twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Հայկական ատելության նոր թիրախ Հեզության խորհուրդներ

19 Մայիսի 2023 16:15

Թե որքանով է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան հանդիպումը դարձել նշանային իրադարձություն, կարելի է դատել առնվազն Հայաստանի քաղաքական ու լրատվական դաշտում՝ ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի վերջնական հայտարարությանը բուռն արձագանքով։ Կարճ ասած, հիմա Միշելին Հայաստանում անվանում են կեղծավոր։

Տեսեք ևս մեկ հետաքրքիր հայտարարություն. «Միայն դավաճան Նիկոլը կարող էր Շառլ Միշելին դարձնել Հայաստանի հարցերը լուծող միջնորդ»։ Այս մասին ֆեյսբուկում հրապարակված տեսանյութում ասում է՝ խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Պատգամավորի խոսքից ստացվում է, որ Միշելը, ըստ էության, շատ վատ մարդ է, ընդ որում այնքանով, որ նկարագրելու համար նույնիսկ հարմար մակդիրներ չեն գտնվել։ Այնպես որ, կարելի է եզրակացնել, որ ԵՄ-ի Խորհրդի նախագահն արդեն ընդգրկված է հայ ժողովրդի էքզիստենցիալ թշնամիների ընկերախմբի մեջ։ Հարց է առաջանում, ինչի՞ համար: Նրա համար, որ բարձրաձայնել է կողմերի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մասին։ Նրա համար, որ Ղարաբաղի հայերի համար որոշակի կարգավիճակ չի առաջադրել։ Առնվազն նրա համար, որ չի սկսել դանդաղեցնել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը։

Միշելը կեղծավոր չէ։ Պրազապես նա լավ է հասկանում փոխված իրականությունը և հարգում է դրա համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին։ Իսկ այդ իրականությունը փոխել ենք մենք՝ ադրբեջանցիներս։ Առավել ևս, լինելով ԵՄ Խորհրդի ղեկավար Միշելը փորձում է ճեղքել կեղծավորության այն պատյանը, որը Եվրոպան իր գիտակցությունում աճեցրել է երեք տասնամյակների ընթացքում ագրեսորին քաջալերելով: Եվ պետք է խոստովանել, որ Շառլ Միշելը, ի տարբերություն Էմանուել Մակրոնի՝ ողջամիտ մարդ է։ Բայց չէ որ ողջամտությունը կենսականորեն անհրաժեշտ վիտամին է, որը միանշանակ պակասում է ինչպես հայ սոցիումի, այնպես էլ ագրեսիվ հայկական նախագծի հովանավորների մոտ:

Մինչդեռ այդ նույն հովանավորները, ըստ երևույթին, աստիճանաբար գիտակցում են նոր իրականությունը, որն ուղեկցվում է հայ հանրության զայրացած արձագանքով։ «Մնաս բարով, անլվա Ռուսաստան»,- ռուս դասականին աղեկտուր և անտեղի մեջբերել է «Սասնա ծռեր»-ի դիվահար ֆունկցիոները։ Հիմա ուրեմն եկել է միացյալ Եվրոպայի ու նրա նախագահի հերթը։ Մեկ էլ տեսար մի բան պատահեց, կսկսենք նկատել ռոբո-սերժիկական լրատվամիջոցների և պատգամավորների ծաղրուծանակը՝ ԱՄՆ տարեց նախագահ Ջո Բայդենի և միաժամանակ եռանդուն Բլինկենի նկատմամբ։ Իսկ ընդհանրապես, հակական հանդիմանության հերթում են կանգնել Շոլցը, Լավրովը և նույնիսկ ինքը՝ Պուտինը, ում կհիշեցնեն Ղարաբաղը Ադրբեջանին պատկանելու մասին նրա խոսքերը։ Միայն Մակրոնը, իր ահռելի նախարար-դիվանագետ Կոլոնայի աջակցությամբ, առաայժմ կտրիճ է մնում: Ճիշտ է, այստեղ արդեն կարելի է որսալ՝ հայկական անսանձ ֆրանկոֆոնիայի կոկորդային որոտը կանխագուշակող լռությունը։

Կարճ ասած, հայերի մոտ շուրջ բոլորը մեղավոր են, բացի իրենցից։ Այստեղ, թերևս, տեղին է մեջբերել Յոսիֆ Բրոդսկու խոսքերը՝ Միչիգանի համալսարանի շրջանավարտներին ուղղված իր ուղերձում. «Որքան էլ զզվելի լինի ձեր վիճակը, ձգտեք դրանում չմեղադրել արտաքին ուժերին. պատմությանը, պետությանը, ղեկավարությանը, ռասային, ծնողներին, լուսնոի փուլին, իր ժամանակին գիշերանոթի վրա չդնելուն և այլն... Այն պահին, երբ դուք մեղքը բարդում եք ինչ-որ բանի վրա, դուք խաթարում եք ինչ-որ բան փոխելու ձեր սեփական վճռականությունը»:

Տարեց հրեայի հիանալի խոսքեր, այն ժողովրդի ներկայացուցչի, որին հայերն այդքան ցանկանում են ընդօրինակել, դրանով հանդերձ և բավականաչափ չտիրապետելով նրա բնածին իմաստությանը։ Երբ դուք դադարեք մեղադրել արտաքին ուժերին՝ դուք կդադարեք նրանց վրա հույս դնել, և այդ ժամանակ, հնարավոր է, կհասկանաք, որ ադրբեջանցիների և թուրքերի հետ պետք է, եթե բարեկամություն չանել, ապա գոնե համագործակցել։ Նայեք ձեր շուրջը և տեսեք. մեզնից բացի ոչ ոք չունեք։ Ոչ այն իմաստով, որ մենք ձեզ սիրում ենք, այլ նրանով, որ ձեր շուրջը միայն մենք ենք՝ թուրքերս։ Միշտ այդպես է եղել։ Առաջիկայում էլ այդպես կլինի։

Հայ հանրությունը պետք է յուրացնի նաև այն, որ Ադրբեջանի կողմում կա երեք մահաբեր զենք՝ ճշմարտություն, ուժ և խելամտություն։ Այս պնդումներում ոչ մի ինքնահավանություն չկա՝ միայն մերկ իրականություն է։

Ճշմարտությունը նրանում է, որ միջազգային իրավունքը մեր կողմն է: Եթե ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին ձեր բոլոր աղաղակները գոնե մի քիչ արդիական լինեին Ղարաբաղի հայ համայնքի նկատմամբ, ապա դրանք կդառնային բոլոր երեսուն տարվա օկուպացիայի ընթացքում բանակցությունների անկյունաքարը: Սակայն դեռ իննսունականների վերջին ադրբեջանական դիվանագիտության ջանքերով առաջնահերթությունը դարձավ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը։

Ուժը նրանում է, որ մեր բանակն ավելի ուժեղ է, քան ձերը։ Ե՛վ շարժառիթի ու խիզախության, և՛ հագեցվածության ու մարտական պատրաստվածության առումով։ Այո, և մեր ռազմական բյուջեն միշտ կլինի ավել, քան ձերը, և դուք չունեք այս անհավասարակշռությունը հավասարակշռող այլ գործոններ: Իսկ մեր բնակչությունը նույնպես միշտ բազմապատիկ շատ է լինելու, քան ձերը։

Մեր խելքը նրանում է, որ մենք մեր տրամադրության տակ եղած բոլոր ռեսուրսներից օգտվում ենք տարածաշրջանում և աշխարհում մեր դիրքերն ամրապնդելու համար: Եվ բանը միայն օգտակար հանածոներում չէ: Բանը մեր էլիտաների ռազմավարական մտածելակերպի մեջ է։ Մեկ օրինակ. 1998-ին համազգային առաջնորդ Հեյդար Ալիևին մեծ աշխատանք չէր պահանջվում Ղարաբաղի հայերին հեռացնել բանակցային գործընթացից՝ հմտորեն դրան հրելով Հայաստանի նորաթուխ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով ցանկանում էր դեմ առ դեմ նստել խորհրդային քաղաքական վերնախավի կորիֆեյի հետ։ Նրա համար դա հպարտության հարց էր, որից վարպետորեն օգտվեց Հեյդար Ալիևը։ Սա ընդամենը մեկ օրինակ է խելքի մասին...

Այս երեք գործոնները ձեզ համար ոչ մի շանսեր չեն թողնում, ոչ Ղարաբաղի հայերի համար որևէ կարգավիճակ ձեռք բերելու, ոչ առավել ևս ռազմական ռևանշի համար։ Այս երեք կետերը՝ ձեզ համար դաժան իրականություն են, որոնց հետ ստիպված կլիներ հաշվի նստի Հայաստանի ցանկացած ղեկավարը, այլ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար ձեռք քաշեք նյարդային վարչապետից։ Մեզ, անկեղծ ասած, նա նույնպես հատկապես դուր չի գալիս, բայց հավատացեք, նա ձեզ համար լավագույն առաջնորդն է՝ այն իմաստով, որ բոլոր հարյուր տոկոսով համապատասխանում է ձեր ցանկություններին: Հենց նրա զարմանալի համոզողականության շնորհիվ է, որ Հայաստանը երկու տարի խուսափում է խաղաղության պայմանագրի ստորագրումից։ Չէ որ դա է ձեր ուզածը։ Եվ նույնը, ինչ արեցին նրա նախորդները։ Միայն նրա բախտը ավելի քիչ բերեց, քանի որ նա դա անում է ռազմական պարտությունից հետո։

Առողջ բանականության բացակայությունը ձեզ հետ դաժան կատակ խաղաց։ Եվ այստեղ գլխավոր սխալը՝ թշնամու թերագնահատումն է։ Իսկ Ղարաբաղի համար կռվի անհեթեթ փաստարկներից մեկն այն է, որ ադրբեջանցիներին, պարզվում է, հորինել է Ստալինը 1937թվականին։ Մենք ձեզ հետ չենք վիճելու։ Փոխարենը մենք ձեզ կհարցնենք. եթե մեզ անվանեն ոչ թե ադրբեջանցիներ, այլ ինչ որ ուրիշ կերպ՝, ձեր վիճակը կթեթևանա՞։ Եթե երկիրը կոչվի ոչ թե Ադրբեջան, այլ կովկասյան Թաթարիա, ապա այդ դեպքում ի՞նչը կփոխվի ձեզ համար։

Հասկացեք, ամենևին կարևոր չէ, թե մենք ինչպես ենք կոչվում, գլխավորն այն է, որ մենք կանք։ Ահա մենք, մեր դաժան նյութականության մեջ սահմանային անցակետ ենք դնում սահմանին և ստուգում ձեր մեքենաները։

Վերջում մի փոքր ֆանտազիա։ Կարծես թե գտել ենք Հայաստանի հանդեպ Շառլ Միշելի՝ «անբարյացակամության» պատճառը։ Մեզ թվում է, որ նրա վրա տհաճ տպավորություն է թողել ձեր, անկասկած՝ արդյունավետ փիար-արշավը, որում Ադրբեջանի տարիքը համեմատվում է կոկա-կոլայի տարիքի հետ, որը, ինչպես գիտեք, ավելի մեծ է։ Ի՞նչ կապ կա՝ կհարցնեք։ Պատասխանում ենք. Միշելը՝ բելգիացի է, և այդ ազգը Եվրոպայի ամենաերիտասարդ ազգերից է։ Այնպես որ, նրան, հավանաբար վիրավորում են նման կատակները։

Caliber.Az
Դիտումներ: 203

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Գագիկներին ընդհանրապես չեմ խղճում Սամիթ Ալիևի՝ «Անհարմար ճշմարտությունը»

1105
13 Սեպտեմբերի 2024 09:34
2

Երկու տարի անց. ի՞նչ պետք է հիշեն Հայաստանն ու նրա հովանավորները Սադրանքների և դրանց հետևանքների մասին

1096
13 Սեպտեմբերի 2024 17:11
3

«Եթե Ադրբեջանի պայմանները չկատարվեն, ապա մեկնարկվելու է ԵԽ-ից դուրս գալու գործընթացը» Ֆարհադ Մամեդովի՝ դատողությունները

1083
13 Սեպտեմբերի 2024 14:25
4

Հայկական քյաբաբ կամ լիքը ուրց «Հին աշխարհի հիստերիկները»

115
13 Սեպտեմբերի 2024 17:26
5

Եվ, այնուամենայնիվ, ո՞վ է խախտել Եռակողմ հայտարարության առաջին ութ կետերը Caliber.Az-ի YouTube ալիքից տեսանյութը

72
14 Սեպտեմբերի 2024 10:29
6

Բարդայից Խանքենդի. գործարկվել է կանոնավոր ավտոբուսային երթուղի

61
14 Սեպտեմբերի 2024 11:43
7

Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը Xinhua լրատվական գործակալությունը` Հաջիևի հայտարարության մասին

58
13 Սեպտեմբերի 2024 15:27
8

Ճապոնիան պատասխանել է Caliber.Az-ին Մեր ելույթների հետքերով

56
14 Սեպտեմբերի 2024 08:29
9

32 տարի անց՝ առաջին զանգը Խոջալուի թիվ 1 դպրոցում

56
13 Սեպտեմբերի 2024 13:49
10

Միրսալամ Գանբարով. Ղարաբաղում նախատեսվում է էկոնախագծերի իրականացում

54
14 Սեպտեմբերի 2024 11:27
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading