twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

«Հպարտություն» և սպառազինություն Կարելի՞ է արդյոք վստահել Երեւանին

26 Հունիսի 2024 16:41

Կարծես թե հայ-ադրբեջանական կարգավորման մեջ եկել է՝ արդյունքները հանրագումարի բերելու հերթական ժամանակը։ Ոչ պակաս հաշվով այն նշվել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությամբ այն մասին, որ բողոքային շարժումը ձախողվել է։ Այն արվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ժողովում։ «Հայաստանում հերթական բողոքային շարժումը պարտության է մատնվել, քանի որ իրական Հայաստանը, որպես գաղափարախոսություն, այսօր, այս օրերին և նախորդ ժամանակահատվածում հաստատվում է Հայաստանի Հանրապետությունում, այն ընկալվում է ժողովրդի կողմից»,- ասել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս համոզմունքն առաջանում է մարդկանց հետ անմիջական շփումների արդյունքում, նրան հասցեագրված էլեկտրոնային նամակներից և սոցիալական ցանցերում որոշ հետազոտություններից:

Եվ այսպես, եթե Փաշինյանին հիմա հարկավոր չէ ուժեղ շեղվել ընդդիմության դեմ պայքարին, ապա մենք նորից պետք է դառնանք Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղությանն ուղղված նախաձեռնությունների կամ գոնե հռետորաբանության ականատեսներ։ Եվ նման հռետորաբանությունն անխուսափելիորեն պետք է կապված լինի Ադրբեջանի հետ տարածքային պահանջներ պարունակող սահմանադրության փոփոխության անհրաժեշտության հետ։

Եվ առաջին հայացքից, Փաշինյանի ոչ վաղուցվա ելույթը պարունակում է զգուշավոր վերադարձ այն մտքերին, որոնք նա պատրաստվում էր ներարկել հասարակության մեջ, սկսած այս տարվա փետրվարից, այն է՝ «իրական Հայաստանի» մասին թեզը, որը պետք է դիմակայի «պատմական Հայաստանին»։ Հիշենք, որ նա դա կապել է նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության հետ։ Հիմա Փաշինյանը ասում է հետևյալը. «Ժողովրդի ուղերձն իր էլիտային և մեզ, որպես իշխող մեծամասնությանը՝ կայանում է հետևյալում. դուք կարող եք արդյո՞ք մեզ համար պայմաններ ստեղծել, որպեսզի մենք ապրենք, պարզապես ապրենք»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանի ժողովուրդը չի ուզում գնալ Գողգոթայի ճանապարհով, այլ պարզապես ուզում է ապրել, երեխաներ ծնել և նրանց համար բարեկեցիկ կյանք ստեղծել, մանավանդ որ իր համար կարևորագույն գործիք պետությունը՝ կա։

Իսկ մեզ համար էլ այժմ հարցը կայանում է նրանում, թե այս խոսքերը արդյո՞ք նշանակում են հայ հասարակության գոյության սովորական պարադիգմը փոխելու անկեղծ ցանկություն, թե՞, ինչպես արդեն շատ անգամ է եղել՝ պարզապես օդի թափահարում։

Թերևս, Փաշինյանի վերջին հայտարարությունները չպետք է մեզ մոլորության մեջ գցեն։ Չէ որ Երևանը զուգահեռաբար խորացնում է հարաբերությունները մի երկրի հետ, որի համար Հարավային Կովկասում խաղաղությունը ձեռնտու չէ՝ Ֆրանսիայի հետ։ Մեկ շաբաթ առաջ Հայաստանի պաշտպանության նախարար Պապիկյանը այցով եղել է Փարիզում, և ահա արդեն Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուն «X» սոցիալական ցանցում հայտնել է, որ Երևանի և Փարիզի միջև՝ «Կեսար» ինքնագնաց հրետանային ստորաբաժանումների մատակարարման մասին պայմանագիր է կնքվել։ Բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանը կգնի 36 ինքնագնաց հրետանային համակարգ, իսկ պայմանագրի կանխատեսվող գումարը կկազմի մոտ 180 մլն եվրո։ Ֆրանսիան Հայաստանին կմատակարարի նաև VAB MK3 50 զրահափոխադրիչ։ Սպասվող գնումների թվում են՝ ֆրանսիական «ARQUUS» ընկերության արտադրության «BASTION» եւ «SHERPA» զրահամեքենաները։ Իսկ անցած տարվա դեկտեմբերին պաշտոնապես հայտարարվել է այն մասին, որ Հայաստան են առաքվել առաջին 24 «BASTION» զրահամեքենաները։ Անցյալ տարվա հոկտեմբերի վերջին Հայաստանի և Ֆրանսիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարներ՝ Սուրեն Պապիկյանը և Սեբաստիան Լեկորնուն Փարիզում կայացած հանդիպման ժամանակ նախանշել են՝ համագործակցության զարգացման նոր հնարավորությունները և պայմանավորվել Երևանին «THALES»-ի արտադրության երեք GM200 ռադարներ վաճառելու մասին և Ֆրանսիական «MISTRAL» կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի ապագա մատակարարման վերաբերյալ փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրել: Երեւանը նաեւ բազմամիլիոնանոց պայմանագրեր է կնքել Հնդկաստանից տարբեր սպառազինության մատակարարման մասին։ Դրան են վերաբերվում 245 մլն դոլար արժողությամբ պայմանագիրը Նյու Դելիի հետ, որը ներառում է «PINAKA» ՀԿՀՀ-ների, հակատանկային հրթիռային համակարգերի և զինամթերքի գնում: Ըստ առկա տեղեկությունների՝ 2023 թվականի օգոստոսին Հայաստանը ստացել է հնդկական քարշակային հրետանային համակարգերի (ATAGS) առաջին խմբաքանակը։ Իսկ պայմանագիրը նախատեսում է նաև 155,5 մլն դոլարի այդ հաուբիցներից եւս 84-ի մատակարարում։ Բացի այդ, Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում հնդկական «AKASH» հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման նկատմամբ, որոնց արժեքը կարող է կազմել մինչև 720 միլիոն դոլար։ Հաղորդվել է նաև այն մասին, որ Հայաստանը նախատեսում է ձեռք բերել հնդկական TAPAS-BH-201 (Rustom-II) հարվածային անօդաչու թռչող սարքեր և հակադրոնային համակարգեր։

Հիմքեր կան կասկածելու, որ այդ գնումները ոչ այլ ինչ են, քան տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխելու փորձ։ Հայաստանում, սակայն, կարող են առարկել, որ, իբր, Երևանը ֆրանսիական և հնդկական զենք է գնում «իրական Հայաստանի» պաշտպանության համար։ Սակայն այստեղ ևս խարդավանք է թաքնված։ Մենք երբեք չենք հավատա իրականություն վերադառնալու Հայաստանի ձգտումներին, քանի դեռ նա իր հիմնարար օրենքը չի մաքրել՝ Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների գարշահոտությունից։ Հակառակ դեպքում իրական Հայաստանի մասին խոսքերը կարելի է հասկանալ երկկերպ։ Դրանք, օրինակ, կարող են միաժամանակ ընկալվել և՛ որպես հարեւանների նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարում, և՛ որպես այն փաստի արտացոլում, որ այդ պահանջների իրականացման համար անհրաժեշտ է դադար:

Եթե ճիշտ է առաջին սցենարը, այդ դեպքում մենք շուտով պետք է ականատես լինենք սահմանադրական բարեփոխումների քննարկումներին։ Սակայն նման բաների բացակայությունը և միաժամանակ սպառազինության գնելը ստիպում է թեքվել դեպի երկրորդ տարբերակը. Հայաստանն իր իրականությունն ընկալելու է որպես ուժերի կուտակում և Ադրբեջանի դեմ ագրեսիայի նոր ակտերի համար բարենպաստ պահի սպասում։

Չի բացառվում, որ հատկապես այդ նպատակների հետ են կապված Ռուսաստանի նկատմամբ կենտրոնախույս նկրտումները։ Վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին (և դա մեծապես Բաքվի վաստակն է), որ Մոսկվան շահագրգռվածություն չի ցուցաբերել՝ Ղարաբաղի օկուպացիայի հետ կապված ստատուս քվոյի ցանկացած գնով պահպանելու հարցում։ Այժմ Երևանը փնտրում է նոր հովանավորներ՝ ապագա հնարավոր ագրեսիայի ժամանակ աջակցություն ապահովելու համար։ Իսկ Ֆրանսիան այդ շարքում առաջին տեղում է։ Առավել ևս, ինչ-որ առումով նա երբեմն հանդես է գալիս, որպես Երևանի նման քաղաքականության նախաձեռնող, հնարավոր է նաև հակառակ Փաշինյանի և նրա թիմի ցանկությանը։

Արեւմուտքը, ինչպես նախկինում, փորձում է պահպանել Հարավային Կովկասում հակամարտությունների կառավարման լծակները։ Դրա համար նա շարունակելու է զինել Հայաստանը։ Ելնելով հակամարտությունների կառավարման նույն տրամաբանությունից՝ Արևմուտքի երկրներին բոլորովին պետք չէ Հայաստանի սահմանադրության փոփոխությունը։

Այսպիսով, խաղաղ գործընթացում հերթական անգամ կախվել է ահռելի անորոշության։ Այն կարծես թե կա՝ սահմանազատումը դեռ ոչ ոք չի չեղարկել, բայց երկարաժամկետ խաղաղության հեռանկարներ չեն երևում: Եվ դարձյալ այս ճանապարհի խոչընդոտը՝ դրսի հորդորներին դիմակայելու և տարածաշրջանում ու աշխարհում իր տեղը վերաիմաստավորելու պաշտոնական Երևանի դժկամությունն է, կամ անկարողությունը։

Caliber.Az
Դիտումներ: 420

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Բաքվի չեզոքությունը՝ անփոփոխ է, մարդասիրական օգնությունը՝ թափանցիկ Կործանիչների մասին տաբլոիդային ֆանտազիա՝ ընդդեմ իրականության

190
24 Նոյեմբերի 2025 19:31
2

«Մեծ վերադարձ». Մամեդբեյլին ընդունում է նոր բնակիչներին

109
24 Նոյեմբերի 2025 17:30
3

Վարդանյանի գործով դատավարության ժամանակ դիտարկվել է շտապօգնության մեքենայի գնդակոծության հետ կապված դրվագը ԼՈՒՍԱՆԿԱՐ

107
25 Նոյեմբերի 2025 09:22
4

Շուշայում անցկացվել է Ադրբեջանի և Թուրքայի ուղեղային կենտրոնների առաջին ֆորումը

105
24 Նոյեմբերի 2025 18:34
5

Բաքու - Երևան. «Խաղաղության կամուրջ»՝ հին դառնությունների միջով Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

88
25 Նոյեմբերի 2025 09:28
6

Հայերն ու ադրբեջանցիները Բաքվում «Խաղաղության կամուրջ» են ստեղծում

85
24 Նոյեմբերի 2025 09:19
7

«Խաղաղության կամուրջը» ապագայում ենթադրում է հանդիպումներ քաղաքացիական հասարակության ավելի շատ ներկայացուցիչների հետ. Ֆարհադ Մամեդով

77
24 Նոյեմբերի 2025 09:28
8

Ադրբեջանի ազատագրված տարածքներում ստեղծվել են նոր փոքր ընտանեկան ձեռնարկություններ

74
24 Նոյեմբերի 2025 21:20
9

Ադրբեջանի նախագահը գրառում է կատարել Քելբաջարի ազատագրման հինգերորդ տարեդարձի կապակցությամբ

73
25 Նոյեմբերի 2025 10:01
10

Վենեդիկություն երևանյան ձևով Նախկին խմբագրի շրջագայությունը և նրա պատմվածքները

65
25 Նոյեմբերի 2025 17:33
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading