twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Ղարաբաղում ռազմական բախումները կարող են տեղի ունենալ ցանկացած պահի» Ալեքսանդր Խրամչիխինը պատասխանել է Caliber.Az-ին

14 Փետրվարի 2023 15:10

Caliber.Az-ի հարցազրույցը՝ ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի հետ։

- Ինչպես գիտեք, Եվրամիության առաքելությունը շուտով կժամանի Հայաստան։ Ինչու՞մն է իրականում կայանում այդ առաքելության հիմնական նպատակը։

- Այդ առաքելության նպատակը նրանում է, որպեսզի պատկերել ԵՄ-ի մասնակցությունը հայ-ադրբեջանական կարգավորմանը և ձևացնել, թե նա ի վիճակի է այնտեղ ինչ-որ ձևով փոխարինել Ռուսաստանին: Թեեւ հասկանալի է, որ այդ առաքելությունը ոչ մի ձևով չի կարող փոխարինել Ռուսաստանին։ Բայց դա արդեն կարևոր չէ։ Գլխավորը, հենց հիմա նման տեսք ստեղծելն է։

- Հայաստանում եվրոպական առաքելության ներկայությունը կարող է արդյո՞ք ինչ-որ ռազմական բախումներ հրահրել Ղարաբաղում։

-Ղարաբաղում ռազմական բախումներ կարող են տեղի ունենալ ցանկացած պահի, այնտեղ ինչ-որ առաքելության առկայությունից բոլորովին անկախ։

- 2025 թվականին լրանում է Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու հնգամյա ժամկետը։ Ի՞նչ եք կարծում, Մոսկվան այնտեղից դուրս կբերի՞ իր ռազմական կոնտինգենտը, թե՞ այնուամենայնիվ կփորձի երկարաձգել պայմանագիրը։

- Դա կախված է Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումից, նրանից՝ թե կցանկանան արդյոք ընդհատել այդ առաքելությունը։ Բայց Ռուսաստանը, անշուշտ, կցանկանար, որպեսզի խաղաղապահ կոնտինգենտը շարունակեր մնալ տարածաշրջանում։

- Ինչի՞ համար, ի՞նչ նպատակով։

- Որպեսզի ինքը այնտեղ մնա:

-Այսինքն՝ մինչև այս ժամկետը լրանա, Մոսկվան այդ հարցը կդնի՞ Բաքվի և Երևանի հետ բանակցությունների օրակարգում։

- Իմ կարծիքով, այո, ընդ որում անկախ Հայաստանում ԵՄ առաքելության գտնվելուց։

- Ինչպիսի՞ն են, Ձեր կարծիքով, այսօրվա դրությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման շանսերը:

- Մոտավորապես նույնը, ինչը և նախկինում էր։

-Կարո՞ղ եք ավելի կոնկրետ ասել...

- Ես կարծում եմ, որ Փաշինյանի խնդիրը՝ Ղարաբաղն ամբողջությամբ հանձնելն է։ Բայց թե որքանով է դա իր հնարավորությունների մեջ, դժվար է ասել։ Այստեղ շատ բան կախված է ներքին իրավիճակից։

- Ուզում եք ասել, որ դրսից Փաշինյանին հրամայված է Ղարաբաղն ամբողջությամբ և լիովին հանձնե՞լ Ադրբեջանին։

- Այո: Դա Արեւմուտքի ցանկությունն է։

- Իսկ ինչո՞ւ է դա բխում Արեւմուտքի շահերից։

- Որովհետև Արևմուտքի գլխավոր խնդիրը՝ Հայաստանի ամբողջական դուրսբերումն է Ռուսաստանի ազդեցության տակից, ինչը, ըստ երևույթին, ինչպես այնտեղ կարծում են, անհնար է առանց Ղարաբաղի հանձնման։ Իսկ դրանից հետո Հայաստանը դառնում է համաշխարհային հանրության արժանի անդամ, ինչը նշանակում է, որ նա մեկնած ձեռքով կքայլի մոտավորապես այնպես, ինչպես Մոլդովան, Ուկրաինան կամ հետխորհրդային այլ երկրները։

- Ձեր տրամաբանության համաձայն, եթե Արևմուտքը շահագրգռված է «Ղարաբաղի ամբողջական հանձնմամբ» Ադրբեջանին, ապա նման դասավորությունը դժվար թե ձեռնատու է Ռուսաստանին։ Չէ որ այդպե՞ս է։

- Ռուսաստանը, ըստ երևույթին, բացասաբար կարձագանքեր նման դասավորությանը, թեև, մյուս կողմից, Ղարաբաղը չէ որ մինչև հիմա չի ճանաչվել նույնիսկ հենց Հայաստանի կողմից։ Հետևաբար Ռուսաստանի համար սկզբունքային է ոչ թե Ղարաբաղի պատկանելությունը, այլ հատկապես Հայաստանի դիրքավորումը։ Բայց այստեղ ամեն ինչ շատ բարդ է։

- Այդ դեպքում ինչո՞ւ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը համեմատաբար վերջերս հրապարակայնորեն խոստովանեց, որ Ադրբեջանը վերադարձրել է իր պապենական տարածքները։

- Ֆորմալ առումով սա ընդամենը փաստի արձանագրում է։ Որովհետեւ եթե, նորից եմ կրկնում, Հայաստանը ինքը Ղարաբաղն ու հարակից շրջանները չի ճանաչել հայկական, ապա էլ ինչի՞ մասին է պետք խոսել։

- Մոսկվան կպնդի արդյո՞ք ՀԱՊԿ-ի առաքելությունը Հայաստանում տեղակայելուն։

- Չգիտեմ, թե Ռուսաստանն ուղղակիորեն որքանով կհամառի այս հարցում։ Եթե Հայաստանը կտրականապես հրաժարվում է, ապա նշանակում է՝ նա հրաժարվում է։ Մոսկվան չունի որևէ հատուկ լծակ նրան ինչ-որ բանում համոզելու համար։ Փաստորեն, սա հաստատում է այն, ինչ ես ասացի Փաշինյանի առաքելության առնչությամբ։

- Փաշինյանի առաքելության մեջ մտնու՞մ է արդյոք ռուսական բազայի դուրսբերումը Գյումրիից։

-Անկասկած։ Տրամաբանական է ակնկալել ռուսական ռազմակայանի դուրսբերում Գյումրիից, թեև դրանից հետո Հայաստանը կկորցնի իրեն որևէ կերպ ապահովելու ցանկացած հնարավորություն։

- Միթե՞ բացառվում է, որ այնտեղ կարող են տեղակայվել ԱՄՆ-ի զինվորականները։

- Չեմ կարծում։ Արևմուտքին դա պետք չէ։ Արեւմուտքը չի խցկվի մի տարածաշրջան, որտեղ կարող է տեղի ունենալ իրական պատերազմ։ Այնպես որ ոչ մի արևմտյան բազաներ Հայաստանում չեն լինի։ Ես ձեզ ակնառու օրինակ կբերեմ։ Ինչո՞ւ Վրաստանում չկան ամերիկյան ռազմակայաններ, չնայած նրան, որ երկիրը գրկաբաց պատրաստ է դրանք ընդունել։ Այո, որովհետեւ Արեւմուտքն ամենեւին էլ չի ձգտում դրանք ստեղծել Վրաստանում։

- Որովհետև չի՞ ուզում, թե՞ չի կարող։

- Տեսեք, եթե Հայաստանը դուրս գա Ռուսաստանի ազդեցության գոտուց, ապա դա Արևմուտքի համար բավական կլինի։ Հայաստանն արդեն առաջ է տանում արևմտյան շահերը, դրա համար չկա այնտեղ ռազմաբազաներ ստեղծելու անհրաժեշտություն։ Մյուս կողմից, Արեւմուտքը չունի ոչ միայն ցանկություն, այլեւ բավարար ռեսուրսներ։

- Եվ վերջապես կցանկանայի լսել Ձեր կանխատեսումը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ։ Այն դեռ որքա՞ն կարող է տևել և ինչով կավարտվի:

- Ուկրաինայում պատերազմը կարող է տևել որքան կամենաս, մոտ մի քանի տարի եւս։ Դեռ անցյալ տարվա գարնանը ակնհայտ էր, որ գնում է պայքար մինչև ուժասպառության, հետևաբար, այն կարող է ինչով ասես ավարտվել։ Կողմերից որն ու ինչ տեսքով առաջինը կուժասպառվի, ես չգիտեմ։

- Դուք այլևս վստահ չե՞ք, որ Ռուսաստանը կհաղթի։

- Սկզբունքորեն Ռուսաստանի հաղթանակն ավելի հավանական է, քան հակառակ կողմի հաջողությունը։ Բայց ես հարյուր տոկոսով չէի կանխատեսի, թե կողմերից որ մեկը կհաղթի։

Caliber.Az
Դիտումներ: 302

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading