twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

«Հատուցում» գործողությունը. լկտիությունը խստորեն պատժվել է Հայաստանի վտանգավոր խաղերը

13 Փետրվարի 2024 13:25

Երեկ, փետրվարի 12-ին, հայկական սադրանքի հետևանքով՝ ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել։ Դիտատեսախցիկները ամեն ինչ ֆիքսել են՝ դիպուկահարը Հայաստանի զինված ուժերի մարտական դիրքից առաջ է շարժվել, կրակային դիրք է գրավել, դարանակալվել, և կրակելով ադրբեջանցի զինվորի ուղղությամբ՝ հետ է վերադարձել։ Բացի այդ, փետրվարի 12-ին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Թովուզգալիայի շրջանի Չինարլը գյուղում տեղակայված իրենց դիրքերի հրաձգային զենքից գնդակոծել են՝ Թովուզի շրջանի Քյոխանաբի բնակավայրի մոտ տեղակայված ադրբեջանական բանակի դիրքերը։

Ես չեմ սկսի հիմար հարց տալ, թե «ինչու՞ մի ամբողջ օր անց ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին ԵՄ-ի դիտորդական առաքելությունը հանդես չի եկել զայրացած հայտարարությամբ՝ հայկական կողմին մեղադրելով խաղաղ գործընթացը խափանելու և իրավիճակը ապակայունացնելու մեջ»։ Սա առհասարակ միջազգային իրավունքի ամենակոպիտ խախտումն է, որը մենք բոլորս այդքան սիրում ենք և որին այդքան անձնուրաց նվիրված ենք։ Էս ի՞նչ լռություն է տիրում: Թե՞ ես պարզապես ինչ-որ բան չեմ լսում առանց ակնոցի:

Ամեն ինչ ես հիանալի լսում եմ, և ես միակը չեմ, ով լսում է այս բարձրաձայն լռությունը: Դե նաեւ մեր ուժային կառույցները, որոնք ամեն ինչ հիանալի հասկացել են։ Այսպես ուրեմն, ևս մեկ անգամ շեշտեմ. հուսալ, որ ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին ԵՄ-ի դիտորդական առաքելությունը կդատապարտի հայ դիպուկահարի կրակոցը՝ անիմաստ է։ Իսկ դրա համար էլ, այսօր՝ փետրվարի 13-ին, Պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից, ի պատասխան Հայաստանի զինված ուժերի երեկվա սադրանքի՝ անցկացվել է «Հատուցում» գործողությունը։ «Գործողության արդյունքում Գաֆանի շրջանի Ներքին-Հանդ բնակավայրի մոտ տեղակայված Հայաստանի զինված ուժերի մարտական հենակետը, որտեղից երեկ կրակ է բացվել մեր զինվորի վրա՝ ամբողջությամբ ոչնչացվել է։ Տվյալներ կան ոչնչացված մարտական հենակետի անձնակազմի շրջանում լուրջ կորուստների մասին», - հաղորդել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը։

Այստեղ իմաստն այլ բանում է. ադրբեջանական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հայերը ունեն կենդանի ուժի լուրջ կորուստներ։ Ըստ երևույթին, հասունացել է՝ հարեւանների նկատմամբ կոմպլեքսային միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը։ Մի՞թե նրանք չգիտեն, որ մենք՝ նրանց կյանքը հետաքրքիր, դինամիկ, բայց բավականին տխուր դարձնելու մի ամբողջ շարք միջոցներ ունենք: Դե, իրենք են իրենց տհաճությունների մեջ գցել, և հիմա նրանք կստանան հերթական պատմական վիրավորանք և բազմաչարչարության խորացում։

Իսկ առհասարակ, սրանք կենդանիների հոգեբանության հիմունքներն են, թեև ես անձամբ նախընտրում եմ ավելի քաղաքավարի տերմին. կիրառական սոցիոկենսաբանություն։ Օրինակ, անտեղյակ մարդը կարծում է, որ լկտիությունը՝ ուժի նշան է: Ոչ։ Որովհետև լկտիությունը՝ միշտ հիմարության նշան է։ Ի դեպ, ինչպես ասել է Ջեկ Լոնդոնը, իսկ նա շատ բան գիտեր ու տեսել էր՝ խելացի մարդիկ շատ հաճախ դաժան են լինում։ Իսկ ահա հիմար մարդիկ գրեթե միշտ չափից դուրս դաժան են: Մենք խելացի մարդիկ ենք, և հետևաբար ամեն ինչ պետք է անենք առանց ավելորդ դաժանության՝ բայց ցուցադրական խստությամբ, որպեսզի հարևանիկները չմոռանան և միշտ հիշեն իրենց տեղը։

Վրացի դասական Ճաբուա Ամիրեջիբիի՝ «Դաթա Թութաշխիա» հրաշալի վեպում կա մի հիանալի արտահայտություն. «Լկտիները ոչ թե այնքան շատ ծնվում են, որքան դառնում են՝ ձեզ հետ միասին մեր մեղքով»։ Ընդհանրապես, և՛ գրողն է հոյակապ, և՛ վեպն է արժանի կարդալու, խորհուրդ եմ տալիս, հավատացեք ոչ վատ գրական ճաշակով մարդուն, մի օր անպայման ձեզ ավելի մանրամասն կպատմեմ ինչպես բատոնո Ճաբուայի, այնպես էլ վեպի մասին, բայց, կարծում եմ որ դա կլինի հետո, իրավիճակը հիմա չափազանց լարված է, վեպերի ժամանակը չէ՝ նույնիսկ հոյակապ: Այսպես ուրեմն, պարզապես պետք է հարևանիկներին թույլ չտալ, որ լկտիանան: Մենք սկզբունքորեն էլ թույլ չենք տալիս, բայց Հայաստանում սերմանել այն ըմբռնումը, որ հատուցումը կլինի անխուսափելի, դաժան ու ցուցադրական՝ պետք է։

Գիտեք, ժամանակին եղել է մի այսպիսի անեկդոտ, ավագ սերնդի մարդիկ պետք է դա հիշեն։ «Երեկ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 17:00-ին չինական զորքերը՝ երեք հետևակային դիվիզիայի և երկու տանկային գումարտակի կազմով անցել են Խորհրդային Միության սահմանը և հարձակվել են «Լուսավոր ուղի» կոլտնտեսությանը պատկանող տրակտորի վրա։ Տրակտորը փոթորկային կրակով ոչնչացրել է թշնամու ողջ կենդանի անձնակազմը և յոթանասուն տանկ, արձակել է իր թեւերը և թռել է կոլտնտեսության վարչության ուղղությամբ։ ՏԱՍՍ-ը իրավասու է հայտարարել. նման միջադեպերի կրկնության դեպքում մեր կողմը դաշտ դուրս կբերի կոմբայն»։ Ահա աստեղ, հարևանիկներ, կարող եք ծիծաղել, ընդ որում քծնաբար և շողոքորթ, ինձ շատ է դուր գալիս, երբ իմ անեկդոտները հաջողվում են, բայց տեսեք միայն թե ստիպված չլինեք հետո բարձրաձայն հեկեկալ: Որովհետև սադրանքների կրկնվելու դեպքում մենք կարող ենք ձեզ ստիպել կապիտուլիացիան ստորագրել Զանգեզուրում։ Կամ նույնիսկ Իրավանում։

Caliber.Az
Դիտումներ: 211

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Պարտվողների կլանից ևս մեկը ՀՀ պաշտպանության նախկին նախարարը ընդդեմ Փաշինյանի

235
07 Մայիսի 2025 18:22
2

Հայաստանի ռազմականացումը «ազգ-բանակ» սցենարով Ազատազէնի-ի գործունեության վերլուծություն

203
06 Մայիսի 2025 22:36
3

Ադրբեջանը դատապարտել է Հնդկաստանի հարձակումները Պակիստանի վրա Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը

195
07 Մայիսի 2025 13:06
4

Դատարանում ուսումնասիրվել է Խոջավենդի շրջանի օկուպացիայի ևս մեկ տեսագրություն ԼՈՒՍԱՆԿԱՐ

150
06 Մայիսի 2025 09:43
5

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

144
08 Մայիսի 2025 17:49
6

Երբ հյուսիսային հարևանը մոռանում է հարգանքի մասին Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

134
06 Մայիսի 2025 09:22
7

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

133
08 Մայիսի 2025 08:59
8

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

113
08 Մայիսի 2025 18:42
9

Տուժած Հասանովը պատմել է Աղդամում արկի պայթյունից ստացած վնասվածքի մասին

63
06 Մայիսի 2025 22:30
10

Փափուկ փռել՝ կոշտ քնել. Կոպիրկինը Հայաստանին սպառնում է Ուկրաինայի ճակատագրով Երևանին պատին են դեմ տվել

61
06 Մայիսի 2025 17:38
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading