Հետախուզություն առաջընթացի ծառայության մեջ Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»
Գիտատեխնիկական հետախուզությունը անհրաժեշտ բան է։ Գործունեության այս տեսակը երբեմն անվանում են ոչ ճիշտ «արդյունաբերական լրտեսություն» տերմինով, այսինքն՝ տեխնիկական փաստաթղթերի, նյութի կամ արտադրանքի նմուշի, կտորի, բեկորի կամ ծրագրային ապահովման ձեռք բերում: Մի փոքր վիճակագրություն. միայն 1974-ից մինչև 1979 թվականները եվրոպական երկրներում այդ նույն գիտատեխնիկական հետախուզության գծով խորհրդային հատուկ ծառայությունների գործողություններին մասնակցել են ռեզիդենտուրայի հետևյալ քանակի աշխատակիցներ. Բելգրադ՝ 4; Բեռն՝ 6; Բոնն ՝9; Բրյուսել՝10; Քյոլն՝ 13; Կոպենհագեն՝ 13; Ժնև՝ 7; Հաագա՝ 6; Հելսինկի՝10; Լիսաբոն՝տվյալները բացակայում են; Լոնդոն՝ տվյալները բացակայում են; Օսլոն տվյալները նույնպես չկան; Փարիզ՝ 36; Հռոմ՝ 17; Ստոկհոլմ՝ 19; Վիեննա՝ 38։
Նման գործերում բարոյական բնույթի նկատառումները ընդհանրապես տեղ չունեն։ 1959 թվականին ԽՍՀՄ-ը մի քանի արբանյակներ արձակեց Լուսնի վրա։ Առաջին թռիչքը դեպի Լուսին իրականացրել է խորհրդային «Լունա-1» ավտոմատ կայանը, իսկ հետո իրականացվել է հրթիռի արձակումը հաջորդ՝ «Լունա-2» կայանից։ «Լունա-2»-ը մարդկության պատմության մեջ առաջին անգամ հասել է լուսնի մակերեսը: Սա անկասկած հաջողություն էր, և դա, ինքներդ հասկանում եք՝ չէր կարող չանհանգստացնել ԽՍՀՄ-ի գլխավոր աշխարհաքաղաքական մրցակցին։ 1959 թվականին ԱՄՆ-ում խորհրդային ցուցահանդեսին, չգիտեմ ինչ ուրախությամբ, խորհրդային կողմը ուղարկեց իսկական կայան, իսկական «Լուննիկ»։ Խրուշչովյան վոլյունտարիզմ իր ողջ փառքով և, իհարկե, խորհրդային հետախուզական ծառայությունների սխալը։ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) ձեռնարկեց համարձակ գործողություն։ Ամեն ինչ ուշադիր վերլուծելով նրանք եկան այն եզրակացության, որ այս շատ հետաքրքիր ցուցանմուշին հասնելու ամենահեշտ ճանապարհը ցուցահանդեսը քաղաքից քաղաք տեղափոխելն է։ Նրանք կաշառեցին «Լուննիկը» տեղափոխող բեռնատարի վարորդին, վարորդին փոխարինեցին իրենց գործակալով և բացեցին «Լուննիկով» կոնտեյները։ Ամեն ինչ մանրակրկիթ ուսումնասիրեցին, չափեցին ու դրա մասերը ամենայն մանրամասնությամբ լուսանկարեցին։ Աշխատանքի ավարտից հետո բեռնատարը վերադարձվեց իր տեղը, և նրա իսկական վարորդը անգին ցուցանմուշը հասցրեց երկաթուղային կայարան՝ հաջորդ քաղաք առաքելու համար: «Ոչ մի նշույլ չկար, որ Խորհրդային Միությունը իմացել են այս առևանգման մասին»,- եզրափակել են գործողության ղեկավարները։ Իսկ Լենգլիում այն նշեցին որպես «ԿՀՎ-ի հսկայական հաջողություն»: Սա ԿՀՎ-ի խորամանկ հնարքը չէր, սա խորհրդային հետախուզական ծառայությունների բաց թողումն էր։ Եղել է, գիտեք, հարց, թե ինչու խորհրդային կողմը գաղտնի սարքավորումներով կոնտեյների անվտանգությունը չի ապահովել։ Ասում են՝ Մոսկվայում հետո գլուխներ են գլորվել, բայց գործն արդեն արված էր։
ԽՍՀՄ-ը նույնպես պարտքի տակ չմնաց։ Կա Ֆարնբորո միջազգային ավիասրահ, որն աշխարհում ամենախոշորներից մեկն է, և այն անցկացվում է տարին երկու անգամ։ Հետաքրքիր տեսարան է, բայց խոսքս դրա մասին չէ: Այսպես ուրեմն, 1961 թվականին հենց այնտեղ՝ Ֆարնբորոյում, խորհրդային գործակալը ցուցափեղկից պարզապես թռցրել է տուրբոռեակտիվ շարժիչի սայրը, որը պատկանում էր «Ռոլս-Ռոյս» ընկերությանը: Այո, այդ նույնին, միգուցե ինչ-որ մեկին զարմացնեմ, բայց այս ընկերությունն արտադրում է ոչ միայն լիմուզիններ, լիմուզինները՝ դա հենց այնպես, կողմնակի արտադրանք են, «Ռոլս-Ռոյսը»-ը, առաջին հերթին՝ դա տուրբոջետային շարժիչներ և էլեկտրակայանների գեներատորներ են։ Եվ հենց այս մանրամասներ էր, մասնավորապես համաձուլվածքի կազմի մասին տեղեկատվությունը, որի կարիքը ունեին խորհրդային կոնստրուկտորները: Ակնհայտ հաջողություն, իսկ այն, ինչ թռցրեց, գողացավ, հանցագործություն՝ այս ամենը դատարկ խոսակցություններ են։ Ինչպես ասել է մի խելացի մարդ. ընդհանրապես մեր գործը այնքան կեղտոտ է, որ դրանով զբաղվել կարող են միայն իսկական ջենտլմենները։ Իսկ այս խելացի մարդը գիտեր, թե ինչի մասին է ասում, այս խոսքերը պատկանում են հետպատերազմյան Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության (BND) հիմնադիր և ղեկավար Ռայնհարդ Գելենին։
Օրինակ, 20-րդ դարի վաթսունականների կեսերից մինչև վերջ, մանրակրկիտ ծրագրված գործողության արդյունքում հատկապես Ադրբեջանական ԽՍՀ ՊԱԿ-ի հետախուզության վարչությանը հաջողվեց ձեռք բերել լողացող կիսասուզվող՝ «Մոհոլ» հորատման հարթակի գաղտնի տեխնիկական փաստաթղթերը։ Այն մշակել են ԱՄՆ-ում, և հենց նրա օգնությամբ են ամերիկացիները հետախուզական հորեր հորատել Մեքսիկական ծոցում։ ՊԱԿ-ի գծով ձեռք բերված «Մոհոլ»-ի տեխնիկական փաստաթղթերի շնորհիվ Խորհրդային Միությունում շուտով կառուցեցին իրենց սեփական հորատման սարքերը: Ամեն ինչ սկսվեց Ադրբեջանի ՊԱԿ-ի կողմից գիտական ճանապարհորդության նպատակով ԱՄՆ այցելած ադրբեջանցի նավթագետներից մեկից ստացված տեղեկություններից: Իսկ նա, իր հերթին, «Մոհոլ» լողացող կիսասուզվող հորատման հարթակի մասին լսել էր իր ամերիկացի գործընկերոջից, ով, ինչպես ասում են, մասնավոր զրույցում թույլ էր տվել տեղեկությունների արտահոսք»։
Ադրբեջանի ՊԱԿ-ը սկսել էր անցկացնել ակտիվ գործողություններ, որոնց նպատակն էր որոշել «Մոհոլ» նախագծի ստեղծման վայրը և դրա մշակմանը մասնակից կոնկրետ անձանց բացահայտումը։ Մի շարք հետախուզական միջոցառումների արդյունքում հաջողվեց «դուրս գալ» այն ինժեների վրա, ով ուներ գաղտի տեղեկությունների, սարքավորումների հաշվարկների, սխեմաների և տեղադրման գծագրերի հասանելիություն։ Նույնիսկ հիմա, շատ տարիներ անց, այդ մարդու հավաքագրման մանրամասները, հավասարապես նրա անունը և պաշտոնը մնում են գաղտնի: Մենք ընդամենը կարող ենք հայտնել, որ համագործակցությանը նա դիմել էր գաղափարախոսական շարժառիթներով։ Մեկ ամսվա ընթացքում նա հանձնել է երկու հատոր տեխնիկական փաստաթղթեր։ «Իսկ ընդհանուր առմամբ, «Գիպրոմորնեֆտ»-ին է փոխանցվել ամերիկյան հորատման սարքավորման մոտ 1 հազար էջ տեխնիկական փաստաթղթեր: Ամբողջ գործողությունը տևել է վեց ամսից մի փոքր ավել, և արդյունքում Ադրբեջանի ՊԱԿ-ի գիտատեխնիկական հետախուզությունը երկրի համար խնայել է հարյուր միլիոնավոր դոլարներ և հազարավոր մասնագետների քրտնաջան աշխատանքի տարիներ: