twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

Հռոմի ստատուտը որպես անձնական ապտա՞կ Ռուսաստանին Կոնստանտին Էգերտը՝ Caliber.Az կայքում

30 Հունիսի 2023 13:55

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հռոմեական ստատուտը առաջիկա շաբաթներին վավերացման համար կուղարկվի Հայաստանի խորհրդարան։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ «Ավելի վաղ կառավարական ապարատը հայտնել էր, որ մոտ ժամանակում կուղարկենք։ Իմ կարծիքով դա շաբաթների հարց է»,- ասել է Գ. Մինասյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը մարտին որոշել էր, որ Հռոմի ստատուտի շրջանակներում պարտավորությունները հակասության մեջ չեն մտնի երկրի հիմնարար օրենքի հետ: Խորհրդարանում վավերացումը՝ հերթական փուլ է Հռոմի ստատուտին Հայաստանի վերջնական միանալու ճանապարհին։

Ռուսական կողմնը այս ուղղությամբ Երևանի ակտիվությունը համարում է անընդունելի։ Մոսկվայում հայտարարել են, որ նման քայլի հետևանքները «չափազանց բացասական» կլինեն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների համար։

Բանը նրանում է, որ այս տարվա մարտի 17-ին ՄՔԴ-ն՝ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ձերբակալության օրդեր է տվել։ Այնուհետեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը հայտարարել է, որ Հռոմի ստատուտի վավերացումից հետո, այն դեպքում, եթե Ռուսաստանի նախագահը այցելի Հայաստան, նա կձերբակալվի։ Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը «անհեթեթ» է անվանել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին երկիր ժամանելու դեպքում ձերբակալելու հնարավորությունը։

Սակայն այստեղ աբսուրդը քիչ է, պետք է խոստովանել։ Խոսքը միջազգային մակարդակով պարտավորությունների փաթեթին Հայաստանի միանալու մասին է։ Դրանց կատարումից հենց այնպես չես կարող երես թեքել։ Իսկ Պուտինի առնչությամբ ՄՔԴ-ի որոշումը լիովին կոնկրետ է։ Այսպիսով Երեւանը պարտավոր է նրան ձերբակալել երկիր ժամանելու դեպքում։ Իսկ հաշվի առնելով Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների բնույթը, նման բախումը նրանց մեջ շատ մեծ տարօրինակություն կառաջացնի։ Եվ դա ինչի՞ կարող է հանգեցնել։ Արդյո՞ք Մոսկվան ընդհանրապես ինչ-որ գործիքներ ունի Երևանի վրա այնպիսի ճնշում գործադրելու համար, որպեսզի նա ստիպված լինի հրաժարվել Հռոմի ստատուտի վավերացումից։ Եվ ի՞նչ կլինի, եթե Հայաստանի ղեկավարությունը համառի։ Ի՞նչ տեղի կունենա առհասարակ հայ-ռուսական հարաբերությունների հետ։

Այս ոչ հասարակ հարցերին ստանձել է Caliber.Аz-ին պատասխանել՝ ռուս քաղաքական վերլուծաբան, «Deutsche Welle»-ի սյունակագիր Կոնստանտին Էգերտը։ Նա համարում է, որ Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի հնարավոր վավերացման հիմնական հետեւանքը կլինի այն, որ Վլադիմիր Պուտինը հաստատ երբեք Երեւան չի գնա։

«Բացի այդ, դա կառաջացնի լրացուցիչ լարվածություն հարաբերություններում, և այստեղ Մոսկվան, իհարկե, ունի ճնշման լծակներ։ Մենք կարող ենք հիշել Վրաստանի հետ պատմությունը։ Այն, որ Մոսկվան հենց այնպես չի թողնի այս իրավիճակը՝ միանգամայն հասկանալի է։ Հայաստանի վրա ճնշման որոշակի գործիքներ Կրեմլը ունի՝ ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական։ Ես այստեղ կհիշեի Վրաստանի վրա վիզաների, օդային անմիջական հաղորդակցության վերացման միջոցով ճնշումների երկար տարիների պատմությունը։ Ես չեմ ասում, որ դա անպայման տեղի կունենա Հայաստանի նկատմամբ, բայց այստեղ Մոսկվան լիովին կարող է մտցնել որոշակի սահմանափակումներ։

Սա արդյո՞ք կազդի Գյումրիի ռուսական ռազմաբազայի վրա։ Չեմ կարծում։ Այն կլինի՝ Հարավային Կովկասում ռուսական ազդեցության մնացորդներին ուժեղ հարվածող չափազանց ցուցադրական ժեստ:

Բացի դրանից, որը ես իսկապես չեմ կարող բացառել, ուրեմն դա վարչապետ Նիկոլ Փաշինյանին փաստացի տապալելու նոր փորձերն են։ Եվ ահա այս ուղղությամբ Մոսկվան, միանգամայն հնարավոր է, որոշակի ջանքեր կգործադրի։

Սակայն այստեղ պետք է նշել մի շատ կարևոր պահ։ Այն ամենը, ինչ այսօր անում է Հայաստանի ղեկավարությունը, լիովին համապատասխանում է հասարակական կարծիքի տրամադրվածությանը, որը 44-օրյա պատերազմից հետո շատ նկատելիորեն շրջվում է Ռուսաստանից, և գնալով ավելի ուժեղ է մտասուզվում, ինչպես ներտարածաշրջանային կապերի հաստատման, այնպես էլ արևմտյան երկրների՝ առաջին հերթին Եվրոպական Միության (սա բնորոշ էր 90-ականներին հայկական քաղաքականությունը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք) հետ ավելի սերտ փոխգորակցելու քաղաքականությանը վերադառնալու մասին։

Պարզ է, որ Հռոմի ստատուտի վավերացման որոշումը Պուտինն ընկալելու է պարզապես որպես անձնական ապտակ, ուստի Մոսկվայի և Երևանի միջև լարվածությունը միայն կաճի»,- ասել է ռուսաստանցի փորձագետը։

Caliber.Az
Դիտումներ: 322

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ադրբեջանի ՊՍԾ հեծելազորային ջոկատը Վինձորի ձիերով շոուում ԼՈՒՍԱՆԿԱՐ

173
19 Մայիսի 2025 13:46
2

BBC-ն և հայկական առասպելները Կողմնակալության ժամանկագրություն

109
17 Մայիսի 2025 13:30
3

Կեղծիքի հոտ. Երևանը վրդովված է, Թբիլիսին ստուգում է Հայաստանը բացում է «կոնյակային ճակատ»

102
17 Մայիսի 2025 10:03
4

Դատարանը ուսումնասիրել է Ադրբեջանի տարածքների օկուպացիան հաստատող միջազգային փաստերը ԼՈՒՍԱՆԿԱՐ

78
17 Մայիսի 2025 10:20
5

«Եվրատեսիլ 2025»-ում կանխվել է հակաադրբեջանական սադրանքը Տեսանյութ

67
17 Մայիսի 2025 12:17
6

Երկխոսություն, վստահություն, համագործակցություն Հաջիևի Իրան այցի արդյունքներով

64
19 Մայիսի 2025 18:40
7

Ադրբեջանական արտադրանքը ներկայացվել է Russia Halal Expo 2025 ում

61
17 Մայիսի 2025 10:41
8

Ի.Ալիևի Տիրանա կատարած այցից ուշագրավ կադրեր

61
17 Մայիսի 2025 12:56
9

Ադրբեջանցի դպրոցականները մեդալներ են նվաճել ԱՄՆ-ում անցկացված մրցույթում

61
17 Մայիսի 2025 12:37
10

Ավարտվել է Ադրբեջանի նախագահի այցը Ալբանիա

59
17 Մայիսի 2025 10:13
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading