twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ղամբարյանը մեռե՞լ է Ղամբարյանը ո՜ղջ է Փաշինյանական քարոզչության խայտառակ անհաջողությունը

13 Օգոստոսի 2022 10:27

Ինչպես արդեն հաղորդվել էր այսօր, Հայաստանում քրեական գործեր են հարուցվել հանրապետության երկու քաղաքացիների նկատմամբ՝ նրանք Ադրբեջանի քաղաքացիությունը խնդրելու պատճառով մեղադրվում են պետական դավաճանության և լրտեսության մեջ։

Եվ չնայած գլխավոր դատախազությունը մանրակրկիտ «գաղտնիացրել է» նոր «վհուկների» որսի զոհերի անունները՝ նշելով միայն նրանց Վ.Ղ. և Ի.Վ. սկզբնատառերը, այնուամենայնիվ, դժվար չէր կռահել, որ խոսքը ներկայումս Վրաստանում գտնվող Վահե Ղամբարյանի և ադրբեջանական հասարակության մեջ հայտնի հայ բլոգեր Իշխան Վերդյանի մասին է, ով ազգայնամոլների մշտական սպառնալիքների պատճառով ստիպված է եղել տեղափոխվել Ստամբուլ։

Հայաստանի գլխավոր դատախազությունում մեղադրանք են առաջադրել, որ Հայաստանի երկու քաղաքացիներն էլ իբր հավաքագրվել են կամ թուրքական, կամ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից (բոցավառ «ողջույն» ՀՀ ԱԱԾ-ին, որն անգամ չգիտի, թե կոնկրետ որ երկրի հատուկ ծառայությունների մասին է խոսքը)։ Հասկանալի է, որ այս կերպ Փաշինյանի ռեժիմը փորձում է վախեցնել Հայաստանի այն քաղաքացիներին, ովքեր հասկանում են իրենց հարեւանների հետ հետագա առճակատման անիմաստությունը և պարզապես խաղաղություն են ուզում իրենց, իրենց ընտանիքների և երկրի համար։

Իշխան Վերդյանի հետ ամեն ինչ հասկանալի է՝ նա արդեն վաղուց է հանդես գալիս խաղաղապահ նախաձեռնություններով և ակտիվորեն դիմակազերծում է Երևանի օկուպացիոն-ռևանշիստական քաղաքականությունը։Նա ադրբեջանական լրատվամիջոցների և բլոգոսֆերայի հաճախակի հյուր է։ Բայց ահա Ղամբարյանի հետ երևանյան քարոզիչների մոտ վրիպում ստացվեց։ Այն բանից հետո, երբ ցանցում հայտնվեց տեսանյութ, որում նա խնդրում է Ադրբեջանի կառավարությանը ընդունել իրեն որպես Ադրբեջանի քաղաքացի, Հայաստանում սկսվեց ամենաիսկական հիստերիա։ Փակել Ղամբարյանի բերանը, կամ նրան Թբիլիսիում գտնել Հայաստանի հատուկ ծառայություններին ու քարոզիչներին առայժմ չի հաջողվում։ Եվ ահա փաշինյանամետ բլոգերները ավելի լավ բան չհորինեցին, քան աշխարհով մեկ հայտարարել այն մասին, որ Ղամբարյանը, պարզվում է, ոչ միայն հոգեկան հիվանդ է (ի դեպ, հայկական կողմի հին մեթոդ՝ հոգեբանական շեղումներում մեղադրել իր այն համաքաղաքցիներին, ովքեր գիտակցաբար անցնում են Ադրբեջանի կողմը, կամ մարտնչում են Բաքվի հետ խաղաղությւն օգտին), այլ առհասարակ արդեն վաղուց, դեռ չորս տարի առաջ մահացել է։ Հենց այսպես է վարվել փաշինյանամետ «Բաղրամյան-26» ՏԳ-ալիքը։

Այստեղ լավ կլիներ մի փոքր հումոր, ինչպես այդ մանկական երգում՝ «Ես նրան տուն եմ տանում, պարզվեց, որ նա ողջ է»։ Այ միայն փաշինյանամետ բլոգերները հիմա ծիծաղի տրամադրություն չունեն՝ նրանց ճիպոտահարություն է սպասվում Հայաստանի Հանրապետությա վարչապետի ապարատի գաղափարախոսների կողմից։ Չէ որ Ղամբարյանը ոչ միայն բոլորովին նման չէ հոգեկան հիվանդ մարդուն, այլ նաև ո՜ղջ է։ Բլոգեր Քյամրան Ռազմովարի հետ տեսազրույցում Վահե Ղամբարյանը հայտնել է, որ հայերը սպառնում են նրան։

«Նրանք գրում են, որ ես իբր հոգեբանական շեղում ունեմ, որ իբր նռնակ եմ գցել իմ տունը, որպեսզի սպանեմ մորս։ Ուզում եմ ասել, որ սա գարշելի և ստոր կեղծիք է։ Նրա հետ կապված, որ ես իմ հասցեին բազմաթիվ սպառնալիքներ եմ ստանում, և վրացական կողմը չի կարող ապահովել իմ անվտանգությունը, ես Ադրբեջանի կառավարությանը խնդրում եմ ինձ տրամադրել ժամանակավոր ապաստան, մարդասիրական միջանցք, որպեսզի կարողանամ Ադրբեջանով դուրս գամ երրորդ, անվտանգ երկիր։ Շնորհակալություն ադրբեջանական ժողովրդին»,- ասել է Ղամբարյանը։



Ինչպես տեսնում ենք, Ղամբարյանը, բարեբախտաբար, ողջ և առողջ է և առաջվա պես մտադիր չէ հրաժարվել իր խաղաղապահ առաքելությունից։ Իսկ ահա Փաշինյանի կամակատարները և իրեն վարժեցրած ՏԳ-ալիքները խայտառակվեցին, որից շուտով չեն կարողանա դուրս գալ։

Եվ դարձյալ, եթե Ղամբարյանը, նրանց կարծիքով, հոգեկան հիվանդ է, առավել ևս չորս տարի առաջ մահացել է, ապա այդ դեպքում Հայաստանի գլխավոր դատախազությունը ո՞ւմ նկատմամբ է պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով քրեական գործ հարուցել։ Հմմ, սա ինչ որ նո՞ր բան է Հայաստանի իրավաբանության մեջ։

Caliber.Az
Դիտումներ: 625

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Աշխարհ առանց դիմակների. Ոչ թե օրենքի ուժը, այլ ուժի իրավունքը Սամիտ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

93
13 Հունվարի 2026 09:07
2

Ադրբեջանի կարգավիճակը և փոթորկալից Իրանը «Իրադարձություններ» Մուրադ Աբիևի հետ

85
12 Հունվարի 2026 09:50
3

Կայսերական մտրակ և Երևանի արձագանքը Սոլովյովը սպառնում է Հայաստանին

83
13 Հունվարի 2026 15:49
4

Երկպառակության գինի Ալկոհոլային չարաշահումներ Հայաստանում

82
13 Հունվարի 2026 09:20
5

Ագդերեի շրջանում ականի վրա պայթելուց հետո տղամարդու ոտքը անդամահատվել է

79
12 Հունվարի 2026 11:38
6

Ադրբեջանը ևս 979 տոննա ավտոմոբիլային վառելիք է ուղարկել Հայաստան

71
12 Հունվարի 2026 09:20
7

Ադրբեջանի պաշտպանական տրամաբանությունը կանոնների խախտման դարաշրջանում Թեյմուր Աթաևի տեսակետը

70
12 Հունվարի 2026 13:55
8

Նավթային արա-հավակնություններ «Հին աշխարհի հիստերիկներ»

69
12 Հունվարի 2026 09:25
9

Խաղաղության վառելիքը՝ ընդդեմ ռևանշիստների հիստերիայի Տարանցում, առևտուր, խաղաղության գործընթաց

46
13 Հունվարի 2026 12:57
10

Լոս Անջելեսում երեխաներին ադրբեջանական ազգային պարեր կսովորեցնեն

45
12 Հունվարի 2026 11:48
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading