twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

«ՀԱՊԿ-ը մեծ ֆիկցիա է, բայց նրա ֆորմալ լուծարումը դեռ երկար ժամանակի հարց է» Փորձագետները՝ Փաշինյանի դեմարշի մասին

12 Հունվարի 2023 18:24

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ի մամոլի ասուլիսին հայտնել է, որ Երևանը ստեղծված իրավիճակում նպատակահարմար չի գտնում իր մոտ ՀԱՊԿ նախօրոք նախատեսված զորավարժությունների անցկացումը։ Այս հայտարարությանը նախորդել էր՝ Փաշինյանի կողմից նոյեմբերի 23-ին Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հնչեցրած աղմկահարույց որոշումը, երբ Հայաստանի կառավարության ղեկավարը չստորագրեց ՀԱՊԿ հռչակագիրը և Հայաստանի օգնության նախագիծը։ Նա դա հիմնավորել է նրանով, որ հռչակագրում բացակայել է «Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման» գնահատականը։

«Երևանում ՀԱՊԿ-ի հռչակագրի չստորագրելը՝ տվյալ կազմակերպության նկատմամբ հիասթափության դրսեւորում է»,- հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ի ասուլիսում։ Նա դա անվանել է դիվանագիտական լեզվից նախադասության թարգմանություն։ «Այո, խնդիր կա»,- հաստատել է Փաշինյանը։ Նրա գնահատմամբ, վերջնական ժամկետը (վերջնաժամկետը) կլինի այն ժամանակ, երբ կողմերը հասկանան, որ Հայաստանի և ՀԱՊԿ-ի մյուս անդամների միջև բանակցություններն անիմաստ են։ «Չեմ կարծում, որ բանակցություններն այժմ անիմաստ են։ Մեր գործընկերները, կարծես թե, նույնպես դրանք անիմաստ չեն համարում։ Այլ բան է, որ ցանկացած պահի, կամ մեր, կամ նրանց գնահատականը կարող է փոխվել»,- նշել է Հայաստանի վարչապետը։

Այս ամենը մղում է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հավանականության հարցի վրա։ Արդյո՞ք Փաշինյանը այդ մասին բավական թափանցիկ չի արտահայտվել։ ՀԱՊԿ-ի կազմում կան նաև թուրքական պետություններ, որոնք դժվար թե երբևէ համաձայնվեն հանդես գալ Հայաստանի դեմ Ադրբեջանի որևէ գործողության անմիջական դատապարտմամբ, մանավանդ որ միջազգային ոչ մի կառույց մինչ այժմ որևէ «ներխուժում» չի նշել։ Ի՞նչ կլինի ՀԱՊԿ-ի հետ, եթե Հայաստանը դուրս գա դրանից։ Եվ Մոսկվան ունի արդյո՞ք գործիքներ, որպեսզի Երեւանին թույլ չտա դա անել։

Caliber.Az-ի այս հարցերին պատասխանել են օտարերկրյա հայտնի փորձագետները։

Ղազախստանցի վերլուծաբան Մուխթար Թայժանը կարծում է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը այդ դաշինքի համար կլիներ բարոյական հարված։

«Դժվար թե Հայաստանը ռազմական առումով այս կազմակերպության հզոր բաղադրիչն է, բայց բարոյական վնասի տեսանկյունից Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալը կլիներ չափազանց շոշափելի։ Սա կստեղծի նախադեպ, և մյուս անդամ պետությունների մոտ կարող են ծագել նմանատիպ տրամադրություններ»,- նշել է փորձագետը։

Այսօրվա դրությամբ Մոսկվան այնուամենայնիվ ազդեցության քիչ լծակներ ունի, որոնք կկարողանաին Երեւանին թույլ չտալ դուրս գալ ՀԱՊԿ-ից, կարծում է նա։

«Ինչո՞ւ։ Որովհետև, առաջին հերթին, Հայաստանը ընդհանուր սահման չունի Ռուսաստանի հետ։ Երկրորդը՝ Երևանն ունի այլընտրանքային հենարաններ՝ ի դեմս Եվրոպայի, հատկապես Ֆրանսիայի, որտեղ ուժեղ են հայկական սփյուռքի դիրքերը, ինչպես նաև Միացիալ Նահանգները։ Հիշեցնեմ՝ ամերիկյան խորհրդարանի այն ժամանակվա Ստորին պալատի նախագահ Նենսի Փելոսիի վերջերս Երևան կատարած այցի մասին։ Այսինքն՝ նա Երևանին ցույց տվեց Ամերիկայի բարոյական աջակցությունը։ Ուստի Հայաստանը, իհարկե, ունի աջակցության այլ կետեր։

Բայց այս երկրի համար Ռուսաստանը շատ կարևոր գործընկեր էր նախքան նրա, ըստ էության Ոկրաինայում հակամարտության մեջ ներքաշվելը: Այսինքն՝ Ռուսաստանը այսօրվա դրությամբ ռազմական առումով դժվար թե, թեկուզ հիպոթետիկ կարողանար հանուն Հայաստանի երկրորդ ճակատ բացել Ղարաբաղում։ Որովհետեւ դա և Թուրքիան էլ այլեւս չի հանդուրժի։ Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի մոտ արդեն այնքան էլ շատ չեն այն գործիքները, որպեսզի ազդել Հայաստանի վրա։

Տնտեսական առումով Հայաստանը կարող է լիովին շրջվել նաև Թուրքիայի կողմը, եթե, իհարկե, նա ընդհանրապես փոխի իր արտաքին քաղաքական վեկտորը։ Չէ որ Իլհամ Ալիևը բազմիցս նշել է, որ նա պատրաստ է Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների վերականգնմանը այն դեպքում, եթե Հայաստանը հրաժարվի Ղարաբաղի նկատմամբ որևէ հավակնությունից։ Եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանները, ապա հիանալի հեռանկարներ կունենա այդ թվում նաև Թուրքիայից ներդրումներ ներգրավելու համար։ Այսօրվա պայմաններում Ռուսաստանից ներդրումներ ներգրավելը պարզապես անիրատեսական է»,- ասել է Մ. Թայժանը։

Ռուս քաղաքագետ, Հետինդրուստալային հասարակության հետազոտությունների կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Վլադիսլավ Ինոզեմցևը կարծում է, որ Փաշինյանին կարելի է հասկանալ, իրավիճակը նրա համար իրոք շատ ծանր է։

«Դաշնակիցներ, որոնք պատրաստ կլինեն միջամտել իրավիճակին, բացի Ռուսաստանից՝ Հայաստանը չունի։ Հետևաբար Մոսկվայի դեմ նման շանտաժը, անպայման, կշարունակվի՝ որպես Պուտինի վրա ինչ-որ կերպ ազդելու միակ հնարավորություն։

Կարծում եմ, որ մոտ ժամանակներում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը քիչ հավանական է, քանի որ Փաշինյանի համար սա չափազանց արմատական գործողություն է, որին նա, ամենայն հավանականությամբ, չի դիմի։ Բայց ինքնին այս կազմակերպությունը, իհարկե, արդեն ապրել է իր «լավագույն» ժամանակները՝ դրանք մեծ հաշվով երբեք էլ չեն եղել։

Բայց Ռուսաստանը հիմա այնքան թունավոր է, որ ՀԱՊԿ-ի ոչ մի երկիր, կարծում եմ, չի փորձի նրանից աջակցություն ստանալ, կվախենա նրան ներքաշել իր ներքին գործերի մեջ։

Հետևաբար, կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի համար հեռանկարները տխուր են։ Այն, որպես կազմակերպություն չկայացավ: Նա դեռ որոշ ժամանակ կպահպանի իր կառույցները հատկապես այդպիսի կիսաֆիկտիվ վիճակում։ Բայց ևս մեկ անգամ կրկնում եմ, չեմ կարծում, որ այս կազմակերպությունը այժմ գոնե որևէ կերպ արդյունավետ լինի։ Մոսկվան խրված է Ուկրաինայում, այլ նպատակներ նա չունի, և նրա հնարավորությունները (հատկապես Կենտրոնական Ասիայում, որտեղ Չինաստանը մոտ է) շատ սահմանափակ են։ Ուստի ՀԱՊԿ-ը ավելի շուտ ֆիկցիա է, բայց նրա ֆորմալ լուծարումը դեռ երկար ժամանակի հարց է»,- նշել է Ինոզեմցևը։

Caliber.Az
Դիտումներ: 434

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Հայաստան. Ադրբեջանի հետ նոր պատերազմի վերջին նախապատրաստումներ Caliber.Az-ի բացառիկ տվյալներ

625
11 Մարտի 2025 18:09
2

Արկադի Ղուկասյան. «մեծ Հայաստանի մասին» գաղափարը հեքիաթ է

258
10 Մարտի 2025 15:32
3

Պետական հանձնաժողով. Ղարաբաղում 23 զանգվածային գերեզման է հայտնաբերվել

228
10 Մարտի 2025 12:03
4

Բայրամովը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտների մասին

165
11 Մարտի 2025 13:54
5

Էրդողանը բացահայտում է Ալիևի հետ զրույցի թեմաները

153
11 Մարտի 2025 10:10
6

Արկադի Ղուկասյան. նրան, ով սպանում է կնոջը, երեխային կամ տարեց մարդուն, չի կարելի մարդ անվանել ԼՈՒՍԱՆԿԱՐ

144
11 Մարտի 2025 10:47
7

Խանքենդիում քանդում են «անջատողականների բույնը» ՏԵՍԱՆՅՈՒԹ

134
12 Մարտի 2025 17:47
8

«Ադրբեջանը կարող է կիսվել Իսրայելի հետ հարաբերությունների զարգացման իր փորձով» Ռաբբի Զամիր Իսաևը՝ JPost-ին տված հարցազրույցում

132
12 Մարտի 2025 13:22
9

Հաջիզադե. Մենք Ֆրանսիայից պահանջում ենք դադարեցնել Ադրբեջանին նվաստացնելու իր արշավը

118
11 Մարտի 2025 09:30
10

Դուք երազում էլ չեք տեսել Էմին Գալալիի մտորումները

108
10 Մարտի 2025 18:48
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading