twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Միրզոյանի աղոտ հույսերը Սխալ տեղ է գնացել...

15 Նոյեմբերի 2023 17:40

Հայաստանում համառորեն չեն ցանկանում ընդունել՝ 44-օրյա պատերազմից և 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի հակաահաբեկչական միջոցառումներից հետո ստեղծված իրողությունները։ Սեփական քաղաքականության պատճառով քաղաքական փակուղու մեջ ներքաշված Երևանը ավանդաբար փորձում է շարունակել մոլորեցնել միջազգային հանրությանը, հիմա արդեն պարտադրելով՝ «Ադրբեջանի էթնիկ զտումների պատճառով Ղարաբաղից 100 հազար հայերի բռնի տեղահանման» մասին առասպելը։ Թեև, հաշվի առնելով Երևանի արատավոր քաղաքականությունը, նոր առասպելը ավելի շուտ հանդիսանում է՝ «Ղարաբաղի սովահար 120 հազար հայերի մասին» նախկին հորինվածքի շարունակությունը, որը վերածվել է համայն հայության և նրանց համակրողների կարգախոսի։

Այս շաբաթվա մեջ նմանակերպ օրակարգով է հանդես եկել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Լոնդոնում Միացյալ Թագավորության Եվրոպական հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ հանդիպմանը, ուր նա ժամանել է պաշտոնական այցով, որպեսզի մասնակցի՝ Մեծ Բրիտանիսյում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությանը։ Իր վրա ուշադրություն է գրավում հետևյալ փաստը։ Նրա հետ մեկտեղ, որ Հայաստանի դիվանագիտության ղեկավարը պաթոսով խոսել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև նոր մակարդակի հարաբերություններ նախատեսող ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին, նա, ինչպես և սպասվում էր, բաց չի թողել՝ Ադրբեջանի հասցեին մի քանի սադրիչ հայտարարություններ անելու հնարավորությունը։

Մասնավորապես, Միրզոյանը փորձել է ուշադրություն հրավիրել՝ այս տարվա հոկտեմբերին Գրանադայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքներին հաջորդած հայտարարությանը, որին Ադրբեջանի նախագահը հրաժարվել է մասնակցել, ինչպես նաև չի զլանել հիշեցնել տխրահռչակ «Խաղաղության խաչմերուկի» մասին, որը հայկական կողմն ապարդյուն ցանկանում է ներկայացնել որպես խաղաղության օրակարգի կարևոր մաս։

Հիշեցնենք, որ այս նախագիծը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվել է Թբիլիսիում կայացած «Մետաքսե ճանապարհ» միջազգային համաժողովում, որը անցկացվել է նախորդ ամսվա վերջին։ Ելույթ ունենալով դրա ժամանակ՝ Հայաստանի վարչապետը փորձել է ֆորումի մասնակիցներին վստահեցնել, որ իբր տվյալ նախագծի էությունը կայանում է՝ ավտոմոբիլային, երկաթուղային ճանապարհների կառուցման և շահագործման ճանապարհով Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի միջև հաղորդակցության զարգացուման մեջ։ Սակայն Բաքվում հիանալի հասկանում են, որ այս ամենը ավելի շատ տափակություն է, և այս նախաձեռնությունը Հայաստանում առաջ է քաշվել միայն՝ Զանգեզուրի միջանցքի բացումը անորոշ ժամանակով հետաձգելու նպատակով։ Հետևաբար Ադրբեջանը արդեն ձեռնարկել է համապատասխան քայլեր, սկսելով Իրանի տարածքով մինչև Նախչըվան Թուրքիայի հետ սահմանի ելքով Հայաստանը շրջանցող ճանապարհի շինարարությունը։

Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանում բաց են թողնում ոչ պակաս կարևոր մի նրբերանգ։ Բանը նրանում է, որ Մեծ Բրիտանիան ինքը շահագրգռված է Զանգեզուրի միջանցքի բացմամբ, քանի որ դրանով զգալիորեն հեշտ է տեղափոխել էներգառեսուրսները՝ շրջանցելով Ռուսաստանը և Իրանը։ Ուստի զարմանալի չէ, որ Միրզոյանը այդպես էլ չստացավ Դոքերտիից ցանկալի արձագանք, ինչպես կոչվում է՝ հայկական խարդախությունը չաշխատեց։ Սա, առաջին հերթին։

Երկրորդը, ինչ վերաբերում է Գրանադայում կայացած հանդիպման վերաբերյալ իր հայտարարություններին, ապա այս հարցում հայ նախարարին սպասվում էր կատարյալ ձախողում։ Սկսենք նրանից, որ Բրիտանիան Ֆրանսիա չէ, և նա բավականին հստակ է ուրվագծել՝ Հայաստանի հետ հակամարտությունում Ադրբեջանի նկատմամբ իր դիրքորոշումը։ Մեր երկրների միջև հարաբերությունները կրում են ռազմավարական գործընկերության բնույթ և Մեծ Բրիտանիայի կառավարությունը անփոփոխ աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։

Եվ, վերջապես։ Հայաստանում մտահան են արել, որ հենց Լոնդոնն է 2020 թվականի նոյեմբերին արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայացուցչի անունից նախապատրաստված՝ հայ-ադրբեջանական հակամարտության և Ադրբեջանի դեմ ուղղված հայտարարության նախագիծը։

Այնպես որ, ամփոփելով Միրզոյանի լոնդոնյան ժամադրության արդյունքները, կարելի է պնդել, որ այն վերածվել է ակնհայտ ձախողման հայկական դիվանագիտության համար, ինչը, այնուամենայնիվ, դժվար թե կանխի Երևանի հերթական սադրանքները եվրոպական այլ հարթակներում։

Caliber.Az
Դիտումներ: 306

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading