանին և տարածաշրջանում ընդհանրապես, ընդ որում կոնկրետ գործերով դա հաստատել և օրինակ ցույց տալ տարածաշրջանի հարեւաններին։ Իսկ երկրորդը՝ Ադրբեջանը չի տրվում որևէ սադրանքների, որոնց մասին երազում են նրա «բարի կամեցողները», մասնավորապես Հայաստանը, քանի որ Բաքվի և Թեհրանի հարաբերություններում ցանկացած տարաձայնություն ինքնաբերաբար աշխատում է Երևանի շահերին։

Ներկա ժամանակ Իրանի դժգոհությունը պայմանավորված է Զանգեզուրի միջանցքի բացման հեռանկարով, որը Նախչըվանը կապելու է երկրի արեւմտյան շրջանների հետ, ինչին ձգտում է ոչ միայն Բաքուն, այլ նաև Անկարան։ Պատահական չէ, որ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ վերջերս Ադրբեջան կատարած այցի ժամանակ նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի առնչությամբ որոշ շրջանակների բոլոր մտավախություններն ու տագնապները անտեղի են»:

«Ղարաբաղում ձեռնարկված այս բոլոր քայլերից հետո ոչ մի բանից զգուշանալու պատճառ չկա»,- ասել է Էրդողանը, նշելով, որ Ադրբեջանը իր գործողություններով նպաստում է տարածաշրջանում խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը և Կսպից ծովով «Միջին միջանցքի» երթուղու վրա գտնվող բոլոր երկրների համար կապահովի առևտրական և ներդրումային հնարավորություններ։

Ադրբեջանի խաղաղասիրական քաղաքականությունը հաստատող Թուրքիայի նախագահի ուղերձը հասցեագրված է այդ թվում նաև իրանական կողմին։ Էրդողանի հայտարարությունները հատկապես արդիական են տարածաշրջանում սահմանների փոփոխություն թույլ չտալու Թեհրանի վերջին պահանջների ֆոնին, քանի որ, ըստ իրանական մուլոկրատների՝ դա իրենց համար «կարմիր գիծ» է։

Այն, որ Թեհրանը, որը շուրջ 30 տարի անտարբեր հետևում էր ադրբեջանական Ղարաբաղի հայկական օկուպացիային, իսկ այսօր փորձում է բացահայտորեն խոչընդոտել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացմանը՝ Բաքվի համար չափազանց բնորոշ փաստ է։ Ադրբեջանական տարածքների օկուպացման ժամանակահատվածում Իրանը շահավետ լոգիստիկ կապեր է հաստատել Հայաստանի հետ, և այժմ չի ուզում զրկվել այդ առավելություններից։ Բաքվի հասցեին Թեհրանի անտրամաբանական հայտարարությունների հետևում, անշուշտ, դրված են նրա սեփական շահերը, որոնց առաջխաղացման համար իրանական կողմը օգտագործում է Հայաստանի գործոնը։

Հակադարձելով Բաքվի խաղաղասեր և արդար քաղաքականությանը՝ Իրանը Ադրբեջանի նկատմամբ հայանպաստ բարյացակամություն է դրսևորում հատկապես հիմա, երբ սկսվել է Ղարաբաղի վերականգնումը։ Սակայն Բաքվի նկատմամբ Թեհրանի թշնամական քաղաքականությունը չի սահմանափակվում միայն տարածաշրջանային սահմաններով։ Ադրբեջանի նկատմամբ իր բացահայտ թշնամությունը ԻԻՀ-ն ցուցադրում է նաև ներքին գործոնի միջոցով՝ ի դեմս Իսլամական Հանրապետությունում բնակվող մոտ 30 միլիոն ադրբեջանցիների։ Արազ գետից այն կողմ ապրող ադրբեջանցիները, թեև հանդիսանում են Իրանի քաղաքացիներ, այնուամենայնիվ, այնտեղ նրանց իրավունքները սիստեմտիկաբար խախտվում են։ Իրանում նրանց արգելում են կրթություն ստանալ մայրենի լեզվով, ադրբեջաներեն լեզվով կան աննշան քանակությամբ տպագիր հրատարակություններ։ Դրանով հանդերձ, ադրբեջանցիների կողմից Իրանում որևէ միավորում, կամ կազմակերպություն ստեղծելու փորձը դիտվում է որպես իշխանությունների և պետության համար սպառնալիք, և որպես հետևանք, «խախտողների» նկատմամբ ձեռնարկվում են կոշտ քայլեր։

Հարավային Ադրբեջանը գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում և ներառում է երեք նահանգ՝ Արդեբիլ, Արևելյան և Արևմտյան Ադրբեջան: Զենջան նահանգը, թեև չի հանդիսանում Հարավային Ադրբեջանի վարչական մաս՝ այնտեղ գերակշռող ադրբեջանցի բնակչության պատճառով համարվում է նրա արևելյան սահմանը։ Եվ այս հսկայական տարածքում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հեռու է լավագույն լինելուց, ինչի համար մոլլաների ռեժիմը ենթարկվում է իրավապաշտպանների, ակտիվիստների և ոչ կառավարական կազմակերպությունների քննադատությանը։ Այն, ինչ տեղի է ունենում Հարավային Ադրբեջանում, անհանգստացնում է նաև միջազգային կազմակերպություններին, ինչպիսիք են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը և այլ հեղինակավոր կառույցները։ Իրանական հատուկ ծառայությունները պարբերաբար շուրջկալներ են անցկացնում Հարավային Ադրբեջանում ազգային-ազատագրական շարժման ակտիվիստների վրա, նրանց ենթարկելով ձերբակալությունների և խոշտանգումների։ Մի խոսքով, Իրանում ադրբեջանցիների ազգային իրավունքների ոտնահարումը դարձել է պետական քաղաքականության մի մասը, որը խթանվում է մոլլաների ռեժիմի կողմից։

Տարօրինակ է, բայց այս երկրում շատ ավելի քիչ թվաքանակով էթնիկ հայ բնակչության նկատմամբ վերաբերմունքը զարմանալիորեն տարբերվում է։ Այսպիսով, համընդհանուր իսլամական պետությունում ողջունելի է հայկական ռադիոյի հեռարձակումը, իսկ հայ երեխաները միջնակարգ և բարձրագույն հաստատություններում անարգել սովորում են իրենց մայրենի լեզվով։ Այժմ Իրանում կա երեք հիմնական հայկական համայնք՝ Թեհրանում, իրանական Ադրբեջանում և Իսպահանում։ Հետաքրքիր է, որ համայնքների միջև կապը վերահսկվում է Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավորների կողմից, ովքեր եռանդով պաշտպանում են Իրանում իրենց եղբայրակիցների իրավունքները։ Այսինքն, միևնույն ժամանակ, երբ երկրում չի դադարում ադրբեջանցիների իրավունքների ոտնահարումը՝ հայերն հեշտ ու հանգիստ ապրում Իրանի ցանկացած հատվածում և կարող են ստանալ նույնիսկ Մեջլիսի ոչ թե իրանցի, այլ հայ պատգամավորների աջակցությունը։

Իրանում 60-80 հազար հայ բնակչությամբ հանդերձ գործում է հայերեն լեզվով ավելի քան 29 ուսումնական հաստատություն, ընդ որում նրանց մեծ մասը Թեհրանում է։ Երկրում կա մի քանի տասնյակ հայկական եկեղեցիներ, և կառավարությունը ապահովում է քրիստոնեական եկեղեցիների անվնասությունը։ Եվ այստեղ ինքնաբարեբար թելադրվում է եզրակացություն, որ երկրում բնակվող ադրբեջանցիների նկատմամբ ռեժիմի կողմնակալ, բացահայտ թշնամական վերաբերմունքը ավելի շուտ պայմանավորված է այն մտավախությամբ, որ նրանք կարող են դուրս գալ Թավրիզի և Արդաբիլի փողոցներ՝ պահանջելով անկախություն։

Տարիմաստությունը նրանում է, որ տասնամյակներ շարունակ իրանցի ադրբեջանցիները սիստեմատիկ կերպով նման քայլի են մղվել նրանց կողմից, ովքեր ղեկավարել են Իրանը վերջին հարյուր տարվա ընթացքում: Մեծ հաշվով, նման մտավախություններն այնքան էլ անհիմն չեն, քանի որ չգիտես ինչու հատկապես էթնիկ ադրբեջանցիներին ուղղված պարսկական շովինիզմը կարող է նրանց դրդել մուլոկրատների քաղաքականության դեմ արմատական գործողությունների։ Իրանում մեր եղբայրակիցները՝ առնվազն անկախ Հարավային Ադրբեջանի վրա հավակնելու լիովին իրավունք ունեն։ Ընդ որում, դա լինելու է բացառապես պատմական արդարության վերականգնում։

Caliber.Az
Դիտումներ: 201

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Ռուսաստանը կրկին հարվածում է Ադրբեջանի շահերին «Շահեդներով» Օդեսում SOCAR-ի վրա հարձակումը՝ որպես Կրեմլի ագրեսիայի ազդանշան

171
18 Օգոստոսի 2025 13:41
2

Սարգսյան և Բաբայան. երբ մահը վերածվում է գործարքի Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

91
18 Օգոստոսի 2025 09:57
3

Մոսկվան կորցնում է ազդեցությունը Հարավային Կովկասում և հարվածում Ուկրաինայում գտնվող Ադրբեջանի օբյեկտներին Իգոր Սեմիվոլոսը՝ Caliber.Az-ի եթերում

81
19 Օգոստոսի 2025 12:40
4

Փեզեշքիան. Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը

75
19 Օգոստոսի 2025 16:29
5

Կապիտան ՎՐՈՒՆգելյանի արկածները «Հին աշխարհի հիստերիկները»

71
19 Օգոստոսի 2025 10:25
6

ԱԱՀ ղեկավար. Համայնքը կշարունակի իր գործունեությունը արևմտյան ադրբեջանցիներին վերադարձնելու ուղղությամբ

42
18 Օգոստոսի 2025 09:16
7

Միրզիյոև. Ադրբեջանը հանդես է գալիս որպես Կենտրոնական Ասիան և Եվրոպան կապող ռազմավարական կամուրջ

40
18 Օգոստոսի 2025 17:06
8

Սիբիգան շնորհավորել է Բաքվին ԱՄՆ-ում ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ

39
18 Օգոստոսի 2025 11:11
9

Հեռախոսազրույց՝ Գերագույն Ռադայի և Միլլի Մեջլիսի խոսնակների միջև

39
18 Օգոստոսի 2025 16:17
10

Իտալական Agenzia Nova պորտալը Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության համաձայնագրի մասին

38
18 Օգոստոսի 2025 10:29
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading