twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Հայոց պետականությունը գտնվում է դրսից կառավարվող նեխման վիճակում» Վասիլի Կոլտաշովը՝ Caliber.Az- կայքում

10 Ապրիլի 2023 15:08

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Նոր հասարակության ինստիտուտի տնօրեն, ռուսաստանցի քաղաքագետ Վասիլի Կոլտաշովի հետ։

- Դուք ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի անցած շաբաթ կայացած այցը Թուրքիա՝ տարածաշրջանային անվտանգության խնդիրների լուծման, Ղարաբաղում տիրող իրավիճակի, թուրք-հայկական հարաբերությունների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։ Այս ուղղություններից ո՞րում կարող են առաջընթաց նկատվել տեսանելի ապագայում։

- Լավրովի այցը Թուրքիա ցույց է տալիս, որ Ռուսաստանը առաջվա պես ձգտում է ունենալ հավասարակշիռ իրավիճակ Կովկասում և վերացնել առկա հակասությունները։ Թուրքիան, ըստ ամենայնի, նույնպես շահագրգռված է, որպեսզի Կովկասի տարածաշրջանը կրկին չդառնա պատերազմի էպիկենտրոն և լարվածության գոտի, ինչին միանշանակ ձգտում են արևմտյան պետությունները։ Հետևաբար, գոնե այս փուլում հույս կա, որ տարածաշրջանում իրավիճակը կմնա հարաբերական հանգիստ վիճակում։

- Ձեր վերաբերմու՞նքը Ռուսաստանի Դաշնության հասցեին Հայաստանի ղեկավարության սադրիչ հայտարարությունների, ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի, Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի ընդունման նկատմամբ։ Սա ինչո՞վ կարող է ավարտվել Երևանի համար։

- Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի ղեկավարության կտրուկ հայտարարությունները, ինչպես նաև Երևանի կողմից Հռոմի ստատուտի ընդունումը և այլն, ցույց են տալիս, որ այդ երկիրը, թեև իրեն դիրքավորում է որպես Արևմուտքի ճամբարում խաղացող, իրականում հանդիսանում է փոքրիկ ֆիգուրա մեծ շախմատային խաղում: Հայ ժողովրդին տրամադրել են Ռուսաստանի դեմ, և Փաշինյանը ամեն ուժերով նպաստում է դրան։ Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, պայմանավորված է նրանով, որ հայ հասարակության զգալի՝ հատկապես սակավակիրթ մասը, որոնց վրա, փաստորեն և կողմնորոշվում է փաշինյանական ռեժիմը, չի հասկանում, թե նրան ինչի մեջ են ներքաշել և շարունակում է խաղաղությունը տեսնել հայակենտրոն ձևով։

- Դուք ինչպիսի՞ աշխարհաքաղաքական դասավորության դեպքում հնարավոր կհամարեիք Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը։

- Չեմ կարծում, որ մոտ ապագայում կարելի է ակնկալել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը։ Թեկուզ միայն այն պատճառով, որ դրանում շահագռգռված չեն բրիտանացիները, ամերիկացիները և ֆրանսիացիները, որոնց հարկավոր է լարվածություն ստեղծել Կովկասի տարածաշրջանում և այն ուղղել Ռուսաստանի դեմ։ Մյուս կողմից, Փաշինյանը և նրա թիմը, կարծես թե իրենց համար որոշել են Ղարաբաղը թաղել որպես «Հայկական ինքնավարություն», կամ որպես «անկախ հանրապետություն», անվանեք ինչպես ուզում եք։ Այսինքն, փաստորեն այնպես անել, որպեսզի Ադրբեջանը ամբողջությամբ վերցնի Ղարաբաղը։ Բնականաբար, այս ծրագիրը չի հնչում հանրությանը, քանի որ այն չի ընկալվի հայ հասարակության կողմից, բայց այն իր տեղն ունի։ Կարծում եմ, որ որոշ ժամանակ անց խաղաղության մասին պայմանագիրը կարող է կնքվել առանց հայ բնակչության ուշադրությունը գրավելու։ Հիմա Փաշինյանի համար կարևոր է վերահսկողության տակ պահել իրավիճակը երկրի ներսում և պահպանել իր իշխանությունը։ Դրա հետ մեկտեղ՝ փորձագիտական հանրության համար այնուամենայնիվ մեծ հանելուկ է մնում, թե ինչու Հայաստանի բնակչությունը մինչև հիմա Փաշինյանին պատառ-պատառ չի արել 2020 թվականին նրա արածի համար։

- Իսկ ի՞նչ եք կարծում, ինչու՞:

- Կարծում եմ, որ պատճառը նրանում է, որ Հայաստանի հասարակությունը և հայկական պետականությունը ոչ միայն վերելքի մեջ չեն, այլ ընդհանրապես գտնվում են դրսից կառավարվող քայքայման վիճակում։ Սա նկատի ունենալով Փաշինյանը իրեն ապահով է զգում, բայց ոչ այնքանով, որ բացահայտ ասի այն մասին, որ նա կարող է «հանձնել» Ղարաբաղը և հետո խաղաղության մասին պայմանագիր կնքել Բաքվի հետ։ Սակայն կասկած չի հարուցում, որ ամեն դեպքում, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ձեռքբերումը կախված է արևմտյան պետություններից։ Ինչպես նրանք որոշեն, այնպես էլ լինի:

- Վերջին շրջանում Հայաստանում հաճախակիացել են հայտարարությունները, թե իբր երկրի տնտեսությունը վերելք է ապրում։ Ի՞նչ կարծիքի եք այդ առնչությամբ, և ի՞նչ կլինի Հայաստանի տնտեսության հետ այն դեպքում, երբ այն ամբողջովին շրջվի դեպի Արևմուտք։

- Հայաստանի տնտեսությունը չափազանց կախված է ռուսական շուկայից։ Հայաստանի տնտեսության համար բարենպաստ ռեժիմը այնպիսի զգացողություն է ստեղծում, որ այն կարող է մնալ բավականին հավասարակշռված վիճակում, կարող է աճել՝ միաժամանակ ստանալով որոշակի օգուտներ Եվրոպական Միությունից, Արևմուտքի որոշ սուբսիդիաներ և օգտվելով ռուսական շուկայի հնարավորություններից։ Սրանում է և կայանում Հայաստանի տնտեսության հիմնական խնդիրը, որ այն ունի երկկողմանի ուղղվածություն։ Եթե Ռուսաստանը դադարեցնի գնումները Հայաստանից՝ հայկական ապրանքները փոխարինելով, օրինակ, ադրբեջանականով, եթե Հայաստանը չհամարվի այն երկիրը, որին Ռուսաստանը բարենպաստում է, ապա դա լուրջ խնդիր կլինի Հայաստանի տնտեսության համար։ Փաշինյանը դա հասկանում է, հետևաբար, իր վարչակազմի համար գլխավոր թշնամին դե ֆակտո հանդիսանում է ոչ թե Ադրբեջանը, այլ հենց Ռուսաստանը։ Միևնույն ժամանակ, Մոսկվան շահագրգռված չէ նրանում, որպեսզի ստրեսի ենթարկել հայ հասարակությանը և նրան ցույց տալ, որ հարաբերությունները փչացել են հայկական կողմի պատճառով։ Նույնիսկ դրանով հանդերձ, որ փաշինյանական քարոզչությունը Ռուսաստանի մասին այնպիսի պատկերացում է տարածում, ինչպես մի ուտիլիտար երկրի, որը պետք է անընդհատ որոշակի ռեսուրսներ տա Հայաստանին, պայքարի նրա համար և ստեղծի «Մեծ Հայաստան»։ Որովհետեւ, ինչպես պնդում է հայկական կողմի քարոզչությունը՝ Ռուսաստանը Հայաստանից բացի դաշնակիցներ չունի։ Բայց Հայաստանը նույնպես Ռուսաստանի դաշնակիցը չէ...

Մյուս կողմից, Հայաստանի ամբողջական շրջադարձ դեպի Արևմուտք դժվար թե հնարավոր լինի, քանի որ Արևմուտքը Հայաստանով խաղում է այնպես, կարծես դա և ռուսական գործոնն է Կովկասում, անընդհատ նրան ահա այսպես ռուսամետ նմանակելով և հայտարարելով, որ նրան նեղացնում են, և նրա հետ չեն շփվում այն երկրները, որոնք այլևս չեն հանդիսանում ռուսամետ։ Ահա այստեղից էլ և ծագում են բոլոր հակասությունները։ Բայց ինձ թվում է, որ հենց տեղի ունենա Հայաստանի ամբողջական շրջադարձը դեպի Արևմուտք, ինչը իրականում վաղուց արդեն տեղի է ունեցել ռազմական, քաղաքական և գաղափարական մակարդակով, ապա Ռուսաստանի Դաշնությունը կկարողանա խզել հարաբերությունները Հայաստանի հետ։ Բայց հիմա, այս պահին, երբ Դոնբասում ծանր մարտեր են ընթանում, Մոսկվայի համար ձեռնտու չէ իր համար ստեղծել լարվածության նոր օջախ։ Եվ դրանից օգտվում է Արեւմուտքը՝ առանց քաշվելու լարվածության նոր օջախներ ստեղծելով Կովկասում։

Caliber.Az
Դիտումներ: 308

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ալիևը Սլովակիայում, Փաշինյանը Գերմանիայում և հերթական ուկրաինական փակուղի «Իրադարձություններ» Մուրադ Աբիևի հետ

125
15 Դեկտեմբերի 2025 10:09
2

Դատավարություն Բաքվում. Վարդանյանի պաշտպանը երկու միջնորդություն է ներկայացրել

111
13 Դեկտեմբերի 2025 09:44
3

Շահրամանյանը և Կոն. կապիտուլյացիայից մինչև էժանագին ներկայացում Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

81
16 Դեկտեմբերի 2025 09:34
4

Ռևանշիստների կեղծ թվաբանությունը Ո՞վ է հրահրում հայ հասարակությանը

78
16 Դեկտեմբերի 2025 11:51
5

«Մեծ վերադարձ». Նախկին հարկադիր վերաբնակների հերթական խումբը մեկնել է Հորովլու գյուղ

76
15 Դեկտեմբերի 2025 09:38
6

Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են ռազմական կրթության և պատրաստության ոլորտում համագործակցությունը

71
13 Դեկտեմբերի 2025 12:58
7

Ադրբեջանը Վրաստանի կարևոր գործընկերն է էլեկտրաէներգիայի ներմուծման հարցում. Մարիամ Կվրիվիշվիլի

70
13 Դեկտեմբերի 2025 11:02
8

Թուրքիա – Իսրայել. նորմալացումը հնարավո՞ր է Գուր-Արիեն և Թողրուլ Իսմաիլը՝ Caliber.Az կայքում

66
15 Դեկտեմբերի 2025 14:42
9

Հրապարակվել է Ադրբեջանում ՎԶԵԲ-ի ներդրումների ծավալը

64
13 Դեկտեմբերի 2025 12:56
10

Բաքուն և Բանգկոկը պայմանավորվել են խորացնել համապարփակ համագործակցությունը

63
13 Դեկտեմբերի 2025 10:25
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading