twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Հարցազրույց
A+
A-

«Մոսկվան կարող է բացասաբար արձագանքել Հայաստանում ԵՄ առաքելությանը» Գեորգի Ֆեդորովը Caliber.Az-ում

10 0Հոկտեմբերի 2022 15:27

Caliber.Az-ի հարցազրույցը՝ Ռուսաստանցի քաղաքական և հասարակական գործիչ, Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի անդամ, Սոցիալական և քաղաքական հետազոտությունների «Ասպեկտ» կենտրոնի նախագահ Գեորգի Ֆեդորովի հետ։

-Գեորգի Վլադիմիրովիչ, ինչպես գիտեք, անցյալ շաբաթ Պրահայում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Ձեր կարծիքով, դա ինչպե՞ս կանդրադառնա հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա, և Դուք ընդհանրապես ի՞նչ եք կարծում այդ երկու ուղղություններով նորմալացման առնչությամբ։

-Կարծում եմ, որ Պրահայում անցկացված հանդիպումը կազդի որոշ հումանիտար շփումների վրա։ Այն կարող է դառնալ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ քայլ անելու ինչ որ մի տարբերակ, բայց մոտ ապագայում լիարժեք նորմալացում չի լինի։ Որովհետև Հայաստանում բանակն ու հասարակությունը խոցված են, իսկ Ադրբեջանում՝ բավարարված։ Ընդհանուր առմամբ, երկրների միջև դեռ շատ հակասություններ են մնում։

-Ինչու՞մն է, Ձեր կարծիքով, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում վերջերս Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ակտիվության հիմնական պատճառը։

- ԱՄՆ-ում և Ֆրանսիայում կա մեծ և ազդեցիկ հայկական սփյուռք: Ե՛վ բիզնեսում, և՛ քաղաքական շրջանակներում։ Այստեղից էլ նման էական հետաքրքրություն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նկատմամբ։ Եվ թե՛ Ֆրանսիայում, թե՛ ԱՄՆ-ում ընտրական ցիկլերի մոտեցմամբ նրանց իշխանությունները կփորձեն ավելի ու ավելի մեծ ազդեցություն ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա։

- Ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը Հայաստանի տարածքում ԵՄ առաքելության տեղակայման փաստին, ինչի մասին որոշվել է Պրահայում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների, ինչպես նաև ԵՄ ղեկավարի և Ֆրանսիայի նախագահի քառակողմ հանդիպման ժամանակ։

-Դեռ այնքան էլ պարզ չէ, թե ինչ միջազգային միջնորդներ են։ Կարծում եմ, որ որոշ ժամանակավոր հումանիտար և դիվանագիտական առաքելություններ կարող են ներկա գտնվել մոնիտորինգի համար, օրինակ՝ ԵԱՀԿ-ի կողմից։ Բայց ոչ ավելին։ Պետք է հասկանալ, որ Ռուսաստան այժմ փաստորեն գտնվում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ առճակատման մեջ, հետևաբար Հայաստանի տարածքում, այսինքն՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում ոչ բարեկամական երկրների ներկայացուցիչների հայտնվելը կարող է առաջացնել Մոսկվայի բացասական արձագանքը։

-Հայաստանում հակառուսական տրամադրությունների ակտիվացման եւ Երեւանի կողմնորոշումը փոխելու եւ դեպի Արեւմուտք շարժվելու փորձերի ֆոնին՝ արդյո՞ք հնարավոր եք համարում Գյումրիից 102-րդ ռուսական ռազմակայանի դուրսբերումը։

- Ոչ, իրադարձությունների նման զարգացում ես հնարավոր չեմ համարում։ Սա ձեռնատու չէ Ռուսաստանին։ Սա ձեռնատու չէ Հայաստանին։ Ռուսական ռազմաբազան այնտեղ գտնվում է շատ երկար ժամանակ, և հանդիսանում է էական գործոն իրավիճակը կայունացնելու համար։

-Այսինքն հնարավոր չե՞ք համարում նաև Հայաստանի ամբողջական կողմնորոշումը դեպի Արեւմուտք։

-Հայաստանում այժմ ներքին առճակատում է, ինչից կարող են օգտվել Արևմուտքում։ Բայց պետք է հասկանալ, որ Արևմուտքը երբեք չի լուծի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում առկա խնդիրները։ Սա նրա համար շահավետ չէ։ Առավել ևս, որ Թուրքիա-Հայաստան-Ադրբեջանը շատ լուրջ աշխարհաքաղաքական հանգույց է, որը շատ դժվար է արձակել։ Հետեւաբար, Հայաստանի վերջնական շրջադարձ դեպի Արեւմուտք, հուսով եմ, տեղի չի ունենա։

–Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կամ ո՞վ է կանգնած Իրանում բողոքային շարժման թիքունքում։

-Իրանում ներքին սոցիալական հակասությունները արդեն շատ վաղուց են աճում։ Եվ շատ ուժերին, այդ թվում նաև ԱՄՆ-ին և Իսրաելին ձեռնատու է Իսլամական Հանրապետությունում իրավիճակի ապակայունացումը։ Բացառված չէ, որ այս ապակայունացման հետեւանքով առաջացած քաղաքական ճգնաժամը կարող է որոշակիորեն ազդել Թուրքիայում, Ադրբեջանում և տարածաշրջանի այլ հարևան երկրներում իրավիճակի վրա։

Caliber.Az
Դիտումներ: 268

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Ուղիղ երթուղիներ և օտար վախեր Հարավային Կովկասում Վլադիմիր Ցխվեդիանիի հոդվածը

778
27 Հունվարի 2026 11:51
2

«Մեծ վերադարձ». Մամեդբեյլին դիմավորում է նոր բնակիչներին

462
27 Հունվարի 2026 12:20
3

COP17. Հայաստանը սպասում է Ադրբեջանի պատվիրակությանը

98
27 Հունվարի 2026 11:00
4

Թյուրքական բլոկը «Խաղաղության խորհրդում». նպատակներ և հեռանկարներ Թիլլախոջաևը և Սալիխովը՝ Caliber.Az կայքում

90
28 Հունվարի 2026 12:55
5

Ինչպիսի՜ ցավ Քոչարյանը և մտորումներ հայկական բանակի մասին

66
29 Հունվարի 2026 23:00
6

Խաղաղության խորհուրդ. կանոնները սահմանում են ուժեղները Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

61
27 Հունվարի 2026 17:50
7

Միլլի Մեջլիսը դիտորդի կարգավիճակ է ստացել Միջերկրածովյան երկրների խորհրդարանական վեհաժողովում

58
28 Հունվարի 2026 09:32
8

Մոտենում է X ժամը Փաշինյանը՝ ընդդեմ ռեակցիոն հայության

58
27 Հունվարի 2026 15:51
9

Ջաբրայիլում բացվել է նոր դպրոց «Մեծ վերադարձը» շարունակվում է / ԼՈՒՍԱՆԿԱՐ

57
27 Հունվարի 2026 17:27
10

Ադրբեջանի խորհրդարան է ներկայացվել «Երեխայի իրավունքների մասին» նոր օրենքի նախագիծ

55
27 Հունվարի 2026 17:29
Հարցազրույց
Բացառիկ հարցազրույցներ տարբեր հետաքրքիր դեմքերի հետ
loading